Գլուխ 13
Մկրտություն
«Մկրտությունը տառացիորեն… մի վերաբնակեցում է, կամ հարություն է մեկ կյանքից դեպի մեկ այլ կյանք՝ մեղքի կյանքից դեպի հոգևոր կյանքը»:
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից
1951թ. ապրիլի համաժողովին Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը խոսեց 67 տարի առաջ ունեցած փորձառության մասին, որ նա ունեցել էր, երբ մկրտվել էր 8 տարեկանում: Իր մկրտության օրը, նա ասել է, որ զգացել էր, որ «կանգնել էր անբիծ, մաքուր Տիրոջ առջև»: Բայց նա իմացել էր, որ նա պետք է ջանք գործադրեր իր ողջ կյանքի ընթացքում պահելու իրեն այդ նույն վիճակում: Նա հիշում է. «Ես ունեի քույր, որը շատ բարի էր, ինչպես իմ բոլոր քույրերն էին, որը տպավորեց իմ մտքում ինձ աշխարհից անբիծ պահելու անհրաժեշտությունը: Նրա ուսուցումներն այն օրը, երբ մկրտվեցի, մնացել են ինձ հետ իմ կյանքի բոլոր օրերում:1
Իր քրոջ ուսուցումներին հավատարիմ՝ Նախագահ Սմիթը խրախուսեց Եկեղեցու անդամներին հավատարիմ մնալ իրենց մկրտության ուխտերին՝ մնալ «հոգևոր կյանքի մեջ», որն իրենք ստացել էին, երբ մկրտվել էին:2 Նա հայտարարեց.
«Չկա ավելի կարևոր խորհուրդ, որ կարելի է տալ որևէ Եկեղեցու անդամի, քան մկրտությունից հետո պատվիրանները պահելը: Տերն առաջարկում է մեզ փրկություն ապաշխարության պայմանով և հավատարմություն իր օրենքներին»:3
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները
1
Ընկղմամբ մկրտությունը նման է ծնվելուն, մահին և հարությանը:
Մկրտությունը՝ Ավետարանի երրորդ սկզբունքը և առաջին արարողությունը, կարևոր է փրկության և վեհացման համար Աստծո արքայությունում: Մկրտությունը առաջինը միջոց է, որով ապաշխարող անձնավորությունը ձեռք է բերում մեղքերի թողություն: Երկրորդը՝ այն դեպի Աստծո արքայություն տանող դարպասն է: Տերը, խոսելով Նիկոդեմոսի հետ, այդպես է ասում մեզ Հովհաննես Գ.1–11: …
… Մկրտությունը ջրի մեջ ընկղմվելով է… Մկրտությունը չի կարող լինել որևէ ուրիշ ձևով, բացի ողջ մարմինը ջրի մեջ ընկղմելուց, հետևյալ պատճառներով.
(1) Այն նման է Հիսուս Քրիստոսի և մյուս բոլորի մահվանը, թաղմանը և հարությանը:
(2) Մկրտությունը նաև ծնունդ է և նման է երեխայի ծննդին այս աշխարհում:
(3) Մկրտությունը տառացիորեն, որպես հարության նմանություն, մի վերաբնակեցում է, կամ հարություն է մեկ կյանքից դեպի մեկ այլ կյանք՝ մեղքի կյանքից դեպի հոգևոր կյանքը:
Ես ուզում եմ խոսել երկրորդ պատճառի մասին. Մկրտությունը նաև ծնունդ է և այս աշխարհում երեխայի ծնվելու նմանությամբ է… Մովսես 6.58–60 հատվածներում մենք կարդում ենք.
«Դրա համար, ես ձեզ պատվիրում եմ այս բաներն ազատ սովորեցնել ձեր զավակներին՝ ասելով.
Որ օրինազանցության պատճառով գալիս է անկումը, անկում, որը մահ է բերում, և քանի որ դուք աշխարհում ծնվել եք ջրով և արյունով և ոգով, որն արարել եմ ես, և այդպես փոշուց կենդանի հոգի դարձավ, ճիշտ այդպես, դուք պետք է վերստին ծնվեք երկնքի արքայության մեջ՝ ջրով և Հոգով, և մաքրվեք արյունով, այսինքն՝ իմ Միածնի արյունով, որպեսզի դուք սրբագործվեք բոլոր մեղքերից և վայելեք հավերժական կյանքի խոսքերն այս աշխարհում և հավերժական կյանք՝ գալիք աշխարհում, այսինքն՝ անմահության փառքը,
Քանզի, ջրով դուք պահում եք պատվիրանը. Հոգով դուք արդարացվում եք, և արյամբ դուք սրբագործվում եք»: …
Յուրաքանչյուր երեխա, որ այս աշխարհ է գալիս, զարգանում է ջրում, ծնվում է ջրով և արյունով և հոգով: Այսպիսով, երբ մենք ծնվում ենք Աստծո արքայությունում, մենք պետք է ծնվենք նույն ձևով՝ մկրտությամբ ջրով ծնվենք, Քրիստոսի արյան թափվելու միջոցով մաքրվենք, սրբագործվենք և արդարացվենք Աստծո Հոգու միջոցով, քանզի մկրտությունը, ամբողջական չէ առանց Սուրբ Հոգու մկրտության: Դուք տեսնում եք զուգահեռը աշխարհում ծնվելու և Աստծո թագավորությունում ծնվելու միջև: …
Գալով երրորդ պատճառին. Մկրտությունը տառացիորեն, որպես հարության նմանություն, մի վերաբնակեցում, կամ հարություն է մեկ կյանքից դեպի մեկ այլ կյանք՝ մեղքի կյանքից դեպի հոգևոր կյանքը: …
… Բոլոր տղամարդիկ և կանայք… կարիք ունեն ապաշխարության… Նրանք հոգևոր մահվան մեջ են: Ինչպե՞ս են նրանք պատրաստվում ետ վերադառնալ: Ջրի մեջ թաղվելով: Նրանք մեռած են և թաղվում են ջրում և դուրս գալիս հոգու հարությունում ետ՝ դեպի հոգևոր կյանք: Ահա թե ինչ է մկրտությունը:4
2
Փոքրիկ երեխաները, ովքեր չեն հասել պատասխանատվության տարիքի, կարիք չունեն մկրտության, որովհետև նրանք փրկագնվում են Հիսուս Քրիստոսի Քավությամբ:
Ես գիտեմ, որ փոքր երեխաները, ովքեր չեն հասել պատասխանատվության տարիքի, և հետևաբար, մեղավոր չեն մեղքի համար… փրկագնվում են Քրիստոսի արյան միջոցով և լուրջ ծաղր է վիճելը, որ նրանք կարիք ունեն մկրտության, մերժելով Աստծո արդարությունն ու ողորմածությունը [տես Մորոնի 8.20–23]:5
Վարդապետություն և Ուխտերի 29–րդ բաժնում Տերն ասում է հետևյալը (46–47-ում հատվածներ):
«Բայց ահա, ես ասում եմ քեզ, որ փոքր երեխաները փրկագնված են աշխարհի հիմնադրումից ի վեր՝ իմ Միածնի միջոցով.
Ուստի, նրանք չեն կարող մեղանչել, քանզի սատանային տրված չէ փոքր երեխաներին գայթակղելու զորություն, մինչև որ նրանք չսկսեն պատասխանատու դառնալ իմ առաջ»:
Միթե՞ հրաշալի չէ հնչում. «Փոքր երեխաները փրկագնված են աշխարհի հիմնադրումից ի վեր»: Ի՞նչ Նա ի նկատի ունի դրանով: Դա նշանակում է, որ նախքան այս երկրի հիմնադրումը, փրկագնման այս ծրագիրը, որին ակնկալվում է, որ մենք հետևենք այս մահկանացու կյանքում, ամբողջը նախապատրաստված էր, և Աստված, իմանալով վերջը սկզբից ի վեր, պատրաստություններ տեսավ փոքրիկ երեխաների փրկագնման համար՝ Հիսուս Քրիստոսի քավության միջոցով: …
… Երբ նայում եք փոքրիկ մանկիկի դեմքին, և նա նայում է ձեզ և ժպտում ձեզ, կարո՞ղ եք հավատալ, որ այդ փոքրիկ երեխան արատավորված է որևէ տեսակի մեղքով, որը նրան կզրկի Աստծո ներկայությունից, եթե նա մահանա…:
Հիշում եմ, երբ ես միսոիներական դաշտում էի Անգլիայում, այնտեղ մի Ամերիկացի ընտանիք կար… Երբ [ամուսինը] լսեց Երեցներին փողոցում քարոզելիս նա հրավիրեց նրանց իր տուն, որովհետև նրանք իր հայրենակիցներն էին: Նա չէր հետաքրքրվում ավետարանով, նա հետաքրքրվում էր նրանցով, որովհետև նրանք էլ Միացյալ Նահամգներից էին: Դե՜հ, այնպես եղավ, որ ես աշխատում էի այնտեղ: Ես առաջինը չէի, ումից նա քարոզ լսեց, բայց հետագայում ես հրավիրվեցի նրանց տուն: …
Մենք մտածեցինք, որ կգնանք նրա տուն և կխոսենք բեյսբոլի և ֆուտբոլի և այլ բաների մասին, և կհամեմատեինք որոշ բաներ Ամերիկայում Մեծ Բրիտանիայի հետ՝ բաներ, որոնցով նա էր հետաքրքրվում: Մենք այդպես էլ արեցինք և սկզբում ոչ մի խոսք չասացինք կրոնի մասին: Մենք մի քանի անգամ էլ այցելեցինք, և նա մտածում էր մենք բավականին լավ տղաներ էինք, որովհետև չէինք ձգտում փաթաթել մեր կրոնը նրա վզին: Բայց որոշ ժամանակ անց նրանք սկսեցին հարցեր տալ, որին մենք սպասում էինք, և մի երեկո, երբ մենք նստած էինք նրանց տանը, այդ մարդու կինը շրջվեց դեպի ինձ և ասաց. «Երեց Սմիթ, ես ուզում եմ ձեզ մի հարց տալ»: Նախքան հարցը տալը նա սկսեց արտասվել: Ես չգիտեի թե ինչ էր պատահել: Նա հեկեկաց, և երբ նա իրեն բավականաչափ հավաքեց հարցը տալու համար, պատմեց ինձ այս պատմությունը.
Երբ նրանք եկան Անգլիա, դժբախտություն ունեցան կորցնելով մի փոքրիկ մանկիկի… Նրանք գնացին քահանայի մոտ [եկեղեցու, որտեղ հաճախում էին] և ուզում էին այդ մանկիկին թաղել քրիստոնեական թաղման ծեսով… Քահանան ասաց նրան. «Մենք չենք կարող ձեր երեխային քրիստոնեկան թաղում կատարել, որովհետև նա կնքված չէ: Ձեր մանկիկը կորած է»: Դա բավական կոպիտ ձևով էր ասված, բայց կինը այդպես պատմեց պատմությունը և նրա սիրտը երկու, թե երեք տարի ցավում էր ու ցավում: Այսպիսով, նա հարցրեց ինձ իր հարցը. «Միթե՞ իմ երեխան կորած է: Միթե՞ ես այլևս չեմ տեսնելու նրան: Ես բացեցի և կարդացի նրա համար Մորմոնի Գրքից Մորմոնի խոսքերը իր որդի Մորոնիին [տես Մորոնի 8]: Ես ասացի. «Ձեր մանկիկը կորած չէ: Ոչ մի մանկիկ չի կորում: Յուրաքանչյուր մանկիկ փրկվում է Աստծո արքայությունում, երբ նա մահանում է»:
… «Եվ ես նաև տեսա, որ բոլոր երեխաները, ովքեր մահանում են նախքան պատասխանատվության տարիքին հասնելը, փրկվում են երկնքի Սելեստիալ Արքայությունում» [ՎևՈՒ 137.10]: Սա այն էր, ինչ Տերն ասաց Մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնության կամ տեսիլքի մեջ, որը նա ունեցավ Կիրթլենդի Տաճարում: Միթե՞ դա հրաշալի չի հնչում: Միթե՞ դա արդար չէ: Միթե՞ դա ճիշտ չէ… [Երեխան] պատասխանատու չէ սկզբնական մեղքի համար, նա պատասխանատու չէ որևէ մեղքի համար և Աստծո ողորմածությունը պահանջում է նրան և նա փրկագնվում է:
Բայց ինչպե՞ս է ձեր և ինձ հետ: Ահա և մենք, ովքեր ունակ ենք հասկանալու, և Տերն ասում է. «Նրան, ով գիտելիք ունի, մի՞թե ես չեմ պատվիրել, որ ապաշխարի» [ՎևՈՒ 29.49]: Մեզ պատվիրված է ապաշխարել, մեզ պատվիրված է մկրտվել, մեզ պատվիրված է մեր մեղքերը լվանալ մկրտության ջրերում, որովհետև մենք ունակ ենք հասկանալու, և մենք բոլորս էլ մեղանչել ենք: Բայց ես չեմ մկրտվել և դուք չեք մկրտվել որևէ բանի համար, որ Ադամն է արել: Ես մկրտվել եմ, որ կարողանամ մաքրվել նրանից, ինչ ինքս եմ արել, և նույնն էլ ձեզ հետ է, և որպեսզի ես կարողանամ գալ Աստծո արքայություն:
… Տերը պատրաստություններ է տեսել նրանց համար, ովքեր առանց օրենքի են և փոքր երեխաները ենթակա չեն ապաշխարության օրենքին: Ինչպե՞ս կարող եք ուսուցանել փոքր երեխային ապաշխարել: Նա ոչինչ չունի ապաշխարելու:
Տերը սահմանել է, և Իր իսկ դատողությամբ, պատասխանատվության տարիքը ութ տարեկանն է: Ութ տարեկան դառնալուց հետո մեզանից ակնկալվում է ունենալ բավականաչափ հասկացողություն, որ մենք պետք է մկրտվենք: Տերը հոգ է տանում նրանց մասին, ովքեր այդ հասակից ցածր են:6
3
Յուրաքանչյուր անձնավորություն, ով մկրտվել է Եկեղեցում, ուխտ է կապել Տիրոջ հետ:
Յուրաքանչյուր անձ, երբ նա մտնում է մկրտության ջրերը, իր վրա ուխտ է վերցնում:
«Եվ բացի այդ, եկեղեցուն որպես պատվիրան, մկրտության ձևի վերաբերյալ, Բոլոր նրանք, ովքեր իրենց խոնարհեցնում են Աստծո առաջ և ցանկանում են մկրտվել, և առաջ են գալիս կոտրված սրտով և փշրված հոգով, և եկեղեցու առաջ վկայում են, որ իրենք ճշմարտապես ապաշխարել են իրենց բոլոր մեղքերից և հոժար են իրենց վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը, վճռականություն ունենալով ծառայել նրան մինչև վերջ, և իրենց գործերով ճշմարտապես ցույց են տալիս, որ իրենք ստացել են Քրիստոսի Հոգուց՝ իրենց մեղքերի թողության համար, մկրտությամբ պիտի ընդունվեն իր եկեղեցին» (ՎևՈՒ 20.37):7
Ես կկարդամ Վարդապետություն և Ուխտեր 59–րդ բաժնից.
«Ուստի, ես նրանց տալիս եմ [նշանակում է Եկեղեցու անդամներին] պատվիրան, ասելով այսպես. Սիրիր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ողջ սրտով, քո ողջ զորությամբ, մտքով և ուժով. և Հիսուս Քրիստոսի անունով ծառայիր Նրան:
Սիրիր քո մերձավորին քո անձի պես: Մի գողացիր. Շնություն մի արա, մի սպանիր, ոչ էլ նման որևէ բան գործիր:
Գոհություն հայտնիր Տիրոջը՝ քո Աստծուն, բոլոր բաներում» [ՎևՈՒ 59.5–7]:
Յուրաքանչյուր ոք, որ մկրտվել է Եկեղեցում, ուխտ է կապել Տիրոջ հետ պահել Նրա պատվիրանները և այդ պատվիրանով, որը կրկնվել է այն տնտեսությունում, որում մենք ապրում ենք, մեզ ասվել է, որ պետք է ծառայենք Տիրոջը ողջ մեր սրտով և ողջ մեր մտքով և ողջ մեր ուժով, որ ունենք, և դա նույնպես մենք պետք է անենք Հիսուս Քրիստոսի անունով:
Մկրտության ջրերում մենք ուխտեցինք, որ կպահենք այս պատվիրանները. որ մենք կծառայենք Տիրոջը, որ մենք կպահենք այս առաջին և բոլորից մեծագույն պատվիրանները և կսիրենք մեր Տեր Աստծուն. որ մենք կպահենք հաջորդ մեծ պատվիրանը՝ մենք կսիրենք մեր ընկերոջը ինչպես մեզ և ողջ զորությամբ, որ մենք ունենք, ողջ ուժով, ողջ մեր սրտով մենք կապացուցենք Նրան, որ մենք «պետք է ապրե[ն]ք Աստծո բերանից դուրս եկող ամեն մի խոսքով» [ՎևՈՒ 84.44], որ մենք կլինենք հնազանդ և խոնարհ, ջանասեր Նրա ծառայության մեջ, հոժար հնազանդվելու, ականջ դնելու նրանց խորհուրդներին, ովքեր նախագահում են մեզ վրա և կանենք բոլոր բաները միայն Աստծո փառքին ուղղված աչքով:
Մենք չպետք է մոռանանք այս բաները, քանի որ այս պատվիրանը պարտադիր է մեզ համար որպես Եկեղեցու անդամներ:8
4
Ավետարանի լրիվ օրհնությունները ձեռք բերելու համար, մենք պետք է շարունակենք խոնարհ, ապաշխարող և հնազանդ լինել մեր մկրտվելուց հետո:
«Ճշմարիտ եկեղեցու մեծ նպատակներից մեկը մարդկանց ուսուցանելն է, թե ինչ պետք է նրանք անեն մկրտությունից հետո՝ ձեռք բերելու համար ավետարանի լրիվ օրհնությունները:9
Յուրաքանչյուր մկրտված հոգի՝ իսկապես մկրտված, իրեն խոնարհեցրել է. նրա սիրտը կոտրված է, հոգին փշրված է, նա ուխտ է կապել Աստծո առջև, որ նա կպահի Նրա պատվիրանները և կթողնի բոլոր իր մեղքերը: Հետո, երբ մտնում է Եկեղեցի, միթե նրա արտոնությունն է մեղանչել՝ ներսում լինելուց հետո: Կարո՞ղ է նա թուլանալ: Կարո՞ղ է նա զբաղվել այն բաներով, որոնք Տերն ասել է, որ պետք է խուսափի: Ո՛չ: Դա ուղղակի նույնքան անհրաժեշտ է, որ նա ունենա այդ փշրված հոգին, այդ կոտրված սիրտը, մկրտվելուց հետո, որքան դա անհրաժեշտ էր նախքան մկրտվելը:10
Ես լսել եմ մեր երիտասարդ տղամարդկանցից մի քանիսին և որոշ ոչ երիտասարդների մկրտության մասին խոսելիս: Նրանք ասում են, թե իրենք չգիտեն, թե ինչու է այդպես, քանի որ մկրտությունը մեղքերի թողության համար է, որ մարդ չպետք է ամեն անգամ մկրտվի, երբ մեղք է գործում: Ձեզ հասկանալի է պատճառը: Քանի դեռ մարդը մեղանչել է, բայց մնում է հոգևոր կյանքի մեջ, նա կենդանի է, նա կարող է ապաշխարել և ներվել: Նա հարկ չկա, որ մկրտվի ետ բերվելու այնտեղ, որտեղ արդեն գտնվում է:11
Ո՞վ է Վերջին Օրերի Սրբերի միջից ձգտում մի տեղի թելեստիալ արքայությունում: Ո՞վ է Վերջին Օրերի Սրբերի միջից մի տեղի ձգտում թերեստրիալ արքայությունում: Այդ արքայությունների հետ մենք չպետք է գործ ունենանք.Եկեղեցում մկրտված մարդու մտադրությունը այն չէ, կամ չպետք է այն լինի, որ այնպես ապրի, որ տեղ չգտնի Աստծո սելեստիալ արքայությունում. քանի որ մկրտությունը ինքնին ուղի է դեպի այդ արքայություն: Մկրտությունը երկկողմանի բնույթ ունի. նախ՝ մեղքերի թողության համար, և ապա՝ մուտք դեպի Աստծո արքայություն՝ ո՛չ թելեստիալ արքայություն, ո՛չ էլ թերեստրիալ արքայություն, այլ սելեստիալ արքայություն, որտեղ Աստված է բնակվում: Ահա թե ինչի համար է մկրտությունը, ահա թե ինչի համար է Սուրբ Հոգու պարգևը՝ ձեռնադրմամբ, նախապատրատելու մեզ, որ կարողանանք հնազանդության միջոցով շարունակել առաջ և առաջ, պահելով Տիրոջ պատվիրանները, մինչև որ մենք ստանանք սելեստիալ արքայության լրիվությունը:12
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Երբ կարդաք Նախագահ Սմիթի հիշողությունները «Նախագահ Ջոզեֆ Սմիթի կյանքից» բաժնում, մտածեք ձեր մկրտության մասին: Ինչպե՞ս է մկրտության մասին ձեր հասկացողությունը աճել այդ ժամանակից ի վեր: Ինչպե՞ս կարող ենք օգնել ընտանիքի անդամներին կամ ընկերներին, ովքեր պատրաստվում են մկրտվել:
-
Ի՞նչ ներըմբռնումներ եք մկրտության վերաբերյալ ձեռք բերում Նախագահ Սմիթի ուսմունքներից բաժին 1-ում: Ինչպե՞ս կարող է նրա ուսմունքները մկրտության խորհրդանշական լինելու մասին մեծացնել մեր հասկացողությունը մկրտության ուխտի վերաբերյալ:
-
Ի՞նչ է ուսուցանում բաժին 2-ի պատմությունը Իր զավակների հանդեպ Երկնային Հոր սիրո մասին:
-
Խորհեք մկրտության ուխտը պահելու ձեր ջանքերի մասին (տես բաժին 3): Ինչպե՞ս է այդ ուխտն ազդում ընտանիքի անդամների և մյուսների հետ ձեր փոխհարաբերությունների վրա:
-
Մտածեք բաժին 4-ի սկզբումՆախագահ Սմիթի հայտարարության մասին: Ի՞նչ եք կարծում ինչի մասին պետք է մարդիկ ուսուցանվեն իրենց մկրտությունից հետո: Ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց մկրտության ուխտը պահելու համար:
Առնչվող սուրբ գրություններ
Մատթեոս Գ.13–17, 2 Նեփի 31.5–13, Մոսիա 18.8–13, 3 Նեփի 11.31–39, ՎևՈՒ 68.25–27, Հավատո Հանգանակ 1.4
Օգնություն ուսուցչին
«Դուք կարող եք օգնել նրանց, ում ուսուցանում եք, ավելի վստահ զգալ քննարկմանը մասնակցելու իրենց ունակության մեջ, եթե դուք դրականորեն արձագանքեք յուրաքանչյուր անկեղծ մեկնաբանությանը: Օրինակ՝ դուք կարող եք ասել. «Շնորհակալություն ձեր պատասխանի համար: Այն շատ խելամիտ էր»… կամ «Դա լավ օրինակ է» կամ «Շնորհակալություն այն ամենի համար ինչ ասացիք այսօր» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 64):