2023
Ինչո՞ւ պետք է մկրտություն կատարենք մահացած նախնիների համար
Սեպտեմբեր 2023


«Ինչո՞ւ պետք է մկրտություններ կատարենք մահացած նախնիների համար», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտեմբեր 2023 թ․։

Նշանակետին

Ինչո՞ւ պետք է մկրտություն կատարենք մահացած նախնիների համար

Նկար
երիտասարդ տղամարդիկ տաճարի դիմաց՝ թերթիկները ձեռքին

Հիսուս Քրիստոսն ուսուցանեց, որ բոլոր մարդիկ պետք է մկրտվեն՝ Աստծո արքայություն մտնելու համար այս կյանքից հետո (տես Հովհաննես 3.5): Բայց շատերը երբևէ չեն ունեցել այդ հնարավորությունը։

Աստված հայտնել է, որ նրանք, ովքեր մահացել են և չեն մկրտվել, Հիսուս Քրիստոսի ավետարանը կարող է քարոզվել նրանց հոգևոր աշխարհում (տես Ա Պետրոս 3.18–19, Վարդապետություն և Ուխտեր 138.30–33): Նա նաև հայտնել է, որ ողջերը կարող են մկրտվել այդ մարդկանց անունից (տես Ա Կորնթացիս 15.29, Վարդապետություն և Ուխտեր 124, 128): Այդ մկրտությունները պետք է կատարվեն այստեղ՝ երկրի վրա:

Մենք կարող ենք փնտրել մահացած նախնիների գրառումները և տաճարներում մկրտություններ կատարել նրանց համար: Դա նրանց հնարավորություն է տալիս ընդունելու մկրտությունը, որն անհրաժեշտ է սելեստիալ արքայության համար:

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է. «Հանուն մահացածների մեր ջանքերը պերճախոս վկայություն են տալիս, որ Հիսուս Քրիստոսը ողջ մարդկության աստվածային Քավիչն է»: Նրա շնորհն ու խոստումները հասնում են նույնիսկ նրանց, ովքեր կյանքում չեն գտնում Նրան» (2000թ. հոկտեմբերի գերագույն համաժողով [Ensign, Nov. 2000, 11]):

Տպել