Երիտասարդներին զորացնելու համար
Ես Հիսուս Քրիստոսի աշակերտն եմ
Հունվար 2024 թ․


«Ես Հիսուս Քրիստոսի աշակերտն եմ», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2024 թ․։

2024 թ․ Երիտասարդների թեմա

Ես Հիսուս Քրիստոսի աշակերտն եմ

Դուք կարող եք հետևել Փրկչին և տարածել Նրա խոսքը ուրիշներին:

Նկար
2024 Երիտասարդների թեմատիկ նշանաբանը

Ձեզ մոտ երբևէ ծագե՞լ է նման հարց, թե մարդկանց բժշկելուց հետո Հիսուսն ինչու ասաց նրանցից մի քանիսին, որ ոչ ոքի չպատմեն այդ մասին (տես Մարկոս 7.36): Պատճառներից մեկը կարող էր կապված լինել այն տեսակի հետևորդների հետ, որոնց կարիքը Նա ուներ: Գուցե դուք մտածեք, որ եթե մարդիկ խոսեին իրենց բժշկությունների մասին, դա հետևորդներ գրավելու լավ միջոց կլիներ Հիսուսի համար: Սակայն Հիսուսը ուղղակի հետևորդների կարիք չուներ: Նա աշակերտների կարիք ուներ։

Հիսուսն ասաց Պետրոսին և Անդրեասին. «Եկեք իմ հետևից» (Մատթեոս 4.19): Այս հատվածի Ջոզեֆ Սմիթի թարգմանությունն ասում է. «Ես նա եմ, ում մասին գրվել է մարգարեների կողմից. հետևեք ինձ» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.18 [Մատթես 4.19-ում, ծանոթագրություն ա]): Հրավերն այն չէր, որ Իր հետ մնային որոշ ժամանակ: Նա կամենում էր, որ նրանք հավերժ Իր աշակերտները լինեին։

Նա չէր ցանկանում, որ նրանք պարզապես դիտեին, թե Ինքն ինչպես է ուսուցանում մարդկանց, սիրում մարդկանց և հրաշքներ գործում: Նա կամենում էր, որ նրանք անեին նույնը։ Նա կամենում էր, որ Իր գործը դառնար նրանց գործը: Քրիստոսին ընտրելը նշանակում էր, որ նրանք կսովորեին ծառայել այնպես, ինչպես Նա էր ծառայում, և մտածել այնպես, ինչպես Նա էր մտածում: Նրանք կվարժվեին ապրել այնպես, ինչպես Նա էր ապրում, իսկ Նա կսովորեցներ նրանց և օգնություն ցույց կտար, որի կարիքն ունեին՝ Իրեն ավելի շատ նմանվելու համար։

Նկար
Հիսուս Քրիստոս

Հունարեն աշակերտ բառը mathetes է: Այն նշանակում է ավելին, քան հետևորդն է կամ ուսանողը: Այն հաճախ թարգմանվում է աշակերտ: Քրիստոսի օրերում աշակերտները սովորաբար իրենք էին ընտրում այն վարպետին, որից ցանկանում էին սովորել՝ նպատակ ունենալով, որ իրենք էլ դառնան վարպետներ: Քրիստոսը չհետևեց այդ բնորոշ գործելակերպին: Դրա փոխարեն նա շրջեց այն հակառակ ուղղությամբ և փնտրեց Իր աշակերտներին: Այսօր Քրիստոսը կանչում է մեզ գալ Իր մոտ: Նա կանչում է մեզ լինել Իր աշակերտները և հռչակել Իր խոսքը Իր ժողովրդի մեջ, որպեսզի նրանք ունենան հավիտենական կյանք (տես 3 Նեփի 5.13):

Կարիբյան ավազանի Հաիթիից մի երիտասարդ կին ցույց տվեց Քրիստոսի աշակերտը լինելու իր ցանկությունը՝ հրավիրելով իր ոչ անդամ ընկերուհուն ԵԶՀ համաժողովի։ Սկզբում նրա հայրը չէր կամենում իր դստերը գնալու թույլտվություն տալ: Եկեղեցու ղեկավարները բացատրեցին այն դրական փորձառությունների մասին, որոնք սպասվում էին, և հիանալի երիտասարդ չափահաս խորհրդականների մասին, որոնք հսկելու էին նրան: Հայրը մասնակցելու թույլտվություն տվեց իր դստերը, իսկ նրա կյանքում տեղի ունեցած փոփոխությունը նկատելով, թույլ տվեց նրան նաև հաճախել Եկեղեցու ժողովներին, իսկ վեց ամիս անց նա մկրտվեց:

Հարավային Ամերիկայից Արգենտինայից մի երիտասարդ ցույց տվեց Քրիստոսի աշակերտ լինելու իր ցանկությունը՝ կոնֆետով կիսվելով իր ընկերոջ հետ, երբ նրանք ավտոբուսով գնում էին դպրոց: Երբ նրան սուրճի համով քաղցրավենիք հյուրասիրեցին, նա բացատրեց, որ այդ համի հանդեպ ինքն անտարբեր է, քանի որ իր ընտանիքում ոչ ոք սուրճ չի խմում: Դա հանգեցրեց Եկեղեցու վերաբերյալ զրույցի, ապա ժողովների գալու հրավերի, որն ի վերջո հանգեցրեց նրան, որ նրա ընկերը միացավ Եկեղեցուն և միսիա ծառայեց Չիլիում:

Ոչ բոլորը, ում հետ խոսում եք Եկեղեցու մասին կամ հրավիրում եք Եկեղեցու միջոցառման, կկամենա միանալ: Դա նորմալ է: Ինչպես նաև ոչ բոլորը, ում հետ Քրիստոսը խոսեց Իր երկրային ծառայության ընթացքում, միացան Եկեղեցուն: Այնուամենայնիվ, երբ ընտրում ենք դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները և հռչակել Նրա խոսքը, Նա կտա մեզ քաջություն և աստվածային օգնություն: Մենք կսովորենք, թե ինչպես ավելի նմանվենք Նրան, և դա այն է, ինչ աշակերտներն անում են:

Տպել