![](https://www.churchofjesuschrist.org/imgs/https%3A%2F%2Fassets.churchofjesuschrist.org%2F4f%2F65%2F4f6522f6226f735734109097d0736d618ea32963%2F4f6522f6226f735734109097d0736d618ea32963.jpeg/full/!250,/0/default)
Եկեղեցու աուդիտի բաժնի հաշվետվություն, 2022 թ․
Ուղղված է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությանը
Հարգելի՛ Եղբայրներ, ինչպես ասվում է Վարդապետություն և Ուխտերի 120-րդ բաժնում տրված հայտնության մեջ, Եկեղեցու ֆոնդերի ծախսերը հաստատում է Տասանորդների տնօրինման խորհուրդը, որը կազմված է Առաջին Նախագահությունից, Տասներկու Առաքյալների Քվորումից և Նախագահող Եպիսկոպոսությունից: Եկեղեցու միավորները ծախսում են ֆոնդերը ըստ հաստատված բյուջեների, քաղաքականության և ընթացակարգերի:
Եկեղեցու աուդիտի բաժինը, որը բաղկացած է հավաստագրված մասնագետներից և գործում է Եկեղեցու մյուս բաժիններից ու մարմիններից անկախ, պատասխանատու է աուդիտների անցկացման համար, որպեսզի խելամիտ վերահսկողություն հաստատվի ստացվող նվիրատվությունների, կատարվող ծախսերի և Եկեղեցու ակտիվները պահպանելու ուղղությամբ:
Հիմնվելով կատարված աուդիտի արդյունքների վրա` Եկեղեցու աուդիտի բաժինն այն կարծիքին է, որ 2022 թվականին բոլոր նյութական հարցերին առնչվող ստացված նվիրատվությունները, կատարված ծախսերը և Եկեղեցու ակտիվները հաշվառվել և տնօրինվել են համապատասխան Եկեղեցու հաստատված բյուջեների, հաշվապահական քաղաքականությունների և ընթացակարգերի: Եկեղեցին հետևում է այն գործելաոճին, որն ուսուցանում է իր անդամներին և խորհուրդ է տալիս ապրել բյուջեի սահմաններում, խուսափել պարտքերից և խնայել նեղ օրվա համար։
Հարգանքով ներկայացրեց`
Եկեղեցու աուդիտի բաժին
Ջարեդ Բ. Լարսոն
Գլխավոր տնօրեն