2022
Ազնիվ գնահատական
Սեպտեմբեր 2022 թ․


«Ազնիվ գնահատական», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ. 2022 թ․։

Ամուր հիմքեր

Վերջին Օրերի Սրբերի երիտասարդները կառուցում են իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա (տես Հելաման 5.12):

Ազնիվ գնահատական

Նկար
երիտասարդ աղջիկը դպրոցում

Նկարը`Քեթի Փեյնի

Դպրոցում իմ քիմիայի ուսուցչուհին ցանկանում էր ազնվություն սերմանել։ Նա մեզ ասաց, որ մենք կստուգենք մեր ստուգարքները և կհայտնենք մեր գնահատականները: Երբ ես ստուգում էի իմ պատասխանները, գայթակղություն ունեցա մեկ միավոր ավելացնել իմ միավորին: Ինձ միայն այդ լրացուցիչ միավորն էր պետք՝ ստուգարքն անցնելու համար։ Ես մի քիչ նստեցի այնտեղ և մտածում էի, թե ինչ անել:

Մինչ ես նստած մտածում էի, հանկարծ հիշեցի նախագահ Գորդոն Բ. Հինքլիի (1910–2008) մեջբերումը, որը դրել էի իմ նույնականացման քարտի հետևի մասում. «Շատ կործանարար բան է փոքրիկ անազնվությունը: … Հաստատությունը կարող է դիմանալ փողի կորստին, բայց անհատը չի կարող իրեն թույլ տալ կորցնել ինքնահարգանքը» (“I Believe,” Ensign, Aug. 1992, 5)։ Այդ մեջբերման տակ մի արտահայտություն կար. «Եթե Փրկիչը կանգներ իմ կողքին, ես կանե՞ի այն, ինչ անում եմ»:

Ես ինձ խաղաղ ու երջանիկ էի զգում, երբ գիտեի, թե ինչ պետք է անեի: Ես չփոխեցի իմ վատ գնահատականը, բայց գիտեի, որ անցել եմ ավելի կարևոր ստուգարք՝ ազնվության ստուգարքը, և ես հպարտ էի իմ կատարած ընտրությամբ:

Նատալի Ա., Ֆիլիպիններ

Տպել