Երիտասարդներին զորացնելու համար
Ի՞նչ է աշակերտությունը և ինչպե՞ս լինել արդյունավետ աշակերտ
Հունվար 2024 թ․


«Ի՞նչ է աշակերտությունը և ինչպե՞ս լինել արդյունավետ աշակերտ», Երիտասարդներին զորացելու համար, հունվ. 2024:

Ի՞նչ է աշակերտությունը և ինչպե՞ս լինել արդյունավետ աշակերտ

Որպեսզի իմանաք, թե ով եք դուք իրականում և ով կարող եք դառնալ, ընդունեք, թե ի՞նչ է Հիսուս Քրիստոսի աշակերտությունը և ինչպե՞ս լինել արդյունավետ աշակերտ:

Նկար
alt text

Ներբեռնել PDF

«Ո՞վ եմ ես»:

Սա հարց է, որի պատասխանը փնտրում են շատ երիտասարդներ։ Երբ դուք աճում եք, սովորում և զարգանում ձեր ուրույն ձևով, բնականաբար մտածում եք, թե ինչն է ձեզ բնորոշում, ինչն է ձեզ ինքնություն տալիս: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը որոշակի արժեքավոր ուղղորդում է տվել այս հարցի վերաբերյալ:

«Ո՞վ եք դուք: Նախ և առաջ՝ դուք Աստծո զավակն եք, ուխտի զավակ և Հիսուս Քրիստոսի աշակերտը: Երբ դուք ընդունեք այս ճշմարտությունները, մեր Երկնային Հայրը կօգնի ձեզ հասնել ձեր վերջնական նպատակին` հավերժ ապրել Իր սուրբ ներկայության մեջ» («Ընտրություններ հավերժության համար» [չափահաս երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, մայիսի 15, 2022], broadcasts.ChurchofjesusChrist.org):

Նախագահ Նելսոնն ուսուցանել է, որ ոչ մի պիտակ չպետք է ավելի կարևոր լինի ձեզ համար, քան այս երեք տարբերակող տիտղոսները՝ «Աստծո զավակ», «ուխտի զավակ» և «Հիսուս Քրիստոսի աշակերտ»:

Աշակերտի ինքնությունը

Եկեք մի փոքր խոսենք այս երրորդ տիտղոսի՝ Հիսուս Քրիստոսի աշակերտի մասին: Ինչպե՞ս եք դուք իրականում ընդունում այս ինքնությունը և դառնում աշակերտ:

Որպեսզի հետևեք Փրկչին և լինեք Նրա աշակերտը, դուք պետք է կենտրոնանաք նրա վրա, թե ինչ եք դուք անում, և ինչպես եք դուք անում:

Օրինակ՝ Փրկիչը կամենում է, որ մենք տանք ուրիշներին և ծառայենք նրանց, բայց Նա հրավիրում է մեզ անել դա պատրաստակամորեն և ուրախությամբ, այլ ոչ թե դժկամությամբ: Երբ մենք կամենում ենք տալ և ծառայել, մենք ստանում ենք ճշմարիտ աշակերտ լինելու մեծագույն պարգևները: (Տես Բ Կորնթացիս 9.7, Մորոնի 7.8:)

Ուստի, եկեք տեսնենք, թե ի՞նչ են անում աշակերտները և ինչպե՞ս են նրանք անում այդ:

Ի՞նչ է անում աշակերտը

Ահա այն մի քանի քայլերը, որ Քրիստոսի աշակերտը կարող է կատարել՝ Փրկչին հետևելու համար:

  • Գործադրեք հավատք այնպես, ինչպես աշակերտներն են հավատք գործադրում:

  • Ծառայեք այնպես, ինչպես աշակերտներն են ծառայում:

  • Աղոթեք այնպես, ինչպես աշակերտներն են աղոթում:

  • Ուսումնասիրեք այնպես, ինչպես աշակերտներն են ուսումնասիրում:

  • Ապաշխարեք այնպես, ինչպես աշակերտներն են ապաշխարում:

  • Մտածեք այնպես, ինչպես աշակերտներն են մտածում:

  • Սիրեք Աստծուն այնպես, ինչպես աշակերտներն են սիրում Աստծուն:

  • Սիրեք ուրիշներին այնպես, ինչպես աշակերտներն են սիրում:

  • Ուսուցանեք այնպես, ինչպես աշակերտներն են ուսուցանում:

  • Դիմացեք այնպես, ինչպես աշակերտներն են դիմանում:

Ինչպե՞ս է աշակերտն անում այդ

Ահա մի քանի նկարագրություններ, թե աշակերտն ինչպես կարող է անել այդ: Այս նկարագություններից շատերը կարող են վերաբերել դրանցից մի քանիսին: Դրանցից մի քանիսը կարող են վերաբերել բոլորին:

  • Սրտով և մտքով կենտրոնացած Հիսուս Քրիստոսի վրա

  • Պատրաստակամորեն

  • Խոնարհաբար

  • Սիրով

  • Ջանասիրաբար

  • Կանոնավորապես

  • Ամբողջ սրտով

  • Հաստատակամորեն

  • Անկեղծորեն

  • Առանց նախապաշարմունքների կամ մոլեռանդության

  • Համբերությամբ

  • Համարձակությամբ

  • Քաջաբար

  • Կենտրոնանալով ուրիշների կարիքների վրա

  • Կենտրոնացած սուրբ գրություններում

  • Անսասանորեն

  • Առաքինությամբ

  • Հույսով լի

  • Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին նմանվելու ցանկությամբ

  • Առանց շեղումների

Դուք կարող եք օգուտ քաղել նրանից, թե ինչ եք անում՝ Փրկչին հետևելու համար, և ինչպես եք անում այդ: Եթե զգում եք, որ պետք է որոշակի փոփոխություններ կատարեք երկու խմբերում, ապա հիանալի է: Հավանաբար Հոգին հուշում է ձեզ` նույնիսկ ավելի լավ աշակերտ դառնալ:

Ընդունելու և գնահատելու ինքնություն

Ինչպես նախագահ Նելսոնն է ասել, Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելը ձեր ինքնության կաևոր մասն է կազմում: Երբ դուք ընդունում և գնահատում եք այս ինքնությունը, ձեր Երկնային Հայրը կօգնի ձեզ դառնալ այն մարդը, որն, ըստ Նրա, դուք կարող եք դառնալ, այն մարդը, որը դուք հոգու խորքում ուզում եք դառնալ:

Տպել