2023
Ի՞նչ կարող եմ անել, եթե զգում եմ, որ չունեմ հոգևոր փորձառություններ
Սեպտեմբեր 2023


«Ի՞նչ կարող եմ անել, եթե զգում եմ, որ չունեմ հոգևոր փորձառություններ», Երիտասարդներին զորացնելու համար, Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ. 2023

Հարցեր և պատասխաններ

«Ի՞նչ կարող եմ անել, եթե զգում եմ, որ չունեմ հոգևոր փորձառություններ»

Խորհեք և գրի առեք

երիտասարդ կին

«Օրվա վերջում ես ժամանակ եմ տրամադրում խորհելու և իմ օրագրում գրելու այն հոգևոր փորձառությունների մասին, որոնք ես ստացել եմ այդ օրը: Երբ ես դա անում եմ, ես խաղաղություն եմ զգում: Այն նաև հիշեցնում է ինձ ամեն օր հոգևոր փորձառություններ փնտրել»։

Քիաննա Գ., 16, Զամբոանգա դե Նորտե (Ֆիլիպիններ)

Խնդրեք Աստծուն

երիտասարդ տղա

«Սուրբ գրությունների շարունակական ընթերցումը և ամենօրյա աղոթքը հիանալի միջոց է Աստծուն ցույց տալու, որ ցանկանում եք ունենալ հոգևոր փորձառություններ: Եթե զգում եք, որ հոգևոր փորձառություններ չունեք, ապա անկեղծորեն խնդրեք Աստծուն, որ օգնի ձեզ նկատել դրանք: Նա սիրում է ձեզ և կպատասխանի ձեր աղոթքներին, երբ դուք փորձեք կատարել ձեր բաժինը»:

Իլիջա Ս., 15 տարեկան, Յուտա (ԱՄՆ)

Եղեք համբերատար

երիտասարդ կին

«Եղեք համբերատար։ Ձեր փորձառությունները միշտ չէ, որ նման կլինեն ուրիշների փորձառություններին»:

Իզաբելլա Ֆ․, 16 տարեկան, Սան Պաոլո (Բրազիլիա)

Ապրեք ավետարանով

երիտասարդ կին

«Մենք ձեռք կբերենք հոգևոր փորձառություններ՝ կարդալով սուրբ գրությունները, լսելով մարգարեի խոսքերը, ծոմ պահելով, աղոթելով, գնալով տաճար և ծառայելով ուրիշներին: Այդ քայլերն օգնում են մեզ ավելի մոտենալ Քրիստոսին և ավելի ընկալունակ լինել Սուրբ Հոգու հուշումներին, որոնք մեզ խաղաղություն են բերում»:

Նելլի Ռ., 16, Հիդալգո (Մեքսիկա)

Ուշադրություն դարձրեք

երիտասարդ կին

«Մենք միշտ պետք է հիշենք, որ շատ ուշադիր լինենք Սուրբ Հոգու հուշումների հանդեպ: Մենք կարող ենք Սուրբ Հոգուց հուշումներ ստանալ աննշան թվացող ձևերով: Թեև Սուրբ Հոգու հուշումները կարող են աննշան թվալ, դրանց հետևելով կարող ենք հավերժական օրհնություններ ստանալ»:

Մելիսա Ա., 14, Պարաիբա, (Բրազիլիա)