2022
Սովորեք Հիսուս Քրիստոսի մասին և ստացեք Նրա զորությունը
Սեպտեմբեր 2022 թ․


«Սովորեք Հիսուս Քրիստոսի մասին և ստացեք Նրա զորությունը», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ 2022 թ.։

Վերջին խոսքը

Սովորեք Հիսուս Քրիստոսի մասին և ստացեք Նրա զորությունը

Ես ցանկանում եմ խոսել, թե ինչպես կարող ենք մեր Տեր և Վարդապետ Հիսուս Քրիստոսի զորությունը մեր կյանք հրավիրել:

Մենք սկսում ենք սովորել Նրա մասին։1 «Անհնար է, որ [մենք] փրկվենք անգիտության մեջ» (Վարդապետություն և Ուխտեր 131․6)։ Որքան շատ ենք հասկանում Նրա վարդապետությունը, և թե ինչ է արել Նա մեզ համար, այնքան ավելի շատ ենք իմանում, որ Նա կարող է զորություն տալ մեզ, որի կարիքն ունենք այս կյանքում:

Մենք՝ որպես Վերջին Օրերի Սրբեր, Նրա առաքելությունը կոչում ենք Հիսուս Քրիստոսի Քավություն, ինչը բոլորի համար իրականություն դարձրեց հարությունը և հնարավոր դարձրեց հավերժական կյանքը նրանց համար, ովքեր ապաշխարում են իրենց մեղքերից և ստանում ու պահում են փրկարար արարողություններն ու ուխտերը:

Ըստ Հոր մեծ հավերժական ծրագրի՝ Փրկիչն էր, որ տառապեց: Փրկիչն էր, որ կոտրեց մահվան կապանքները: Փրկիչն էր, որ վճարեց մեր մեղքերի ու օրինազանցությունների գինը՝ ջնջելով դրանք՝ մեր ապաշխարության պայմանով: Փրկիչն է, որ մեզ ազատում է ֆիզիկական և հոգևոր մահից:

Քավություն և Հարություն սրբազան եզրույթները նկարագրում են այն, ինչ Փրկիչն արեց ըստ Հոր ծրագրի, որպեսզի մենք կարողանանք հույսով ապրել այս կյանքում և ձեռք բերել հավերժական կյանք՝ գալիք աշխարհում:

Տպել