«Այժմ Քրիստոսը հարություն է առել», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ. 2023։
Տող առ տող
Այժմ Քրիստոսը հարություն է առել
Իմացեք, թե ինչ է ուսուցանել Պողոս առաքյալը Հիսուս Քրիստոսի Հարության մասին:
հիմա Քրիստոսը հարություն է առել մեռելներից
Հիսուս Քրիստոսը մահացավ խաչի վրա, դրվեց գերեզմանի մեջ և երրորդ օրը հարություն առավ մեռելներից:
ննջեցյալներից առաջինը եղավ
Հունարեն բառը, որն այստեղ օգտագործվում է առաջին պտուղները իմաստով, նշանակում է տարվա ամենավաղ բերքը: Այն առաջինն է, որ հնձվում է, առաջինն է գալիքներից:
Ննջեցյալներից բառը նշանակում է «մեռելներից»։
Հիսուս Քրիստոսը առաջինն էր, որ հարություն առավ, և Նրա Հարությունից հետո բոլոր մարդիկ հարություն կառնեն:
մահը մարդով եղավ
Սա Ադամի մասին է: Նրա անկումը նշանակում էր, որ բոլոր մարդիկ, ովքեր գալու էին աշխարհ, կմահանան: (Տես Մովսես 4:)
Քրիստոսով բոլորը կկենդանանան
Հիսուս Քրիստոսի Հարության շնորհիվ բոլոր մարդիկ հարություն կառնեն Դա նշանակում է, որ յուրաքանչյուր ոք, ով երբևէ ապրել է կամ երբևէ կապրի, հարություն կառնի: Մեր հոգիները կվերամիավորվեն մեր մարմինների հետ, և մեր մարմինները կատարյալ և անմահ կլինեն: (Տես Ալմա 11․43-45:)