Երիտասարդներին զորացնելու համար
Ո՞վ տեսավ ոսկե թիթեղները՝ բացի Ջոզեֆ Սմիթից
Հունվար 2024 թ․


«Ո՞վ տեսավ ոսկե թիթեղները՝ բացի Ջոզեֆ Սմիթից», Երիտասարդներին զորացնելու համար, հունվ. 2024.

Նշանակետին

Ո՞վ տեսավ ոսկե թիթեղները՝ բացի Ջոզեֆ Սմիթից

Նկար
Մերի Ուիթմերը տեսնում է ոսկե թիթեղները

Նկարները` Սթիվ Նեթերկոտի

Բացի Ջոզեֆ Սմիթնից՝ այդ 12 մարդիկ տեսան ոսկե թիթեղները:

Երեք վկաները. Օլիվեր Քաուդերին, Դեյվիդ Ուիթմերը և Մարտին Հարրիսը: Մորոնի հրեշտակը ցույց տվեց նրանց թիթեղները, վկայեց դրանց մասին և պատվիրեց այդ երեք տղամարդկանց վկայություն բերել դրանց մասին:1

Ութ վկաները. Քրիստիան Ուիթմեր, Ջեյկոբ Ուիթմեր, Պիտեր Ուիթմեր Կրտսեր, Ջոն Ուիթմեր, Հայրամ Փեյջ, Ջոզեֆ Սմիթ Ավագ, Հայրում Սմիթ, և Սեմյուել Հ. Սմիթ Ջոզեֆ Սմիթը ցույց տվեց նրանց թիթեղները և թույլ տվեց, որ բռնեն դրանք:2

Մերի Ուիթմեր. Մորոնի հրեշտակը ցույց տվեց նրան թիթեղները և հանգստացրեց նրան այն բեռների պատճառով, որ նա ստիպված էր կրել` հոգ տանելով ութ երեխաների և երեք հյուրերի մասին, մինչ Մորմոնի Գիրքը թարգմանվում էր նրա տանը:3

Ջոսիա Սթոուելը մի հայացք էր նետել թիթեղների անկյունին: Եվ առնվազն չորսը բարձրացրին ոսկե թիթեղները, մինչ թիթեղները գտնվում էին տարայի կամ փաթեթավորման մեջ` Լյուսի Մակ Սմիթը, Էմմա Սմիթը, Ուիլյամ Սմիթը և Քեթրին Սմիթը:4

Այդ 17 մարդկանցից ոչ մեկը երբևէ չուրացավ այն, ինչ տեսան և զգացին:

Տպել