«Կորած ոչխարը», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտեմբեր 2023։
Փրկչի առակները
Կորած ոչխարը
Մի բարի հովիվ ուներ 100 ոչխար: Մեկը կորավ։
Նա թողեց 99-ին՝ կորած ոչխարին փնտրելու համար:
Նա ուրախացավ, երբ գտավ ոչխարին։ Նա ուրախացած տուն էր գնում՝ ոչխարն ուսերին դրած։
Նա կանչեց իր ընկերներին և հարևաններին. «Ինձ հետ ուրախացե՛ք, որովհետև իմ կորած ոչխարը գտա», - ասաց նա (Ղուկաս 15․6:)
Դա ի՞նչ է նշանակում
Նրանք, ովքեր մեղք են գործում, նման են կորած ոչխարների: Փրկիչն ուսուցանել է, որ ուրախություն կլինի երկնքում, երբ մեղավորն ապաշխարում է (տես Ղուկաս 15.7):