Երիտասարդներին զորացնելու համար
Օդաչու՝ Տիրոջ բանակում
Հունվար 2024 թ․


«Օդաչու՝ Տիրոջ բանակում», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2024 թ․։

Օդաչու՝ Տիրոջ բանակում

Անգլիայի Արևելյան Միդլենդս նահանգից Լամար Ֆ.-ն մեծ նպատակներ ունի, որոնք նրան թույլ են տալիս բարձր թռչել, նույնիսկ երբ ամեն ինչ վատ է:

Նկար
օդանավ

Լուսանկարները` Սաթոմի Ֆոլկետի

«Որքան ինձ հիշում եմ, ես ցանկացել եմ օդանավ վարել», - ասում է 17 տարեկան Լամար Ֆ.-ն: Երբ անվասայլակով մրցարշավի ժամանակների մի ընկեր պատմեց նրան բրիտանական բարեգործական կազմակերպության մասին, որն օգնում է հաշմանդամ մարդկանց թռչել սովորել, Լամարը ցանկացավ փորձել:

Բարձր երկինք հասնող երազներ

Նա գրանցվեց երկու բարեգործական ծրագրերում: Դրանցից մեկը՝ «Junior Aspiring Pilots Program» (JAPP) ծրագիրը, ստեղծվել է հատկապես 12-18 տարեկան երիտասարդների համար: Այս ծրագրերը և մյուս անհատական բոլոր դասերը մի քայլով մոտեցնում են նրան իր մեծ նպատակին` ստանալ օդաչուի անձնական արտոնագիր:

Նրա ոգեշնչման մի մասը գալիս է նրա ընտանիքից: Լամարի խնամատար հայրը առաջինն էր, որ նրա մեջ թռչելու ցանկություն դրեց` նրան ամեն տարի տանելով ավիաշոուների: Հետագայում, երբ նա որդեգրվեց մեկ ուրիշ ընտանիքի կողմից չորս տարեկան հասակում, Լամարի հետաքրքրությունը ավիացիայի հանդեպ շարունակեց զարգանալ, քանի որ նա տեսնում էր օդաչուի արտոնագիր ձեռք բերելու իրեն որդեգրած հոր ձգտումը: «Նա է օդաչու դառնալու իմ ոգեշնչումը», - ասում է Լամարը: Այժմ Լամարի հայրը նրա հետ վարում է մեկ պտուտակավոր, հինգ տեղանոց օդանավեր, որոնցով Լամարը սովորում է թռչել:

Նկար
ընտանիք

Լամարի ծնողները (որոնք նկարում նրա երկու կողմերում են) նրա մեծագույն աջակցությունն են:

Նկար
երիտասարդ տղան օդանավի մոտ

Իսկական անձնակազմով իր առաջին թռիչքի ժամանակ Լամարը նյարդայնացած էր` ամեն բան հիշելու հետ կապված: «Ես մի կարճ աղոթք ասացի՝ նախքան օդ բարձրանալը», - ասում է նա: Այժմ, երբ նա դժվարանում է հիշել որևէ բան օդում, այդ կարճ, լուռ աղոթքներն օգնում են նրան անել այն, ինչ նա պետք է անի: Նույնիսկ, երբ իր հայրիկը հետևի նստատեղում չէ, Լամարը գիտի, որ իր Հայրը երկնքում միշտ իր հետ է:

Նկար
երիտասարդը օդանավում

Տիրոջ բանակը

Թռիչքը միակ բանը չէ, որ բարձրացնում է Լամարի տրամադրությունը: Ես միշտ եղել եմ Բրիտանական զինվորականների մեծ երկրպագուն, ամեն ինչ` թագավորական թագադրությունից մինչև հուղարկավորություն»,- ասում է նա:

Նկար
երիտասարդ տղամարդ զինվորների արձանների հետ
Նկար
կոշիկ փայլեցնող երիտասարդ տղա

«Իմ հաշմանդամության պատճառով ես ինքս չեմ կարող միանալ բանակին», - ասում է Լամարը: Բայց Երիտասարդ տղամարդկանց նախկին ղեկավարներից մեկը, որը զինվոր էր եղել, քաջալերեց Լամարին: «Նա միշտ հիշեցրել է ինձ, որ ես չպետք է լինեմ աշխարհիկ բանակում, քանի որ ես արդեն Տիրոջ բանակում եմ», - ասում է Լամարը: «Տիրոջ բանակում լինելը ինձ մի զգացում է տալիս, որ անկախ նրանից. թե կյանքն ինչպես է հարվածում ինձ, անկախ նրանից, թե որևէ մեկն ինչ է անում իմ հանդեպ, Հիսուս Քրիստոսն իմ կողքին է»:

Նկար
երիտասարդ տղան տղամարդու հետ

Բեյլիսը` Լամարի Երիտասարդ տղամարդկանց ղեկավարը, ոգեշնչեց նրան միանալ «Տիրոջ բանակին»:

Հատուկ կարիքներ ունեցողների քոլեջում, որտեղ նա սովորում է, Լամարը փորձում է օգնել իր տարիքի այլ մարդկանց միանալ Տիրոջ բանակին, երբ ավետարանով կիսվում է նրանց հետ: «Ինձ բազմիցս անտեսում են», - ասում է նա, «բայց երբեմն իմ հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում: Այս պահին իմ որոշ կարիքների պատճառով շուտով լիաժամկետ միսիա ծառայելը հնարավոր չէ: Բայց ահա, թե ինչպես եմ ես դա տեսնում` ես կարիք չունեմ կրծքանշանի՝ միսիոներ լինելու համար:

Նրա ծխում այնքան քիչ երիտասարդներ կան, ուստի Լամարի ընկերների մեծ մասը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ չեն: Դա այնքան էլ հեշտ չէ դպրոցում, հատկապես, երբ, ինչպես Լամարն է ասում, կան գայթակղությունների «մեծ բեռներ»: «Կան մեծ թվով ուսանողներ, որոնք խոսում են անպատշաճ բաների մասին և լսում անպատշաճ երաժշտություն: Հիմնականում, երբ նման բան է տեղի ունենում, ես ուղղակի հեռանում եմ և գնում մի սենյակ, որտեղ դա տեղի չի ունենում:

Նկար
երիտասարդ տղա՝ դրոշով

Մնացեք ուժեղ

Երբ գալիս են գայթակղությունները կամ մյուսներին հետաքրքիր չէ լսել ավետարանի մասին, Լամարը բարձր է պահում իր սիրելի սուրբ գրության հատվածը «Բայց ես և իմ տունը Տիրոջն ենք [ծառայելու]» (Հեսու 24.15):

«Սուրբ գրության այս հատվածն օգնել է ինձ ուժեղ մնալ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքում», - ասում է նա: Դա հատկապես կարևոր է Լամարի համար իր սեփական ընտանիքում: Երբ Լամարը 10 տարեկան էր, նրա հայրը դադարեց եկեղեցի գալ: «Ես փոքր էի այդ ժամանակ, այնպես որ ես լիովին չէի հասկանում», - ասում է նա: «Ես փորձում էի համոզել նրան հետ գալ։ Բայց ես հասկացա, որ հարցը դրանում չէ: Նրանց պետք է ժամանակ տալ»:

Լամարը դեռ սերտ հարաբերություններ ունի իր հայրիկի հետ և սեր է ցույց տալիս ամենօրյա ձևերով, օրինակ` նրան պատմելով, թե ինչ է տեղի ունենում եկեղեցում կամ ժամանակ անցկացնելով նրա հետ: «Նա միշտ սովորեցրել է ինձ, որ ինչի միջով էլ որ անցնեմ, պետք է ուժեղ մնամ»: Ցանկացած երիտասարդի, որը ընտանիքի անդամներ ունի, որոնք ակտիվ չեն Եկեղեցում, նա ասում է. «Ուժեղ մնացեք»: Կառչեք ձեր հավատքից: Մի հանձնվեք, ինչ էլ որ լինի»:

Նկար
Հիսուս Քրիստոս

Փնտրեք Քրիստոսին, երբ գործերը վատ են գնում

Լամարը նաև քաջություն է գտել Քրիստոսում այլ անձնական ուղիներով: «Ես երբեմն տառապում եմ բավականին ուժեղ տագնապից: Կարծում եմ՝ հիմնական անձնավորությունը, որն ինձ քաջություն է տալիս շարունակել, Ինքը` Հիսուս Քրիստոսն է: Նա այնքան շատ բաների միջով անցավ, սակայն շարունակեց Իր առաքելությունը:

Երբ Լամարը հատկապես վատ օր է ունենում, նա հաճախ պատկերացնում է Փրկչին՝ իրեն քաջալերելիս. «Դու կարող ես անել այդ: Դու կարող ես անցնել ամեն ինչի միջով»:

Նա նաև ուժ է ստանում իր մայրիկից և հայրիկից, իր ընկերներից և այլ մարդկանցից, ովքեր մոտ են իրեն: «Կար ժամանակ, երբ ինձ սխալ ճանապարհով տարան», - ասում է Լամարը: Բայց շնորհիվ լավ աջակցող համակարգի, նա կարողացավ շտկել իր ընթացքը և ամրապնդել վկայությունն առ Քրիստոս:

«Ես դեռ զարգացնում եմ իմ վկայությունը»,- ասում է նա, «բայց հրաշալի է Տիրոջ բանակի և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասը լինել: Դա մի բան է, որը ես սիրում եմ»:

Նրա ճամփորդությունը կարող է ունենալ վերելքներ և վայրէջքներ, բայց Լամարը գիտի, թե ինչն է պահում իրեն բարձր թռչելիս: «Անկախ նրանից, թե ինչ փորձություններով կամ խնդիրներով եք անցնում, Երկնային Հայրը ձեր կողքին կլինի, որովհետև Նա հոգ է տանում ձեր մասին և սիրում է ձեզ»:

Տպել