Երիտասարդներին զորացնելու համար
Սովորելու բազմաթիվ ուղիներ
Հունվար 2024 թ․


«Սովորելու բազմաթիվ ուղիներ», Երիտասարդներին զորացնելու համար, հունվ. 2024 թ.։

Սովորելու բազմաթիվ ուղիներ

Ցանկանու՞մ եք աշխարհը մի քիչ ավելի լավը դարձնել: Դա սկսվում է սովորելուց, թե ինչպես անել այդ:

Նկար
հայելու մեջ նայող երիտասարդ կին

Նկարը` Դին Մակադամի

Ի՞նչ կապ ունի մազ կտրել սովորելը բեմի լույսերի տեղադրման հետ:

«Այս ամենը իմ ծրագրի մի մասն է», - ասում է Լիզան, մի չափահաս երիտասարդ, որն այժմ քոլեջի առաջին կուրսում է:

16 տարեկանում Լիզան սկսեց հաճախել կոսմետոլոգիայի դպրոց: Նա նույնիսկ մի ծրագիր գտավ, որը թույլ էր տալիս նրան ավելի կարճ օրեր հաճախել ավագ դպրոց, որպեսզի կարողանար ցերեկը պարապել կոսմետոլոգիայի դպրոցում: Այն փաստը, որ նա այժմ թատերական տեխնոլոգիաներ էր սովորում քոլեջում, չի նշանակում, որ կոսմետոլոգիա ուսումնասիրելու իր ջանքերը (որը ներառում է սրահում աշխատելը) հաջող չեն եղել: Իրականում ամեն ինչ զարգանում էր ճիշտ այնպես, ինչպես նա ակնկալում էր:

«Ես ուզում էի հմտություն ձեռք բերել, որպեսզի օգտագործեի այն` վճարելու քոլեջի համար»,- ասաց Լիզան: «Բացի այդ, դա ինձ թույլ է տալիս ծառայել այլ մարդկանց և գումար խնայել ընտանեկան սանրվածքների վրա իմ մնացած կյանքի ընթացքում»:

Ինչու ենք մենք սովորում

Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր դուստրերն ու որդիները միշտ սովորեն»:1 Ահա բազմաթիվ ուղիներից մի քանիսը, որ ողջ կյանքի ընթացքում սովորելը մեծ օրհնություն է.

  • Դուք կարող եք ավելի լավ օգնել և սովորեցնել ձեր ընկերներին, ընտանիքին և ուրիշներին:

  • Դուք կարող եք ավելի լավ ծառայել Եկեղեցում և համայնքում:

  • Դուք կունենաք ավելի շատ շուկայական հմտություններ ինքնապահովման համար:

  • Դուք կկարողանաք ձեր գիտելիքները ձեզ հետ տանել մահից հետո:

  • Երբ դուք ակտիվորեն վարժեցնում եք և աշխատեցնում ձեր ուղեղը, այն ավելի առողջ է մնում:

Ինչպես ենք մենք սովորում

Սուրբ գրություններից մենք գիտենք, որ պետք է «Ուսում փնտրենք, այսինքն ուսումնասիրելով և նաև հավատքով» (Վարդապետություն և Ուխտեր 88.118, տես նաև 130.18): Այսօր սովորելու ավելի շատ հնարավորություններ կան, քան երբևէ նախկինում, ինչպիսիք են.

  • Լիարժեք կրթությունը, ներառյալ քոլեջը, համալսարանը և առևտրային դպրոցները:

  • Գիտելիք փնտրելը «լավագույն գրքերից» (Վարդապետություն և Ուխտեր 88.118): Դուք կարող եք նաև ավելացնել «լավագույն թվայնացված աղբյուրներ»:

  • Սովորելով ուղղակիորեն ընկերներից և ընտանիքի անդամներից։

    միջոցառման գաղափար Կազմակերպեք «հմտությունների փոխանակման» ուսուցողական վարժություն ձեր ճյուղում կամ ծխում: Բոլորը գալիս են պատրաստ` սովորեցնելու մի բան, որը գիտեն, թե ինչպես անել:

  • Աղոթք և սուրբ գրությունների ուսումնասիրություն:

  • Հավատարմությամբ ապրելով՝ արժանի լինել Սուրբ Հոգու մշտական ընկերակցությանը, ով «ամեն բան ձեզ կուսուցանի» (Հովհաննես 14.26):

  • Փորձեր, ստեղծագործական մտածողություն և ջանք: Ամենահրաշալին այն է գիտելիքների վերաբերյալ, որ ամեն օր ավելին ես սովորում: Դուք կարող ենք ավելացնել գիտելիքների համաշխարհային պահեստին:

Երբ ենք մենք սովորում

Ի վերջո, անկախ նրանից՝ Լիզայի նման դուք սովորում եք, թե ինչպես կտրել մազերը, թե սովորում եք՝ ինչպես զարգացնել հաջորդ սերնդի էներգետիկ տեխնոլոգիան, նախագահ Նելսոնը հիշեցնում է մեզ, որ միշտ կա մի լավագույն ժամանակ նման առաջադրանքների համար.

«Այո, մենք պետք է սովորենք անցյալից, և այո, մենք պետք է պատրաստվենք ապագայի համար։ Բայց միայն հիմա կարող ենք դա անել։ Այժմ է ժամանակը սովորելու։ … Այժմ է ժամանակը, երբ մենք կարող ենք օրհնել ուրիշներին»։2

Հիմա, ուրեմն: Ի՞նչ կկամենայիք սովորել այսօր։

Տպել