«Տանը հաղորդություն ստանալը հրաշալի էր։ Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք կրկին գնանք եկեղեցի», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ. 2022 թ․։
Հարցեր և պատասխաններ
«Տանը հաղորդություն ստանալը հրաշալի էր։ Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք վերադառնանք եկեղեցի։
Լինել միասնական
«Տերը ցանկանում է, որ մենք վերադառնանք եկեղեցի, քանի որ Նա ցանկանում է, որ մենք ավելի մոտ լինենք Իրեն: Նա նաև ցանկանում է, որ մենք՝ որպես եղբայրներ և քույրեր, միասնական լինենք։ Եկեղեցի գնալով մենք միասնական ենք դառնում, օգնում ենք միմյանց և Տիրոջը ցույց ենք տալիս մեր երախտագիտությունը այն ամենի համար, ինչ Նա արել է մեզ համար: Մենք նաև ամրապնդում ենք մեր հավատքը և սովորում նոր ուսմունքներ»։
Մելանի Մ., 13 տարեկան (Մեքսիկա)
Ուժ ստանալ մարդկանց թվի միջոցով
«Տանը հաղորդություն ընդունելը հիանալի էր, որովհետև այն բերեց Հոգին մեր տներ և օգնեց մեզ հասկանալ, որ մենք պետք է եկեղեցին բերենք մեր տուն՝ շաբաթը մեկ անգամ դրա վրա կենտրոնանալու փոխարեն: Այնուամենայնիվ, եկեղեցին տանն անցկացնելով երբեմն կարող եք ձեզ մեկուսացած զգալ: Անձամբ եկեղեցի հաճախելը կարևոր է, քանի որ այն ուժ է տալիս մարդկանց թվի միջոցով»:
Նաթան Գ., 15 տարեկան, Արիզոնա (ԱՄՆ)
Ձևավորեք փոխհարաբերություններ
«Եկեղեցում սիրառատ միջավայր է։ Այնտեղ դուք կարող եք հարաբերություններ հաստատել և օրհնել ուրիշների կյանքը՝ միաժամանակ ստանալով օրհնություն: Եկեղեցին նույնպես կարևոր է ավետարանի մասին ձեր գիտելիքներն ամրապնդելու համար: Տերը ցանկանում է, որ մենք քարոզենք ավետարանը մեր շուրջը գտնվողներին և կառուցենք Սիոնը»:
Ամելիա Վ., 16 տարեկան, Յուտա (ԱՄՆ)
Եղեք այնտեղ ուրիշների համար
«Երբ համավարակը սկսվեց, ես անհանգստանում էի, որ մենք չենք կարողանա հաղորդություն ընդունել, բայց եպիսկոպոսը թույլ տվեց մեզ ընդունել այն տանը: Ոմանք մտածում են, թե ինչո՞ւ մենք պետք է վերադառնանք եկեղեցի, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է վերադառնանք՝ լուսավորելու ուրիշներին, խոսելու կամ օգնելու ինչ-որ մեկին: Մենք պետք է գնանք եկեղեցի՝ մեր սիրով և մեր փորձառություններով կիսվելու համար»:
Թամարա Մ., 17 տարեկան, Մեքսիկա
Նորոգել ուխտերը
«Աստված ցանկանում է, որ մենք վերադառնանք եկեղեցի, քանի որ ոչ բոլորն են կարողացել հաղորդությունն ընդունել իրենց տներում: Պապիկս ասաց ինձ, որ ես՝ որպես քահանայություն կրող, պետք է համոզվեմ, որ բոլորն ունեն այս հնարավորությունը: Մեզ համար կարևոր է գնալ եկեղեցի, որպեսզի մենք բոլորս կարողանանք նորոգել մեր ուխտերը»:
Էստեբան Մ., 16 տարեկան, Արգենտինա