2010–2019 թթ․
Հավերժական Ամենօրը
Հոկտեմբեր 2017


2:3

Հավերժական ամենօրը

Խոնարհությունը մեր նկարագիրն է և Աստծո նպատակը մեզ համար էական նշանակություն ունի։

Բրիտանական միսիայում երիտասարդ հասակումծառայելու տարիներից ի վերինձ դուր է գալիս բրիտանական հումորը։ Երբեմն այն բնութագրվում է կյանքի հանդեպ ինքնաքննադատական, համեստ, խոնարհ մոտեցմամբ։ Օրինակներից մեկն այն է, թե ամառն ինչպես է բնութագրվում։ Բրիտանական ամառները համեմատաբար կարճ ու անկանխատեսելի են։ Ինչպես մի գրող համեստորեն ասել է․ «Ես սիրում եմ բրիտանական ամառը։ Տարվա իմ սիրելի օրն է»։ Բրիտանական մուլտֆիլմերի սիրված հերոսներից մեկը առավոտյան ուշ է արթնանում իր մահճակալում և ասում է իր շներին․ «Ով օրհնյալ, Կարծես թե քնով անցանք ու ամառը բաց թողեցինք»

Այս հումորը կարելի է նմանեցնել մեր կյանքին այս գեղեցիկ երկրագնդի վրա։ Սուրբ գրությունները հստակ նկարագրում են, որ մահկանացու մեր թանկարժեք կյանքը շատ կարճ է տևում։ Կարելի է ասել, որ հավերժության տեսանկյունից երկրային մեր կյանքի տևողությունը նույնքան կարճ է, որքան բրիտանական ամառը։

Երբեմն մարդու նպատակն ու գոյությունը նույնպես նկարագրվում է խոնարհ արտահայտություններով։ Մովսես մարգարեն մեծացել էր ինչպես այսօր մի քանիսը կասեին՝ արտոնյալ պայմաններում։ Ինչպես արձանագրված է Թանկագին Մարգարիտում, Տերը, նախապատրաստելով Մովսեսին իր մարգարեական նշանակմանը, աշխարհիու արարումից ի վեր ստեղծված մարդկանց բոլոր զավակների մասին մի տեսիլք ցույց տվեց նրան։ Մովսեսի մի փոքր անակնկալ արձագանքը այսպիսին էր․ «Այժմ … գիտեմ, որ մարդը ոչինչ է, մի բան, որը երբեք չէի ենթադրել»:

Դրանից հետո, աննշան լինելու Մովսեսի զգացումներին ճիշտ հակառակ, Աստված հռչակեց Իր իրական նպատակը․ «Քանզի ահա, սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»։

Մենք բոլորս հավասար ենք Աստծո առաջ: Նրա վարդապետությունը պարզ է: Մորմոնի Գրքում կարդում ենք․ «բոլորը նույնն են Աստծո համար», այդ թվում՝ «սև և սպիտակ, ստրուկ և ազատ, այր թե կին»։ Ուստի, բոլորը հրավիրված են գալու Տիրոջ մոտ։

Ցանկացած մարդ, ով իրեն ուրիշներից բարձր է դասում Հոր ծրագրումայնպիսի հատկանիշների շնորհիվ, ինչպիսիք են՝ ռասսան, սեռը, ազգությունը, լեզուն կամ տնտեսական պայմանները, բարոյապես սխալվում է և չի հասկանում Տիրոջ իրական նպատակները մեր Հոր բոլոր զավակների համար։

Ցավոք սրտի, մեր օրերում հասարակության գրեթե ամեն հատվածում մենք տեսնում ենք, որ ինքնահավանությունն ու գոռոզությունըի ցույց է դրվում, մինչդեռ խոնարհությունն ու Աստծո առաջ պատասխանատվությունըվարկաբեկվում է։ Հասարակության մեծ մասը կորցրել է իր կապերը և չի գիտակցում, թե ինչու ենք մենք այս երկրի վրա։ Իրական խոնարհությունը, որը էական է Տիրոջ կողմից մեզ համար նախատեսված նպատակներին հասնելու համար, հազվադեպ երևույթ է։

Կարևոր է հասկանալ Քրիստոսի խոնարհության, արդարության, բնավորության և բանականության մեծությունը, որի օրինակը տրված է սուրբ գրություններում։ Քրիստոսանման այդ հատկություններին ու հատկանիշներին օր օրի անընդհատ ձգտելու անհրաժեշտությունը թերագնահատելը անխոհեմություն է։

Սուրբ գրությունները պարզաբանում են, որ չնայած այս կյանքը համեմատաբար կարճ է, սակայնանսահմանկարևոր է։ Ամուղեկը, որ Ալմայի գործընկերն էր Մորմոնի գրքում, ասել է. «Այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու՝ հանդիպելու Աստծուն. այո, ահա, մարդկանց համար այս կյանքի օրն է իրենց գործերը կատարելու օրը»: Մուլտֆիլմի հերոսի պես մենք չենք ցանկանում քնով անցնել ու բաց թողել կյանքը։

Խոնարհության Փրկիչի օրինակն ու ողջ մարդկության համար զոհաբերությունը պատմության ամենանշանակալի իրադարձությունն է։ Աստվածության անդամ լինելով, Փրկիչը պատրաստակամ էր երկիր գալ որպես խոնարհ մանուկ և սկսել երկրային գոյությունը, որը ներառում էր իր եղբայրներին ու քույրերին ուսուցանելն ու բժշկելը և, ի վերջո, աննկարագրելի ցավից տառապելը Գեթսեմանիում և խաչի վրա, որպեսզի կատարյալ դարձնի Իր Քավությունը։ Սիրո և խոնարհության այս քայլը Քրիստոսի կողմից Նրա բարեհաճության դրսևորումն է։ Նա արեց այդ հանուն յուրաքանչյուր տղամարդու և կնոջ, ում Աստված ստեղծել է կամ ստեղծելու է։

Մեր Երկնային Հայրը չի ցանկանում, որ իր զավակները հուսալքվեն կամ թողնեն սելեստիալ փառքի իրենց ձգտումները։ Երբ իրապես մտորում ենք Հայր Աստծո և Քրիստոս Որդու մասին, թե ով են Նրանք և ինչ են իրականացրել մեր համար, մենք լցվում ենք պատկառանքով, երկյուղածությամբ, երախտագիտությամբ և խոնարհությամբ։

Խոնարհությունը էական դեր ունի Տիրոջ Եկեղեցու հաստատմանն օգնելու գործում։

Ալման իր օրերում մի հարց է տվել, որ տեղին է այսօր. «Եթե դուք զգացել եք սրտի մի փոփոխություն, և եթե դուք տրամադրված եք եղել երգելու քավիչ սիրո երգը, ես կկամենայի հարցնել, այժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում»: Ալման շարունակել է․ «Կկարողանայի՞ք դուք ասել … եթե դուք այս պահին կանչվեիք մեռնելու, որ եղել եք բավականին խոնարհ»:

Ամեն անգամ, երբ կարդում եմ Ալմա Կրտսերի կողմից պետության ղեկավարի դերը զիջելու և Աստծո խոսքի քարոզմանը նվիրվելու մասին, ես տպավորվում եմ։ Ակնհայտ է, որ Ալման խորը վկայություն ուներ Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին և ամբողջությամբ ու անվերապահ պատասխանատվություն էր զգում Նրանց հանդեպ։Նա ուներ ճիշտ առաջնահերթություններ և խոնարհություն՝ փոխելու իր կարգավիճակը և դիրքը, որովհետև գիտակցում էր, որ Տիրոջը ծառայելն ավելի կարևոր էր։

Եկեղեցու հաստատմանը օգնելու համար բավարար խոնարհություն ունենալը մեր կյանքում շատ արժեքավոր է։ Եկեղեցու պատմության մեջ բացահայտ օրինակներ կան։ 1837 թվականին Մարգարե Ջոզեֆը Կիրթլենդի տաճարում ոգեշնչում ստացավ կանչել Առաքյալ Հեբեր Չ․ Քիմբալին, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը տանի «Անգլիա և բացի փրկության դռներն այդ ազգի համար»։ Օրսոն Հայդ Առաքյալն ու ևս մի քանի հոգի նշանակվեցին ուղեկցելու նրան։ Երեց Քիմբալի պատասխանն ուշագրավ էր։ «Նման կարևոր առաքելության նշանակվելու միտքը իմ ուժերից վեր էր թվում: …Քիչ էր մնում ես խեղդվեի իմ վրա դրված բեռի ծանրությունից»։ Չնայած դրան, նա հանձն առավ իր առաքելությունը բացարձակ հավատքով, նվիրվածությամբ ու խոնարհությամբ։

Երբեմն խոնարհությունը կոչումներ ընդունելն է, երբ մեզ անհամապատասխան ենք զգում։ Երբեմն խոնարհությունը հավատարիմ ծառայելն է, երբ զգում ենք, որ ունակ ենք ավելի պատասխանատու հանձնարարություն կատարելու։ Խոնարհ ղեկավարները խոսքով ու գործով հաստատում են, որ կարևորը ծառայության պաշտոնը չէ, այլ ծառայության հավատարմությունը։ Երբեմն խոնարհությունը վիրավորանքը հաղթահարելն է, երբ զգացում ունենք, թե ղեկավարները կամ այլ մարդիկ արդար չեն վարվել մեզ հետ։

1837թ․ հուլիսի 23-ին Մարգարե Ջոզեֆը հանդիպեց Տասներկուսի Քվորումի նախագահ Երեց Թոմաս Բ․ Մարշին։ Երեց Մարշը, ըստ երևույթին, վիրավորվել էր, որ Մարգարեն առանց իր հետ խորհրդակցելու իր քվորումի երկու անդամներին կանչել էրԱնգլիա մեկնելու։ Երբ Ջոզեֆը հանդիպեց Երեց Մարշին, վիրավորանքն ամբողջությամբ հաղթահարվեց, և Մարգարեն ստացավ ուշագրավ մի հայտնություն։ Այն ներկայացնում է Վարդապետություն և Ուխտերի 112-րդ բաժինը։ Այն անհավանական երկնային ուղղություն է տալիս խոնարհության և միսիոներական աշխատանքի վերաբերյալ։ 10-րդ հատվածում կարդում ենք. «Եղիր խոնարհ․ և Տերը` քո Աստվածը, ձեռքդ բռնած կառաջնորդի քեզ և կպատասխանի քո աղոթքներին»:

Այդ հայտնությունը եկավ ճիշտ այն օրը, երբ Երեցներ Քիմբալը, Հայդը և Ջոն Գուդսոնը, խոնարհությամբ լի, հռչակում էին Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնումը Անգլիայի Պրեստոն քաղաքի Վոքսհոլ ժողովարանում։ Առաջին անգամարդի տնտեսության ժամանակաշրջանում միսիոներները Հյուսիսային Ամերիկայից դուրս հռչակում էին վերականգնված ավետարանը։ Նրանց միսիոներական ջանքերը անմիջապես արդյունք տվեցին և բազմաթիվ հավատարիմ անդամներ մկրտվեցին։

Հայտնության մյուս մասերն առաջնորդում են մեր օրերի միսիոներական աշխատանքը։ Մաս-մաս կարդում ենք․ «Ում որ դուք ուղարկեք իմ անունով…․ զորություն կունենան՝ բացելու իմ արքայության դուռը, որ ազգի համար էլ որ դուք նրանց ուղարկած լինեք…․ որքան որ նրանք կխոնարհեցնեն իրենց իմ առաջ, և կմնան իմ խոսքի մեջ, և ականջ կդնեն իմ Հոգու ձայնին»։

Խոնարհությունը, որ ուղեկցում էր այդ միսիոներական ջանքերին, Տիրոջը թույլ տվեց նշանակալից ձևով հաստատել Իր Եկեղեցին։

Հաճելի է, որ մենք շարունակում ենք տեսնել դաԵկեղեցում այսօր։ Անդամները, ներառյալ աճող սերունդը, զոհաբերում են իրենց ժամանակը և հետաձգում կրթությունն ու աշխատանքը, որպեսզի ծառայեն միսիայում։ Տարեց միսիոներներից շատերը թողնում են աշխատանքը և այլ զոհաբերություններ են անում, որպեսզի ծառայեն Աստծուն այն կոչումներում, որտեղկկանչվեն։ Աստծո նպատակներն իրականացնելու գործում մենք թույլ չենք տալիս, որ անձնական խնդիրները խոչընդոտեն կամ շեղեն մեզ։ Եկեղեցական ծառայությունը խոնարհություն է պահանջում։ Որևէ կոչում ստանձնելիս, մենք խոնարհությամբ ծառայում ենք մեր ողջ ուժով, մտքով և զորությամբ: Եկեղեցու բոլոր մակարդակներում կարևոր է հասկանալ խոնարհության Քրիստոսանման հատկանիշը։

Ամենօրյա խոնարհությունն էական է, որպեսզի օգնի մարդկանց հանդիպել Աստծուն։

Տիրոջը փառավորելու և մեր կամքը Նրան ենթարկելու նպատակը արդի հասարակությունում այնքան չի արժեվորվում, որքան նախկինում էր։ Քրիստոնեական այլ դավանանքների որոշ առաջնորդներ հավատացած են, որ մենք ապրում ենք հետ-քրիստոնեական աշխարհում։

Սերունդներ շարունակ կրոնական առաքինություն համարվող խոնարհությունը և քաղաքացիական առաքինություն համարվող համեստությունն ու զսպվածությունը գերակայող չափանիշներ են եղել։

Այսօրվա աշխարհում մեծ շեշտադրում կա հպարտության, ինքնամեծարանքի ու այսպես կոչված «ճշտախոսության» վրա, որոնք իրական խոնարհության պակաս են առաջացնում։ Ոմանք ենթադրում են, որ երջանկության բարոյական արժեքները ներկայումս ասում են․ «եղիր ինպիսին կաս, եղիր ուժեղ, եղիր արդյունավետ, և ամենակարևորը՝ հույսդ մի դիր ուրիշների վրա … քանի որ քո բախտը … քո սեփական ձեռքերում է»։

Սուրբ գրությունները կողմնակից են մեկ այլ մոտեցման։ Նրանք առաջարկում են, որ մենք դառնանք Հիսուս Քրիստոսի իրական հետևորդներ։ Արդյունքը Աստծո հանդեպ պատասխանատվության զորավոր զգացում ձևավորելն է և կյանքի հանդեպ խոնարհ մոտեցում ունենալը։ Բենիամին թագավորն ուսուցանել է, որ բնական մարդը թշնամի է Աստծուն և քարոզել է, որ ենթարկվենք «Սուրբ Հոգու հորդորներին»։ Նա բացատրել է, որ դրա համար մյուս բաների շարքում, անհրաժեշտ է նաև դառնալ «ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար [և] սիրով լի»։

Ոմանք ճշտախոսությունը սխալմամբ գործածում են որպես բնական մարդու փառք ու որակ, որը հակառակ է խոնարհությանը, բարությանը, ողորմությանը, ներողամտությանն ու քաղաքավարությանը։ Մենք կարող ենք, որպես Աստծո զավակ, մեր եզակի անհատականությունը փառաբանել և ճշտախոսության տակ չդրսևորել քրիստոնյային ոչ վայել պահվածք։

Խոնարհության ձգտելու ճանապարհին ժամանակակից համացանցը հպարտությունից խուսափելու դժվարություններ է ստեղծում։ Օրինակներից մեկը «նայեք ինձ» ինքնագոհ մոտեցումն է կամ սոցիալական ցանցերում փքուն խոսքերով մարդկանց վրա հարձակվելը։ Մյուս օրինակը «խոնարհաբանությունն է»։ Այն բացատրվում է որպես «ակնհայտ համեստ կամ ինքնադատապարտող պնդում [կամ նկար], որի իրական նպատակը մի բանի վրա ուշադրություն հրավիրելն է, որով մարդ հպարտանում է»։ Մարգարեները միշտ զգուշացրել են, որ չհպարտանանք և ուշադրությունը չկենտրոնացնենք աշխարհի ունայն բաների վրա։

Քաղաքակիրթ քննարկումների համընդհանուր քայքայումը նույնպես մտահոգիչ է։ Ազատ ընտրության հավերժական սկզբունքը պահանջում է, որ մենք հարգալից վերաբերվենք այն ընտրություններին, որոնց հետ համաձայն չենք։ Ընդհարումներն ու հակառակությունները այժմ հաճախ անցնում են «պարկեշտության ընդունված սահմանները»: Մենք համեստության ու խոնարհության ավելի մեծ կարիք ունենք։

Ալման զգուշացրել է․ «ձեր սրտերի հպարտությամբ չփքվել», «չենթադրել, որ դուք ավելի լավն եք, քան մեկ ուրիշը» և չհալածել խոնարհ մարդկանց, ովքեր «քայլում են ըստ Աստծո սուրբ կարգի»։

Ես անկեղծ բարություն եմ տեսել բոլոր հավատքների մարդկանց մեջ, ովքեր խոնարհ են և պատասխանատվության զգացում ունեն Աստծո առաջ։ Նրանցից շատերը համապատասխանում են Հին Կտակարանի մարգարե Միքիայի խոսքերին, որ հայտարարել է․ «Տերը ի՞նչ է ուզում քեզանից, այլ միայն իրաւունք անել, ողորմութիւն սիրել, և խոնարհութեամբ վարվիլ քո Աստուծոյ հետ»:

Երբ իրապես խոնարհ ենք, մենք աղոթում ենք ներման համար և ներողամիտ ենք ուրիշների հանդեպ։ Ինչպես կարդում ենք Մոսիայի գրքում, Ալման ուսուցանել է՝որքան հաճախ ապաշխարենք, Տերը կների մեր զանցանքները։ Մյուս կողմից էլ, ինչպես նշվում է Տիրոջ աղոթքում, երբ չենք ներում ուրիշների զանցանքները, դատապարտություն ենք բերում մեր վրա։ Հիսուս Քրիստոսի քավության շնորհիվ ապաշխարության միջոցով մեր մեղքերը ներվում են։ Երբ չենք ներում նրանց, ովքեր մեր դեմ զանցանք են գործել, մենք ինչ-որ իմաստով մերժում ենք Փրկիչի Քավությունը։ Ոխ պահելը և չներելը, ինչպես նաև մեր հարաբերություններին խոնարհությամբ ու Քրիստոսանման ձևով չմոտենալը իրավ դատապարտության տակ է դնում մեզ։ Ոխ պահելը թունավոր է մեր հոգու համար։

Թույլ տվեք զգուշացման խոսք ասել նաև գոռոզության տարբեր ձևերի մասին։ Մորոնի մարգարեի միջոցով Տերը ցույց է տալիս գոռոզ և խոնարհ մարդկանց միջև բացարձակ տարբերությունը․ «Հիմարներն են ծիծաղում, բայց նրանք կսգան. և իմ շնորհը բավական է հեզերի համար»։ Այնուհետև Տերը հայտարարել է․ «Ես մարդկանց թուլություն եմ տալիս, որպեսզի նրանք խոնարհ լինեն. և իմ շնորհը բավական է բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց խոնարհեցնում են իմ առջև. քանզի, եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև, և հավատք ունենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»:

Խոնարհությունը ենթադրում է, որ երախտապարտ լինենք բազում օրհնությունների և աստվածային օգնության համար։ Խոնարհությունը ինչ-որ նկատելի հաջողություն չէ, ոչ էլ անգամ մեծ խնդիրների հաղթահարում է։ Այն հոգևոր ուժի նշան է: Այն վստահություն ունենալն է, որ օր օրի և ժամ ժամի մենք կարող ենք ապավինել Տիրոջը, ծառայել Նրան և հասնել Նրա նպատակներին։ Ես աղոթում եմ, որ այս մրցակցական աշխարհումամեն օր մենք շարունակ ձգտենք իրական խոնարհության։ Սիրված մի բանաստեղծ ասել է․

Մեծ լինելու փորձությունը նրանում է,

Թե ինչպես է մարդ դիմավորում հավերժական Ամենօրը։

Ես իմ վստահ վկայությունն եմ տալիս Փրկիչի և Նրա Քավության մասին և ամեն օր Նրան խոնարհությամբ ծառայելու չափազանց կարևորության մասին։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Kathy Lette, in “Town and Country Notebook,” ed. Victoria Marston, Country Life, June 7, 2017, 32; emphasis added.

  2. Annie Tempest, “Tottering-by-Gently,” Country Life, Oct. 3, 2012, 128.

  3. ՏեսՍաղմոս 90․4։ Երկրային կյանքիկարճ, թե երկար մեր տարիները միևնույն է շատ կարճ են հավերժական հեռանկարում։ «Աստծո համար բոլորը մեկ օրվա պես է, և ժամանակը չափվում է միայն մարդու համար»: (Ալմա 40․8)։ Պետրոս Առաքյալը հայտարարել է․ «Բայց այս մէկն էլ ձեզանից ծածուկ չ’լինի, սիրելիներ, որ Տիրոջ մօտ մէկ օրը հազար տարուայ պէս է, եւ ի հազար տարին ինչպէս մէկ օր»։ (Բ Պետրոս 3.8):

  4. Տես Մովսես 1․6–9։ Այստեղ Քրիստոսն է խոսում աստվածային իշխանությամբ (տես Teachings of Presidents of the Church: Joseph Fielding Smith [2013], 47, ծանոթագրություն 11)։

  5. Մովսես 1․10

  6. Մովսես 1.39

  7. 2 Նեփի 26․33․ տես նաև Վարդապետություն և Ուխտեր 1․34–35, 38․16, Պաշտոնական հայտարարություն 2

  8. Վարդապետություն և Ուխտեր 20․37 հատվածը սկսում է այսպես․ «Բոլոր նրանք, ովքեր իրենց խոնարհեցնում են Աստծո առաջ»։ Մորոնին սահմանում է մկրտության պահանջները Sես նաև Մատթեոս 11.28:

  9. Տես Վարդապետություն և Ուխտեր 20․37։

  10. Մենք գիտենք, որ եթե չենք ապաշխարում, չենք ընդունում արարողությունները ու չենք հետևում հավերժությանը պատրաստող ուխտերի ուղուն, ապա գալիս է «խավարի գիշերը, որի ժամանակ ոչ մի գործ չի կարող կատարվել», (Ալմա 34․33

  11. Sես 3 Նեփի 27․27

  12. Ալմա 34․32

  13. Տես 1 Նեփի 11․26–33, 2 Նեփի 9․53, Հակոբ 4․7, Վարդապետություն և Ուխտեր 122․8։

  14. Ալմա 5․26

  15. Ալմա 5.27

  16. Տես Ալմա 4․19

  17. Joseph Smith, in Heber C. Kimball, “History of Heber Chase Kimball by His Own Dictation,” ca. 1842–1856, Heber C. Kimball Papers, 54, Church History Library; see also Orson F. Whitney, Life of Heber C. Kimball, an Apostle; the Father and Founder of the British Mission (1888), 116.

  18. Heber C. Kimball, “History of Heber Chase Kimball by His Own Dictation,” 54; see also Orson F. Whitney, Life of Heber C. Kimball, 116.

  19. Նախագահ Ջ․ Ռուբեն Քլարկ Կրտսերը ուսուցանել է․ «Տիրոջ ծառայության մեջ կարևորը այն չէ, թե որտեղ ենք ծառայում, այլ թե ինչպես ենք ծառայում։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մարդը գրավում է այն տեղը, որտեղ նա պատշաճ կերպով կանչվում է, որին նա ոչ ձգտում է, ոչ էլ հրաժարվում»։ (in Conference Report, Apr. 1951, 154).

  20. Տես The Joseph Smith Papers, Documents, Volume 5: October 1835–January 1838, ed. Brent M. Rogers and others (2017), 412–17. Վիլետե Քիմբալը ամուսնուն` Հեբեր Չ․ Քիմբալին գրած իր նամակում զեկուցել է, որ հայտնությունները նա արտագրել է «Երեց Մարշի գրքից, ինչպես որ վերջինս գրել է Ջոզեֆի բերանից»: (Vilate Murray Kimball to Heber C. Kimball, Sept. 6, 1837, in The Joseph Smith Papers, Documents, Volume 5: October 1835–January 1838, 412).

  21. Վարդապետություն և Ուխտեր 112․10, շեշտադրումն ավելացված է։

  22. See Orson F. Whitney, Life of Heber C. Kimball, 136–37.

  23. See Orson F. Whitney, Life of Heber C. Kimball, –37.

  24. Վարդապետություն և Ուխտեր 112․21–22, շեշտադրումն ավելացված է։

  25. “While we do not ask to be released from a calling, if our circumstances change it is quite in order for us to counsel with those who have issued the call and then let the decision rest with them” (Boyd K. Packer, “Called to Serve,” Ensign, Nov. 1997, 8).

  26. SեսՔարոզիր Իմ Ավետարանը` Միսիոներական ծառայության ուղեցույց(2004), 135:

  27. Տես Charles J. Chaput, Strangers in a Strange Land (2017), 14–15; see also Rod Dreher, The Benedict Option (2017).

  28. Carl Cederstrom, “The Dangers of Happiness,” New York Times, July 19, 2015, SR8.

  29. Մոսիա 3.19

  30. English Oxford Living Dictionaries, “humblebrag,” oxforddictionaries.com.

  31. Ինչ-որ առումով այն արձագանքում է Ալմայի գրքի նկարագրած մարդկանց, ովքեր հասել էին «ամեն ձևի թանկարժեք բաների, որոնք նրանք ձեռք էին բերել իրենց աշխատասիրության միջոցով…․ [սակայն] …․ նրանք հպարտությունից բարձրացել էին իրենց աչքում» (Ալմա 4․6)։ It has been noted that a “humblebrag” is still a brag.

  32. David Brooks, “Finding a Way to Roll Back Fanaticism,” New York Times, Aug. 15, 2017, A23.

  33. Ալմա 5․53, 54

  34. Միքիա 6.8

  35. Տես Մոսիա 26․30

  36. Տես Մատթեոս 6․12, 15

  37. Տես Մոսիա 26․31

  38. As Nelson Mandela said, “Resentment is like drinking poison and then hoping it will kill your enemies” (in Jessica Durando, “15 of Nelson Mandela’s Best Quotes,” USA Today, Dec. 5, 2013, usatoday.com).

  39. Եթե 12․26, 27, շեշտադրումն ավելացված է։

  40. Edmund Vance Cooke, “The Eternal Everyday,” Impertinent Poems (1907), 21.