2022
Զվարճալի կանգառ
Սեպտեմբեր 2022 թ․


«Զվարճալի կանգառ», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ. 2022 թ.։

Զվարճալի կանգառ

Կիսվեք ձեր բակային խաղերով

Զվարճալի կանգառ

Որո՞նք են ձեր սիրելի խաղերից մի քանիսը՝ ընկերների կամ ընտանիքի հետ դրսում խաղալու համար: Բռնոցի՞ն։ Աչք փակոցի՞ն։ Պահմտոցի՞ն։ Զավթիր դրո՞շը։ Սրանք ընդամենը մի քանի բակային խաղեր են, որոնք խաղում են ամբողջ աշխարհում, բայց մենք գիտենք, որ կան շատ ավելին, որոնց մասին կարող եք պատմել մեզ:

Խնդրում ենք ուղարկել ձեր սիրելի բակային խաղի նկարագրությունը (հնարավորության դեպքում լուսանկարով) ftsoy@ChurchofJesusChrist.org հասցեով մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը: Մենք կհավաքենք և կկիսվենք սիրված գաղափարներով, որպեսզի բոլորս կարողանանք սովորել ևս մի քանիսը:

Սուրբ գրությունները կարդալու հետաքրքիր տարբերակներ

Տարբերվելու համար դուք կարող եք փորձել սուրբ գրությունների ընթերցանության այս առաջարկներից մեկը:

  1. Մտածեք ձեզ ծանոթ մեկ կամ երկու մարդկանց մասին, ովքեր դժվարանում են ընթերցելիս և կարդացեք սուրբ գրություններ՝ կապված նրանց կարիքների հետ:

  2. Ներկայացրեք ձեր սիրած սուրբ գրության պատմության պիեսը կամ գեղարվեստական ընթերցումը:

  3. Ընտանիքի կամ ընկերների հետ հերթով ձայնագրեք, թե ինչպես եք կարդում սուրբ գրությունները: Այնուհետև ուղարկեք այդ ձայնագրությունները այլ մարդկանց, որոնց հաճախ չեք տեսնում, օրինակ՝ միսիոներներին:

  4. Գուլպաներից տիկնիկներ պատրաստեք և տիկնիկային ներկայացում ցուցադրեք սուրբ գրությունների որևէ գլխի կամ պատմության մասին:

  5. Կարդացեք դրանք որևէ մեկի հետ՝ տեսազանգով կամ հեռախոսազանգով:

  6. Եթե դուք այլ լեզու եք սովորում, փորձեք կարդալ սուրբ գրությունները այդ լեզվով, այնուհետև թարգմանել այն ձեր լեզվով:

  7. Դիտեք սուրբ գրությունների տեսանյութեր Gospel Library հավելվածում (Տեսանյութերի և Պատկերների ներքո): Այնուհետև կարդացեք այն հատվածները կամ գլուխները, որոնք համապատասխանում են տեսանյութերին:

Կիսագնդերի լաբիրինթոս

Տերևները ընկնում են հյուսիսային կիսագնդում, մինչդեռ ծաղիկները ծաղկում են հարավում: Գտեք ճանապարհը վերևի կարմիր տերևից մինչև ներքևի դեղին տերևը: Դուք կարող եք ցատկել ձախ, աջ, վեր կամ վար (ոչ անկյունագծով)՝ նույն ձևի կամ գույնի նշանների միջև: Ցուցադրված են շարժման երկու օրինակ: Լաբիրինթոսն ավարտելու մեկից ավելի եղանակ կա:

Կոմիքսներ

Երիտասարդ տղամարդիկ դպրոցում

Լսե՛ք, նոր ուսուցիչին դուր չի գա, որ մենք մաստակ ծամենք դասարանում: Զգույշ պահիր այն կտորը, որը ես տվել եմ քեզ։

Ռյան Ստոքեր

տղան ու աղջիկը ավազե ամրոց են կառուցում քնած հայրիկի վրա

Հիմար մարդը իր տունը կառուցեց ավազի վրա, ուստի ես իմը կառուցեցի ուրիշ վայրում:

Վալ Չադվիկ Բագլի

Հնարավոր լուծումներ «Կիսագնդերի լաբիրինթոսի» համար

Լաբիրինթոսի լուծումը
Լաբիրինթոսի լուծումը