2023
Ծառայելու որոշում
Սեպտեմբեր 2023


«Ծառայելու որոշում», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ. 2023

Ամեն բան կարող եմ Քրիստոսով

Երիտասարդները կիսվում են, թե ինչպես է Քրիստոսը զորացրել իրենց դժվար գործեր կատարելիս (տես Փիլիպպեցիներին 4․13

Ծառայելու որոշում

Նկար
երիտասարդ տղա

Ես միշտ ցանկացել եմ ծառայել միսիայում, բայց երբ դարձա 18 տարեկան, սկսվեց համավարակը: Ես զգում էի, որ պատրաստ չեմ ծառայելու, ուստի ընդունվեցի քոլեջ և ստացա մեծ կրթաթոշակ: Շատերը խորհուրդ էին տալիս, որ չգնամ միսիա: Ես կարծես զգում էի, որ կորցնում էի ծառայելու իմ ցանկությունը:

Բայց հետո գերագույն համաժողովի ժամանակ նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ասաց. «Եթե դուք դեռ միսիոներական ծառայության տարիքային շեմին եք, բայց դեռ չեք ծառայել համավարակի կամ այլ պատճառներով, ես հրավիրում եմ ձեզ ծառայել հիմա»:1 Երբ նա ասաց «հիմա» բառը, ես զգացի՝ կարծես նա խոսում էր ինձ հետ, որ ես հիմա պետք է ծառայեմ միսիայում: Այդ օրվանից ես աղոթեցի դրա մասին և ստացա հաստատում, որ ժամանակն է, որ ես ծառայեմ Տիրոջը:

Ես շատ քննադատություններ եմ ստացել իմ որոշման վերաբերյալ։ Կրթաթոշակս նույնիսկ չեղարկվեց։ Բայց գնալու իմ ցանկությունն այնքան ուժեղ էր, որ դրանցից ոչ մեկը նշանակություն չուներ: Ես կանչվեցի ծառայելու Գվատեմալա Կետցալտենանգո միսիայում: Դա այնքան առանձնահատուկ էր, քանի որ իմ ծնողները հավերժության համար կնքվել էին Գվատեմալայում:

Եթե դուք մտածում եք՝ արդյոք պետք է ծառայեք միսիայում, դեռ ուշ չէ: Միշտ վստահեք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Նրանք կառաջնորդեն մեզ և կօրհնեն այնպիսի ձևերով, որոնք մենք չենք կարող պատկերացնել:

Ենոք Մ., Դոմինիկյան Հանրապետություն

Տպել