Երիտասարդներին զորացնելու համար
Ես խորհրդի կարիք ունեմ՝ երիտասարդների միջոցառումները ծրագրելու համար: Ի՞նչ լավ գաղափարներ ունեք
Հունվար 2024 թ․


«Ես խորհրդի կարիք ունեմ՝ երիտասարդների միջոցառումները ծրագրելու համար։ Ի՞նչ լավ գաղափարներ ունեք», Երիտասարդներին զորացնելու համար, հունվ. 2024թ.»:

Հարցեր և պատասխաններ

«Ես խորհրդի կարիք ունեմ՝ երիտասարդների միջոցառումները ծրագրելու համար։ Ի՞նչ լավ գաղափարներ ունեք» հարցին։

Հերթի դրեք և ծրագրեք միասին

Նկար
երիտասարդ կին

«Մենք հերթով ամեն շաբաթ ծրագրում ենք միջոցառումներ: Նախ՝ դա հեռացնում է լարվածությունը մեկ անձից, բացի այդ՝ մենք ձեռք ենք բերում տարբեր գաղափարներ: Օգտակար են նաև այնպիսի միջոցառումները, որոնք բոլորդ եք ծրագրում։ Մենք սիրում ենք խաղեր խաղալ, միասին ծիծաղել և ծառայել»:

Ադելին Ս․, 17 տարեկան, Յուտա (ԱՄՆ)

Ինչպես ուրիշներին բերել Փրկչի մոտ

Նկար
երիտասարդ կին

«Հարցրեք ձեր դասարանի կամ քվորումի անդամներին, թե ինչ են սիրում անել: Ընտրեք միջոցառումներ, որոնք ավելի կհամախմբեն երիտասարդներին միմյանց և Փրկչի հետ, և ուղղակի զվարճացեք միասին: Ծառայության միջոցառումները միշտ էլ եղել են իմ նախընտրածների շարքում: Ես միշտ նոր ընկերներ եմ ձեռք բերում»։

Քեթի Գ., 18 տարեկան, Վաշինգտոն (ԱՄՆ)

Փորձեք ներառել բոլորին

Նկար
երիտասարդ կին

«Միջոցառումները, որոնց կարող են մասնակցել բոլորը, կարող են օգնել մյուսներին ավելի ընդունված զգալ: Շատ օգտակար կլինի, եթե ձեր խմբին հարցնեք, թե ինչ հոբբիներ կամ այլ բաներ են սիրում»:

Լիլի Դ., 13 տարեկան, Արիզոնա (ԱՄՆ)

Երեք հարցեր

Նկար
երիտասարդ կին

«Իմ դասարանը հաճախ է ծրագրում միջոցառումներ, որոնք հիմնված են երեք հարցերի վրա` Ի՞նչը պետք է բարելավենք: Ո՞ւմ մենք պետք է աջակցենք: Արդյոք ժամանա՞կն է մի միջոցառման, որն ավելի քիչ ժամանակ ու եռանդ է խլում, քան մյուս միջոցառումները: Ունենալով այս ամենը ձեր մտքում, աղոթեք, խորհեք և խորհրդակցեք միմյանց հետ: Դուք կարող եք անել սա։

Իզաբելլա Ռ., 14 տարեկան, Օրեգոն (ԱՄՆ)

Հոգևոր շրջանակ

Նկար
երիտասարդ կին

«Ձեզ անհրաժեշտ կլինեն Եկեղեցու մի քանի ամսագրեր, որպեսզի կարողանաք կտրել ձեզ համար ոգեշնչող հոգևոր պատկերներ կամ ուղերձներ: Ապա ձեր կտրած պատկերները տեղադրեք հատուկ շրջանակի մեջ: Դուք կարող եք այն դնել մի տեղ, որտեղ կարող եք նայել դրան»:

Ֆլորենս Մ., 14 տարեկան, Բրիտանական Կոլումբիա (Կանադա)

Տպել