Նախագահների ուսմունքները
Գլուխ 12. Քահանայության երդումն ու ուխտը


Գլուխ 12

Քահանյության երդումն ու ուխտը

«Տիրոջ օրհնություններն առաջարկվում են Սրբերին և աշխարհին նրանց ծառայության միջոցով, ովքեր կրում են Նրա սուրբ քահանայությունը, ովքեր ներկայացնում են Նրան»:

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից

1951թ. ապրիլի 9-ին Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը որպես Առաքյալ 41–ամյա ծառայությունից հետո հաստատվեց որպես Տասներկուսի Քվորումի Նախագահ: Հաստատող քվեարկումից ոչ շատ անց Նախագահ Սմիթը դիմեց համայնքին: Նա հակիրճ կիսվեց իր կոչման վերաբերյալ իր զգացումներով:

«Ես հասկանում եմ, որ պաշտոնը, որին ես կանչվել եմ կատարելու, մեծ կարևորություն ունի: Դա ինձ խոնարհեցնում է …

Ես շնորհակալ եմ Տիրոջը Հիսուս Քրիստոսի ավետարանի համար, Եկեղեցու անդամակցության համար, ծառայություն մատուցելու ինձ տրված հնարավորության համար»: Ես ունեմ միայն մեկ ցանկություն, այնքան թույլ, որ ես եմ, և դա իմ ունակության լավագույնով ունեցած կոչումս մեծարելն է»:1

Նախագահ Սմիթը հաճախ հորդորում էր քահանայություն կրողներին մեծարել իրենց կոչումները: Չնայած նա հրապարակավ կիսվում էր իր իսկ ցանկւոթյամբ մեծարելու իր կոչումները քահանայությունում,2 նա հազվադեպ էր խոսում այդ անելիս իր ջանքերի մասին: Սակայն, մի անգամ, նա արտահայտվեց քահանայության ծառայության վերաբերյալ, որ նա մատուցել էր իր ընկեր Ջորջ Ֆ. Ռիչարդսի հետ, որը նախորդել էր իրեն որպես Տասներկուսի Քվորումի Նախագահ:

«Քառասուն տարի ես նստել եմ խորհրդում, մասնակցել համաժողովների, և ծառայել տարբեր ուղիներով Նախագահ Ջորջ Ֆ. Ռիչարդսի հետ: …

Մենք ճանապարհորդել ենք միասին Սիոնի մեկ ծայրից մինչև մյուսը: Վաղ օրերին, մենք՝ գերագույն իշխանավոր եղբայրներով գնում էինք երկու–երկու այցելելով Սիոնի ցցերը: Որտեղ որ երկաթուղին մեզ չէր տանում, իսկ այդպիսի վայրեր շատ էին, մենք, սովորաբար, ճանապարհորդում էինք այդ ժամանակ հայտնի «ճերմակագագաթներով», որոնք թեթև զսպանակավոր կառքեր էին: Հեռավոր ուղևորությունները, սովորաբար, նշանակում էին ծառայություններ երկու, հաճախ երեք կամ չորս ցցերում:

Այդպիսի ուղևորություններում ժողովները տեղի էին ունենում ամեն օր ցցի համաժողովների միջև տարբեր բնակավայրերում կամ ցցերի ծխերում: Այդպիսի ուղևորություններ հիմնականում կատարվում էին քարքարոտ ճանապարհներով, երբեմն կարճ արահետներով, ամռանը խիտ փոշու միջով, իսկ ձմռանը ծակող ցրտի պայմաններում, հաճախ խորը ցեխի կամ առատ ձյան միջով»:3

Երեց Ֆրենսիս Մ. Գիբբոնսը, որը ծառայում էր որպես քարտուղար Առաջին Նախագահությունում, կիսվել է մի ներըմբռնումով, թե ինչպես էր Նախագահ Սմիթը մեծարում իր կոչումները քահանայությունում. «Չնայած [նա] լիովին տեղյակ էր իր իշխանությանը, նա միշտ հեզ էր և մեղմ խոսելաձևով այն գործադրելիս: Նրա բնավորությունը զերծ էր գոռոզությունից, կեցվածքավորումից կամ ինքնակարևորումից: Նա երբեք իրեն բարձր չէր պահում մյուսներից, երբեք չէր չարաշահում իր պաշտոնը ի օգուտ իրեն»:4

Նկար
Joseph Fielding Smith at Manchester Conference 1971

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը Բրիտանիայի Տարածքային Համաժողովում խոսելիս՝: 1971թ. օգոստոսին: Ձախից աջ նստած են՝ Երեցներ Մարիոն Գ. Ռոմնին, Ռիչարդ Լ. Էվանսը և Հովարդ Վ Հանթերը:

Որպես Եկեղեցու Նախագահ՝ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը խոսեց գերագույն համաժողովի քահանայության հինգ նիստերում, խրախուսելով եղբայրներին մեծարել քահանայության իրենց կոչումները: Այս գլխի ուսմունքերից չորսը վերցված են այդ քարոզներից՝ հատուկ ուշադրություն հրավիրելով մի ելույթի վրա, որը Նախագահ Սմիթը հաղորդեց 1970թ. հոկտեմբերի 3-ին: Քանի որ քարոզները տրվում էին քահանայության ժողովներին, այս խոսքերը ուղղված էին տղամարդկանց: Սակայն, այս խոսքերը ներառում են մի հասկացողություն, որ քահանայության իշխանությունը մեծ օրհնություն է Եկեղեցու բոլոր անդամների համար: Քարոզներից մեկում Նախագահ Սմիթն ասել է. «Կարծում եմ մենք բոլորս գիտենք, որ քահանայության օրհնությունները չեն սահմանափակվում միմիայն տղամարդկանցով: Այս օրհնությունները նաև դուրս են թափվում մեր կանանց և դուստրերի և Եկեղեցու բոլոր հավատարիմ կանանց վրա: Այս հիանալի քույրերը կարող են նախապատրաստել իրենց՝ պահելով պատվիրանները և ծառայելով Եկեղեցում, Տիրոջ տան օրհնությունների համար: Տերն առաջարկում է իր դուստրերին ամեն մի հոգևոր պարգևը և օրհնությունը, որոնք կարող են ձեռք բերվել Իր որդիների կողմից, քանզի ոչ տղամարդն է առանց կնոջ, ոչ էլ կինը՝ առանց տւղամարդու Տերումը [տես Ա Կորնթացիս ԺԱ.11]:5

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները

1

Տղամարդիկ պետք է ունենան հստակ հասկացողություն այն ուխտերի վերաբերյալ, որ նրանք արել են, երբ նրանք պաշտոններ են ստանում քահանայությունում:

Ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Մելքիսեդեկյան Քահանայության երդման և ուխտի վրա: Կարծում եմ, եթե մենք հստակ պատկերացում ունենանք ուխտի մասին, որը մենք կապում ենք, Տիրոջ խոստման մասին, երբ ստանում ենք պաշտոններ քահանայությունում և եթե մենք մեծարում ենք մեր կոչումները, ապա մենք կունենանք մեծ դրդապատճառ՝ անելու բոլոր բաները, որ մենք պետք է անենք հավերժական կյանք ձեռք բերելու համար:

Կասեի ավելին, որ ամեն բան, որ կապված է այս բարձրագույն քահանայության հետ նախատեսված է և միտված պատրաստելու մեզ ձեռք բերելու հավերժական կյանք Աստծո թագավորությունում:

Քահանայության վերաբերյալ հայտնության մեջ, որը տրված է Ջոզեֆ Սմիթին 1832թ. սեպտեմբերին, Տերն ասում է, որ Մելքիսեդեկյան Քահանայությունը հավիտենական է, որ այն սպասավորում է ավետարանը, գտնվում է ճշմարիտ եկեղեցում բոլոր սերունդներում և կրում է Աստծո գիտության բանալիները: Նա ասում է, որ այն հնարավորություն է տալիս Տիրոջ ժողովրդին սրբագործվել, տեսնել Աստծո երեսը և մտնել Տիրոջ հանգիստը, «այն հանգիստը, որ Նրա փառքի լիությունն է» (Տես ՎևՈւ 84.17–24):

Ապա խոսելով ինչպես Ահարոնյան և այնպես էլ Մելքիսեդեկյան քահանայությունների մասին, Տերն ասում է. «Քանզի նրանք, ովքեր հավատարիմ են այս երկու քահանայությունները ստանալու, և իրենց կոչումը մեծարելու, Հոգու կողմից սրբագործվում են՝ ի նորացումն իրենց մարմնի:

Նրանք դառնում են Մովսեսի և Ահարոնի որդիները և Աբրահամի սերունդը, և եկեղեցին ու արքայությունը և ընտրյալներն Աստծո:

Եվ նաև, բոլոր նրանք, ովքեր ընդունում են այդ քահանայությունը, ընդունում են ինձ, ասում է Տերը,

Քանզի նա, ով ընդունում է իմ ծառաներին, ընդունում է ինձ,.

Եվ նա, ով ընդունում է ինձ, ընդունում է իմ Հորը.

Եվ նա, ով ընդունում է իմ Հորը, ընդունում է իմ Հոր արքայությունը. հետևաբար, այն ամենն, ինչ Հայրն ունի, կտրվի նրան:

Եվ դա երդման և ուխտի համաձայն, որը պատկանում է քահանայությանը:

Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր ընդունում են քահանայությունը, ընդունում են այս երդումն ու ուխտն իմ Հորից, որը նա չի կարող դրժել, ոչ էլ այն կարող է խախտվել»:

Պատիժն այս ուխտը դրժելու և ամբողջովին նրանից շրջվելու համար, տրված է այս պատվիրանի հետ միասին. «… որ զգուշանաք ձեր համար, որ ջանասիրաբար ուշք դարձնեք հավերժական կյանքի խոսքերին:

Քանզի դուք պետք է ապրեք Աստծո բերանից դուրս եկող ամեն մի խոսքով» (ՎևՈՒ 84.33–44):6

Ձեզանից նրանք, ովքեր կրում են Ահարոնյան Քահանայություն, դեռ չեն ստացել այդ երդումը և ուխտը, որը պատկանում է Բարձրագույն Քահանայությանը, բայց դուք իսկապես ունեք մեծ զորություն և իշխանություն ձեզ տրված Տիրոջից: Ահարոնյան Քահանայությունը նախապատրաստական քահանայություն է, որն ուսուցանում է և վարժեցնում մեզ արժանի լինել այն մեծ օրհնություններին, որոնք գալիս են հետագայում:

Եթե դուք հավատարմորեն ծառայեք որպես սարկավագ, որպես ուսուցիչ և որպես քահանա, դուք ձեռք կբերեք ունակություններ, որոնք հնարավորություն կտան ձեզ ստանալ Մելքիսեդեկյան Քահանայություն և մեծարել ձեր կոչումը նրանում:7

2

Քահանայություն կրողները խոստանում են մեծարել իրենց կոչումները քահանայությունում և ապրել ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից:

Ինչպես մեզանից բոլորը գիտեն, ուխտը պայամանգիր է և համաձայնագիր առնվազն երկու կողմերի միջև: Ավետարանի ուխտերի դեպքում, այդ կողմերն են՝ Տերը երկնքում և մարդիկ երկրի վրա: Մարդիկ համաձայն են պահել պատվիրանները և Տերը խոստանում է նրանց վարձահատույց լինել համապատասխանաբար: Ավետարանն ինքնին նոր և հավիտենական ուխտն է և ներառում է բոլոր համաձայանգրերը, խոստումները և պարգևները, որոնք Տերն առաջարկում է Իր ժողովրդին:

Եվ այսպես, երբ մենք ստանում ենք Մելքիսեդեկյան Քահանայություն, մենք այդպես ենք անում ուխտով: Մենք հանդիսավոր ձևով խոստանում ենք ստանալ քահանայությունը, մեծարել մեր կոչումները և ապրել յուրաքանչյուր խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից: Տերն իր կողմից խոստանում է մեզ, որ եթե մենք պահենք ուխտը, մենք կստանանք բոլորը, ինչ Հայրն ունի, որը հավերժական կյանք է: Կարո՞ղ է մեզանից որևէ մեկը մտածել ավելի մեծ կամ ավելի փառահեղ համաձայնագրի մասին, քան սա է:

Երբեմն մենք խոսում ենք անփութորեն մեր քահանայությունը մեծարելու մասին, բայց այն, ինչ հայտնություններն են ասում, դա քահանայությունում մեր կոչումները մեծարելն է, որպես երեցներ, յոթանասունականներ, քահանայապետեր, հայրապետեր և առաքյալներ:

Մարդու կողմից կրվող քահանայությունը մարդուն լիազորված Աստծո զորությունն է և իշխանությունը երկրի վրա՝ գործելու բոլոր բաները մարդկության փրկության համար: Քահանայության պաշտոններն ու կոչումները ծառայողական հանձնարարություններ են՝ կատարելու քահանայությունում առանձնապես նշանակված ծառայություն: Եվ այս կոչումները մեծարելու ուղին՝ նախատեսված աշխատանքն անելն է՝ նրանց կողմից կատարելը, ովքեր զբաղեցնում են դրա հետ կապված տվյալ պաշտոնը:

Նշանակություն չունի, թե ինչ պաշտոն ենք կրում, քանի դեռ մենք ճշմարիտ ենք և հավատարիմ մեր պարտականություններին: Մեկ պաշտոնը ավելի մեծ չէ, քան մյուսը, չնայած վարչական նպատակներով մեկ քահանայություն կրող կարող է կանչվել նախագահելու և ղեկավարելու մյուսի աշխատանքը:

Հայրս՝ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն, ասել է. «Չկա պաշտոն, որն աճում է այս քահանայությունից, որն ավելի մեծ է կամ կարող է ավելի մեծ լինել, քան ինքը քահանայությունը: Քահանայությունից է, որ պաշտոնը ձեռք է բերում իր իշխանությունը և զորությունը: Ոչ մի պաշտոն իշխանություն չի տալիս քահանայությանը: Ոչ մի պաշտոն զորություն չի ավելացնում քահանայությանը: Բայց բոլոր պաշտոնները Եկեղեցում ձեռք են բերում իրենց զորությունը, իրենց ուժը, իրենց իշխանությունը քահանայությունից»:

Մենք կանչվում ենք մեծարելու մեր կոչումները քահանայությունում և կատարելու աշխատանքը, որը տրվում է պաշտոնի հետ, որը մենք ստանում ենք: Եվ այսպես Տերն ասում է քահանայության վերաբերյալ հայտնության մեջ. «Հետևաբար, թող ամեն մարդ կանգնի իր պաշտոնում և ծառայի իր իսկ կոչման մեջ… որպեսզի համակարգը կատարյալ պահվի» (ՎևՈՒ 84.109–110):

Սա մեծ նպատակներից մեկն է, որի ուղղությամբ մենք աշխատում ենք Եկեղեցու քահանայության ծրագրում, որպեսզի երեցները կատարեն երեցների աշխատանքը, յոթանասունները կատարեն յոթանասուններինը, քահանայապետերը քահանայապետերի աշխատանքը և այլն, որպեսզի բոլոր քահանայություն կրողները կարողանան մեծարել իրենց իսկ կոչումները և հնձեն հարուստ օրհնությունները, որոնք խոստացված են այդպիսի ուղուց:8

Մենք Տեր Հիսուս Քրիստոսի դեսպաններն ենք: Մեր լիազորությունը Նրան ներկայացնելն է: Մենք ուղղորդվում ենք քարոզելու Նրա ավետարանը, կատարելու փրկության արարողությունները՝ օրհնելու մարդկությանը, բժշկելու հիվանդներին և հավանաբար գործելու հրաշքներ, անելու այն, ինչ Նա կաներ, եթե նա անձնապես ներկա լիներ, և բոլոր այս բաներն այն պատճառով, որ մենք կրում ենք սուրբ քահանայությունը:

Որպես Տիրոջ գործակալներ՝ մենք կապված ենք Նրա օրենքով՝ անելու այն, ինչ Նա է կամենում, որ մենք անենք, անկախ անձնական զգացումներից կամ աշխարհիկ գայթակղություններից: Ինքներս մեզանից մենք փրկության ոչ մի ուղերձ չունենք, ոչ մի վարդապետություն, որ պետք է ընդունվի, ոչ մի իշխանություն մկրտելու կամ կարգելու՝ ոչ էլ ամուսնացնելու հավերժության համար: Բոլոր այս բաները գալիս են Տիրոջից և դրանց հետ կապված այն ամենը, ինչ անում ենք, լիազորված իշխանության հետևանքով է:9

3

Վեհացման խոստումը տրվում է յուրաքանչյուր Մելքիսեդեկյան Քահանայություն կրողի, ով հավատարիմ է քահանայության երդմանն ու ուխտին:

Այժմ կկամենայի մի քանի խոսք ասել Մելքիսեդկայն Քահանայություն ընդունելուն ուղեկցող երդումին:

Երդում տալը ամենահանդիսավոր և պարտավորեցնող խոսքն է, որը հայտնի է մարդկային լեզվին, և այս տիպի լեզվով էր, որ Հայրն ընտրեց օգտագործել Քրիստոսի և քահանայության մասին մեծ մեսիական մարգարեության մեջ: Իր մասին Նա ասում է. «Տերը երդում արաւ եւ չի զղջալ. Դու քահանայ ես յաւիտեան Մելքիսեդեկի կարգին պէս» (Սաղ.ՃԺ.4):

Բացատրելով այս մեսիական մարգարեությունը, Պողոսն ասում է, որ Հիսուսը «քահանայութիուն ունի անանցանելի», և որ դրա միջոցով եկավ «անվախճան կեանքի զօրութեան պէս» (Տես Եբրայեցիս Է.24, 16.) Ջոզեֆ Սմիթն ասել է, որ «Բոլոր նրանք, ովքեր կարգվում են այս քահանայությանը, դառնում են Աստծո Որդու նման՝ շարունակ մնալով քահանա», այսինքն, եթե նրանք մնում են հավատարիմ և ճշմարիտ [տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Եբրայեցիս 7.3]:

Եվ այսպես Քրիստոսը մեծ նախատիպն է, ինչ վերաբերում է քահանայությանը, ինչ կապված է մկրտության և բոլոր մյուս բաների հետ: Եվ այսպես Հայրը երդումով երդում է տալիս, որ Իր Որդին կժառանգի բոլոր բաները քահանայության միջոցով, այսպիսով, նա երդումով երդում է տալիս, որ մենք բոլորս, ովքեր մեծարում ենք մեր կոչումները այդ նույն քահանայությունում, պիտի ստանան բոլորը, ինչ Հայրն ունի:

Սա վեհացման խոստումն է տրված յուրաքանչյուր տղամարդու, ով կրում է Մելքիսեդեկյան Քահանայություն, բայց դա պայմանական խոստում է, խոստում, պայմանավորված քահանայությունում մեր կոչումները մեծարելու հետ և ապրելով ամեն մի խոսքով, որն առաջ է գալիս Աստծո բերանից:

Բացարձակապես պարզ է, որ չկան ավելի փառահեղ խոստումներ, որոնք եղել են կամ կարող է տրվեն, քան նրանք, որոնք եկել են մեզ, երբ մենք ընդունեցինք արտոնությունը և ստանձնեցինք պատասխանատվությունը կրելու սուրբ քահանայությունը և կանգնելու որպես Քրիստոսի ծառաներ:

Ահարոնյան Քահանայությունը նախապատրաստական քահանայություն է՝ որակավորելու մեզ ուխտ կապելու և ստանալու երդումը, որն ուղեկցում է այս բարձրագույն քահանայությանը:10

4

Տիրոջ օրհնությունները տրվում են բոլոր մարդկանց, նրանց սպասավորման միջոցով, ովքեր կրում են Նրա սուրբ քահանայությունը:

Չկա ոչինչ այս ողջ աշխարհում այնքան կարևոր մեզանից յուրաքանչյուրի համար, ինչպես մեր կյանքում առաջինը Աստծո արքայության բաները դնելը, ինչպես պատվիրանները պահելը, ինչպես մեր կոչումները մեծարելը քանայությունում, ինչպես Տիրոջ տուն գնալը և մեր Հոր արքայության օրհնությունների լրիվության տրվելը:11

Նկար
Two Fijian men administering to a young girl lying in a bed.

«Քահանայությունը… մարդուն լիազորված Աստծո զորությունն է և իշխանությունը՝ երկրի վրա կատարելու մարդկության փրկության համար անհրաժեշտ բոլոր բաները»:

Տիրոջ օրհնությունները տրվում են Սրբերին և աշխարհին նրանց սպասավորումների միջոցով, ովքեր կրում են Նրա սուրբ քահանայությունը, ովքեր ներկայացնում են Նրան, ովքեր փաստորեն Նրա ծառաներն ու գործակալներն են և հոժար են ծառայել Նրան և պահել Նրա պատվիրանները:12

Իմ աղոթքն է, որ մենք բոլորս, ովքեր կանչվել ենք ներկայացնելու Տիրոջը և կրելու Նրա իշխանությունը, կարողանանք հիշել, ով ենք մենք և գործենք համապատասխանաբար:

… Ես բոլոր իմ օրերում մեծարել եմ իմ կոչումը քահանայությունում և հույս ունեմ համբերել մինչև վերջ այս կյանքում և վայելել հավատարիմ սրբերի ընկերակցությունը գալիք կյանքում:13

Իմ զգացումն է օրհնել նրանց՝ երիտասարդ լինի, թե ծեր, ովքեր մեծարում են իրենց կոչումը քահանայությունում, և խնդրել Տիրոջը դուրս թափել նրանց վրա Իր Հոգու հիասքանչ բաները այս կյանքում և հավաստիացնել նրանց գալիք կյանքի հավերժական գանձերի մասին: …

Ինչպիսի փառահեղ բան է իմանալ, որ Տերը տվել է մեզանից յուրաքանչյուրին քահանայության լրիվությունը և խոստացել է մեզ, որ եթե մենք ընդունենք այս քահանայությունը և մեծարենք մեր կոչումները, մենք ձեռք կբերենք հավիտենական ժառանգություն Նրա հետ Իր արքայությունում:14

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Նախագահ Սմիթը ուսուցանել է, որ քահանայության միջոցով «Տերը տալիս է իր դուստրերին ամեն հոգևոր պարգև և օրհնություն, որոնք կարող են ձեռք բերվել Նրա որդիների կողմից» («Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից»): Ի՞նչ մտքեր են առաջանում ձեր մոտ, երբ մտածում եք այդ հայտարարության մասին:

  • Նախագահ Սմիթն ասել է, որ քահանայություն կրողները ավելի մեծ դրդապատճառ ունեն ձգտելու հավերժական կյանքի, երբ նրանք հասկանում են իրենց ուխտերը և Տիրոջ խոստումները (տես բաժին 1): Ինչո՞վ է սա ճիշտ Եկեղեցու բոլոր անդամների համար:

  • Ինչպե՞ս է Նախագահ Սմիթի բացատրությունը կոչումները մեծարելու մասին (տես բաժին 2) տարբերվում մեծարել բառի մյուս գործածություններից: Ինչպե՞ս եք դուք օրհնվել Եկեղեցու անդամների ծառայության միջոցով, ովքեր մեծարել են իրենց կոչումները:

  • Նախագահ Սմիթն ուսուցանել է, «Քրիստոսը մեծ նախատիպն է, ինչ վերաբերում է քահանայությանը» (բաժին 3): Ի՞նչ կարող ենք անել ուրիշների ծառայության մեջ Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելու համար:

  • Բաժին 4-ում վերանայեք Նախագահ Սմիթի խոսքերն այն օրհնությունների մասին, որոնք տրվում են տաճարում: Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին պատրաստվել քահանայության օրհնությունների համար, որոնք մատչելի են տաճարում:

Առնչվող սուրբ գրություններ

Եբրայեցիս Ե.4, Ալմա 13.1–2, 6, ՎևՈՒ 20.38–60, 84.19–22, 107.99–100, Հավատո Հանգանակ 1.5

Օգնություն ուսուցչին

Հմուտ ուսուցիչը չի մտածում. «Ի՞նչ եմ անելու այսօր դասարանում», այլ հարցնում է. «Ի՞նչ են անելու իմ ուսանողները այսօր դասարանում», ոչ թե «Ի՞նչ եմ ուսուցանելու այսօր», այլ ավելի շուտ՝ «Ինչպե՞ս եմ օգնելու, որ ուսանողներս հայտնաբերեն, թե ի՞նչ կարիք ունեն իմանալու» (Virginia H. Pearce, “The Ordinary Classroom—A Powerful Place for Steady and Continued Growth,” Ensign, Nov. 1992, 12; տես նաև Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 61):

Հղումներ

  1. In Conference Report, Apr. 1951, 152.

  2. See Conference Report, Apr. 1951, 152; Conference Report, Oct. 1970, 92.

  3. “President George F. Richards: A Tribute,” Relief Society Magazine, Oct. 1950, 661.

  4. Francis M. Gibbons, Joseph Fielding Smith: Gospel Scholar, Prophet of God (1992), 352.

  5. In Conference Report, Apr. 1970, 59.

  6. In Conference Report, Oct. 1970, 90–91.

  7. In Conference Report, Apr. 1970, 59.

  8. In Conference Report, Oct. 1970, 91–92; տես նաև Joseph F. Smith, in Conference Report, Oct. 1903, 87.

  9. “Our Responsibilities as Priesthood Holders,” Ensign, June 1971, 49.

  10. In Conference Report, Oct. 1970, 92.

  11. In Conference Report, Apr. 1970, 59.

  12. “Blessings of the Priesthood,” Ensign, Dec. 1971, 98.

  13. In Conference Report, Oct. 1970, 92.

  14. In Conference Report, Apr. 1970, 58.

Տպել