Երիտասարդներին զորացնելու համար
Դադարեք համեմատվել: Դուք բավականաչափ լավն եք
Հունվար 2024 թ․


«Դադարեք համեմատվել: Դուք բավականաչափ լավն եք», Երիտասարդներին զորացնելու համար, հուն. 2024 թ․։

Եկ, հետևիր ինձ

1 Նեփի 2-7

Դադարեք համեմատվել: Դուք բավականաչափ լավն եք

Ահա չորս բան, որոնք մենք սովորում ենք Նեփիի ավագ եղբայրներից մեկից:

Նկար
բեռներ

Նկարները՝ Քորի Էգբերտի

Դասարանում կա այն մեկ ուսանողը, որը միշտ գիտի ճիշտ պատասխանը: Բասկետբոլի թիմում կա մի տղա, որը միշտ գերազանցում է ձեզ: Մարդ, որի հետ բոլորը ցանկանում են ընկերանալ։ Համեմատությունների աշխարհում միշտ թվում է՝ կա մեկը, որն ավելի լավն է։

Համեմատությունները կարող են հատկապես դժվար լինել, երբ այն վերաբերում է ավետարանով ապրելուն։ Դուք գուցե մտածեք, որ ուրիշներն ավելի արդարակյաց են, ունեն ավելի ուժեղ վկայություն, կամ Հոգին ավելի հստակ են զգում, քան դուք: Բայց ինքներդ ձեզ այդպես համեմատելը օգտակար չէ:

Մորմոնի Գրքից դուք հավանաբար գիտեք, որ Նեփին մեծ առաջնորդ էր և մարգարե: Բայց որքա՞ն շատ բան գիտեք Նեփիի հավատարիմ ավագ եղբոր` Սամի մասին: Նա ղեկավար չէր կամ մարգարե Նեփիի նման, բայց նա չպետք է Նեփիի նման լիներ` բավականաչափ լավը լինելու համար:

Նկար
աղոթող մարդիկ

1. Սամը հավատում էր

Նեփին աղոթեց և պատասխան ստացավ իր համար, որ Տերը պատվիրել էր իրենց ընտանիքին հեռանալ դեպի անապատ: Եվ Սամը «հավատաց [Նեփիի] խոսքերին» (տես 1 Նեփի 2.16–17): Սամը հավանաբար չուներ կատարյալ վկայություն: Նա գուցե հարցեր ուներ: Բայց նա ընտրեց հավատալ իր եղբոր խոսքերին, իսկ հետո գործեց իր համոզմունքների վրա հիմնվելով: Մի համեմատեք ձեր հավատքը կամ վկայությունը ուրիշների հավատքի կամ վկայության հետ: Երբ գործեք հավատքով, ինչպես Սամը, ձեր վկայությունը Փրկչի մասին կամաց-կամաց կաճի: Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 46․13-14, Ալմա 32։

Նկար
զրուցող մարդիկ

2. Սամը խոնարհ էր

Լամանն ու Լեմուելը ուրախ չէին , որ իրենց փոքր եղբայրը` Նեփին դառնում էր իրենց ղեկավարը: Բայց Սամը, որը նույնպես Նեփիի ավագ եղբայրն էր, պետք է որ խոնարհ լիներ: Նա լսեց Նեփիին և հետևեց նրա խորհրդին (տես 2 Նեփի 5.3–6): Եթե ուրիշներին ձեր շրջապատից խնդրում են ղեկավարել, իսկ ձեզ՝ ոչ, եղեք խոնարհ և մի համեմատվեք: Աջակցեք նրանց, սովորեք նրանցից և արեք հնարավոր ամեն ինչ` ճիշտն ընտրելու համար:

Նկար
Երկու տղամարդ բարկացած են մեկ այլ տղամարդու վրա

3. Սամը համբերատար էր

Ձեզ կարող է թվալ, որ ձեր շրջապատում բոլորն ապրում են կատարյալ կյանքով, բայց բոլորն անցնում են դժվարին ժամանակներով: Սամը բացառություն չէր: Լամանն ու Լեմուելը դեմ գնացին Սամին, ինչպես որ դեմ էին գնացել Նեփիին։ Նրանք նույնիսկ փայտով հարվածեցին Սամին, ինչպես հարվածել էին Նեփիին: (Տես 1 Նեփի 3.28, 1 Նեփի 7․6:) Բայց Սամը համբերությամբ դիմանում էր իր փորձություններին: Դժվար ժամանակների միջով անցնելը անպայման չի նշանակում, որ դուք ինչ-որ բան սխալ եք անում: Մի համեմատեք ձեր փորձությունները այլ մարդկանց փորձությունների հետ: Շարունակեք համբերությամբ և վստահեք Տիրոջը: Նա կօգնի ձեզ հաղթահարել։

Նկար
տղամարդ

4. Սամը օրհնվեց

Սամի հայրը` Լեքին, ասաց Սամին. «Դու օրհված կլինես քո բոլոր օրերում» (2 Նեփի 4.11): Սամը գուցե ղեկավար կամ մարգարե չէր, բայց նա հավատարմորեն հետևում էր Հիսուս Քրիստոսին և օրհնված էր դրա համար: Փրկչի օգնությամբ նա բավականաչափ լավն էր: Եվ դուք նույնպես կարող եք այդպիսին լինել:

Տպել