Երիտասարդներին զորացնելու համար
Աշակերտից աշակերտ
Հունվար 2024 թ․


«Աշակերտից աշակերտ», Երիտասարդներին զորացնելու համար, հունվ. 2024։

2024 թ․ Երիտասարդների թեմա

Աշակերտից աշակերտ

Ինչպե՞ս կարող եք լինել Հիսուս Քրիստոսի աշակերտը Դա ավելի պարզ է, քան դուք կարծում եք։ Նայեք այս օրինակներին, որոնցով երիտասարդները կիսվում են այն աշակերտների մասին, որոնք եղել են իրենց կյանքում:

Նկար
երիտասարդ տղամարդիկ

Քայլեր Ք., 13 տարեկան

Գուայասից (Էկվադոր) Սիրում է խաղալ բասկետբոլ և ջութակ նվագել:

Եկեղեցու իմ ընկերներից երկուսը` Արիկը և Մայքը, սովորեցրին ինձ Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելու կարևորությունը: Նրանց օրինակն ինձ օգնել է ավելի շատ ցանկություն ունենալ ծառայելու միսիայում: Այժմ ես ոգևորությամբ պատմում եմ Հիսուս Քրիստոսի մասին նրանց, ովքեր կարիքի մեջ են։

Իմ ընկերները Քրիստոսի լավ օրինակներ են նաև իրենց խոսելաձևով: Նրանք ինձ հետ կիսվել են Հիսուս Քրիստոսին հետևելու վերաբերյալ շատ փորձառություններով, որոնք քաջալերեցին ինձ՝ ավելի մոտենալ Նրան: Օրինակ՝ ընկերս սովորեցրեց ինձ, որ երբ մենք հարց ունենք, կարող ենք դիմել Աստծուն: Իսկ ինչպե՞ս ենք իմանում, երբ է Նա պատասխանել: Մենք կիմանանք մեր սրտերում: Դա Հոգին է, որ ասում է, որ Աստված խոսում է մեզ հետ, և որ մենք ընտրում ենք ճիշտ ուղին: 

Նկար
երիտասարդ կին և երիտասարդ տղամարդ

Այոթունդել Ռաֆայել Ա., 15 տարեկան

Օյոյից (Նիգերիա) Սիրում է պարել, սպորտ և ուսուցանել միսիոներների հետ։

Իմ ընկեր Էվան ինձ համար Քրիստոսի աշակերտի օրինակ է: Մի անգամ նա վիրավորեց ինձ, և ես բարկացա նրա վրա: Հետո նա ներողություն խնդրեց ինձնից։ Այդ գործընթացի միջոցով ես նրանից սովորեցի խոնարհություն և ներողամտություն: Նա այնքան խոնարհ էր, երբ ներողություն խնդրեց, և ես ներեցի նրան:

Ինձ համար լինել Հիսւոս Քրիստոսի աշակերտ նշանակում է պահել Երկնային Հոր պատվիրանները, սիրել Աստծուն և Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին, և ավելի շատ հոգ տանել ուրիշների մասին:

Նկար
երիտասարդ տղամարդ

Գաբրիել Ա., 12 տարեկան

Օյոյից (Նիգերիա) Սիրում է ֆուտբոլ խաղալ:

Եկեղեցում ես գիտեի մի տղայի, որը նախկինում ծաղր ու ծանակի էր ենթարկում ուրիշներին, բայց մի օր նա հանկարծ փոխվեց: Ես որոշեցի հարցնել նրան. «Ինչո՞ւ փոխվեցիր»։ Նա ասաց, որ աղոթեց, կարդաց սուրբ գրությունները, հավատաց և տքնաջան աշխատեց` փոխելու իր վարվելակերպը: Դա ինձ օգնեց, քանի որ հիմա, երբ ես ուզում եմ ուսմանը կամ հոգևորին վերաբերող որոշում կայացնել, ես սովորաբար աղոթում եմ, որ Աստված առաջնորդի ինձ:

Ընկերս գուցե կատարյալ չէր, բայց նրա վարքագիծը հզոր ազդեցություն ունեցավ իմ մտքերի ու զգացմունքների վրա: Այժմ ես սովորաբար կարդում եմ սուրբ գրությունները՝ նախքան իմ կյանքում որևէ քայլ կատարելը: Իմ ընկերոջ օրինակը ինձ ավելի է մոտեցրել Քրիստոսին, որովհետև ամեն անգամ, երբ ես մեղանչում եմ, ես կարող եմ հետ գնալ Տիրոջ մոտ աղոթքով և ապաշխարությամբ: Տիրոջ մոտ գնալն օգնեց ինձ մի կողմ դնել իմ բեռները:

Տպել