Հիսուս Քրիստոսը սփոփանք է
Մենք կարող ենք համագործակցել Փրկչի հետ` օգնելով նյութական և հոգևոր սփոփանք տրամադրել կարիքի մեջ գտնվողներին, և այդ ընթացքում գտնել մեր անձնական սփոփանքը Հիսուս Քրիստոսում:
Հավատքով առ Հիսուս Քրիստոսը և Նրա գործած հրաշքների մասին իրենց լսածից հույսով լցված, խնամողները մի անդամալույծի բերեցին Հիսուսի մոտ: Նրանք նորարարության դիմեցին` մարդուն այնտեղ տանելով, բացեցին կտուրը և իր մահիճով իջեցրին այն տեղը, որտեղ Հիսուսն ուսուցանում էր: Երբ Հիսուսը, «նրանց հավատը տեսավ, [անդամալույծին] ասաց`… քո մեղքերը քեզ ներված են»:1 Եվ հետո. «Վե՛ր կաց, մահիճդ վերցրո՛ւ և քո տո՛ւն գնա»։2 Եվ մարդն իսկույն ողջացավ, և վեր առավ իր մահիճը և գնաց իր տունը`«Աստծուն փառավորելով»:3
Ուրիշ ի՞նչ գիտենք ընկերների մասին, որոնք հոգ էին տանում կաթվածահար մարդու համար: Մենք գիտենք, որ Փրկիչն ընդունեց նրանց հավատքը: Տեսնելով ու լսելով Փրկչին և ականատես լինելով Նրա հրաշքներին` նրանց «զարմանք բռնեց» և «փառք էին տալիս Աստծուն»:4
Հիսուս Քրիստոսը տրամադրել էր ակնկալվող ապաքինումը` ֆիզիկական սփոփանք ցավից և քրոնիկ հիվանդության կործանարար հետևանքներից: Հատկանշական է, որ Փրկիչը տրամադրել էր նաև հոգևոր սփոփանք՝ մաքրագործելով մարդուն մեղքից:
Իսկ ընկերները կարիքավորի մասին հոգ տանելու իրենց ջանքերում գտան սփոփանքի աղբյուրին, նրանք գտան Հիսուս Քրիստոսին:
Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը սփոփանք է : Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք ազատվել մեղքի բեռից և հետևանքներից և օգնություն ստանալ մեր թուլություններում:
Եվ քանի որ մենք սիրում ենք Աստծուն և ուխտել ենք ծառայել Նրան, մենք կարող ենք համագործակցել Փրկչի հետ` օգնելով նյութական և հոգևոր սփոփանք տրամադրել կարիքի մեջ գտնվողներին, և այդ ընթացքում գտնել մեր անձնական սփոփանքը Հիսուս Քրիստոսում:5
Մեր սիրելի մարգարե նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, կոչ է անում մեզ հաղթել աշխարհին և հանգստություն գտնել:6 Նա սահմանեց «իսկական հանգիստը»` որպես «սփոփանք և խաղաղություն»: Նախագահ Նելսոնն ասել է. «Քանի որ Փրկիչն Իր անսահման Քավության միջոցով բոլորիս փրկագնեց թուլություններից, սխալներից և մեղքից, ու քանի որ Նա զգաց ամեն ցավ, անհանգստություն և բեռ, որը դուք երբևէ ունեցել եք, ապա, եթե իսկապես ապաշխարեք և փնտրեք Նրա օգնությունը, դուք կկարողանաք վեր բարձրանալ ներկայիս անկայուն աշխարհից»:7 Դա այն սփոփանքն է, որը Հիսուս Քրիստո՛սն է առաջարկում մեզ:
Մեզանից յուրաքանչյուրը կրում է մի փոխաբերական ուսապարկ: Դա կարող է լինել գլխի վրա պահվող զամբյուղ, պայուսակ կամ կտորի մեջ փաթաթած իրեր և ուսին գցված մի կապոց: Բայց մեր մտքում, եկեք այն կոչենք ուսապարկ:
Այդ փոխաբերական ուսապարկն այն տեղն է, որտեղ մենք կրում ենք անկում ապրած աշխարհի բեռները: Մեր բեռները նման են ուսապարկում գտնվող քարերին։ Ընդհանրապես կան երեք տեսակի [քարեր].
-
Քարեր, որոնք այնտեղ են մեր իսկ կատարած մեղքի պատճառով։
-
Քարեր մեր ուսապարկում` վատ որոշումների, սխալ վարքագծի և ուրիշների անբարյացակամության պատճառով:
-
Եվ մենք քարեր ենք կրում, որովհետև մենք ապրում ենք անկումնային վիճակում: Սրանք ներառում են հիվանդության, ցավի, քրոնիկ տկարության, վշտի, հուսահատության, միայնակության և բնական աղետների քարերը:
Ես ուրախությամբ հայտարարում եմ, որ մեր մահկանացու բեռները՝ այդ քարերը մեր փոխաբերական ուսապարկում, չպետք է ծանր համարել:
Հիսուս Քրիստոսը կարող է թեթևացնել մեր բեռը:
Հիսուս Քրիստոսը կարող է բարձրացնել մեր բեռները:
Հիսուս Քրիստոսը մեզ համար մեղքի ծանրությունից սփոփվելու ուղի է տալիս։
Հիսուս Քրիստոսը մեր սփոփանքն է:
Նա ասել է.
«Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ [այսինքն` սփոփանք և խաղաղություն]։
«Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. Որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. Եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք:
Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»:8
Նրա լուծը քաղցր է և բեռը թեթև՝ նշանակում է, որ մենք լծի տակ ենք մտնում Փրկչի հետ, որ մենք կիսվում ենք մեր բեռներով Նրա հետ, որ մենք թույլ ենք տալիս Նրան բարձրացնել մեր բեռը: Դա նշանակում է, որ ուխտի փոխհարաբերության մեջ ենք մտնում Աստծո հետ և պահում այդ ուխտը, որը, ինչպես նախագահ Նելսոնն է բացատրել «հեշտացնում է կյանքում ամեն ինչ»։ Նա ասել է. «Փրկչի հետ աշխատանքի լծվելը նշանակում է, որ ձեզ հասանելի են Նրա ուժը և փրկագնող զորությունը»:9
Ուրեմն ինչո՞ւ չենք կամենում կիսել մեր բեռները Փրկչի հետ: Ինչո՞ւ պետք է հոգնած բեյսբոլի գնդակ նետողը հրաժարվի թողնել հողաթումբը, երբ սփոփիչն այնտեղ է` պատրաստ ավարտելու խաղը: Ինչո՞ւ պետք է մենակ կրեմ իմ պաշտոնի պարտականությունները, երբ Սփոփիչը պատրաստ կանգնած է՝ սատարելու ինձ:
Նախագահ Նելսոնն ուսուցանել է . «Հիսուս Քրիստոսը … կանգնած է գրկաբաց՝ հուսալով և ցանկանալով բժշկել, ներել, մաքրել, զորացնել, մաքրագործել և սրբացնել մեզ»։10
Ուրեմն ինչո՞ւ ենք պնդում, որ մեր քարերը միայնակ կրենք:
Սա նախատեսված է որպես անձնական հարց` ձեզանից յուրաքանչյուրի խորհրդածության համար:
Ինձ համար, դա հպարտության դարավոր արատն է: «Ես ինքս կանեմ դա», - ասում եմ ես: «Անհանգստանալ պետք չէ, ես կհասցնեմ»: Դա մեծ խաբեբան է, որը ցանկանում է, որ ես թաքնվեմ Աստծուց, հեռանամ Նրանից, և անեմ դա առանց որևէ օգնության:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես չեմ կարող մենակ գնալ դրան, ես դրա կարիքը չունեմ և չեմ անի: Ես ընտրել եմ կապված լինել իմ Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հետ` Աստծո հետ կապած իմ ուխտերի միջոցով, ուստի ես «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»11:
Ուխտ պահողներն օրհնվում են Փրկչի սփոփանքով:
Մտածեք Մորմոնի Գրքի այս օրինակի շուրջ. Ալմայի ժողովուրդը հալածվում էր «հանձնարարություններով նրանց վրա, և … վերակացուներով նրանց վրա»:12 Բարձրաձայն աղոթքը արգելված էր, սակայն նրանք «իրենց սիրտը դուրս էին թափում [Աստծուն], և նա գիտեր մտքերը նրանց սրտերի»:13
Եվ «Տիրոջ ձայնը եկավ նրանց իրենց չարչարանքների մեջ՝ ասելով. Բարձրացրեք ձեր գլուխները և հանգիստ եղեք, քանզի ես գիտեմ ուխտի մասին, որը դուք արել եք ինձ հետ. և ես կուխտեմ իմ ժողովրդի հետ ու կազատեմ նրանց ճորտությունից:
Եվ ես նաև կթեթևացնեմ բեռները, որոնք դրվել են ձեր ուսերին, որպեսզի դուք մինչև անգամ չզգաք դրանք ձեր մեջքին, նույնիսկ մինչ դուք ճորտության մեջ եք»:14
Շուտով «Տերն ուժեղացրեց նրանց, որ նրանք կարողանային իրենց բեռները հեշտությամբ տանել, և նրանք զվարթությամբ ու համբերությամբ հնազանդվեցին Տիրոջ ողջ կամքին»:15
Այդ ուխտ պահողները սփոփանք ստացան` մխիթարության, ավելացող համբերության և զվարթության տեսքով, նաև՝ թեթևություն իրենց բեռների մեջ, որպեսզի նրանք թեթև զգային և, ի վերջո, ազատագրվեին:16
Այժմ եկեք վերադառնանք մեր անձնական փոխաբերական ուսապարկին:
Հիսուս Քրիստոսի քավության միջոցով կատարված ապաշխարությունը սփոփում է մեզ մեղքի քարերի ծանրությունից: Եվ այս սքանչելի պարգևի միջոցով Աստծո ողորմածությունը մեզ ազատում է արդարադատության ծանր և այլապես անհաղթահարելի պահանջներից։
Հիսուս Քրիստոսի Քավությունը նաև հնարավորություն է տալիս մեզ ներելու ուժ ստանալ, ինչը թույլ է տալիս մեզ բեռնաթափել այն ծանրությունը, որը կրում ենք ուրիշների կողմից վատ վերաբերմունքի պատճառով:18
Այսպիսով, ինչպե՞ս է Փրկիչը սփոփում մեզ`վշտի և ցավի ենթակա մահկանացու մարմիններով անկում ապրած աշխարհում ապրելու բեռներից:
Հաճախ այդպիսի սփոփանքը Նա իրականացնում է մե՛ր միջոցով: Որպես Նրա Եկեղեցու ուխտի ժողովուրդ՝ մենք խոստանում ենք «սգալ նրանց հետ, ովքեր սգում են» և «մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության»:19 Քանի որ մենք պետք է «գանք Աստծո հոտը» և «կոչվենք նրա ժողովուրդը», մենք «հոժար ենք կրելու մեկս մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն»:20
Մեր ուխտի օրհնությունն է՝ համագործակցել Հիսուս Քրիստոսի հետ Աստծո բոլոր զավակներին թե՛ նյութական, թե՛ հոգևոր թեթևացում ապահովելու գործում: Մենք գործիք ենք, որի միջոցով Նա սփոփանք է տրամադրում:21
Եվ այսպիսով, անդամալույծ մարդու ընկերների նման մենք «սատարում ենք թույլերին, բարձրացնում կախ ընկած ձեռքերը և զորացնում թուլացած ծնկները»:22 Մենք «իրար բեռը վեր ենք առնում, եւ այսպէս Քրիստոսի օրենքը կատարում»:23 Երբ անում ենք դա, մենք սկսում ենք ճանաչել Նրան, և գտնում ենք Նրա սփոփանքը:24
Ի՞նչ է սփոփանքը:
Դա ցավալի, անհանգստացնող կամ ծանրաբեռնված ինչ-որ բանի հեռացումն է կամ թեթևացումը կամ դրան դիմանալու ուժը: Դա վերաբերում է այն մարդուն, որը զբաղեցնում է ուրիշի տեղը: Դա սխալի իրավական ուղղումն է:25 Անգլո-ֆրանսիական այդ բառը գալիս է հին ֆրանսերեն relever, կամ «բարձրացնել», և լատիներեն relevare, կամ «կրկին բարձրանալ» բառից:26
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Հիսուս Քրիստոսը սփոփանք է: Ես վկայում եմ, որ Նա իսկապես կրկին հարություն առավ երրորդ օրը, և իրականացնելով սիրառատ և անսահման Քավությունը, կանգնած է թևատարած` առաջարկելով մեզ կրկին հարություն առնելու, փրկվելու, և վեհացվելու և Իր նման դառնալու հնարավորությունը: Սփոփանքը, որ Նա առաջարկում է հավիտենական է:
Այն կանանց նման, որոնց այցելեց հրեշտակը այն առաջին Զատիկի առավոտյան, ես ուզում եմ «արագ գնալ» և «մեծ ուրախության» ավետիք հաղորդել, որ Նա հարություն է առել:27 Մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: