2022
Բնավորության փորձություն
Սեպտեմբեր 2022 թ․


«Բնավորության փորձություն», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ. 2022։

Ամուր հիմքեր

Վերջին Օրերի Սրբերի երիտասարդները կառուցում են իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա (տես Հելաման 5.12):

Բնավորության փորձություն

Նկար
երիտասարդ տղան ներկում է ցանկապատը

Նկարը` Քեթի Փեյնի

Սա այն չէր, ինչի համար ես համաձայնվել էի: Ես շատ էի ցանկանում օգնել կտավատի յուղով մշակել իմ մեծ տատիկի ցանկապատը՝ այն պաշտպանելու համար: Բայց օրվա ընթացքում քրտինքը հոսում էր դեմքիս վրայով, և իմ պատրաստակամությունը շոգի ազդեցության տակ վերածվում էր հոգնածության:

Մայրս առաջարկեց ընդմիջում անել և ջուր խմել՝ նախքան աշխատանքի վերադառնալը, բայց ես խռովեցի՝ որոշելով դժբախտ լինել:

«Դալլին, իրական պարգևատրում չկա լավ վերաբերմունք ունենալու համար, երբ կյանքում ամեն ինչ հիանալի է ընթանում», - ասաց նա: «Բնավորության իրական փորձությունը և իսկական հատուցումը ստանում ես, երբ կարող ես լավ վերաբերմունք ունենալ, նույնիսկ, երբ ամեն ինչ վատ է թվում»:

Մեկ շաբաթ անց պապիկս հարցրեց, թե կարո՞ղ եմ նրա ցանկապատը կտավատի յուղով մշակել։ Նրա ցանկապատն ավելի երկար էր, և մենք պետք է երկու կողմերից էլ մշակեինք:

Այս անգամ ես որոշեցի աշխատել իմ վերաբերմունքի վրա, նույնիսկ, եթե աշխատանքն ավելի էր դժվարանում: Մենք վաղ սկսեցինք, բայց շուտով վառվում էինք արևի տակ: Աշխատանքը անվերջ էր թվում, երբ մենք տանում էինք կպչուն, գարշահոտ յուղի այդ ծանր դույլերը: Ցանկապատի երկայնքով փշոտ թփերը ծակում էին մեր ոտքերը։ Հիշելով, թե մայրս ինչ էր ասել, ես չբողոքեցի։ Ես կիսատ չթողեցի։ Ես մանրակրկիտ աշխատեցի և փորձեցի պահել լավ վերաբերմունքը:

Երբ ավարտեցինք, ես նայեցի նոր մշակված ցանկապատին և հպարտ էի մեր արածով: Ես հոգնած էի և «կպչուն», բայց գիտեի, որ անցել եմ նաև բնավորության կարևոր փորձությունը: Ես սովորեցի, որ կարող եմ լավ վերաբերմունք ունենալ նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ վատ է թվում։

Դալլին Հ., Օկլահոմա (ԱՄՆ)

Տպել