2022
Նախագահ Նելսոնը դառնում է Եկեղեցու ամենատարեց նախագահը
Նոյեմբեր 2022


Եկեղեցու նորությունները

Նախագահ Նելսոնը դառնում է Եկեղեցու ամենատարեց նախագահը

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ծնվել է 1924թ. սեպտեմբերի 9-ին և վերջերս նշեց իր 98-ամյակը: 2018 թվականի ապրիլի 14-ին նա դարձավ ամենատարեց նախագահը Եկեղեցու պատմության մեջ:

Անդրադառնալով նախագահ Նելսոնի ծառայությանն ու կյանքին՝ Առաջին Նախագահության առաջին խորհրդական նախագահ Դալլին Հ. Օուքսը ասել է. «Նա ոգեշնչված և իմաստուն առաջնորդ է, և ամենանուրբ ու ամենասիրալիր մարդն է, ում հետ երբևէ կարող եք շփվել»:

Նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ երկրորդ խորհրդականը, արտահայտել է իր մտքերը Նախագահ Նելսոնի՝ որպես Տիրոջ մարգարեի դերի մասին. «Ամեն անգամ, երբ մենք դուրս ենք գալիս գրասենյակից, ես և նախագահ Օուքսը ասում ենք. «Դա կրկին տեղի ունեցավ: Դուք պարզապես տեսնում եք հայտնությունը: Դուք տեսնում եք, որ նա խորհուրդ է փնտրում, որին հետևում է որոշումը, և սենյակում բոլորը գիտեն, որ դա ճիշտ է և Աստծուց է: Նա պարզապես կամացուկ ասում է. «Կարծում եմ՝ սա այն է, ինչ Տերը կցանկանար, որ մենք անենք»: Դա հաճախ է պատահում նախագահ Նելսոնի հետ»: