Գրադարան
Հիսուս Քրիստոսի ծնունդը


«Հիսուս Քրիստոսի ծնունդը», Ավետարանի Սկզբունքները (2023)

Հիսուսի ծնունդը

Ավետարանի ուսումնական ուղեցույց

Հիսուս Քրիստոսի ծնունդը

«Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց»

Ամեն Սուրբ ծննդյան տոներին Հիսուսի ծնունդը տոնելով՝ մենք հիշում ենք, թե իրականում որքան կարևոր է Սուրբ ծնունդի պատմությունը: Թեև մենք շատ բան չգիտենք Հիսուսի ծնունդի հանգամանքների մասին, մենք գիտենք հրաշագործ նշանների և հրաշքների մասին, որոնք տրվեցին, ինչպես նաև այն մարդկանց մասին, որոնք վկայեցին, որ Աստծո Որդին եկել է երկիր: Ձեր երախտագիտությունն ու սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ կավելանա, երբ դուք ձգտեք սովորել այդ սուրբ իրադարձության մասին:

Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի ծնունդը այդքան նշանակալից:

Ինչպես մարգարեացել են հնադարյան մարգարեները, Հիսուս Քրիստոսը ծնվել է ժամանակի միջօրեականում, Բեթլեհեմում՝ Երուսաղեմի մոտ։ Հիսուսը Երկնային Հոր Միածին Որդին էր: Նրա մայրը Մարիամն էր, որին «կնության էր վերցրել» Հովսեփը: Հրաշք նշաններ և հրաշքներ ուղեկցեցին Նրա ծնունդին՝ վկայելով, որ վաղուց խոստացված Մեսիան եկել էր երկիր՝ փրկելու Աստծո զավակներին և հնարավոր դարձնելու հավերժական կյանքը:

Թեմայի ակնարկ. Հիսուս Քրիստոսի ծնունդը

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Նախամահկանացու կյանք, Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայություն

Բաժին 1

Սովորեք Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին հնադարյան մարգարեությունների միջոցով

Եսայիան գրում է մագաղաթի գլանափաթեթի վրա

Ադամի օրերից սկսած՝ բոլոր մարգարեները վկայել են Հիսուս Քրիստոսի մասին և մեծ ակնկալիքով սպասել են այն ժամանակին, երբ Մեսիան կգար և հնարավոր կդարձներ փրկությունն ու հավերժական կյանքը ողջ մարդկության համար: «Եվ ահա, Ենովքը տեսավ Մարդու Որդու գալու օրը, այսինքն՝ մարմնում. և նրա հոգին ուրախացավ» (Մովսես 7.47): Եսայիան մարգարեացել է. «Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց» (Եսայիա 9․6)։ Նեփին տեսավ Մարիամի տեսիլքը և խոստացված Մեսիայի ծնունդը (տես 1 Նեփի 11.13–23): Աբինադին վկայել է. «Աստված ինքը պիտի գա ներքև՝ մարդկանց զավակների մեջ և պիտի փրկագնի իր ժողովրդին» (Մոսիա 15.1): Երբ ուսումնասիրում եք Նրա ծննդյան մասին մարգարեությունները և ուսմունքները, գուցե սկսեք հասկանալ, թե Հայր Աստծո համար որքան կարևոր էր երկիր ուղարկել Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին:

Մտորելու հարցեր

  • Մարգարեները վկայեցին, որ մեծ նշաններն ու հրաշքները կազդարարեն Հիսուս Քրիստոսի ծնունդը Մորմոնի Գրքի մարդկանց: Կարդացեք Հելաման 14.1–9 և 3 Նեփի 1.4–22 հատվածները: Ինչո՞ւ այդքան շատ մարդիկ հրաժարվեցին հավատալ մարգարեների պատգամին: Ի՞նչ ապացույց ունեք, որ Հիսուս Քրիստոսն ապրում է այսօր և սիրով հասնում է Աստծո բոլոր զավակներին:

Սովորեք միասին

  • Դիտեք «Ինչո՞ւ մենք ունենք Փրկչի կարիք» տեսանյութը (2:15): Զրուցեք «Ինչպիսի՞ն կլիներ կյանքը առանց Փրկչի» հարցի շուրջ: Կարող եք նաև քննարկել, թե Հիսուսի ծննդյան ուղերձը ինչու պետք է շարունակի մեծ ուրախություն և խաղաղություն բերել աշխարհին։

Լրացուցիչ աղբյուրներ

Բաժին 2

Վկաները վկայեցին, որ Փրկիչը ծնվել է

Մարիամը գրկել է մանուկ Հիսուս Քրիստոսին

Քանի որ Հիսուս Քրիստոսի ծնունդը պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկն էր, Աստված շատ վկաներ պատրաստեց իրադարձության մասին վկայելու համար՝ դրա տեղի ունենալուց առաջ և հետո: Այս վկաներից են՝ Գաբրիել հրեշտակը (Ղուկաս 1.26–33), Մարիամը (Ղուկաս 1.46–49), Մարիամի զարմուհի Եղիսաբեթը (Ղուկաս 1.41–45), հովիվները (Ղուկաս 2.16–17), Սիմեոնը (Ղուկաս 2.25–33), Աննան (Ղուկաս 2.36–38) և արևելքից եկած մոգերը (Մատթեոս 2.1–2, 9–11): 

Մտորելու հարցեր 

  • Կարդացեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի 2020 թվականի Սուրբ ծննդյան ուղերձը՝ «Աստվածային պարգևներ», փնտրելով Հիսուս Քրիստոսի ծննդյան հետ կապված որոշ իմաստալից խորհրդանիշներ: Ի՞նչ կարող են ձեզ սովորեցնել այս խորհրդանիշները Հիսուս Քրիստոսի մահկանացու առաքելության մասին:

Սովորեք միասին

  • Միասին դիտեք Մանուկ Քրիստոսը (17:56) տեսանյութը: Այնուհետև քննարկեք «Ինչպե՞ս ենք մենք վերաբերվում Հիսուս Քրիստոսի ծնունդին, երբ դիտարկում ենք այդ կարևոր իրադարձության դերը մեզ համար նախատեսված Աստծո փրկության ծրագրում» հարցը: Եթե երեխաների հետ եք սովորում, հանձնարարեք նրանց նկարել իրենց սիրելի տեսարանը այդ ֆիլմից: Խրախուսեք նրանց կիսվել Հիսուս Քրիստոսի ծնունդի մասին իրենց մտքերով:

Լրացուցիչ աղբյուրներ

Բաժին 3

Հիսուսի ծննդյան ուսումնասիրությունը կարող է մեզ ավելի մոտեցնել Նրան

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը բացատրել է. «Նշանակված վկաների վկայությունները միանշանակ են Հիսուս Քրիստոսի ծագման վերաբերյալ: Աստված Նրա մարմնական խորանի Հայրն էր, իսկ Մարիամը՝ մահկանացու կինը, Նրա մայր էր: … Նա Հովսեփի որդին չէր, ոչ էլ Սուրբ Հոգուց ծնված: Նա հավերժական Հոր Որդին է»:

Հիսուս Քրիստոսը կոչվում է Միածին Որդի, քանի որ Նա մարմնով ծնված Հոր Միածին Որդին էր (տես 1 Նեփի 11.13–22): Նա ուղարկվեց այստեղ՝ կատարելու Իր Հոր կամքը. քավել ողջ մարդկության մեղքերը (տես Հովհաննես 3.16–17):

Մտորելու հարցեր 

  • Իր զավակներին փրկելու Աստծո ծրագիրը պահանջում էր «անսահման և հավերժական զոհաբերություն», որը ոչ մի կենդանի կամ մարդ չէր կարող իրականացնել: Դա պետք է լիներ Աստծո Որդու զոհաբերությունը: (Տես Ալմա 34․9-14 հատվածները:) Ի՞նչ գիտենք Հիսուս Քրիստոսի ծննդյան բնույթի մասին, որը հնարավորություն տվեց Նրան իրականացնել «անսահման և հավերժական զոհաբերությունը», որն անհրաժեշտ էր Աստծո ծրագրում: Երկնային Հայրը չի բացահայտել այն գործընթացը, որի միջոցով Հիսուսը դարձավ Նրա Միածին Որդին երկրի վրա. մենք գիտենք միայն այն, ինչ տրված է սուրբ գրություններում, օրինակ՝ Մատթեոս 1.18–25, Ղուկաս 1.26–35, Մոսիա 15.1–3 և Ալմա 7.9–10:

  • Իր ելույթում՝ «Սուրբ ծննդյան հրաշալի և իրական պատմությունը», Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Սուրբ ծնունդ չէր լինի, եթե չլիներ Զատիկը: Բեթլեհեմի մանուկ Հիսուսը կլիներ ևս մեկ մանուկ՝ առանց Գեթսեմանիի և Գողգոթայի փրկագնող Քրիստոսի և Հարության հաղթական փաստի: … Ես կկամենայի, որ ձեզանից յուրաքանչյուրը մեկ ժամ անցկացնի Աստծո այս Որդու հրաշքի և վեհափառության վերաբերյալ լուռ խորհրդածության և հանգիստ մտորումների մեջ»: Ինչո՞ւ է կարևոր Բեթլեհեմի իրադարձությունը կապել Գեթսեմանիի և Գողգոթայի իրադարձությունների հետ:

Սովորեք միասին 

  • Շատ մշակույթներ Քրիստոսի ծնունդը նշում են նվերներ տալու ավանդույթով: Վերանայեք մի քանի պարգևներ, որոնք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը լուսաբանում է իր՝ «Չորս պարգևներ, որոնք առաջարկում է ձեզ Հիսուս Քրիստոսը» ելույթում: Հարցրեք. «Հիսուս Քրիստոսի ո՞ր պարգևներն են փոխել են ձեր կյանքը»:

Լրացուցիչ աղբյուրներ 

Այլ աղբյուրներ Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին

Հղումներ

  1. Ռասսել Մ. Նելսոն, «Աստվածային պարգևներ» (Առաջին Նախագահության Սուրբ ծննդյան ուղերձ, դեկտեմբերի 6, 2020), Ավետարանի գրադարան:

  2. Էզրա Թավտ Բենսոն, Հիսուս Քրիստոսի աստվածայնության հինգ նշանները, Ensign, դեկտեմբեր 2001, 10-11:

  3. Գորդոն Բ. Հինքլի, «Սուրբ ծնունդի հրաշալի և իրական պատմությունը», Ensign, դեկտեմբեր 2000, 5:

  4. Ռասսել Մ. Նելսոն. «Չորս պարգևներ, որոնք Հիսուս Քրիստոսն առաջարկում է ձեզ» (Առաջին Նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկո, դեկտեմբերի 2, 2018), Ավետարանի գրադարան: