Եկեղեցու նորությունները
Նոր տաճարների առաջընթացը շարունակվում է
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարեց 18 նոր տաճարների մասին 2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի կիրակնօրյա ցերեկային նիստին: Տեսեք տաճարների գտնվելու վայրը նրա ամփոփիչ ելույթում էջ 121:
Հետևյալ տաճարները նվիրագործվել կամ վերանվիրագործվել են ապրիլի գերագույն համաժողովից հետո.
-
Ռիո դե Ժանեյրոյի (Բրազիլիա) Տաճարը նվիրագործվել է մայիսի 8-ին:
-
Յիգոյի (Գուամ) Տաճարը նվիրագործվել է մայիսի 22-ին:
-
Պրայայի (Կաբո-Վերդե) Տաճարը նվիրագործվել է հունիսի 19-ին:
-
Հոնկոնգի (Չինաստան) Տաճարը վերանվիրագործվել է հունիսի 19-ին:
-
Տոկիոյի (Ճապոնիա) Տաճարը վերանվիրագործվել է հուլիսի 3-ին:
-
Համիլտոնի (Նոր Զելանդիա) տաճարը վերանվիրագործվել է հոկտեմբերի 16-ին:
-
Բելեմի (Բրազիլիա) Տաճարը կնվիրագործվի նոյեմբերի 20-ին:
-
Կիտոյի (Էկվադոր) Տաճարը նույնպես կնվիրագործվի նոյեմբերի 20-ին:
-
Սան Խուանի (Պուերտո Ռիկո) Տաճարի բաց դռները նախատեսված են դեկտեմբերի 1-17-ը: Այն կնվիրագործվի 2023 թվականի հունվարի 15-ին։
Հիմնարկեքի արարողություն է կատարվել հետևյալ տաճարների համար՝ Գրանդ Ջանքշն Կոլորադոյի (ԱՄՆ) Տաճար, Լինդոն Յուտայի (ԱՄՆ) Տաճար, Ֆարմինգթոն Նյու Մեքսիկոյի (ԱՄՆ) Տաճար, Էլկո Նևադայի (ԱՄՆ) Տաճար, Բուրլի Այդահոյի (ԱՄՆ) Տաճար, Սմիթֆիլդ Յուտայի (ԱՄՆ) Տաճար, Յորբա Լինդա Կալիֆորնիայի (ԱՄՆ) Տաճար, Լուբումբաշի (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) Տաճար և Էֆրեյմ Յուտայի (ԱՄՆ) Տաճար:
Նախատեսվում են հիմնարկեքի արարողություններ Ուիլամեթ Վելի Օրեգոնի (ԱՄՆ) Տաճարի և Հեբեր Վելի Յուտայի (ԱՄՆ) Տաճարի համար: