«Արդյո՞ք կա սահմանափակում, թե որքան հաճախ կարող եմ ապաշխարել», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ. 2022 թ․։
Նշանակետին
Արդյո՞ք կա սահմանափակում, թե որքան հաճախ կարող եմ ապաշխարել:
Երբ դուք իսկապես ցանկանում եք ապաշխարել, կարող է հիասթափեցնող լինել, եթե նորից սխալ եք գործել: Բայց Հիսուս Քրիստոսի անսահման Քավության շնորհիվ Աստծո ողորմությունն ու շնորհը անսահման են, և դուք դեռ կարող եք ապաշխարել և արժանի դառնալ: Հիշեք, որ «ապաշխարությունը մեկ իրադարձություն չէ, այն գործընթաց է», և երբ «մենք փորձում ենք ապաշխարել … մենք փորձում ենք ուրախություն ստանալ»։1
Ապաշխարությունը միշտ հասանելի է, նույնիսկ, եթե դուք նորից նույն սխալն եք գործել: Տերն ասել է․ «Որքան հաճախ որ իմ ժողովուրդն ապաշխարի, ես կներեմ նրանց իրենց զանցանքները` իմ դեմ» (Մոսիա 26․30)։ Եղեք «Նրա ժողովրդից» և վերադարձեք Տիրոջ մոտ, երբ մոլորվում եք։ Նաև խոսեք ձեր ծնողների և ձեր եպիսկոպոսի հետ: Նրանց օգնությունն ու աջակցությունը կարող են ուժեղացնել ձեզ։
Եթե պայքարում եք մեղքը հաղթահարելու դեմ, մի հանձնվեք: Սատանան ուզում է ձեզ հավատացնել, որ դուք կորած եք կամ օգտագործել եք ձեր բոլոր հնարավորությունները։ Բայց դա ճիշտ չէ: Շարունակեք փորձել։ Տերը միշտ ողջունում է անկեղծ ապաշխարությունը: