Բուլղարիայի Երիտասարդ ամուրիները մասնակցեցին Ուկրաինայում անցկացվող Եկեղեցու ԵԱ համաժողովին
Բուլղարիայից ութ երիտասարդ ամուրիներ մասնակցել են Ուկրաինայի Բուկովել քաղաքում անցկացվող ԵԱ համաժողովին (18-30), որը կազմակերպվել էր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից: Համաժողովը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 7-10-ը: Մասնակիցները՝ Ուկրաինայից, Բելառուսից, Մոլոդովայից, Բալթյան հանրապետություններից և Բուլղարիայից էին:
Միջոցառման թեման էր․ «Եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները» (Հովհաննես 14.15):
Մասնակիցները բաժանվեցին 10 խմբի: Խմբերի ղեկավարները անչափնվիրված էին իրենց պարտականություններին:
Առաջին օրը Երիտասարդ ամուրիները հնարավորություն ունեցան գրանցվել և կողմնորոշման հանդիպում անցկացնել: Երեկոն ավարտվեց Հավայան գիշերով և պարով:
Օգոստոսի 8-ին Երիտասարդ ամուրիները ոտքով բարձրացան մոտակա լեռը և այնտեղ անցկացրին հետաքրքիր և զվարճալի խաղեր: Երեկոն ավարտվեց Հնդկական գիշերով:
Օգոստոսի 9-ը սեմինարների օր էր: Երեց Բումը՝ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի նախագահության խորհրդականը, վկայեց, թե ինչպես են ինքն ու իր կինն օրհնվել պատվիրանները պահելիս։ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների տնօրեն Սերգեյ Սեմյոնովը քննարկում անցկացրեց ժամանցի և ուրախության միջև եղած տարբերության վերաբերյալ: Կիև Ուկրաինա միսիայի նախագահ Կումֆերմանը խոսեց Հիսուս Քրիստոսի Քավության և այն մասին, թե ինչպես են պատվիրանները պաշտպանում մեզ: Յոթանասունից երեց Ալեքսանդր Դրաչովը վկայեց, որ Հիսուս Քրիստոսը մեծ զորություն ունի:
Այդ նույն երեկո տեղի ունեցավ Վիեննական պարահանդես։
Վերջին օրը կազմակերպվեց արկածային խաղ՝ հիմնված Նոր Կտակարանի պատմությունների վրա։
Համաժողովն ավարտվեց վկայության ժողովով։