2022
Նեփիի չորս բանալիները՝ Եսայիայի գիրքը հասկանալու համար
Սեպտեմբեր 2022 թ․


«Նեփիի չորս բանալիները՝ Եսայիայի գիրքը հասկանալու համար», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ․։

Եկ, հետևիր ինձ

Եսայիա

Նեփիի չորս բանալիները՝ Եսայիայի գիրքը հասկանալու համար

Եսայիայի գիրքը կարդալու դժվարություններ ունե՞ք։ Նեփին պատրաստ է օգնել:

Նկար
Նեփին գրում է ոսկե թիթեղների վրա

Նկարը՝ Քեվին Քիլ

Ակնհայտ է, որ Եսայիա մարգարեի գրությունները Հին Կտակարանում կարևոր են, քանի որ դրանք հաճախ են մեջբերվում Նոր Կտակարանում և Մորմոնի Գրքում: Տերն ասել է. «Մեծ են Եսայիայի խոսքերը» (3 Նեփի 23․1

Այնուամենայնիվ, ինչո՞ւ են դրանք այդքան դժվար հասկանալի:

Մի հուսահատվեք: Նեփին տեղյակ էր մեր դժվարություններից։ Նա համաձայն էր, որ «Եսայիան խոսել է շատ բաներ, որոնք դժվար էր հասկանալ» (2 Նեփի 25․1)։ Բարեբախտաբար, Նեփին մեզ չորս բանալի է տվել, որոնք կարող են օգնել մեզ «բացելու» Եսայիայի խոսքերի իմաստը:

Առաջին բանալի․ Ապրել վերջին օրերում

Նեփին գրել է, որ «վերջին օրերում» ապրողները կկարողանան «հասկանալ» Եսայիայի խոսքերը (2 Նեփի 25.8): Թերևս դա պայմանավորված է նրանով, որ վերջին օրերի մարդիկ այնպիսի հեռանկար կունենան, որը մարդիկ չունեին Եսայիայի օրոք։ Շատ վաղուց մարդիկ գուցե չէին հասկանում, թե մարդն ինչպես կարող է «չարը բարի կոչել և բարին՝ չար» (Եսայիա 5.20), իսկ մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունենում մեր շուրջը:

Նաև անցյալում մարդիկ գուցե չէին հասկացել, թե ինչ նկատի ուներ Տերը, երբ ասաց. «Ես զարմանալի բաներ եմ անելու այս ժողովրդի հետ՝ զարմանալիք և զարմանք» (Եսայիա 29․14

Ժամանակակից մարգարեները մեզ ասել են, որ այս «զարմանալիք և զարմանքը» վերաբերում է Մորմոնի Գրքի ի հայտ գալուն և Հիսուս Քրիստոսի ավետարանի շարունակական վերականգնմանը: Դուք օրհնված եք՝ ապրելով մի ժամանակաշրջանում, երբ կարող եք ականատես լինել Եսայիայի մարգարեություններից շատերի կատարմանը:

Երկրորդ բանալի․ Ունենալ մարգարեության ոգին

Նեփին ասաց, որ Եսայիայի խոսքերը կարող են լինել «պարզ բոլոր նրանց համար, որոնք լցված են մարգարեության ոգով» (2 Նեփի 25․4)։ Սկզբում դա կարող է վախեցնել, բայց դա չի նշանակում, որ միայն մարգարեները կարող են հասկանալ Եսայիայի խոսքերը: Սուրբ գրություններն ուսուցանում են մեզ, որ «Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է» (Հայտնություն 19.10): Այլ կերպ ասած, եթե դուք հավատում եք Հիսուս Քրիստոսին, դուք ունեք այն, ինչ անհրաժեշտ է՝ Եսայիայի խոսքերը հասկանալ սկսելու համար:

Եսայիայի գրությունները վկայում են Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին: Նույնիսկ նրա անունը վկայում է Փրկիչի մասին: Եսայիայի անունը նշանակում է «Տերը փրկություն է» կամ «Հիսուսը փրկում է»։

Երրորդ բանալի․ Հասկանալ պոեզիան և խորհրդանիշները

Նեփին բացատրեց, որ Եսայիայի խոսքերը դժվար են նրանց համար, ովքեր ծանոթ չեն «մարգարեանալու ձևի մասին հրեաների մեջ» (2 Նեփի 25․1)։ Եսայիայի խոսքերն ավելի հեշտ են հասկացվում, երբ մենք ավելին ենք սովորում Եսայիայի օրերի արևելյան գրերի ավանդույթների մասին, ինչպիսիք են պոեզիան և խորհրդանիշները: Իր գրվածքներում Եսայիան հաճախ օգտագործում էր բարդ խորհրդանիշներ։

Օրինակ՝ Եսայիան գրել է նրանց մասին, ովքեր «բարձր են և վեր խոյացած» են «Լիբանանի մայրիների» և «Բասանի [Սիրիայի] կաղնիների» նման (2 Նեփի 12.13): Մայրին ու կաղնին հաստաբուն ծառեր են։ Եսայիան բանաստեղծական ոճով ասել է, որ հպարտ ու վեհ մարդիկ նման են բարձր ծառերի, քանի որ նրանք կարծրացրել են իրենց սրտերը և կարծում են, թե իրենք ավելի լավն են, քան մյուսները: Երբ Եսիայիան կարդում ենք բանաստեղծական ոճով, մենք ավելի լավ ենք հասկանում նրա ուսուցանած նյութը։

Չորրորդ բանալի․ Իմանալ աշխարհագրությունը

Եսայիան իր գրվածքներում նշում է 108 տարբեր վայրեր։ Հնարավոր է, որ դժվարանաք հետևել այդ անուններին, հատկապես, եթե դուք երբեք այնտեղ չեք ապրել: Նեփիի չորրորդ բանալին Երուսաղեմի «մերձակա շրջաններն» իմանալն է (2 Նեփի 25.6):

Երուսաղեմը նույն տեղում է, որտեղ միշտ եղել է, բայց հնում այն եղել է երեք մրցակից համաշխարհային տերությունների կենտրոնում: Արևելքում Բաբելոնն էր՝ արվեստի և նորաձևության կենտրոնը։ Հյուսիսում Ասորեստանն էր՝ Եսայիայի օրերի հզոր ռազմական պետությունը։ Հարավ-արևմուտքում Եգիպտոսն էր՝ առևտրի կենտրոնը։ Միայն այսքանը իմանալով՝ կարող ենք հետևել, թե ով էր սպառնում հարձակվել Իսրայելի վրա և գերեվարել նրանց: Խորհրդանշական առումով Բաբելոնը ներկայացնում է աշխարհիկությունը, Ասորեստանը՝ հպարտությունը, իսկ Եգիպտոսը՝ հարստությունը։

Եսայիայի խոսքերը ձեզ համար են

Եսայիան սովորեցրեց շատ այլ բաներ, որոնք մեզ համար կարևոր է հասկանալ: Նա վկայեց Իսրայելի ցրման և հավաքման մասին, որը, ըստ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի, «այսօր երկրի վրա տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունն է: … Եվ եթե ցանկանաք, դուք կհանդիսանաք դրա մասը» («Իսրայելի Հույսը» [worldwide youth devotional, June 3, 2018], 8, HopeofIsrael.ChurchofJesusChrist.org; see Եսայիա 49․13–23

Նկար
Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը

Եսայիան նաև վկայել է Սիոնի կառուցման մասին՝ նախապատրաստվելով Փրկիչի Երկրորդ Գալուստին և հազարամյա թագավորությանը (տես, օրինակ՝ Եսայիա 5152): Ունենալով վկայություն Հիսուս Քրիստոսի մասին՝ Հոգին կարող է վկայել ձեզ Եսայիայի խոսքերի կարևորության և այն մասին, թե դրանք ինչպես կարող են օգնել և օրհնել ձեր կյանքն այսօր:

Տպել