Երիտասարդներին զորացնելու համար
Հիսուս Քրիստոսի աշակերտ
Հունվար 2024 թ․


«Հիսուս Քրիստոսի աշակերտ», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2024 թ.։

Տող առ տող

Հիսուս Քրիստոսի աշակերտ

Տեսեք, թե ինչպես է Մորմոնի նկարագրությունն իր մասին վերաբերում նաև ձեզ:

Նկար
Մորմոն մարգարեն

Հիսուս Քրիստոսի աշակերտ

Աշակերտ բառը նշանակում է մեկը, ով սովորում է ուսուցչից կամ վարպետից (օրինակ` աշակերտ կամ ենթավարպետ)

Հիսուս Քրիստոսի աշակերտները սովորում են Նրանից, հետևում են Նրա ուսմունքներին և փորձում են լինել Նրա նման:

կանչված Նրա կողմից՝ հայտարարելու Իր խոսքը

Որոշ մարդիկ ունեն Քրիստոսի խոսքը հայտարարելու հատուկ կոչում, ինչպես օրինակ միսիոներները: Բայց մեր ուխտերի միջոցով մենք խոստանում ենք պահել Նրա պատվիրանները, ներառյալ` աշխարհին լույս լինելու պատվիրանը (տես Մատթեոս 5.14–16): Եվ մենք հայտարարում ենք մեր պատրաստակամությունը «կանգնել որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում» (Մոսիա 18․9

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու յուրաքանչյուր անդամ կանչված է օգնելու իրականացնել Տիրոջ աշխատանքը և կիսվելու Նրա ավետարանով (տես Վարդապետություն և Ուխտեր 38.40–41):

հավիտենական կյանք

Հավիտենական կյանք նշանակում է կյանք սելեստիալ արքայությունում` Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ։ Սա պարգև է այն մարդկանց համար, որոնք հավատք ունեն առ Հիսուս Քրիստոս, ապաշխարում են, կապում և պահում են ուխտեր և համբերում են մինչ վերջ:

Տերն ասել է. «Սա է իմ գործը և իմ փառքը` իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» [Մովսես 1․39]։ Աշակերտներն օգնում են իրականացնել Նրա աշխատանքը:

Տպել