Երիտասարդներին զորացնելու համար
Միացեք
Հունվար 2024 թ․


«Միացեք», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2024։

Միացեք

Նելինա Ն․

12, Սոֆիա (Բուլղարիա)

Նկար
երիտասարդ կին

Լուսանկարը՝ Քրիստինա Սմիթի

Այնտեղ, ուր ես ապրում եմ, չկան Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու շատ անդամներ: Ես 8 տարի ստիպված էի սպասել հայրիկիս թույլտվությանը` մկրտվելու համար, բայց ես իսկապես ցանկանում էի դա: Ամեն օր աղոթում էի, որ նա թույլ տար:

Մի օր նա կանչեց ինձ և ասաց, որ կարող եմ մկրտվել: Ես շատ հուզված էի։ Ես գիտեի, որ իմ ընտրությունը օգնելու էր ինձ` հետևել Քրիստոսի ոտնահետքերին:

Որպես Եկեղեցու նոր անդամ, ես իսկապես ցանկանում էի ծառայել, որովհետև ես անընդհատ տեսնում էի մյուս մարդկանց ծառայելիս: Ես շատ աղոթեցի, որ Աստված տար ինձ որևէ մեկին, ում կծառայեի: Մի գիշեր երազումս մի կնոջ տեսա մետրոյում, որը օգնության կարիք ուներ` իր աթոռից ընկնելու պատճառով: Հետագայում, երբ հայրիկիս հետ ճամփորդում էի մետրոյով, տեսա մի կնոջ, որը վայր ընկավ իր աթոռից: Նա նույն կինն էր իմ երազից: Ինձ համար սուրբ փորձառություն էր, որ կարողացա օգնել նրան:

Տպել