2022
Հիսուս Քրիստոսը կարող է …
Սեպտեմբեր 2022 թ․


«Հիսուս Քրիստոսը կարող է …», Երիտասարդներին զորացնելու համար, ապրիլ 2022։

Եկ, հետևիր ինձ

Առակաց, Ժողովող, Եսայիա

Հիսուս Քրիստոսը կարող է …

Հազարավոր տարիներ առաջ գրված ճշմարտությունները մեզ ուսուցանում են, թե այսօր Տերն ինչ կարող է անել մեզ համար:

Նկար
Հիսուսը Քրիստոսը և Պետրոսը քայլում են ջրի վրա

Հավատի կատարողը, Ջ․ Ալան Բարեթ

Աստծո ճշմարտության համար պիտանելիության ժամկետ չկա: Քանի որ դա գիտելիք է «բաների մասին, ինչպես դրանք իրականում կան, բաների մասին ինչպես դրանք իրականում լինելու են» (Հակոբ 4․13

Հազարավոր տարիներ առաջ Հին Կտակարանում գրված ճշմարտությունները մինչ օրս ճշմարիտ են: Եվ դրանցից մի քանիսը օգնում են ձեզ տեսնել, թե ինչ կարող է Տերն անել ձեզ համար այսօր: Ահա այսպիսի մի քանի ճշմարտություններ Առակաց, Ժողովող և Եսայիայի գրքերից (որոնք դուք կուսումնասիրեք այս ամիս): Դրանք ցույց են տալիս ձեզ, որ Հիսուս Քրիստոսը կարող է …

Ուղղել ձեր ճանապարհները

Երբեմն մենք բոլորս զգում ենք, որ շփոթված ենք, մոլորված ենք կամ առաջնորդության կարիք ենք զգում: Եթե դուք լիովին վստահում եք Տիրոջը, խոնարհ եք և երախտապարտ Նրա հանդեպ, ապա «նա կ’ուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3.5-6

Եթե պահես Նրա պատվիրանները, Նա «առաջնորդում [է] քո գնալու ճանապարհումը» և «գետի պես է [դարձնում] ․․․ խաղաղությունդ» (Եսայիա 48.17–18):

Նկար
Հիսուս Քրիստոսը երիտասարդ տղայի հետ

Հանդիպելով Փրկիչին, Ջեն Թոլման

Հեռանկար տալ ձեզ

Աշխարհի կեցվածքն ու ապրելակերպը կարող են մոդայիկ կամ հաճելի թվալ: Բայց Հիսուս Քրիստոսի ուսմունքները կարող են օգնել ձեզ տեսնել, թե որքան դատարկ և անցողիկ են աշխարհի ճանապարհները:

Ամեն ինչ «երկնքի տակ … ունայն էր և քամի» (Ժողովող 1․14)։ Այլ կերպ ասած, աշխարհի ճանապարհը բերում է հիասթափության: Դա նման է քամուն հետապնդելուն և նրան բռնելու փորձին: Երջանկությունը գալիս է, երբ մենք հարգանք և ակնածանք ենք տածում Աստծո հանդեպ և պահում Նրա պատվիրանները (Ժողովող 12․13

Աշխարհի շատ մարդիկ «չարը բարի են կոչում և բարին՝ չար, որ խավարը դնում են լույսի տեղ, և լույսը՝ խավարի տեղ, որ դառը դնում են քաղցրի տեղ և քաղցրը՝ դառի» (Եսայիա 5․20)։ Սակայն Տերը մեզ ցույց է տալիս ճշմարտությունը: Հետևելով Նրա ճանապարհին և Նրա խոսքին՝ մենք կարող ենք «ուրախությամբ դուրս գալ և խաղաղությամբ առաջնորդվել» (տես Եսայիա 55․8–12

(Տես նաև Եսայիա 40․6–8, 51,7–8)

Ներել ձեր մեղքերը

Բոլորս էլ սխալվում ենք։ Բոլորս էլ մեղք ենք գործել։ Բայց եթե մենք ապաշխարենք և շարունակենք պահել Աստծո պատվիրանները, Հիսուս Քրիստոսը կարող է մեզ նորից մաքուր և առողջ դարձնել: «Նա կողորմի [մեզ], … և շատ կների» (Եսայիա 55․7)։ Նա ասել է.

«Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան, եթե նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան» (Եսայիա 1․18

«Ես՝ ես եմ, որ ջնջում եմ քո հանցանքները ․․․ և քո մեղքերը չեմ հիշում» (Եսայիա 43․25

Նկար
Հիսուս Քրիստոսը գրկում է մեկին

Լուսանկարը՝ Մարկ Մաբրի

Ամրապնդել ձեզ

Մենք բոլորս երբեմն զգում ենք թույլ կամ տկար: Հիսուս Քրիստոսը կարող է ձեզ ուժ տալ: «Տեր Եհովան հավիտենական վեմ է» (Եսայիա 26․4)։ Եթե դուք խոնարհ եք և վստահում եք Նրան, Նա կարող է օգնել ձեզ դիմակայել գայթակղությանը, դժվար որոշումներ կայացնել կամ պարզապես շարունակել առաջ գնալ՝ անկախ դժվարություններից: Նա ասել է.

«Մի վախենար, որովհետև ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետև ես քո Աստվածն եմ. ես զօրացրել եմ քեզ, նաև օգնել եմ քեզ» (Եսայիա 41․10

Նա երբեք չի մոռանա ձեզ

Փրկիչ Հիսուս Քրիստոսը Իրեն զոհաբերեց ձեզ համար, քանի որ Նա սիրում է մեր Երկնային Հորը և Նա սիրում է ձեզ: Նրա զոհաբերությունը հնարավորություն տվեց ձեզ հարություն առնել և հնարավորություն ունենալ նմանվելու Երկնային Հորը: Նա երբեք չի լքի ձեզ և չի մոռանա ձեզ: Նա ասել է.

«Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանուկին,․․․ նրանք եթե մոռանան էլ, բայց ես քեզ չեմ մոռանալ:

Ահա, ես իմ ձեռքի մեջ եմ փորագրել քեզ» (Եսայիա 49.15-16

Քանի որ Նա այնքան շատ բան է արել մեզ համար և երբեք չի մոռանա մեզ, մենք նույնպես պետք է ձգտենք «միշտ հիշել Նրան» (Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79):

Տպել