Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին նվիրաբերեց անեսթեզիոլոգիական սարքավորումներ
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին անեսթեզիոլոգիական սարքավորումներ է նվիրաբերել Սոֆիայի «Շեյնովո» երկրորդ մասնագիտացված մանկաբարձական և գինեկոլոգիական հիվանդանոցին:
Մարդասիրական ծրագրի փակման արարողությունը տեղի է ունեցել 2019 թ-ի հուլիսի 23-ին։ Եկեղեցին ներկայացնում էին Սոֆիայի ճյուղի նախագահ Ալցեկ Ալեքսիեվը, երեց և քույր Բրինկերհոֆները, այդ երկրի մարդասիրական օգնության զույգը և երեց ու քույր Քլովարդները՝ Բուլղարիա / Կենտրոնական-Եվրասիական միսիայի գրասենյակի զույգը։
Հիվանդանոցի ներկայացուցիչներն էին դոկտոր Ռումեն Վելևը՝ գործադիր տնօրենը, Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ դոկտոր Ռումյանա Մանդադժիևան և գլխավոր մանկաբարձ Էմիլիա Բաալբակին:
Դոկտոր Ռումեն Վելևը շնորհակալագիր հանձնեց Եկեղեցու ներկայացուցիչներին, իսկ Քույր Քլովարդը հիվանդանոցին նվիրեց նորածինների թերապևտիկ խաղալիքներ: