2020
Եկեղեցին անցկացրեց երիտասարդների համաժողով
Հոկտեմբեր 2020


Եկեղեցին անցկացրեց երիտասարդների համաժողով

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երիտասարդների համաժողովը տեղի ունեցավ 2019 թվականի հուլիսի 24-ից 27-ը՝ Սոֆիայի Բիստրիցա գյուղում: Միջոցառմանը մասնակցում էին 14-18 տարեկան երիտասարդներ: Թեման էր․ «Եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները» (Հովհաննես 14.15): 

Միջոցառման յուրաքանչյուր օրվա ընթացքում ելույթ ունեցողները ներկայացրին իրենց ոգեշնչող ուղերձները Հիսուս Քրիստոսի ավետարանից:

Համաժողովը կազմակերպվել էր «Adgor» ձիերի ագարակում ծառայության ծրագրի շրջանակներում, որտեղ երիտասարդներն օգնեցին անձնակազմին: Մասնակիցները հոգ տարան ձիերի մասին՝ կերակրելով, լողացնելով և զբոսանքի տանելով նրանց: Նրանք նաև հնարավորություն ունեցան հեծնել ձիերին։

Միջոցառման վերջին օրը կազմակերպված հատուկ ժողովի ժամանակ երիտասարդներն իրենց սերն արտահայտեցին Փրկիչի հանդեպ՝ կիսվելով վկայություններով:

Երիտասարդների համաժողովի մասնակիցներն ամրապնդեցին իրենց հավատն ու ավետարանում աճելու իրենց ցանկությունը:

Տպել