Նախագահների ուսմունքները
Գլուխ 7. Ջոզեֆ և Հայրում Սմիթ՝ Քրիստոսի վկաներ


Գլուխ 7

Ջոզեֆ Սմիթ և Հայրում Սմիթ՝ Քրիստոսի վկաներ

«Մենք բարձրացնում ենք մեր ձայնը շնոհակալություն հայտնելով Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Հայրում Սմիթի՝ Հայրապետի կյանքի և ծառայության համար և առաքյալների ու արդարակյաց տղամարդկանց և կանանց համար, ովքեր կառուցել են նրանց դրած հիմքի վրա»:

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից

Շատ վաղ հասակից Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը գիտեր, որ իր ընտանիքը հատուկ կապ ուներ Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ: Նա ոգեշնչված էր իր պապի՝ Հայրում Սմիթի օրինակով, որը Մարգարե Ջոզեֆ Սմիթի մեծ եղբայրն էր ու հավատարիմ ընկերը: Հայրումը հավատարմորեն ծառայեց իր եղբոր կողքին որպես Եկեղեցու առաջնորդ: Նա նաև օգնեց Մորմոնի Գրքի հրատարակությանը և կանչվեց լինելու այդ գրքի ութ վկաներից մեկը: 1844թ. հունիսի 27-ին Ջոզեֆը և Հայրումը նահատակվեցին Քարթրիջում՝ Իլլինոյս, կնքելով Փրկչի և Նրա ավետարանի վերաբերյալ իրենց վկայությունները (տես ՎևՈւ 135.3):

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը երբեք չէր ճանաչել իր Սմիթի պապիկին ու տատիկին: Իր ծնվելուց շատ առաջ նրա Հայրում պապիկը նահատակվեց: Հայրումի կինը՝ Մերի Ֆիլդինգ Սմիթը, նույնպես երիտասարդ մահացավ: Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ասել է. «Ես երբեք իմ Սմիթ տատիկին չեմ տեսել: Ես միշտ դրա համար ափսոսել եմ, որովհետև նա ամենաազնվական կանանցից է եղել, որ երբևէ ապրել է, բայց ես ճանաչում էի նրա հրաշալի քրոջը, իմ մորաքույր Մերսի Թոմփսոնին, և երբ տղա էի, ես գնում էի և այցելում նրան իր տանը և նստում նրա ծնկին, որտեղ նա պատմում էր ինձ պատմություններ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին, և օ՜հ, որքան երախտապարտ եմ ես այդ փորձառության համար:1

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը սովորեց նաև իր հոր՝ Ջոզեֆ Ֆ. Սմիթի օրինակից, ով անձնապես գիտեր Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Իր հոր մասին Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ասել է. «Չկար կասկածի կամ անհամոզվածության որևէ մասնիկ նրա վկայությունում: Դա այդպես էր հատկապես, երբ նա խոսում էր մեր Փրկչի աստվածայնության կամ մարգարե Ջոզեֆ Սմիթի առաքելության մասին»:2

Այս օրինակներն ու ուսմունքները Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի մեջ վկայություն ստեղծեցին վերականգված ավետարանի վերաբերյալ իր մանկության տարիներին: «Ես չեմ հիշում մի ժամանակ, երբ ես չհավատայի Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի առաքելությանը, կամ էլ Մարգարե Ջոզեֆ Սմիթի առաքելությանը»,3 ասել է նա: Երբ նա ուսուցանում էր ավետարանը, նա երբեմն արտահայտում էր իր վկայությունը ընտանեկան արտահայտություններով. «Արդյոք ես սիրո՞ւմ եմ Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Այո, սիրում եմ, ինչպես իմ հայրն էր սիրում ինձանից առաջ: Ես սիրում եմ նրան, որովհետև նա Աստծո ծառան էր և ավետարանի վերականգման համար և այն արտոնությունների և օրհնությունների համար, որոնք եկան ինձ և իմ ընտանիքին և ձեզ ու ձեր ընտանիքին, այն օրհնությունների միջոցով, որոնք շնորհվեցին այս մարդուն և նրանց, ովքեր աշխատում էին նրա հետ»:4

Չնայած Նախագահ Սմիթը երախտապարտ էր իր ընտանքի ուսմունքների և ժառանգության համար, նրա վկայությունը իր սեփականն էր: Նա ասել է. «Ես միշտ շատ երախտապարտ եմ եղել այն վկայության համար, որ եկել է ինձ Տիրոջ Հոգու միջոցով, որ Ջոզեֆ Սմիթը՝ Աստծո Մարգարեն, կանչվել է գլխավորելու Ժամանակների Լրության Տնտեսությունը»:5 Մեկ այլ առիթով նա վկայել է. «Սա իմ գիտելիքն է Տիրոջ պարգևով, որ Ջոզեֆ Սմիթը 1820 թվականին տեսավ Հորը և Որդուն, որ Հայրը ներկայացրեց Իր Որդուն, որ Որդին խոսեց նրա հետ, հարցրեց նրան ինչ էր ուզում իմանալ և խորհուրդ տվեց, ասաց նրան ինչ անել, խոստումով, որ ուրիշ լույս էր ի վերջո գալու և ավետարանի լրիվությունը, որն այդ ժամանակ երկրի երեսին չէր, պիտի վերականգվեր»: Ապա նա կիսվեց համոզմունքով, որ բոլոր մարդիկ կարող էին ստանալ նույն վկայությունը. «Ամեն հոգի երկրի երեսին, ով ցանկություն ունի իմանալու, ունի արտոնություն, քանի որ յուրաքանչյուր հոգի, որը կխոնարհեցնի իրեն և համեստության և հավատքի խորքերում, ապաշխարող հոգով կգնա Տիրոջ առջև, կստանա այդ գիտելիքը ճիշտ այնպես անկասկած, ինչպես որ Նա ապրում է:6

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները

1

Երկու թեմա ամենակարևորն են. որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, և որ Ջոզեֆ Սմիթը եղել է մարգարե:

Մենք կապում ենք Հիսուս Քրիստոսի և Ջոզեֆ Սմիթի անունները: Քրիստոսը Տերն է, Նա քավիչ զոհաբերություն կատարեց. նա է հարությունը և կյանքը. Նրա միջոցով են բոլոր մարդիկ բարձրանում անմահության մեջ, այն ժամանակ, երբ նրանք, ովքեր հավատում են և հնազանդվում նրա օրենքներին նույնպես ձեռք կբերեն հավերժական կյանք:

Ջոզեֆ Սմիթը մարգարե էր, կանչված այս վերջին օրերին հայտնությամբ՝ ստանալու ավետարանի փրկարար ճշմարտությունները և կանգնելու որպես պաշտոնական սպասավորող, ունենալով իշխանություն ի վերուստ, սպասավորելու ավետարանի արարողությունները:

Քանի որ այս ճշմարտությունները, որոնք հայտնի են դարձվել նրա միջոցով պիտի առաջ գնան ամեն ազգի նախքան Երկրորդ Գալուստը, զարմանալի չէ, որ մենք գտնում ենք Մորոնիին ասելիս Ջոզեֆ Սմիթին, որ նրա «անունը՝ որպես բարի և չար, կիմացվի բոլոր ազգերի, ցեղերի և լեզուների մեջ, կամ, որ բոլոր ժողովուրդների մեջ նրա մասին կխոսվի և՛ բարի, և՛ չար» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.33):

Ոչ էլ զարմանալի է, երբ հետագայում մենք գտնում ենք Տիրոջը Մարգարեին ասելիս. «Աշխարհի ծայրերը գիտելիք կփնտրեն քո անվան մասին, և հիմարները կծաղրեն քեզ, և դժոխքը կմոլեգնի քո դեմ.

Մինչդեռ սրտով մաքուրները և իմաստունները և ազնվահոգիները և առաքինիները, շարունակ խորհուրդ և իշխանություն և օրհնություններ պիտի փնտրեն քո ձեռքի տակ» (ՎևՈւ 122.1):

Աշխարհի ծայրերն այժմ սկսում են գիտելիք փնտրել Ջոզեֆ Սմիթի անվան մասին, և շատ մարդիկ շատ ազգերի մեջ ուրախանում են նրա միջոցով վերականգված ավետարանով:

Այս տնտեսությունից սկսած Հիսուսի մասին վկայությունը ինչպես հայտնի էր դարձվել Ջոզեֆ Սմիթին, քարոզվել է Միացյալ Նահանգներում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայի մեծ մասում և Խաղաղ օվկիանոսի կղզիներում:

Վերջին տարիներին եղել է աշխատանքի գրեթե անհավատալի աճ Մեքսիկայում, Կենտրոնական Ամերիկայի երկրներում և Հարավային Ամերիկայում:

Եվ Ասիան է այժմ [1971թ.] բացվում ավետարանի ուղերձի համար մի ձևով, որն անցնում է անցյալում եղած ամեն բան: Եկեղեցին սկսում է հաստատվել Ճապոնիայում և Կորեայում, Տայվանում և Հոնգ Կոնգում և մենք սկսում ենք Տայլանդում, Սինգապուրում և Ինդոնեզիայում:

Եվ կգա օրը Տիրոջ կանխատեսությամբ, երբ այլ ազգեր, որոնք այժմ փակ են ճշմարտության ուղերձի համար, պիտի իրենց դռները բացեն մեր առջև և Իսրայելի երեցները ներս կմտնեն ասելու սրտով ազնիվներին այդ ազգերի մեջ Քրիստոսի և Նրա թագավորության ավետարանի մասին, որը եկել է երկրի վրա այս օրերում Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:7

Ջոզեֆ Սմիթը Քրիստոսի և այս օրերում և սերնդին աշխարհի փրկության գիտության հայտնողն է:8

Երկու թեմաներ միշտ ամենակարևորն են իմ մտքում: Որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, որը խաչվեց աշխարհի մեղքերի համար, և որ Ջոզեֆ Սմիթը կանչված և նշանակված մարգարե էր՝ առաջնորդելու ժամանակների լրության տնտեսության մուտքը: Սա է իմ ուղերձը աշխարհին:9

2

Տերը կանչեց Ջոզեֆ Սմիթին այս փառահեղ տնտեսության գլխին կանգնելու:

Ջոզեֆ Սմիթը… եկավ և սուրբ սուրհանդակների ղեկավարությամբ դրեց Աստծո թագավորության և այս սքանչելի աշխատանքի և զարմանալիքի հիմքը, որպեսզի աշխարհը կարողանար նախապատրաստվել Տիրոջ գալստի համար:10

The Prophet Joseph Smith, Jr. in the Sacred Grove (in Manchester, New York) when he received the First Vision. Joseph is depicted kneeling before God the Father and Jesus Christ. Both God the Father and Christ are portrayed wearing white robes. The Father is presenting Christ to Joseph. There are trees in the background. (Joseph Smith - History 1:15-20)

Ջոզեֆ և Հայրում Սմիթերը. «Կյանքում նրանք անբաժան էին, մահվան մեջ էլ նրանք չառանձնացան» (ՎևՈՒ 135.3):

Ես գիտեմ, որ [Ջոզեֆ Սմիթը] կանչվել էր, նշանակվել մեր Հոր կողմից, որ երկնքում է, որ նա ստացավ հայտնություն և առաջնորդություն Աստծո Որդուց, որը կլինի ի օգուտ և օրհնություն բոլոր մարդկանց, եթե նրանք կամենան ընդունել այն:11

Իմ մտքում կասկած չկա, որ Տերը բարձրացրեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին և տվեց նրան հայտնություն, պատվիրան, բացեց երկինքները նրա համար, և կանչեց նրան գլխավորելու այս փառահեղ տնտեսությունը: Ես կատարելապես բավարարված եմ իմ մտքում, որ նա իր պատանեկան տարիքում, երբ նա դուրս եկավ աղոթելու, նա տեսավ և կանգնեց Հայր Աստծո և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի իրական ներկայության մեջ, իմ մտքում կասկած չկա՝ ես գիտեմ սա ճիշտ է: Ես գիտեմ, որ հետագայում նա ստացավ այցելություններ Մորոնիից, Ահարոնյան Քահանյություն Հովհաննես Մկրտչի ձեռքերի ներքո, Մելքիսեդեկյան Քահանայություն Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի ձեռքերի ներքո, և որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կազմակերպվեց 1830թ. ապրիլի վեցերորդ օրը, աստվածային հրամանով:12

Ընտրելով ներկայացուցիչ գլխավորելու այս «մեծ և զարմանալի գործը, [որն] առաջ է գալիս մարդկանց զավակների մեջ», [տես ՎևՈՒ 4.1] Տերը չընտրեց մեկին, որը կրթված էր աշխարհի գիտությամբ և ավանդույթներով: Նրա ուղիները մարդկանց ուղիները չեն, ոչ էլ մտքերն են մարդկանց մտքերի նման [տես Եսայիա ԾԵ.8]: Այն մարդը, ով ուսուցանվում է աշխարհիկ գիտությամբ, ստիպված կլինի խիստ շատ բան մոռանալ մարդկային սովորույթներից և փիլիսոփայությունից: Իր մեծ իմաստությամբ Տերն ընտրեց անփորձ մի երեխայի՝ տասնչորս տարեկան մի պատանու: Այս պատանուն Տերը հայտնի դարձրեց ավետարանի լրիվությունը, որն աշխարհը չէր ընդունի՝ անհավատության պատճառով: Երկնային առաջնորդության տարիների ընթացքում, քանի որ նա ուսուցանվում էր Տիրոջ ներկայությունից ուղարկված սուրհանդակների կողմից, այս պատանին՝ Ջոզեֆ Սմիթը, նախապատրաստվեց ղեկավարելու ավետարանի վերականգման աշխատանքը և Աստծո թագավորության կառուցումը:13

3

Տերն ասաց, որ այս սերունդը կունենա Իր խոսքը Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:

Ամեն դարում, երբ ավետարանը երկրի վրա է, այն պետք է հայտնի դարձվի Տիրոջ մարգարեներին և նրանք պետք է կանչվեն կանգնելու որպես պաշտոնական սպասավորողներ՝ կատարելու և ղեկավարելու իրենց մերձավորների փրկության արարողությունների սպասավորումը:

Ջոզեֆ Սմիթն այն մարգարեն է, որին Տերը կանչեց այս օրերում վերականգնելու փրկության ճշմարտությունները և ստանալու բանալիներ և զորություններ՝ սպասավորելու այս փրկարար ճշմարտությունները:

Նրան Տերն ասաց. «… Այս սերունդն իմ խոսքը կունենա քո միջոցով» (ՎևՈւ 5.10): Իսկ հետո, անդրադառնալով Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգված ավետարանին, Տերն ասաց. «Արքայության այս ավետարանը պիտի քարոզվի ողջ աշխարհում, որպես վկայություն բոլոր ազգերին, իսկ հետո պիտի գա վերջը, կամ ամբարիշտների կործանումը» (Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.31)]:14

Ես այժմ ասում եմ,

Որ Ջոզեֆ Սմիթն այն մեկն է, որին բոլոր մարդիկ պետք է նայեն այդ օրերում սովորելու ճշմարտությունը Քրիստոսի և Նրա ավետարանի մասին:

Որ իր ուրույն ժամանակին այս մարգարեի անունը հայտնի կլինի երկրի ամեն անկյունում և բոլոր մարդկանց մեջ:

Որ սրտով ազնիվները կընդունեն նրան որպես մարգարե և կերկրպագեն այն Տիրոջը, ում հայտնեց,

Որ եկեղեցին, որը կազմակերպվեց աստվածային հրամանով, բարգավաճում է, որովհետև այն հետևում է հայտնություններին, որոնք գալիս են նրա միջոցով,

Եվ որ բոլորը, ովքեր հավատում են Ջոզեֆ Սմիթի ուսմունքներին և աշխատում են այն ուղով, որը սահմանվել է Նրա կողմից, պիտի գան մի գիտության, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, որը խաչվեց աշխարհի մեղքերի համար:

Նույն ձևով է, որ ես գիտեմ, որ Հիսուսը Քրիստոսն է, և Սուրբ Հոգու հայտնությամբ է, որ ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է և էր, և հավիտենականորեն պիտի լինի Աստծո մարգարեն: …

Վկայության և գոհության ոգով ես [կիսվում եմ] այս ոգեշնչված խոսքերով Վարդապետություն և Ուխտերից. «Ջոզեֆ Սմիթը՝ Տիրոջ Մարգարեն և Տեսանողը, ավելի շատ բան արեց այս աշխարհի մարդկանց փրկության համար, քան որևէ այլ մարդ, որը երբևէ ապրել է նրա վրա, բացի միայն Հիսուսից» (ՎևՈւ 135.3):15

4

Ջոզեֆ Սմիթը և նրա եղբայրը՝ Հայրումը միասին էին կյանքում և մահվան մեջ:

Ես շնորհակալ եմ հավերժական ճշմարտության վերականգման համար այս վերջին ավետարանի տնտեսությունում, Ջոզեֆ Սմիթի՝ Մարգարեի և իմ պապ Հայրում Սմիթի՝ Հայրապետի առաքելության և ծառայության համար և այն փաստի համար, որ Աստծո թագավորության բանալիները կրկին շնորհվեցին մարդկանց երկրի վրա:16

Hyrum with his arm around Joseph with men pulling a boat ashore behind them.

«Ջոզեֆ Սմիթը կանչված և նշանակված մարգարե էր՝ առաջնորդելու ժամանակների լրության տնտեսության մուտքը»:

«Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ քեզ. օրհնյալ է իմ ծառա Հայրում Սմիթը. քանզի ես՝ Տերս, սիրում եմ նրան իր սրտի շիտակության համար, և որովհետև նա սիրում է այն, ինչը ճիշտ է իմ առաջ, ասում է Տերը» (ՎևՈւ 124.15):

Ո՞վ երջանիկ չի լինի Տիրոջ կողմից եկող իրեն տրված այսպիսի վստահության տուրքի և գովասանքի համար: Հայրում Սմիթը այս տնտեսությունում մկրտված առաջինների շարքում էր: Իր կյանքի ընթացքում նա կանգնեց իր եղբայր Ջոզեֆի կողքին և զորացրեց նրան քաջալերելով, հավատքով և նվիրված սիրով: Հայրումը սրտի սքանչելի փափկության մարդ էր: Նա օժտված էր խորը համեստությամբ և իր եղբորն ավելի էր սիրում, քան իր սեփական կյանքը: Սա ցույց տրվեց նրա մահով, որի միջոցով նա ձեռք բերեց նահատակի պսակ: Նա անվախ էր ճշմարտության իր պաշտպանության մեջ: Նա իսկապես «սիրում էր այն, ինչը ճիշտ էր»:

Հայրում Սմիթը ծնվել է 1800թ. փետրվարի իններորդ օրը և մոտ վեց տարով մեծ էր Մարգարեից: Ոչ մի պատիվ չտրվեց Ջոզեֆ Սմիթին, որով նա չկիսվեց Հայրումի հետ, որն ուրախանում էր իր եղբոր համար այն բոլոր օրհնությունների պատճառով, որոնք շնորհվում էին նրան: Նույնօրինակ եղբայրական սեր էր ցույց տրվում Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից իր եղբայր Հայրումի հանդեպ: Նրանք միասին անցան նույն տառապանքների և ուրախությունների միջով: Նույն հալածանքներն իջան երկուսի վրա էլ: Նրանք նույն զնդանում էին հանուն Ավետարանի, և երբ եկավ իրենց վկայությունը կնքելու ժամանակը, նրանք միասին կիսեցին նահատակության պսակը: «Կյանքում նրանք անբաժան էին, մահվան մեջ էլ նրանք չառանձնացան» [ՎևՈւ 135.3]: …

Սա հարգանքի արժանավոր տուրք է՝ Մարգարեի կողմից. «Եղբա՛յր Հայրում, ինչպիսի՜ հավատարիմ սիրտ ունես դու: Օ՜հ, թող Հավերժական Եհովան հավերժական օրհնություններով պսակի քո գլուխը, որպես պարգև այն հոգատարության համար, որ դու ես ունեցել իմ հոգու համար: Օ՜հ, որքան շատ են եղել տառապանքները, որոնք մենք միասին ենք կրել և կրկին մենք գտնում ենք մեզ կապված ճնշողի անգութ ձեռքով: Հայրո՛ւմ, քո անունը պիտի գրվի Տիրոջ Օրենքի գրքում՝ նրանց համար, ովքեր գալիս են քեզանից հետո՝ նայելով, որ կարողանան ընդօրինակել քո գործերից:

Մարգարեն կրկին ասել է. «Ես կաղոթեի իմ սրտում, որպեսզի բոլոր իմ եղբայրները նման լինեին իմ սիրելի եղբայր Հայրումին, ով ունի գառան մեղմություն և Հոբի հավատարմությունը և կարճ ասած Քրիստոսի հեզությունն ու համեստությունը, և ես սիրում եմ նրան այն սիրով, որն ավելի ուժեղ է, քան մահը, քանզի ես երբեք առիթ չեմ ունեցել նախատելու նրան, ոչ էլ նա ինձ»:17

5

Ջոզեֆ և Հայրում Սմիթերը կնքեցին իրենց վկայություններն իրենց արյունով:

Իմ պապը՝ Հայրապետ Հայրում Սմիթը, կանչվեց կրելու այս տնտեսության բանալիները Մարգարե Ջոզեֆի՝ իր փոքր եղբոր հետ միասին: Տերն ասել է, որ երկու ականատեսի բերանով պիտի բոլոր բաները հաստատվեն [տես Բ Կորնթացիս ԺԳ.1]: …

Ջոզեֆ Սմիթը չէր կարողանա միայնակ դիմանալ, այլապես նրա գործը կձախողվեր, ճիշտ ինչպես Փրկչի գործը պահանջում էր ևս մեկ ականատեսի հաստատումը, իսկ ո՞վ կարող էր վկայել Քրիստոսի համար, եթե ոչ Իր Հայրը: [Տես Հովհաննես Ը.12–18]: Եվ այսպիսով, Տերը կանչեց ևս մեկ մարդու՝ կանգնելու Ջոզեֆ Սմիթի հետ և կրելու փրկության բանալիները այս տնտեսությունում որպես վկա իր հետ: …

… [Հայրումը] ոչ միայն կանչվեց դառնալ Եկեղեցու Հայրապետը, որը նրա անդրանիկության իրավունքն էր, այլ միևնույն ժամանակ Տերն ասաց նրան.

«Եվ այս ժամանակից ի վեր, ես նրան նշանակում եմ, որ նա մարգարե և տեսանող և հայտնող լինի իմ եկեղեցու համար, այնպես ինչպես իմ ծառա Ջոզեֆը,

Որպեսզի նա նաև միաբանորեն գործի իմ ծառա Ջոզեֆի հետ. և որ նա պիտի խորհուրդ ընդունի իմ ծառա Ջոզեֆից, որը նրան ցույց կտա բանալիները, որոնցով նա կարող է խնդրել և ստանալ, և պսակվի միևնույն օրհնությամբ, և՛ փառքով, և՛ պատվով, և՛ քահանայությամբ, և՛ քահանայության պարգևներով, որոնք մի ժամանակ դրվել էին նրա գլխին, ով իմ ծառան էր՝ Օլիվեր Քաուդերին.

Որպեսզի իմ ծառա Հայրումը կարողանա վկայել այն բաների մասին, որոնք ես նրան ցույց կտամ, որպեսզի նրա անունը պատվով հիշվի սերդե սերունդ՝ հավիտյանս հավիտենից» [ՎևՈՒ 124.94–96]:

Համաձայն այս կոչման և պատվիրանի, Մարգարե Ջոզեֆ Սմիթը Հայրում Սմիթին շնորհեց բոլոր բանալիները, իշխանությունն ու քահանայության պարգևները, որը ինքը՝ Մարգարեն էր կրում, և որը նախկինում կրում էր Օլիվեր Քաուդերին: Տերը նաև հայտնի դարձրեց Հայրում Սմիթին բոլորը, ինչ անհրաժեշտ էր նրան լիովին և լիարժեք չափով վկա լինելու իր եղբայր Ջոզեֆի հետ՝ որպես մարգարե, տեսանող, հայտնող և Եկեղեցու Նախագահ և բոլոր ժամանակներում և ողջ հավերժության մեջ այս տնտեսության գլխին կանգնելու իր եղբայր Ջոզեֆի հետ՝ վկա Հիսուս Քրիստոսի համար:18

Իր եղբոր՝ իմ պապ Հայրապետ Հայրում Սմիթի հետ, նա [Ջոզեֆ Սմիթը] իր վկայությունն իր արյամբ կնքեց Քարթրիջի Բանտում: Եվ ես, մեկընդմիշտ, ուզում եմ գործիք լինել Տիրոջ ձեռքում, որպեսզի երկրի ծայրերն իմանան, որ փրկությունը կրկին հասանելի է, որովհետև Տերը մի հզոր տեսանող է բարձրացրել այս օրերում՝ Իր թագավորությունը երկրի վրա հաստատելու համար:19

Room in Carthage jail seen on slant; men with guns come through door; Joseph is heading for window which reveals crowd below; painting is bathed in reddish hues.

Ջոզեֆ և Հայրում Սմիթերը իրենց վկայությունները կնքեցին իրենց արյունով:

Մենք բարձրացնում ենք մեր ձայնը՝ շնորհակալություն հայտնելով Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Հայրում Սմիթի՝ Հայրապետի կյանքի և ծառայության համար և առաքյալների ու արդարակյաց տղամարդկանց և կանանց համար, ովքեր կառուցել են նրանց դրած հիմքի վրա:20

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Նախագահ Սմիթը պատմեց ընտանիքի անդամների մասին, ովքեր օգնեցին զարգացնել իր մանկության տարիների վկայությունը Ջոզեֆ Սմիթի առաքելության վերաբերյալ (տես «Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից» բաժինը): Ի՞նչ կարող ենք անել օգնելու երեխաներին ձեռք բերել վկայություն Մարգարե Ջոզեֆ Սմիթի առաքելության մասին:

  • Ինչպե՞ս են կապված Հիսուս Քրիստոսի և Ջոզեֆ Սմիթի անունները (տես բաժին 1): Ինչպե՞ս է Մարգարե Ջոզեֆ Սմիթի ծառայությունը ազդել Փրկչի և Նրա ավետարանի վերաբերյալ ձեր վկայության վրա:

  • Խորհեք Նախագահ Սմիթի դիտարկումների մասին, երբ Տերը կանչեց Ջոզեֆ Սմիթին նախընտրելով նրան, քան «մեկին, որը կրթված էր աշխարհի գիտությամբ և ավանդույթներով» (բաժին 2): Ինչպե՞ս կարող է այս հասկացողությունն օգնել մեզ, երբ մենք անհամապատասխան ենք զգում կատարելու մեր պարտականությունները:

  • Բաժին 3-ում Նախագահ Սմիթը մեջբերում է Վարդապետություն և Ուխտերի 5.10–ից և 135.3– ից: Ինչպե՞ս կարող եք դուք բացատրել այս հատվածները որևէ մեկին, ով անծանոթ է Ջոզեֆ Սմիթի առաքելությանը:

  • Ի՞նչ կարող եք սովորել Ջոզեֆ Սմիթի և նրա եղբայր Հայրումի միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունից (Տես բաժին 4):

  • Ի՞նչ զգացում ունեք այն մասին, որ Ջոզեֆ և Հայրում Սմիթները կնքեցին իրենց վկայությունը իրենց արյամբ (տես բաժին 5): Ի՞նչ ձևերով մենք կարող ենք պատվել նրանց զոհաբերությունը:

Առնչվող սուրբ գրություններ

Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծննդոց Ծ.30–31; 2 Նեփի 3.5–15, ՎևՈՒ 11.11–26, 76.22–24, 135

Օգնություն ուսուցչին

Ջանասեր ուսումնասիրություն խրախուսելու ուղիներից մեկը ուշադիր լսելն է, երբ ինչ-որ մեկը հարց է տալիս կամ մեկնաբանություն անում: «Լսելը սիրո արտահայտություն է: Այն հաճախ զոհաբերություն է պահանջում: Երբ մենք իսկապես լսում ենք ուրիշներին, մենք հաճախ հրաժարվում ենք ասել այն, ինչ կամենում ենք ասել, որպեսզի նրանք կարողանան արտահայտվել» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 66):

Հղումներ

  1. In Conference Report, Apr. 1962, 44.

  2. In Bryant S. Hinckley, “Joseph Fielding Smith,” Improvement Era, June 1932, 459

  3. In Conference Report, Apr. 1962, 44.

  4. In Conference Report, Apr. 1960, 73.

  5. In Conference Report, Apr. 1962, 45.

  6. In Conference Report, Oct. 1949, 88–89.

  7. In Conference Report, Oct. 1970, 6.

  8. “The First Prophet of the Last Dispensation,” Ensign, Aug. 1971, 7.

  9. In Conference Report, Apr. 1920, 108–9.

  10. In Conference Report, Apr. 1920, 107.

  11. In Conference Report, Oct. 1949, 88.

  12. “To Know for Ourselves,” Improvement Era, Mar. 1970, 3.

  13. Essentials in Church History (1950), 20–21.

  14. In Conference Report, Oct. 1970, 6.

  15. “The First Prophet of the Last Dispensation,” 7.

  16. “A Prophet’s Blessing,” Ensign, July 1972, 130.

  17. “Hyrum Smith: A Tribute by Joseph Fielding Smith,” Improvement Era, Feb. 1933, 201; italics removed from original; տես նաև Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 461.

  18. In Conference Report, Apr. 1930, 91–93; տես նաև Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, 3 vols. (1954–56), 1: 216–19.

  19. “The First Prophet of the Last Dispensation,” 7.

  20. “Ogden Temple Dedicatory Prayer,” Ensign, Mar. 1972, 9.