2022
Օգնության հասեք և բարին փնտրեք
Սեպտեմբեր 2022 թ․


«Օգնության հասեք և բարին փնտրեք», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտեմբեր 2022 թ․։

Կյանքի օգնություն

Օգնության հասեք և բարին փնտրեք

Մենք բոլորս տարբեր ենք, մենք բոլորս Աստծո զավակներն ենք, և դա հիանալի՜ է:

Նկար
երիտասարդ կինը նայում է նկարին

Լուսանկարը տրամադրել է Getty Images կայքը

Պատկերացրեք, որ ապրում եք մի աշխարհում, որտեղ յուրաքանչյուր նկար ներկված է միայն կապույտով, բոլոր ուտելիքները նույն համն ունեն, և յուրաքանչյուր երգ ունի միայն մեկ նոտա: Չգիտեմ դուք ինչպես, բայց ինձ համար, կարծում եմ, որ չափազանց ձանձրալի կլիներ:

Արվեստի, համերի և երաժշտության տարբերությունները աշխարհը դարձնում են անսահման հետաքրքիր և գեղեցիկ: Նմանապես, մարդիկ ունեն տարբեր ծագում, համոզմունքներ, արտաքին տեսք, ազգություն, էթնիկ պատկանելություն և փորձառություններ, որոնք աշխարհը դարձնում են հիասքանչ:

Պատանեկությունից սկսած՝ ես երկար տարիներ ապրել եմ Արաբիայում՝ աշխարհի հիմնական իսլամական մասում: Այդ ժամանակի մի մասը ես Անգլիայում էի և հաճախում էի գիշերօթիկ դպրոց։ Այդ երկու միջավայրերում՝ Արաբիայում և Անգլիայում, ես հանդիպեցի շատ տարբեր մարդկանց: Սկզբում, գուցե, դժվար էր լինել այնպիսի տարբեր մարդկանց շրջապատում, որոնք այնքան տարբերվում էին ինձանից: Բայց, ի վերջո, ես իմ փորձից իմացա, որ տարբերությունները հիմնականում օգտակար են, նույնիսկ՝ հիանալի: Իմ կյանքը չափից շատ հարստացել է, քանի որ շփվել եմ տարբեր մշակույթների և համոզմունքների մարդկանց հետ աշխարհի շատ մասերում:

Ահա որոշ բաներ, որոնք ես սովորել եմ, և որոնք կարող են օգնել ձեզ հարգել և հասկանալ նրանց, ովքեր տարբերվում են ձեզանից:

Նկար
երիտասարդ կին և երիտասարդ

Գտեք Լավը

Երբեմն, մարդկանց մեջ լավը կարող է անմիջապես չերևալ, բայց հետաքրքիր է, թե մենք ինչպես ենք գտնում լավը, երբ փնտրում ենք այն սիրով ու կարեկցանքով: Երբ այդպես վարվեք, ձեր սիրտը կբացվի, և դուք կսովորեք ուրիշներից։

Օգտակար է հիշել, որ մարդիկ երբեմն կարող են այնպես վարվել, որ դուք չեք հասկանա, քանի որ նրանք ինչ-որ կերպ վիրավորվել են: Գրեթե բոլորն իրենց խոցելի են զգում կամ ինչ-որ բանի դեմ են պայքարում: Միգուցե դուք էլ եք այդպես զգում: Երբ դուք հասկանաք դա, ավելի հեշտ կլինի ուրիշների մեջ լավը գտնել, քանի որ դուք կարող եք ավելի լավ հասկանալ, թե ինչու են մարդիկ այնպիսին, ինչպիսին կան: Այդ ժամանակ դուք կարող եք գտնել նրանց օգնելու և օրհնելու եղանակներ:

Նկար
երիտասարդ տղան լսում է

Ջանասիրաբար լսեք

Հարգանքի և ըմբռնման ուղին սկսվում է այն ժամանակ, երբ մենք լսում ենք՝ իսկապես լսում ենք ուրիշներին: Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք հաճախ շտապում ենք կիսվել ավետարանով և դա լավ է: Ի վերջո, Հիսուս Քրիստոսի ավետարանը ամենափառավոր և հավերժական պարգևն է, որով մենք կարող ենք կիսվել: Բայց երբեմն մենք մեր համոզմունքներով կիսվում ենք ուրիշների հետ, նախքան նրանց մասին որևէ բան իմանալը: Մենք պետք է ջանասիրաբար լսենք ուրիշներին և սովորենք նրանցից: Մենք կարող ենք ավելի լավ հասկանալ և ընդլայնել գնահատանքը յուրաքանչյուրի հանդեպ, ում հանդիպում ենք:

Նկար
երիտասարդ կինը մատներով սիրտ ցույց տալիս

Ընդհանուր հիմք գտեք

Վերջերս Արաբական ծոց կատարած այցի ժամանակ ես հանդիպեցի շատ մարդկանց, ովքեր ինձանից շատ են տարբերվում: Բայց երբ նրանց ճանաչեցի, հասկացա, որ մեր հիմնական համոզմունքները շատ տարբեր չեն: Ինձ ոգեշնչեցին մեր նմանությունները։

Ընդհանուր բաներից մեկը, որը մենք ունեինք, փախստականներին օգնելու ցանկությունն է, ովքեր տեղահանվել և տուժել են հակամարտությունից: Դա մեծ ընդհանրություն էր։ Ես ուրախացա և մեծ սեր զգացի այն մարդկանց հանդեպ, որոնց հանդիպեցի։

Երբ մենք ընդհանուր հիմք գտանք, կարողացանք խոսել մեր տարբերությունների և ընդհանուր արժեքների մասին՝ անկեղծ հետաքրքրությամբ սովորելով միմյանց մասին: Այս փորձառությունն ինձ հիշեցրեց, որ լավ մարդիկ ամենուր փորձում են բարին անել իրենց համոզմունքների համաձայն:

Նկար
երիտասարդ տղան հեծանիվ է քշում

Նրբանկատ եղեք

Ուրիշների հետ շփվելու հիանալի միջոց է նրբանկատ լինելը և զրույցը սկսելու որևէ միջոց գտնելը: Օրինակ, եթե նկատում եք, որ ինչ-որ մեկը հիանալի հեծանիվ ունի, ասեք. «Վայ, ինձ դուր է գալիս քո հեծանիվը», իսկ հետո հարցեր տվեք նրան այդ մասին:

Պարզ հարցը, ինչպիսին է՝ «ինչպե՞ս է անցնում ձեր օրը», կարող է օգնել ձեզ կապ հաստատել ինչ-որ մեկի հետ: Սկզբում հնարավոր է անհարմար զգաք։ Սկզբում պետք է վարժվեք, իսկ երբ լավ փորձ եք ձեռք բերում, նույնիսկ հետաքրքիր է դառնում։

Նկար
սմարթֆոն

Նայեք ձեր շուրջը

Փրկիչը հանդիպեց այլ մշակույթների շատ մարդկանց: Նա նաև օգնության հասավ նրանց, ումից բոլորը խուսափում էին։ Նա ամեն ինչ արեց՝ հանդիպելու հիվանդներին և վտարվածներին: Նա խոսեց նրանց հետ և բժշկեց նրանց:

Եթե մենք ընդօրինակենք Նրա անձնուրաց մոտեցումը, աշխարհը շատ ավելի լավ վայր կլինի: Օգնեք ուրիշներին մեծ կամ փոքր ձևերով: Ուղարկեք դրական հաղորդագրություն, կիսվեք վերաբերմունքով, ներառեք մեկին, ով դուրս է մնում ուրիշների կողմից: Նման բարի արարքները կօգնեն ձեզ շփվել ձեր շրջապատի հետ: Զարմանալի է, բայց այս գործողությունները օգնում են մեզ լավ զգալ։

Նկար
Հիսուս Քրիստոս

Բաց մի թողեք

Երկրորդ մեծ պատվիրանն է՝ «սիրիր քո ընկերին քո անձի պէս» (Մատթեոս 22.39): Հիշեք, որ մենք բոլորս Աստծո զավակներն ենք: Իմ աշխարհայացքն ընդլայնվում է, և ես ավելի լավն եմ դառնում, երբ հանդիպում եմ ուրիշ մարդկանց՝ իմ ընկերներին, ովքեր տարբերվում են ինձնից: Բաց մի թողեք այն, ինչ կարող եք սովորել ուրիշներից:

Եթե դուք օգնության հասնեք և սովորեք սիրել ու հարգել ձեր շրջապատի մարդկանց տարբերությունները, դուք կզարմանաք, թե որքան պայծառ ու հիասքանչ կարող է լինել աշխարհը:

Տպել