2020
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյլ Գ․ Ռենլանդն այցելեց Բուլղարիա
Հոկտեմբեր 2020


Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյլ Գ․ Ռենլանդն այցելեց Բուլղարիա

2019 թվականի սեպտեմբերի 15-ին, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները հնարավորություն ունեցան մասնակցել մի ոգեշնչող հոգևոր հավաքի՝ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդի հետ, ում ուղեկցում էր նրա կինը՝ քույրը Ռենլանդը։ Միջոցառումը տեղի ունեցավ Սոֆիայի Հիլթոն հյուրանոցի Մուսալա սրահում, ցերեկվա 1-2:00-ը: Նախագահ Գոլդենը՝ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի նախագահը և նրա կինը՝ քույր Գոլդենը, Բուլղարիա / Կենտրոնական-Եվրասիական միսիայի նախագահ Դեյվիսը և նրա կինը՝ քույր Դեյվիսը, նույնպես մասնակցեցին հոգևոր հավաքին։ Հավաքը վարում էր միսիայի նախագահության առաջին խորհրդական Կրասիմիր Կոլարովը:

Նախագահ Դեյվիսն ուսուցանեց, որ մենք հավաքվում ենք Եկեղեցում, որպեսզի աջակցենք և ուսուցանենք միմյանց։ Նա խոսեց անդրանիկության պարգև ունեցող անձանց ժառանգության և այն մասին, թե ինչպես նրանք ունեն իրենց հայրերի ժառանգության կրկնակի բաժինը, որպեսզի կարողանան հոգ տանել իրենց մայրերի և քույրերի մասին։ Անդրանիկության այդ պարգևը տրվում է բոլոր անդամներին և դրա շնորհիվ նրանք պարտավոր են հոգ տանել Եկեղեցու և դրա սահմաններից դուրս ապրող բոլոր մարդկանց մասին։ Նախագահ Դեյվիսն ասել է, որ մենք պատասխանատու ենք մեր ուխտի ժառանգության մեջ փոփոխություններ կատարելու համար. վախը փոխարինել հավատքով, մեղքի զգացումը փոխարինել ապաշխարությամբ, արհամարհանքը փոխարինել սիրով, բաժանումը փոխարինել միասնությամբ: Նա նաև խրախուսեց մեզ կիսվել ավետարանով և աղոթել նման հնարավորությունների համար (ՎևՈւ 123․17)։

Քույր Գոլդենը սկսեց իր ուղերձը՝ ասելով, որ մեր Երկնային Հայրը մեծ աշխատանք ունի մեզ համար: Մենք կարող ենք ազդել մեր շրջապատի մարդկանց վրա: Նա մեզ հիշեցրեց Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հրավերի մասին՝ ծառայել մեր մերձավորներին փոքր և հասարակ գործերով։ Եկեք ապրենք ըստ ավետարանի և լինենք լավագույն սրբերը: Տերը մեզ կօգնի այն ամենով, ինչ մեզ անհրաժեշտ կլինի։

Նախագահ Գոլդենն ասաց, որ մենք պետք է առաջին հերթին ինքներս կատարելագործվենք։ Մենք պետք է աղոթքի և սուրբ գրությունները կարդալու միջոցով հրավիրենք Սուրբ Հոգուն, որպեսզի կարողանանք օգնել ուրիշներին: Սուրբ Հոգին կօրհնի մեզ, կբուժի մեզ և կոգեշնչի մեզ (Հովհաննես 14․26): Հակառակորդը մեզ կշեղի ուղուց՝ գայթակղելով մեզ չպահել Աստծո պատվիրանները և հետևել մարդկանց ուսմունքներին: Նախագահ Գոլդենը հորդորեց լինել ողորմած, սիրով լի, չքննադատել և չվիճել։

Քույր Ռենլանդը հիշեցրեց, որ մարգարեն ուղղորդում է մեզ դեպի Քրիստոսը։ Մենք պետք է մեր կյանքը կապենք Փրկիչի կյանքի հետ. ամեն պարագայում պետք է հիշենք, որ մենք մեզ վրա ենք վերցրել Նրա անունը: Նրա օգնությամբ մենք կարող ենք հասնել բոլոր բաներին։

Երեց Ռենլանդն իր ելույթը սկսեց, վստահեցնելով մեզ, որ Հիսուս Քրիստոսը կարող է մեծ ազդեցություն ունենալ մեր կյանքի վրա, եթե մենք թույլ տանք Նրան: Փրկիչի կողմից ուսուցանվելով՝ մենք ավելի ենք նմանվում Նրան։

Երեց Ռենլանդը մատնանշեց Հիսուս Քրիստոսի հետևորդների հինգ հատկանիշները.

  1. Սեր. Մենք պետք է սիրենք իրար, քանի որ դրանով մարդիկ կիմանան, որ մենք Փրկիչի աշակերտներ ենք (Հովհաննես 13․35):

  2. Ներողամտություն․ Տերը պատվիրում է մեզ ներել միմյանց: Երբ չենք ներում, մենք «խմում ենք դառը բաժակը» և ուրախ չենք լինում (ՎևՈւ 64.8–9):

  3. Միասնություն. Ե՛վ ղեկավարները, և՛ Եկեղեցու անդամները պետք է ներեն, աջակցեն և օգնեն միմյանց:

  4. Հաստատակամություն. Երեց Ռենլանդը հորդորեց մեզ ուշադրություն չդարձնել քննադատող և ծաղրող խոսքերին։ Մարդիկ դաժան չեն, նրանք պարզապես չեն զգացել այն, ինչ մենք ենք զգում: Նա Մորմոնի Գրքից օրինակ բերեց Լեքի մարգարեի երազից, թե ինչպես հեռացան բոլոր նրանք, ովքեր ուշադրություն դարձրին մեծ շենքի մարդկանց ծաղրին (1 Նեփի 8․34): Նաև շատ կարևոր է, որ ներենք Եկեղեցու մյուս անդամների վիրավորանքներն ու սխալները:

  5. Ծառայություն. Հիսուսը պատվիրում է, որ մենք լինենք Իր ընկերը և օգնենք նրան կատարել իր աշխատանքը: «Մաքուր ձեռքերը կարող են դանդաղեցնել աշխատանքը, եթե դրանք չօգնեն դրա իրականացմանը»:

Իր ելույթի վերջում Երեց Ռենլանդն օրհնեց Բուլղարիայի Եկեղեցու անդամներին, որպեսզի բոլոր դժվարությունները կուլ գնան Քրիստոսի ուրախության մեջ։

Տպել