Երիտասարդներին զորացնելու համար
Ծանոթանալով նորին
Հունվար 2024 թ․


«Ծանոթանալով նորին», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2024։

Եկ, հետևիր ինձ

1 Նեփի 3–4, 17–18

Ծանոթանալով նորին

Ահա մի զվարճալի առարկայական դաս, որը դուք կարող եք ուսուցանել ձեր ընտանիքին կամ դասարանին այս ամսվա Եկ հետևիր ինձ դասի ընթացքում:

Նկար
Ծանոթանալով նորին

Ներբեռնել PDF

Երբ փորձում եք որևէ նոր բան, գուցե զգաք Նեփիի նման՝ արույրե թիթեղները ձեռք բերելիս, «նախապես չիմանալով բաները, որոնք [դուք] պետք է անեք» (1 Նեփի 4.6): Բայց հիշեք, դուք երբեք մենակ չեք, հատկապես, երբ անում եք մի բան, որն Աստված է պատվիրել:

1. Նախապես չիմանալով

Ուսանողներից յուրաքանչյուրին տվեք մեկական թերթիկ։ Բայց մի ասեք, թե ինչի համար է: Փոխարենը՝ խոսեք այն մասին թե ինչպես ենք մենք հաճախ հայտնություն ստանում Աստծուց՝ ամեն անգամ մի քայլ անելով, ինչպես Նեփին արույրե թիթեղները ձեռք բերելիս (տես 1 Նեփի 3–4) կամ նավ կառուցելիս (տես 1 Նեփի 17–18):

2. Տող առ տող

Այժմ գալիս է զվարճալի մասը: Մեկ առ մեկ բարձրաձայն կարդացեք այս հրահանգները` օգնելու ձեր խմբին ծալել իրենց սեփական առեղծվածային գլուխգործոցը։ (Դժվա՞ր է առանց նկարների: Եթե նրանք լրացուցիչ օգնության կարիք ունեն, թույլ տվեք նրանց նայել ամեն անգամ մեկ քայլ:)

3. Հայտնություն` առաջնորդվելով Հոգու կողմից

Ձեր ընտանիքը կամ դասարանը այժմ պետք է ունենա թղթե նավակների մի նոր նավատորմ: Մի քանի րոպե տրամադրեք, խոսելով այն դեպքերի մասին, երբ դուք բոլորդ «տող առ տող» Աստծո ուղղորդման կարիքն եք ունեցել: Դուք կարող եք նույնիսկ գրել կամ նկարել ինչ-որ բան, ձեր նավակների վրա` հիշելու այդ պահերը:

Այժմ, երբ կյանքը նոր փորձառություններ է տալիս ձեզ, մի մոռացեք փնտրել հայտնություն Աստծուց: Հիշեք, Նա միշտ կպատրաստի մի ուղի ձեզ համար` անելու այն, ինչ Նա խնդրել է ձեզ (տես 1 Նեփի 3.7):

Հրահանգներ

  1. Պահեք թերթիկը վերևի կարճ եզրից: Ծալեք կիսով չափ՝ վերևից ներքև:

  2. Կրկին կիսով չափ ծալեք ձախից աջ, այնուհետև բացեք հենց նոր արած ծալքը:

  3. Վերևում ծալված եզրով վերցրեք վերևի երկու անկյունները և ծալեք դրանք մինչև մեջտեղի ծալքը: Այն պետք է նմանվի եռանկյունու, որի ներքևի մասում ուղղանկյուն է:

  4. Վերցրեք ձեր եռանկյունու ներքևի մասում գտնվող թղթի փոքրիկ ծայրը և վերև ծալեք վերին շերտը: Շրջեք այն և կրկնեք մյուս կողմի ծայրով:

  5. Քաշեք բացեք ներքևի մասը, որպեսզի այն գլխարկի տեսք ունենա:

  6. Շարունակեք քաշել, մինչև երկու ծայրերը հանդիպեն, և հարթեցրեք տալով ռոմբի ձև:

  7. Ներքևի բաց ծայրից ծալեք առաջին շերտը դեպի ռոմբի գագաթը: Շրջեք և կրկնեք մյուս կողմից: Այն պետք է նման լինի եռանկյունու:

  8. Քաշեք բացեք ներքևի մասը և հարթեցրեք այն, ինչպես որ արեցիք 5-րդ և 6-րդ քայլերում ռոմբի ձևում:

  9. Ձեր ռոմբի գագաթը պետք է երկու եռանկյունի մասեր ունենա ձախից և աջից: Դեպի դուրս քաշեք այդ կետերը և հարթեցրեք դրանք, որպեսզի շրջված քառանկյուն ունենաք: Այնուհետև դուրս հրեք կողքերը, որպեսզի օգնեք, որ ինքնուրույն կանգնի:

Տպել