Երիտասարդներին զորացնելու համար
Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել
Հունվար 2024 թ․


«Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել», Երիտասարդներին զորացնելու համար, փետ. 2024թ.:

Բառեր, որոնցով պետք է ապրել

Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել

Նկար
Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել

Նկարները` Բրայան Բիչի

Ներբեռնել PDF

Քանի որ Հիսուս Քրիստոսը հաղթեց այս անկում ապրած աշխարհին, և քանի որ Նա քավություն գործեց յուրաքանչյուրիս համար, դուք ևս կարող եք հաղթել մեղքով հագեցված, եսակենտրոն և հաճախ հոգնեցնող այս աշխարհին:

Երբ իսկապես ապաշխարեք և փնտրեք Նրա օգնությունը, դուք կարող եք վեր բարձրանալ այս ներկա վտանգավոր աշխարհից և գտնել իսկական հանգստություն:

Ի՞նչ է նշանակում հաղթել աշխարհին

Դա նշանակում է.

  • Հաղթահարել այս աշխարհի բաների մասին ավելի շատ հոգ տանելու գայթակղությունը, քան Աստծո բաների մասին:

  • Դա նշանակում է՝ ավելի շատ վստահել Քրիստոսի վարդապետությանը, քան մարդկային փիլիսոփայությանը:

  • Դա նշանակում է՝ հրճվել ճշմարտությունով, դատապարտել խաբեությունը և դառնալ «Քրիստոսի խոնարհ հետևորդներ»:

  • Ընտրել զերծ մնալ այն ամենից, ինչը հեռացնում է Հոգին և պատրաստ լինել «թողնելու» նույնիսկ մեր սիրելի մեղքերը:

  • Աճել Աստծուն և Նրա Սիրելի Որդուն ավելի շատ սիրելու մեջ, քան` որևէ մեկին կամ որևէ այլ բան:

Ինչպե՞ս ենք մենք հաղթում աշխարհին

  • Փնտրեք և հետևեք Հոգու հուշումներին:

  • Ամեն օր ապաշխարեք և պահեք ուխտերը, որոնք մեզ զորությամբ են օժտում:

  • Մնացեք ուխտի արահետի վրա։

Փրկիչը բարձրացնում է մեզ վեր` դեպի իրեն ձգող այս ընկած աշխարհից՝ օրհնելով մեզ ավելի մեծ գթությամբ, խոնարհությամբ, առատաձեռնությամբ, բարությամբ, ինքնակարգապահությամբ, խաղաղությամբ և հանգստությամբ:

Քանի որ Հիսուս Քրիստոսը հաղթեց այս աշխարհին, դուք նույնպես կարող եք։

Տպել