2023
4 եղանակ ձեր ընտանիքը ամրացնելու համար
Սեպտեմբեր 2023


«4 եղանակ ձեր ընտանիքը ամրացնելու համար», Երիտասարդներին զորացնելու համար, հոկտեմբեր 2023։

4 եղանակ ձեր ընտանիքը ամրացնելու համար

Դուք կարող եք ամրացնել ձեր ընտանիքը, որպեսզի այն լինի լավագույն ընտանիքը՝ ապրելով Հիսուս Քրիստոսի ավետարանով։

Անկախ նրանից, թե որքան ամուր է ձեր ընտանիքը, այն միշտ կարող է մի փոքր ավելի ամրանալ։ Մեր օրերում կարծես թե ընտանիքը թուլացնող հարվածներն անընդհատ շարունակվում են։ Դա պայմանավորված է նրանով, որ սատանան գիտի, որ ընտանիքները կարևոր են Երկնային Հոր ծրագրում։ Եթե հակառակորդը որևէ կերպով կարողանա խաթարել ընտանեկան կյանքը, նա անպայման կփորձի դա։

Թեև ոչ մի ընտանիք կատարյալ չէ, բայց քո ընտանիքը կատարելության հասնելու համար ունի մի առավելություն, որը ոչ մի այլ ընտանիք չունի․ դա դու ես։ Եվ դու ունես Հիսուս Քրիստոսի ավետարանը քո կյանքում։ Մարգարեներն ու առաքյալներն ուսուցանել են․ «Ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա»։1

Ահա մի քանի ուղիներ, որոնց միջոցով Տիրոջ ավետարանը կարող է ամրացնել և երջանկություն բերել ձեր ընտանիքին.

  • Ընտանիքները կարող են կնքվել ողջ հավերժության համար։

  • Ընտանիքները կարող են վայելել միասին ժամանակ անցկացնելը, միմյանց ծառայություն մատուցելը և ընտանիքի մի մասը լինելու և աստվածային ինքնության զգացումը։

  • Ընտանիքները կարող են ապավինել Հիսուս Քրիստոսի զորությանը` լուծելու թյուրիմացությունները, վեճերը և մարտահրավերները ապաշխարության, ներման և հավատքի միջոցով։

Ահա 4 եղանակ, որոնցով դուք կարող եք ամրացնել ձեր ընտանիքը՝ ավետարանով ապրելու միջոցով։

Նկար
մարդիկ աղոթում են

Նկարազարդումները՝ Լեյ Թ․ Շենգի

1 Խրախուսեք աղոթել

Ընտանիքներն ավելի են ամրանում, երբ միասին աղոթում են։ Աղոթքը կարող է օրհնել ձեր ընտանիքը խաղաղությամբ, սիրով և ներդաշնակությամբ։ Եթե ձեր ընտանիքում դեռևս չի ձևավորվել աղոթելու սովորությունը, աղոթեք, որպեսզի իմանաք, թե ինչպես կարող եք օգնել ձեր ընտանիքին միասին աղոթել։ Պատրաստ եղեք գործելու համաձայն ստացած պատասխանների։

2 Միասին հաճախեք եկեղեցի

Եկեղեցում մենք սովորում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին։ Մենք նաև հաղորդություն ենք ընդունում և ուխտ կապում Աստծո հետ, որ հոժար ենք մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը և միշտ հիշել Նրան (տես Մոսիա 18․8-10, Վարդապետություն և Ուխտեր 20․77, 79

Ողջ ընտանիքով եկեղեցի հաճախելն օգնում է բոլորին ավելի մոտենալ Աստծուն և միմյանց։ Ամեն շաբաթ գնալը պարտավորություն է, բայց Աստված կօրհնի ձեր ջանքերը։ Եթե ձեր ընտանիքը որոշի չհաճախել ձեզ հետ եկեղեցի, խնդրում ենք իմացեք, որ ձեր հաճախումները կուժեղացնեն ձեզ և կօգնեն գտնել ձեր ընտանիքն ամրացնելու այլ ուղիներ։

Նկար
եկեղեցու շինություն

3 Սիրեք և ծառայեք

Փրկիչն ուսուցանել է․ «Սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի» (Հովհաննես 15.12)։ Ասացեք ձեր ընտանիքին, թե որքան եք սիրում նրանց, նույնիսկ եթե վստահ եք, որ նրանք արդեն գիտեն։ Խոսքի և գործի միջոցով ձեր ընտանիքի հանդեպ ձեր սերն արտահայտելով, դուք Հոգին կհրավիրեք ձեր տուն։

Ընտանիքի անդամներին ծառայելը ձեր սերը ցույց տալու կարևոր միջոց է։ Ուրիշներին միասին ծառայելը ևս ձեր ընտանիքի անդամներին մոտեցնում է միմյանց և Երկնային Հորը։ Կարիք չկա, որ դուք իրականացնեք ծառայության մեծ ծրագրեր։ Ծառայությունը կարող է լինել պարզ, օրինակ՝ հարևանի համար սիրելի կերակուր պատրաստելը։ Ընտանիքով ծառայությունը բերում է ուրախություն, քանի որ, ինչպես կարդում ենք սուրբ գրություններում. «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17

Նկար
աղջիկը և տատիկը գրկախառնվում են

4 Ապրեք ավետարանով

Շատ ընտանիքներ ունեն անդամներ, ովքեր Եկեղեցու անդամ չեն կամ ովքեր որոշել են այլևս եկեղեցի չհաճախել։ Առանց ընտանիքի աջակցության կարող է դժվար լինել եկեղեցի հաճախելը։ Եթե ձեր ընտանիքը գտնվում է նմանատիպ իրավիճակում, հիշեք, որ դուք դեռ կարող եք դրական ազդեցություն ունենալ՝ ապրելով ավետարանով։

Թող ձեր ընտանիքը տեսնի, որ դուք ապրում եք համաձայն այն ամենի, ինչին հավատում եք։ Երբեք չեք իմանա, թե երբ են նրանք հետևում, թե դուք ինչ եք ասում և անում։ Սա ավետարանի լույսը կբերի ձեր ընտանիք։ Անկախ ձեր ընտանեկան իրավիճակից, ավետարանով ապրելու ձեր հետևողական ջանքերը կարող են դուռ բացել Հոգու համար՝ առաջնորդելու, բարձրացնելու ձեր ընտանիքը և ազդեցություն ունենալու նրանց վրա՝ օգնելով ավելի մոտենալ Փրկիչ Հիսուս Քրիստոսին։

Տպել