Գլուխ 25
Հիսուս Քրիստոսի ծնունդը. «Մեծ ուրախության բարի ավետիք»
«Ի՞նչ կասեք այս սքանչելի պատմության մասին: Արդյոք թույլ տվե՞լ ենք, որ այն ներթափանցի և ներգործի մեր կյանքի վրա: Արդյոք ընդունե՞լ ենք այն իր լիարժեք իմաստով առանց վերապահումների»:
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից
1971թ. Սուրբ Ծննդյան տոների ընթացքում մի լրագրող առիթ էր ունեցել ժամանակ անցկացնել Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի և նրա ընտանիքի անդամների հետ: Լրագրողը կիսվել է մարգարեի կյանքի վերաբերյալ որոշ դիտարկումներով:
«Սուրբ Ծնունդը հատուկ ժամանակ է Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի համար: Այն օր է ընտանիքի համար և օր հիշողությունների համար: Բայց ամենաշատը Նախագահ Սմիթի համար Սուրբ Ծնունդը օր է երեխաների համար:
Կարծում եմ, այն, ինչ ամենաշատն եմ հավանում Սուրբ Ծննդյան տոնի ժամանակ, երեխաներին տեսնելն է», – ասաց Նախագահ Սմիթը, սեղմելով գրկում իր ծոռնուհուն:
Մի մեծ՝ նկարներով Աստվածաշունչը դրած իր գոքին, Նախագահ Սմիթը և նրա երկու ծոռնուհիները՝ Շաննա Մակքոնկին՝ 4 տարեկան, և Շերին՝ 2 տարեկան, շրջում էին էջերը, որոնք պատմում էին Քրիստոս մանուկի ծնունդը: Նրանք երկար ժամանակ կանգ առան մսուրի տեսարանը պատկերող էջի վրա: Հատուկ ջերմություն կար Նախագահ Սմիթի և աղջիկների միջև …
Նախագահ Սմիթը մեծ բավականությամբ շատ այցելուներ է ընդունել Սուրբ Ծննդյան տոների ընթացքում: «Սուրբ Ծնունդը ընտանիքներով միասին լինելու ժամանակ է», – ասել է նա»:1
Նախագահ Սմիթի համար Սուրբ Ծննդյան ավանդույթները կենտրոնացած էին Փրկչի ծննդյան, ծառայության և Քավության վրա»: Ի պատասխան Սուրբ Ծննդյան շնորհավորանքների, որոնք նա ստանում էր Եկեղեցու անդամների կողմից, նա ասել է. «Ես գնահատում եմ նրանց խելամտությունը, ովքեր Սուրբ Ծննդյան քարտեր են ուղարկում: Ես դրանք համարում եմ սիրո արտահայտություն և հիշեցում Փրկչի ծննդի մասին, որին մենք պատվում ենք և երկրպագում որպես Եկեղեցու ղեկավարի: Նրա ուղերձը խաղաղության և բարի կամքի ուղերձ էր: Սա է իմ ցանկությունը իմ մեձավորներին ամենուրեք»:2
1970թ. դեկտեմբերին Նախագահ Սմիթը հրապարակեց Սուրբ Ծննդյան ուղերձ Եկեղեցու անդամների համար ողջ աշխարհով մեկ: Մասնավորապես, նա ասաց.
«Ես ողջունում եմ ձեզ այս Սուրբ Ծննդյան տոների առթիվ սիրով և ընկերկցությամբ և աղոթքով, որ մեր Երկնային Հայրը վար նայի ձեզ վրա ողորմածությամբ և դուրս թափի Իր լիառատ օրհնությունները ձեր վրա:
Այս ժամանակներում, երբ անօրինությունն առատանում են, երբ մեծ նեղություններ կան երկրի վրա, երբ պատերազմներ և պատերազմների համբավներ կան, մենք բոլորս ինչպես երբեք նախկինում, Տիրոջ պահապան և հոգատար առաջնորդության կարիքն ունենք:
Մենք պետք է իմանանք, որ չնայած բոլոր տառապանքներին և ցավերին, որոնք բաժին են ընկնում մեզ, Տերն է կառավարում երկրի գործերը, և որ եթե մենք պահենք Նրա պատվիրանները և ճշմարիտ ու հավատարիմ լինենք Նրա օրենքներին, Նա կօրհնի մեզ այստեղ և այժմ և կպարգևատրի մեզ հավերժական կյանքով Իր թագավորությունում …
… Այժմ ես աղոթում եմ, որ այս Սուրբ Ծննդյան տոներին և բոլոր ժամանակներում մենք կարողանանք կենտրոնացնել մեր հավատքը Աստծո Որդու վրա և ձեռք բերենք մեզ համար այն խաղաղությունը, որը վեր է ամեն հասկացողությունից»:3
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները
1
Մեր Քավչի ծննդյան պատմությունը պերճախոս է իր համեստ պարզությամբ:
Չկա պատմություն, որն այնպես գեղեցիկ լինի կամ որն այնպես հուզի խոնարհների հոգին մինչև խորքը, ինչպես կարող է Քավչի ծննդի մասին այս փառահեղ պատմությունը: Մարդու կողմից արտաբերված ոչ մի խոսք չի կարող զարդարել կամ բարելավել կամ պերճախոսություն ավելացնել դրա համեստ պարզությանը: Այն երբեք չի հնանում, որքան էլ այն հաճախ պատմենք և այն պատմելը այնքան էլ շատ հաճախակի չէ մարդկանց տներում: Եկեք փորձենք պարտկերացնել մեզ հովիվների հետ դրսում, ովքեր հսկում էին իրենց հոտերը այդ հիշարժան գիշերը: Սրանք խոնարհ մարդիկ էին, ովքեր չէին կորցրել իրենց հայրերի հավատքը, ում սրտերը չէին կարծրացել, ինչպես հրեաների կառավարիչների սրտերը մեր Տիրոջ ծառայության օրերին, քանզի եթե այդպես լիներ, հրեշտակները չէին հայտնվի նրանց իրենց փառահեղ ուղերձով: Եկեք կրկնենք այս հրաշալի պատմությունը:
«Եւ այն տեղումը հովիւներ կային դաշտումը կացող, որ գիշերն իրանց հօտերը պահում էին:
Եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նորանց առաջին եւ Տիրոջ փառքը նորանց շուրջը ծագեց. Եւ մեծ վախով վախեցան:
Եվ հրեշտակն ասեց նորանց. Մի վախենաք, որովհետեւ, ահա մեծ ուրախութիւն եմ աւետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի.
Այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը:
Եւ այս լինի ձեզ նշան. Մի երեխայ կգտնեք խանձարուրներով պատած, եւ մսուրի մէջ դրած:
Եւ յանկարծակի այն հրեշտակի հետ եղաւ երկնաւոր զորքի մի բազմութիւնը, որ Աստուծուն օրհնում էին եւ ասում.
Փառք Աստուծոյ բարձունքումը, եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն:
Եվ եղաւ երբ որ հրեշտակները նորանցից վերացան երկինքը, այն հովիւ մարդիկն իրար ասեցին. Եկէք գնանք մինչեւ Բեթլէհէմ, եւ տեսնենք այս եղած բանը, որ Տերը ցույց տուաւ մեզ:
Եւ շտապելով եկան եւ գտան Մարիամին եւ Հովսէփին, եւ երեխային՝ մսուրի մէջ դրած» [Ղուկ. Բ.8–16]:
Կարո՞ղ է որևէ հոգի կարդա այս և չհուզվի խոնարհության հոգով և տպավորվի այդ պատմության պարզ ճշմարտությամբ»:4
2
Չնայած Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին էր, Նա այս աշխարհ եկավ որպես մանուկ և առաջադիմեց շնորհից շնորհ մինչև Նա ստացավ լիությունը:
Կարծում եմ, մենք բոլորս կարող ենք հասկանալ այն փաստը, որ Հիսուս Քրիստոսը Եհովան էր, ով առաջնորդեց Իսրայելը Աբրահամի և Մովսեսի օրերում և, փաստորեն, Ադամի օրերից սկսած: Նաև, որ Եհովան կամ Հիսուս Քրիստոսը, որպես Հոգողեն անձնավորություն հայտնվեց Հարեդի Եղբորը և որպես մանուկ ծնվեց այս աշխարհում և մեծացավ մինչև տղամարդ դարձավ այս աշխարհում:5
Մեր Փրկիչը Աստված էր, նախքան նա ծնվեց այս աշխարհում և Նա Իր հետ բերեց այդ նույն կարգավիճակը, երբ Նա եկավ այստեղ: Նա նույնքանով Աստված էր, երբ ծնվեց աշխարհում, որքան նախկինում: Բայց ինչ վերաբերում է այս աշխարհին, երևում է, որ Նա ստիպված էր սկսել ճիշտ ինչպես մյուս բոլոր երեխաներն են անում և ձեռք բերեր Իր գիտելիքը տող առ տող: Ղուկասն ասում է Նա «զարգանում էր իմաստութիւնով եւ հասակով, եւ շնորհքով՝ Աստուծոյ եւ մարդկանց մօտ» [Ղուկաս Բ.52]: Հովհաննեսը գրում է, որ «Նա լիությունը չստացավ սկզբում, այլ շարունակեց՝ շնորհից շնորհ, մինչև որ ստացավ լիությունը» [ՎևՈՒ 93.13]: …
Ակնհայտորեն, նախքան 12 տարեկան դառնալը, քանի որ այդ ժամանակ Նա ապշեցրեց գիտուններին և իմաստուն մարդկանց տաճարում, Նա սովորեց շատ բաներ Իր Հոր գործի վերաբերյալ [տես Ղուկաս Բ.46–49]: Այդ գիտելիքը Նա կարող էր ստացած լինել հայտնությամբ, հրեշտակների այցելությամբ, կամ որևէ այլ ձևով: Բայց նրա գիտելիքը ինչ վերաբերում էր այս կյանքին, պետք է գար տող առ տող և ցուցում առ ցուցում: Անկասկած Նա հաղորդակցության մեջ էր, ժամանակ առ ժամանակ, Իր Երկնային Հոր հետ:
… « Հիսուսը մեծանում էր իր եղբայրների հետ, և ամրանում, և սպասում էր Տիրոջ կողմից իր ծառայության ժամանակի գալուն: Եվ Նա գործում էր Իր հոր ղեկավարությամբ և չէր խոսում ուրիշ մարդկանց պես, ոչ էլ նրան հնարավոր էր ուսուցանել. քանզի Նա կարիք չուներ որ որևէ մարդ ուսուցաներ իրեն: Եվ շատ տարիներ անց, նրա ծառայության ժամը մոտեցավ» [Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս Գ.24–26]:
Տիրոջ հայտարարությունը, որ Նա չի կարող ոչինչ անել, թե որ չտեսնի Հորն անելիս, պարզապես նշանակում է, որ Նրան հայտնի էր դարձվել ինչ Իր Հայրն էր արել [տես Հովհաննես Ե.19–20]: Անկասկած, Հիսուսը եկավ աշխարհ՝ ենթակա լինելով նույն պայմաններին, ինչ պահանջվում է մեզանից յուրաքանչյուրիցս՝ Նա մոռացավ ամեն ինչ, և Նա պետք է զարգանար շնորհից շնորհ: Նախկինում գիտելիք ունենալը Նրա մոռանալը կամ իրենից վերցվելը, պահանջվեց ճիշտ ինչպես մեզանից յուրաքանչյուրի դեպքում է՝ ներկա ֆիզիկական գոյությունը իրականացնելու համար:
Փրկիչը սկզբում չուներ լիությունը, բայց Իր մարմինը ստանալուց և հարություն առնելուց հետո, ողջ զորությունը տրվեց Նրան ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա: Չնայած Նա Աստված էր, այսինքն՝ Աստծո Որդին, այս և ուրիշ աշխարհներ ստեղծելու զորությամբ և իշխանությամբ, այնուամենայնիվ, կային որոշ բաներ, որոնք պակասում էին, որոնք Նա չստացավ, մինչև հարություն առավ, հետո: Այլ խոսքով, Նա չստացավ լիությունը մինչև չստացավ հարություն առած մարմին:6
3
Հիսուս Քրիստոսն այս աշխարհ եկավ փրկագնելու մեզ ֆիզիկական և հոգևոր մահից:
Հիսուսն այստեղ եկավ կատարելու որոշակի առաքելություն, որը Նրան էր հանձնարարվել, նախքան այս երկրի հիմքերը դնելը: Նրա մասին սուրբ գրություններն ասում են. «Գառ որ աշխարհքի սկզբիցը հետէ մորթուած է» [Հայտնություն ԺԳ.8]: Նա կամավոր եկավ Ժամանակի Գագաթնակետին մարդկանց անկումից փրկագնելու համար, որը գալու էր նրանց վրա Ադամի օրինազանցության միջոցով:
… Հիսուսը միակ անձնավորությունն է այս աշխարհում ծնված, ով չուներ երկրային հայր: Նրա մարմնի Հայրը նաև Նրա Հոգու Հայրն էր, և բոլոր մարդկանց Հոգիների Հայրը: Իր Հորից Նա ձեռք բերեց հավերժական կյանք, իր մորից նա ձեռք բերեց մահանալու զորություն, քանի որ Նրա մայրը մահկանացու կին էր: Նրանից Նա ստացավ Իր արյունը և Իր Հորից նա ստացավ Իր անմահությունը: Այսպիսով զորություն ունենալով վար դնել Իր կյանքը և կրկին այն վերցնել նա կարողացավ վճարել Ադամի օրինազանցության գինը, և փրկագնել գերեզմանից բոլոր արարածներին:7
Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու իսկական պատճառը… առաջինը բոլոր մարդկանց փրկագնելն էր ֆիզիկական կամ մահկանացու մահից, որն Ադամը բերեց աշխարհ և երկրորդը՝ փրկագնել բոլոր մարդկանց հոգևոր մահից կամ Տիրոջ ներկայությունից վտարվելուց՝ իրենց ապաշխարության և մեղքերի թողության և մահկանացու կյանքի ստուգարքին մինչև վերջ համբերելու պայմանով:8
Մենք ուրախանում ենք մարդկանց մեջ Աստծո Որդու ծննդով:
Մենք երախտապարտ ենք քավող զոհաբերության համար, որ Նա իրականացրեց Իր սեփական արյունը հեղելով:
Մենք շնորհակալ ենք, որ Նա փրկագնեց մեզ մահից և դուռ բացեց, որպեսզի մենք կարողանանք ձեռք բերել հավերժական կյանք:
Մենք աղոթում ենք երկրի վրա խաղաղության համար, ավետարանի տարածման համար և ճշմարտության վերջնական հաղթանակի համար:
Մենք աղերսում ենք մեր Հոր զավակների համար՝ ամենուրեք միանալ մեզ, անելու այն բաները, որոնք մեզ բոլորիս խաղաղություն կտան այս աշխարհում և հավերժական փառք գալիք աշխարհում [տես ՎևՈՒ 59.23]:9
4
Մենք պետք է թույլ տանք, որ Փրկչի ծննդյան պատմությունը ներթափանցի և ներգործի մեր կյանքում:
Երբ գալիս է [Սուրբ Ծննդյան առավոտը] ոմանք կիջեցնեն իրենց գլուխները խոնարհ աղոթքով Լույսերի Հորը Նրա սիրելի Որդու տառապանքների համար, որոնց միջոցով նրանք ստացել են օրհնությունները և երախտապարտ գովաբանությամբ կկարդան հրաշալի պատմությունը: Մյուսները, ովքեր դժբախտաբար քիչ բան գիտեն, եթե ընդհանրապես որևէ բան գիտեն, այն պարտքի մասին, որ նրանք ունեն Աստծո Որդուն, կտոնեն, ոչ թե գովաբանելով և խոնարհ աղոթքով, այլ տոնակատարությունը դարձնելով անարգանք հարբեցողությամբ, առանց նվազագույնս իսկ մտածելու Գալիլեացի Մարդու ծննդյան կարևորության մասին: …
Ինչպե՞ս կարող է որևէ մեկը կարդալ Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին այս հուզիչ պատմությունը առանց ցանկանալու թողնել իր մեղքերը: Տարվա այս ժամանակաշրջանում լավ է մեկի և բոլորի համար՝ թագավորը իր պալատում, եթե այժմ կան թագավորներ պալատներում, գյուղացին իր համեստ խրճիթում, հարուստները և աղքատները նմանապես, ծունկ ծալեն և պատիվ տան Նրան, ով առանց մեղքի էր, ում կյանքն անցավ զոհաբերությամբ և տանջանքներով՝ հանուն Իր մերձավորների, ում արյունը հեղվեց որպես զոհաբերություն մեղքի համար: …
… Ի՞նչ կասեք այս սքանչելի պատմության մասին: Արդյոք թույլ տվե՞լ ենք, որ այն ներթափանցի և ներգործի մեր կյանքում: Արդյոք ընդունե՞լ ենք այն իր լիարժեք իմաստով առանց վերապահումների: Դուք հավատոո՞ւմ եք, որ այս մանուկը իրականում Աստծո հենց Միածին Որդին է մարմնում: Արդյոք ունե՞նք մնայուն հավատք Նրա առաքելության հանդեպ, պատրաստ ենք հնազանդորեն հետևելու Նրան: Եթե աշխարհը այնպես հավատար և անկեղծորեն ականջ դներ Նրա ուսմունքներին, ապա այն չէր երկփեղկվի պայքարից և ամբարշտությունից ողջ այս դարերի ընթացքում… Եղել է չափազանց շատ շրթունքներով ծառայություն Աստծո Որդու հետևորդներ ձևացողների կողմից և խիստ քիչ իսկական երկրպագություն՝ հիմնված Նրա ուսմունքներին հավատարմության վրա:
Հրեշտակը հայտարարեց հովիվներին այդ փառահեղ գիշերը, որ նա բերել էր ուրախության ավետիք, որը բոլոր մարդկանց համար էր [տես Ղուկաս Բ: 8–10], բայց ընդհանուր առմամբ մարդիկ ամենուրեք երկրի երեսին, մերժել են ստանալ այդ ավետիքի օրհնությունները: Նրանք չեն կամեցել թողնել իրենց մեղքերը, խոնարհեցնել իրենց և դնել իրենց կյանքը Վարդապետի ուսմունքների հետ ներդաշնակության մեջ: …
Մեկ անգամ ևս ես աղերսում եմ բոլոր մարդկանց ամենուրեք. Դարձեք ձեր չար ուղիներից դեպի Աստծո Որդու երկրպագությունը, որպեսզի ձեր հոգիները կարողանան փրկվել Նրա արքայությունում:10
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Ի՞նչ եք անում դուք Փրկչին հիշելու ձեր տանը Սուրբ Ծննդյան ժամանակ: Ի՞նչ կարող ենք սովորել Նախագահ Սմիթի Սուրբ Ծննդյան ավանդույթներից (տես «Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքը» բաժինը):
-
Ինչո՞ւ եք կարծում, որ Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունը «երբեք չի հնանում» (տես բաժին 1):
-
Վերանայեք Նախագահ Սմիթի խոսքերը Հիսուս Քրիստոսի որպես մանուկ աշխարհ գալու և մահկանացու կյանքի դժվարություններին դիմանալու մասին (տես բաժին 2): Որո՞նք են ձեր մտքերը և զգացումները, երբ մտածում եք այդ անելիս Փրկչի պատրաստակամության մասին:
-
Մտածեք Փրկչի ծննդի և Փրկչի Քավության կապի մասին (տես բաժին 3): Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին ձեռք բերել այս ըմբռնումը: Ինչպե՞ս կարող է այս ըմբռնումն ազդել Սուրբ Ծննդյան մեր ավանդույթների վրա:
-
Ի՞նչ կարող ենք անել թույլ տալու, որ Փրկչի ծննդյան պատմությունը «ներթափանցի և ներգործի մեր կյանքում» (տես բաժին 4):
Առնչվող սուրբ գրություններ
Օգնություն ուսուցչին
Քննարկումները փոքրիկ խմբերում «մեծ թվով մարդկանց հնարավորություն են տալիս մասնակցել դասին: Այն Անձանավորությունները, ովքեր սովորաբար ամաչոււմ են մասնակցել, կարող են կիսվել մտքերով փորքրիկ խմբերում, որոնք նրանք չէին արտահայտի ողջ խմբի առջև» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 161):