2023
Միացեք
Սեպտեմբեր 2023


«Միացեք», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ. 2023 թ.։

Միացեք

Սիսեկելո Ք.

15 տ., Հարավային Աֆրիկա

երիտասարդ կին

Լուսանկարը՝ Նտեբալենգ Տվալա

Ես անընդհատ աղոթում եմ իմ ընտանիքի հաջողության և բարօրության համար: Բայց որոշ բաներ դեռ այնպես չեն ընթանում, ինչպես ես էի ակնկալում: Ես սկսեցի մտածել` արդյոք Աստված լսում է իմ աղոթքները: Երբ իմ անորոշությունն ավելի էր մեծանում, ես ավելի քիչ էի աղոթում: Ես մտածեցի. «Ինչո՞ւ պետք է աղոթեմ, երբ ոչինչ չեմ զգում»:

Բայց հետո մի օր հասկացա, որ կասկածում եմ Աստծուն։ Նա միշտ եղել է իմ Երկնային Հայրը, իմ ամենամեծ աջակցությունն ու ուժը: Ես սկսեցի արտասվել։ Երբ այդ օրը տուն վերադարձա, ծնկի իջա աղոթելու, քանի որ հոգևոր և զգացմունքային առումներով շփոթված էի զգում:

Աղոթելուց հետո ես զգացի մխիթարություն, ջերմություն և սեր: Ես գիտեի, որ Նա ինձ հետ էր: Ես գիտեմ, որ Երկնային Հայրը տեսնում է մեր պայքարը և լսում է մեր աղաղակները: Այդ օրվանից ես հասկացա, որ Նա մեծ ծրագրեր ունի իմ ընտանիքի համար. ծրագրեր, որոնք պահանջում են Նրա ժամանակը և իմ համբերությունը: