Երիտասարդներին զորացնելու համար
Ձգտեք լույսին
Հունվար 2024 թ․


«Ձգտեք լույսին», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2024։

Եկ, հետևիր ինձ

Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը, Մորմոնի Գրքի նախաբանը

Ձգտեք Լույսին

Մորմոնի Գիրքը լույս և զորություն է բերում ձեր կյանք` առաջնորդելու ձեզ այս գալիք դժվարին և հուզումնալի օրերում:

Նկար
երիտասարդ կին սուրբ գրություններում

Նկարները` Գաբրիել Քրակոլիսի

Երբ պատանի էի, սիրում էի Հարեդի եղբոր պատմությունը Մորմոնի Գրքից։ Ես մտքումս կինոնկարի նման տեսնում էի նրա փորձառությունը: Թվում էր, թե դա գրեթե տեղի էր ունենում, երբ ես կարդում էի դրա մասին:

Հարեդի եղբորը Տերը պատվիրեց բեռնանավեր կառուցել, որպեսզի նա և իր ընտանիքը կարողանային անցնել օվկիանոսը և նավարկել դեպի «խոստացված երկիր» (Եթեր 2.9): Բայց բեռնանավերը մութ էին: Չկամենալով ճամփորդել մթության մեջ՝ Հարեդի եղբայրը դիմեց Տիրոջ օգնությանը: Եվ Տերը հարցրեց նրան. «Ի՞նչ կկամենաս, որ ես անեմ»: (Եթեր 2.23)

Հարեդի եղբայրը մեծ հավատքով տարավ 16 քարերը սարի գագաթը և աղոթեց։ Նա խնդրեց Տիրոջը դիպչել քարերին «որ դրանք կարողան փայլել խավարում» (Եթեր 3.4): Տերն այդ ժամանակ առաջ մեկնեց իր ձեռքը և Իր մատով դիպավ յուրաքանչյուր քարին, լույս տալով դրանց։ Ես իմ ողջ կյանքում պատկերացրել եմ Տիրոջը` այդ քարերին դիպչելիս:

Ինչպես Հարեդի եղբորը լույս տրվեց, Տեր Հիսուս Քրիստոսը ձեզ նույնպես լույս կբերի: Նա է «լույսը և կյանքն աշխարհի» (3 Նեփի 11․11)։ Ես հրավիրում եմ ձեզ ձգտել Լույսին: Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը կամրացնի ձեր հավատն առ Հիսուս Քրիստոս և կօգնի ձեզ կապված մնալ Նրա Լույսին:

Ուղեկից և Լույս

Ես կարդացել եմ Մորմոնի Գիրքը և շատ անգամներ եմ վկայություն զգացել, որ այն ճշմարիտ է: Ես երբեք չեմ կասկածել Մորմոնի Գրքի ճշմարտացիությանը: Երբ չեմ զգում Հոգին, երբ աններդաշնակ հոգևոր վիճակում եմ լինում, ես ունենում եմ խավարի զգացում: Բայց, երբ կարդում եմ Մորմոնի Գիրքը, լույսը վերադառնում է: Երբեմն ինձ միայն մեկ հատված է պետք լինում ընթերցել, որպեսզի նորից զգամ լույսը, բայց ես միշտ լույս եմ զգում, երբ կարդում եմ այն:

Խավարին հաղթող լույսը իրական է ինձ համար: Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը խոստացել է. «Երբ դուք աղոթքով ամեն օր, ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը, դուք ավելի լավ որոշումներ կկայացնեք ամեն օր»:1 Դա այն պատճառով է, որ Մորմոնի Գիրքը մեծացնում է ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Այն բերում է լույս և զորություն: Նրա ուսմունքները կուղեկցեն ձեզ գալիք դժվարին և հուզումնալի օրերում:

Զգացեք լույսը

Ես օրհնություն ունեմ ծառայելու նախագահ Նելսոնի կողքին: Երբ մարգարեն մտնում է սենյակ, սենյակն անմիջապես ավելի լուսավոր է դառնում: Նա իր հետ կրում է Քրիստոսի Լույսը:

Երբեմն դժվար է համոզված լինել, որ դուք զգում եք Քրիստոսի Լույսը: Դուք չեք տեսնում այն ձեր ֆիզիկական աչքերով: Այն գալիս է որպես հոգևոր զգացումներ: Դա այն զգացումն է, թե ինչն է ճիշտ և սխալ, և ինչն է ճշմարիտ ու կեղծ (տես Մորոնի 7.13–19):

Ամեն անգամ, երբ դուք ընտրում եք ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստսին, դուք քայլում եք Քրիստոսի Լույսի մեջ: Մորմոնի Գրքի ընթերցումը ուժեղացնում է այդ լույսը։

«Իհարկե, այն ճշմարիտ է»

Ես անկեղծորեն հավատում եմ, որ երբ սուրբ գրություններն ասում են «Հիշեք, հիշեք» (Հելաման 5.12), դրանք չեն նշանակում, որ մենք ուղղակի պետք է հիշենք Հիսուս Քրիստոսին կամ հիշենք, որ մի անգամ զգացել ենք Նրա Լույսը: Մենք պետք է զգանք Նրա Լույսն այժմ և զգանք այն կրկին և կրկին: Դա այն է, ինչ պատանի Էրիկը հայտնաբերեց, երբ առաջին անգամ կարդաց Մորմոնի Գիրքը:

Նոր վայր տեղափոխվելուց և ավագ դպրոցը սկսելուց հետո Էրիկը դժվարությամբ էր սովորում դասերը և դժվարությամբ հարմարվում: Նա սկսեց նաև կասկածել, թե արդյոք ուներ վկայություն:

«Ես սկսեցի լրջորեն կարդալ Մորմոնի Գիրքը առաջին անգամ իմ կյանքում», - ասաց Էրիկը։ «Ես կարդում էի և աղոթում ամեն օր»:

Երբ Էրիկը աղոթեց և հարցրեց Երկնային Հորը՝ արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, նա համոզված էր, որ պատասխան էր ստանալու, բայց ոչինչ տեղի չունեցավ:

Որոշ ժամանակ անց, երբ քայլում էր իր տան հետևի անտառում, Էրիկը կրկին հարցրեց: Այս անգամ նա տպավորություն ստացավ՝ կարծես Երկնային Հայրը հարցրեց իրեն. «Էրիկ, ինչ է կատարվել քո կյանքում այն ժամանակից սկսած, երբ դու սկսեցիր կարդալ Մորմոնի Գիրքը և աղոթել ամեն օր»:

Էրիկը մտածեց այն մասին, թե ինչպես էր լավ ընկերներ ձեռք բերել և ավելի լավ էր սովորում դպրոցում: Նա չէր գիտակցել դա, բայց Մորմոնի Գիրքը լույս և զորություն էր բերել նրա կյանք:

Այդ ժամանակ դա կատարվեց:

«Ես ձայն չլսեցի»,- ասաց Էրիկը,- «բայց Հոգին լցրեց սիրտս, երբ այդ խոսքերը եկան միտքս. «Իհարկե այն ճշմարիտ է»: Խաղաղության ուրախության և համոզվածության զգացումը համակեց ինձ։ Ես հասկացա, որ վերջապես գտա իմ պատասխանը»:2

Առաջ շարժվել լույսով

Սկսած առաջին էջից մինչև վերջինը Մորմոնի Գիրքը վկայում է, որ «Հիսուսը Քրիստոսն է»3 և այն ուսուցանում է մեզ, թե «[մենք] ինչ պետք է անենք, որպեսզի ձեռք բերենք խաղաղություն այս կյանքում և հավերժական փրկություն` գալիք կյանքում»:4

Երբ ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը, հուսով եմ, որ դուք կզգաք, որ այն գրված է ձեզ համար: Մորմոնի Գրքի վարդապետությունները և Նեփիի, Լեքիի և Սարիայի, Աբինադիի, Ալմայի, Ամուղեկի, Աբիսի, Մոսիայի որդիների և շատ ուրիշների քաջարի օրինակները կբարձրացնեն, կառաջնորդեն և կզորացնեն ձեզ` լինելու Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտ և կառաջնորդեն ձեզ վստահորեն քայլել Նրա Լույսով:

Ես վկայում եմ, որ Մորմոնի գիրքը արժեքավոր և հաստատուն վկայություն է, որ Հիսուս Քրիստոսն ապրում է և մեր հանգստության, հույսի, խաղաղության, ուրախության և լույսիաղբյուրն է: Ես աղոթում եմ իմ ողջ սրտով, որ դուք ձգտեք լույսին, որը գտնվում է Մորմոնի Գրքում, ավելի մոտենաք Հիսուս Քրիստոսին և զգաք Նրա լույսի և սիրո ջերմությունը, քան երբևէ զգացել եք նախկինում:

Նկար
աղջիկ մեծ չափսի նոթատետրով և մատիտով

Տպել