Գլուխ 10
Ճշմարտության մեր որոնումները
«Դա պահանջ է, որը մեզ տրվում է որպես այս Եկեղեցու անդամների, ծանոթանալու նրա հետ, ինչ Տերն է հայտնել, որպեսզի մենք չմոլորվենք… Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում քայլել ճշմարտության մեջ, եթե մենք չգիտենք դա»:
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից
Երբ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը ութ տարեկան էր, նրա հայրը տվեց նրան Մորմոնի Գրքի մի օրինակ և խնդրեց նրան, որ կարդա այն: «Ես ընդունեցի Նեփիացիների հիշատակարանը երախտագիտությամբ», հետագայում հիշում էր նա, «և ինձ նվիրեցի այդ հանձնարարությանը, որն ինձ էր տրվել»: Նրա սերը գրքի հանդեպ դրդում էր նրան իր ամենօրյա գործերն արագ կատարել և երբեմն նույնիսկ վաղ թողնել բեյսբոլի խաղերը, որպեսզի գտներ մի խաղաղ անկյուն կարդալու համար: Երկու տարուց քիչ ժամանակաընթացքում նա երկու անգամ կարդաց գիրքը: Այդ վաղ ուսումնասիրության մասին նա ասել է. «Կան որոշ հատվածներ, որոնք դրոշմվեցին մտքիս մեջ, և ես երբեք չմոռացա դրանք»:1 Նա կարդում էր նաև ուրիշ գրքեր: «Ես, սովորաբար, կարդում էի գրքեր, որոնք պատրաստված էին Երեխաների Միության փոքրիկների համար և Կիրակնօրյա դպրոցի երեխաների համար այդ վաղ օրերում, ասաց նա, և ես, սովորաբար, ձեռքումս միշտ գիրք էի ունենում, երբ տանն էի լինում… Հետագայում ես կարդացի Եկեղեցու պատմությունը, ինչպես այն գրվել էր Millennial Star ամսագրում: Ես կարդում էի նաև Աստվածաշունչը, Մորմոնի գիրքը, Թանկագին Մարգարիտը, Վարդապետություն և Ուխտերը և այլ գրականություն, որոնք ընկնում էին իմ ձեռքը»:2
Նախագահ Սմիթը պահպանեց ավետարանական գիտելիքի հանդեպ այդ ծարավը ողջ իր կյանքի ընթացքում: Երբ որ նա սովորում էր ավետարանի ճշմարտությունները, նա կիսվում էր դրանցով, երբ անհրաժեշտ էր լինում, նա պաշտպանում էր դրանք: Երեք տարի անց, երբ նա կարգվեց որպես Առաքյալ, նա ստացավ մի քահանայության օրհնություն, որը ներառում էր հետևյալ խորհուրդը. «Դուք ստացել եք ըմբռնելու ունակության օրհնություն, վերլուծելու և պաշտպանելու ճշմարտության սկզբունքները ձեր ընկերներից շատերից ավելի և կգա ժամանակ, երբ կուտակված փաստերը, որ դուք կհավաքեք, կկանգնի որպես պաշտպանող պատ նրանց դեմ, ովքեր ձգտում են և կձգտեն կործանել Մարգարե Ջոզեֆի առաքելության աստվածայնության փաստը և այդ պաշտպանության մեջ դուք երբեք չեք կարկամի և Հոգու լույսը կգցի իր ճառագյթները ձեր սրտին՝ այնպես մեղմորեն, ինչպես երկնքից իջնող ցողը, և այն կբացի ձեր հասկացողությանը շատ ճշմարտություններ այս աշխատանքի վերաբերյալ»:3 Նա հավատարիմ ապրեց այս մարգարեական խոսքերին: Որպես ավետարանի գիտակ, ուսուցիչ և գրող՝ նա ջանասիրաբար աշխատեց՝ բացատրելով և պաշտպանելով փրկության վարդապետությունները: Նախագահ Հեբեր Ջ. Գրանտը մի անգամ անվանեց նրան բոլոր բարձրագույն իշխանավորներից «սուրբ գրությունների լավագույն գիտակ»:4
Իր կյանքի ավարտին մոտ, Նախագահ Սմիթը հաճախ էր մտածում այն օրհնությունների մասին, որ նա ստացել էր ավետարանի իր ուսումնասիրության միջոցով:
«Ողջ իմ կյանքը ես ուսումնասիրել եմ և խորհրդածել ավետարանի սկզբունքների մասին և ձգտել եմ ապրել Տիրոջ օրենքներով: Դրա հետևանքով մեծ սեր է առաջացել իմ սրտում Նրա հանդեպ և Նրա աշխատանքի և բոլոր նրանց հանդեպ, ովքեր ձգտում են առաջ տանել Նրա նպատակները երկրի վրա»:5
«Բոլոր իմ օրերում ես ուսումասիրել եմ սուրբ գրությունները և որոնել Տիրոջ Հոգու առաջնորդությունը՝ դրանց ճշմարիտ իմաստի հասկացողությանը գալու համար:6
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները
1
Մենք պետք է որոնենք ճշմարտությունը բազմաթիվ բնագավառներում, բայց ամենակարևոր գիտելիքը ավետարանի գիտելիքն է:
Մենք հավատում ենք կրթությանը: Որպես ժողովուրդ՝ մենք միշտ որոնել ենք գիտություն ամեն բնագավառում, և որպես Եկեղեցի՝ մենք մեծ գումարներ ենք ծախսել և կատարել նշանակալի զոհաբերություն՝ հասանելի դարձնելու կրթության հնարավորությունները Եկեղեցու անդամների համար: Եվ հատկապես այսօրվա գիտական հետազոտություններն ու զարգացումը: Մենք կարծում ենք մեր երիտասարդները պետք է ստանան որքան հնարավոր է շատ կրթություն և մասնագիտական ուսուցում, այն ինչ իմաստությամբ անհրաժեշտ կլինի:
Բայց մենք կարծում ենք աշխարհիկ գիտելիքի այս ձգտումը պետք է զսպվի հոգևոր ըմբռնողության նմանատիպ ձգտմամբ: Ավելի կարևոր է, հազար անգամ ավելի, ունենալ գիտելիք Աստծո և Նրա օրենքների մասին, որպեսզի մենք կարողանանք անել այն բաները, որոնք փրկություն են բերում, քան ունենալ ողջ աշխարհիկ գիտելիքը, որ կարելի է ձեռք բերել:7
Յուրաքանչյուրը պետք է սովորի ինչ-որ նոր բան ամեն օր: Դուք բոլորդ ունեք հետաքրքրասեր միտք և ճշմարտություն եք որոնում շատ բնագավառներում: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ ձեր մեծագույն որոնումը հոգևոր բաների ոլորտում է, որովհետև այնտեղ է, որ մենք կարող ենք հասնել փրկության և առաջընթաց ապրել, որը տանում է դեպի հավերժական կյանք մեր Հոր արքայությունում:
Ամենակարևոր գիտելիքը աշխարհում ավետարանի գիտելիքն է: Դա Աստծո գիտելիքն է և Նրա օրենքները, այն բաների վերաբերյալ, որ մարդիկ պետք է անեն իրենց փրկությունը գործելու համար՝ ահով ու դողալով Տիրոջ առաջին [տես Փիլիպպեցիս Բ.12, Մորմոն 9.27]:8
Ոչ բոլոր ճշմարտությունն է նույն արժեքի կամ կարևորության: Որոշ ճշմարտություններ ավելի մեծ են, քան մյուսները: Ամենամեծ ճշմարտությունը, կամ ամենամեծ ճշմարտությունները մենք գտնում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմունքներում: Ամենից առաջինը, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, աշխարհի Քավիչը, ով եկավ այս աշխարհ մահանալու, որպեսզի մարդիկ ապրեն: Այդ ճշմարտությունը մենք պետք է իմանանք: Շատ ավելի կարևոր է իմանալ, որ Հիսուս Քրիստոսը մեր Քավիչն է, որ նա տվել է մեզ հավերժական կյանքի սկզբունքները, քան իմանալը բոլորը, ինչ կարելի է ձեռք բերել աշխարհիկ կրթությամբ:9
Ինչ վերաբերում է աշխարհի փիլիսոփայությանն ու իմաստությանը, դրանք ոչ մի նշանակություն չունեն, եթե չեն հաստատում Աստծո հայտնի դարձրած խոսքը: Ցանկացած վարդապետություն, որը ներկայացվում է կրոնի, գիտության, փիլիսոփայության կամ այլ աղբյուրի ներքո, եթե այն հակասության մեջ է Տիրոջ հայտնած խոսքի հետ, մատնված է ձախողման: Այն կարող է խելամիտ թվալ: Այն կարող է դրվել ձեր առջև մի լեզվով, որը գրավիչ լինի և որը գուցե հնարավոր չլինի վիճարկել: Այն կարող է հիմնավորված թվալ փաստով, որն անժխտելի կթվա ձեզ, բայց այն, ինչ դուք պետք է անեք, համբերությամբ սպասելն է: Ժամանակը կպատասխանի բոլոր հարցերին: Դուք կպարզեք, որ յուրաքանչյուր վարդապետություն, յուրաքանչյուր սկզբունք, անկախ նրանից, թե որքան համատարած է հավատացվել, եթե այն համաձայնության մեջ չէ իր ծառաներին Տիրոջ կողմից տրված աստվածային խոսքին, կոչնչանա: Ոչ էլ անհրաժեշտ է մեզ փորձել Տիրոջ խոսքը մեկնաբանել զուր աշխատելով հարմարեցնել այն այս տեսությունների և ուսմունքների հետ: Տիրոջ խոսքը չպիտի անց կենա առանց իրագործվելու, բայց այդ կեղծ վարդապետություններն ու տեսությունները բոլորը կոչնչանան: Ճշմարտությունը և միայն ճշմարտությունը կմնա, երբ բոլոր մյուս բաները ոչնչանան:10
2
Տերը պատվիրել է մեզ ուսումնասիրել սուրբ գրությունները:
Տերը պատվիրել է Եկեղեցու անդամներին այս օրերում որոնել Իրեն աղոթքով, հավատքով և ուսումասիրությամբ: Մեզ պատվիրված է ուսումնասիրել Իր տված պատվիրանները Վարդապետություն և Ուխտերում, Մորմոնի Գրքում և բոլոր մյուս սուրբ գրություններում, այն խոստումով, որ «Բանականության ինչ աստիճանի, որ մենք հասնենք այս կյանքում, այն կբարձրանա մեզ հետ հարության ժամանակ: Եվ եթե մի մարդ ավելի շատ գիտելիք և բանականություն ձեռք բերի այս կյանքում, իր ջանասիրության և հնազանդության միջոցով, քան մեկ ուրիշը, նա կունենա նույնքան առավելություն գալիք աշխարհում»: [ՎևՈւ 130.18–19]… Փրկիչն ասաց հրեաներին «Քննեցէք գրքերը որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք յավիտենական կեանք եւ նորանք են, որ ինձ համար վկայում են» [Հովհաննես Ե.39]: Որքան Եկեղեցու անդամներ են մտածում նույն ձևով, բայց թերանում են նախապատրաստվել՝ ուսումնասիրելով և հավատքով:11
Ինձ թվում է այս Եկեղեցու անդամը չի կարողանա հանգստանալ խաղաղությամբ և հարմարավետությամբ և ունենա մաքուր խիղճ՝ առանց գիտելիք ունենալու ուսումնասիրությամբ և հավատքով Եկեղեցու օրինակելի աշխատությունների վերաբերյալ: Այս հիշատականներն անգին են: Աշխարհը ծաղրում է դրանք, բայց դրանց ուսմունքների միջոցով մեզ թույլատրվում է ավելի շատ մոտենալ Աստծուն, ավելի լավ պատկերացում ունենալ մեր Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին, ավելի մոտիկից ծանոթանալ նրանց հետ և ավելի շատ բան իմանալ փրկության այն սքանչելի ծրագրի մասին, որը նրանք տվել են մեզ և աշխարհին:12
Հնադարյան մարգարեները, ովքեր տեսել էին մեր ժամանակները, խոսել են ոչ թե ի օգուտ իրենց օրերի մարդկանց, այլ այն ժողովրդի օգտի համար, ովքեր ապրելու էին այն օրերում, որոնց մասին այդ մարգարեությունները խոսում էին:13
Ես ասում եմ ձեզ իմ եղբայրներ և քույրեր, դուք չեք կարող պահել Տիրոջ պատվիրանները և քայլել արդարակեցության մեջ, մինչև չիմանաք, թե դրանք ինչ են: Տերը պատվիրել է մեզ հետազոտել սուրբ գրությունները, քանզի բաները, որոնք դրանք պարունակում են, ճշմարիտ են և պիտի իրականանան [տես ՎևՈՒ 1.37]… Հետազոտեք սուրբ գրությունները, ծանոթացեք այն բաների հետ, որոնք Տերը հայտնել է ձեր փրկության, ձեր տան փրկության և աշխարհի համար:14
3
Մենք մեծ պատասխանատվություն ունենք ականջ դնելու ճշմարտության ուղերձին, որը Տերը այժմ հայտնում է Իր ծառաներին:
Եթե մենք ականջ դնենք Տիրոջ խոսքերին և հետազոտենք ինքնուրույն և ձեռք բերենք գիտելիք Մորմոնի Գրքից, Աստվածաշնչից, Վարդապետություն և Ուխտերից, Թանկագին Մարգարիտից և այն հրահանգներից, որոնք տրվում են մեզ Եկեղեցու իշխանավորների կողմից և ձգտենք կատարել Տիրոջ կամքը, հիշելով մեր աղոթքները և մեր ուխտերըՆրա առաջին, մենք չենք մոլորվի:15
Հավատո Հանգանակի իններորդ կետում մենք հայտարարում ենք, որ «Մենք հավատում ենք այն ամենին, ինչ Աստված հայտնել է, այն ամենին, ինչ Նա այժմ հայտնում է, և հավատում ենք, որ Նա դեռ շատ մեծ ու կարևոր բաներ է հայտնելու Աստծո Արքայության վերաբերյալ»: Սա ճշմարիտ լինելով, անհրաժեշտ է դառնում մեզ համար հասկանալ բոլորը, ինչ Նա հայտնել է և այն ամենը, ինչ հիմա է հայտնում, այլապես մենք կապ չունենք Նրա աշխատանքի հետ և չենք կարող իմանալ Նրա կամքը մեր վերաբերյալ, քանի որ մենք չենք հասկանում այդ:16
Վերջին Օրերի Սրբերը պետք է վստահեն իրենց առաջնորդներին և հետևեն Եկեղեցու իշխանավորների ուսմունքներին, քանի որ նրանք խոսում են իրենց հետ մարգարեության և ոգեշնչման ձայնով: Տերը հայտարարել է Վարդապետություն և Ուխտերի հենց առաջին բաժնում, որ լինի դա իր իսկ ձայնով, թե իր ծառաների ձայնով՝ միևնույն է [տես ՎևՈՒ 1.38]: Ուստի, մենք ճիշտ նույնպիսի մեծ պատասխանատվության և պարտավորության տակ ենք՝ ականջ դնելու նրա ձայնին, ով կանգնած է ժողովրդի գլխին ուսուցանելու համար կամ լսելու Իսրայելի երեցների ձայնին, երբ նրանք տանում են ճշմարտության ուղերձը ժողովրդի մեջ, ինչպես կանեինք, [եթե] Տերը Իր ներկայությունից հրեշտակ ուղարկեր կամ անձամբ գար այս բաները մեզ հայտարարելու համար:17
4
Մենք կարող ենք իմանալ ավետարանի ճշմարտությունը, ուսումասիրելով, հավատքով և հնազանդությամբ և Սուրբ Հոգու առաջնորդությամբ:
Լավ կլինի, եթե մենք հետևենք Տիրոջ մեզ տված խորհրդին, որն ասում է. «Եվ ով որ գանձում է իմ խոսքը, չի մոլորվի» [Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.37.] Նրա խոսքը գանձելը շատ ավելին է, քան պարզապես այն կարդալը: Այն գանձելու համար մարդ չպետք է միայն կարդա այն և ուսումնասիրի, այլ ձգտի համեստությամբ և հնազանդությամբ կատարել տրված պատվիրանները և ձեռք բերի ոգեշնչում, որը Սուրբ Հոգին կտա:18
Մենք հաճախ լսում ենք բողոք. «Ես ժամանակ չունեմ»: Բայց մենք բոլորս ունենք ժամանակ կարդալու և ուսումնասիրելու, որը մեր լուրջ պարտականությունն է: Միթե՞ մենք չենք կարող առնվազն տասնհինգ րոպե գտնել ամեն օր նվիրելու սիստեմատիկ ընթերցանության և խորհրդածության: Սա կլինի փոքր ժամանակ, սակայն այն կլինի մեկ ժամ և քառասունհինգ րոպե շաբաթական և ամսական երեսուն օրվա ընթացքում յոթ ու կես ժամ և տարեկան իննսունմեկ ժամ և մեկ քառորդ: …
… Մեզանից շատ քչերն են չափից շատ կարդում. մեզանից շատերը չափից քիչ են կարդում. «Եվ քանի որ բոլորը չէ, որ հավատք ունեն, ջանասիրաբար փնտրեք և իմաստության խոսքեր ուսուցանեք միմյանց. Այո, իմաստության խոսքեր փնտրեք լավագույն գրքերից. Ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով» [ՎևՈՒ 88.118, 109.7]:19
Մենք պետք է ուսումանսիրենք և սովորենք այն ամենը, ինչ կարող ենք՝ հետազոտելով և վերլուծելով: Բայց բանականության և ուսման ոլորտներում մեր սովորելու ունակություններին կան սահմաններ: Աստծո բաները կարող են իմացվել միայն Աստծո Հոգով: Մենք պետք է գիտելիք ձեռք բերենք հավատքով:20
Մարդիկ կարող են հետազոտել, նրանք կարող են ուսումնասիրել, նրանք կարող են սովորել բազմաթիվ բաներ, նրանք կարող են հավաքել տեղեկությունների մեծ ֆոնդ, բայց նրանք երբեք չեն կարող հասնել ճշմարտության լրիվությանը… մինչև նրանք չառաջնորդվեն ճշմարտության Հոգով՝ Սուրբ Հոգով, և պահեն Աստծո պատվիրանները:21
Ճշմարիտ հավատքը, որն ուղեկցվում է համեստության ոգով, կառաջնորդի մարդկանց դեպի ճշմարտության իմացությունը: Չկա լավ պատճառաբանություն, թե ինչու մարդիկ ամենուրեք չեն կարող իմանալ ճշմարտությունը, որը մարդկանց ազատ է դարձնում: Չկա խելամիտ պատճառաբանություն, թե ինչու բոլոր մարդիկ չեն կարող հայտնաբերել ճշմարտության լույսը և իմանալ թե արդյոք Տերը կրկին խոսել է այս վերջին օրերին, թե ոչ: Պողոսը հայտարարել է, որ մարդիկ պետք է «Աստծուն փնտրեն. որ խարխափելով թերևս գտնեն նրան. թէ եւ ինքը հեռու չէ մեր ամեն մէկիցը» [Գործք ԺԷ.27]: Նույնիսկ հոգևոր խավարի և հավատքի բացակայության մեջ, որը պատել է երկիրը, Տիրոջ բազուկը չի կարճացել: Նա կլսի ճշմարտության ազնիվ որոնողի անկեղծ աղերսանքը և ոչ ոք կարիք չունի քայլել առանց աստվածային ճշմարտության իմացության և թե որտեղ գտնի Հիսուս Քրիստոսի Եկեղեցին: Այն ամենը, ինչի կարիքն ունի ամեն մի անձնավորություն, խոնարհ հավատքն է և ապաշխարող հոգին, վճռականությամբ քայլելու լույսի մեջ, և Տերը նրա համար կբացահայտի այն:22
Մենք բոլորս կարող ենք իմանալ ճշմարտությունը. մենք անօգնական չենք: Այդ իմացությունը Տերը հնարավոր է դարձրել յուրաքանչյուր մարդու համար՝ հետևելով [Նրա] օրենքներին և Նրա Սուրբ Հոգու ուղեկցությամբ, որն ուղարկվում է մեզ օգնելու նպատակով, երբ մենք ենթարկվենք օրենքներին, որպեսզի մենք կարողանանք իմանալ այն ճշմարտությունը, որը մեզ ազատ է դարձնում [տես Հովհաննես Ը.32]:23
5
Երբ մենք մեր կյանքը ներդաշնակ ենք դարձնում ճշմարտությանը, Տերը մեծացնում է մեր լույսը և հասկացողությունը:
Սա պահանջ է, որն առաջադրվում է մեզ որպես այս Եկեղեցու անդամներ՝ ծանոթանալ այն բաների հետ, որոնք Տերը հայտնել է, որպեսզի մեզ չկարողանան մոլորեցնել… Ինչպե՞ս կարող ենք քայլել ճշմարտության մեջ, եթե մենք չգիտենք այն:24
Մեր միակ նպատակը՝ ինչ վերաբերում է փրկության ճշմարտություններին, պետք է լինի պարզել, թե ինչ է Տերը բացահայտել և ապա հավատալ և գործել համապատասխանաբար:25
Եթե մենք հետևենք լույսի հոգուն, ճշմարտության հոգուն, հոգին, որն ուղարկվում է Տիրոջ հայտնություններում, եթե մենք աղոթքի և համեստության հոգով, որոնենք Սուրբ Հոգու առաջնորդությունը, Տերը կմեծացնի մեր լույսը և մեր հասկացողությունը, որպեսզի մենք ունենանք խորաթափանցության հոգին, մենք կհասկանանք ճշմարտությունը, մենք կտարբերենք կեղծիքը, երբ տեսնենք այն և մենք չենք խաբվի:
Ո՞վ է, որ խաբվում է այս Եկեղեցում: Ոչ թե այն մարդը, ով հավատարիմ է եղել պարտականությունը կատարելիս, ոչ թե այն մարդը, ով կատարել է պատվիրանները, որոնք տրվել են այս հայտնություններում, այլ այն մարդը, ով ծանոթ չէ ճշմարտությանը, մարդը, ով հոգևոր խավարի մեջ է, մարդը ով չի խորհրդածում և հասկանում Ավետարանի սկզբունքները: Այդպիսի մարդը կխաբվի, և երբ կեղծ ոգիները գան մեր մեջ, նա չի կարողանա հասկանալ կամ զանազանել լույսը խավարից:
Բայց, եթե մենք քայլենք Տիրոջ հայտնությունների լույսի մեջ, եթե մենք ականջ դնենք խորհուրդներին, որոնք տրվում են նրանց կողմից, ովքեր կանգնած են Եկեղեցու խորհուրդներում, զորացված՝ հրահանգներ տալու համար, մենք չենք մոլորվի:26
Եկեք հետազոտենք սուրբ գրությունները, եկեք իմանանք, թե ինչ է հայտնել Տերը, եկեք մեր կյանքը ներդաշնակության մեջ պահենք Նրա ճշմարտության հետ: Այդ դեպքում մենք չենք խաբվի, այլ կունենանք ուժ դիմակայելու չարին և գայթակղությանը: Մեր մտքերը կաշխուժացվեն և մենք կկարողանանք հասկանալ ճշմարտությունը և տարբերել այն սխալից:27
Եթե կա որևէ վարդապետություն կամ սկզբունք կապված Եկեղեցու ուսմունքների հետ, որը մենք չենք հասկանում, ապա եկեք ծնկի իջնենք: Եկեք գնանք Տիրոջ առջև աղոթքի, համեստության հոգով և խնդրենք, որ մեր մտքերը լուսավորվի, որպեսզի մենք հասկանանք:28
Այն ինչ Աստծուց է, լույս է. և նա, ով ստանում է լույսը և շարունակում է Աստծո հետ, ստանում է ավելի շատ լույս. և այդ լույսն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում [ՎևՈւ 50.24]:
Այսպիսով, մենք հասկանում ենք սրանից, որ մարդը, ով որոնում է Աստծուն և առաջնորդվում ճշմարտության Հոգու կողմից, կամ Մխիթարիչի կողմից և շարունակում է Աստծով, կաճի գիտելիքի, լույսի, ճշմարտության մեջ, մինչև որ, ի վերջո, նա կգա դեպի լույսի և ճշմարտության կատարյալ օրը:
Արդ, մենք չենք ստանա այդ բոլորը այս կյանքում: Անհնարին է, որ մարդ հասնի այդ նպատակին մահկանացու գոյության մի քանի տարիների ընթացքում: Բայց այն, ինչ մենք սովորում ենք այստեղ, այն ինչ հավերժական է, այն ինչ ոգեշնչված է ճշմարտության Հոգու կողմից, կշարունակի մեզ հետ գերեզմանից այն կողմում և ապա մենք կշարունակենք, եթե շարունակենք Աստծով, ստանալ լույս և ճշմարտություն, մինչև վերջում մենք կգանք այդ կատարյալ օրվան:29
Խոստումը տրված է բոլոր նրանց, ովքեր կստանան ճշմարտության լույսը և իրենց որոնումների և հնազանդության միջոցով կջանան ծանոթանալ Ավետարանի հետ, որ նրանք կստանան տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ, մինչև ճշմարտության լրիվությունը կլինի նրանց բաժինը, նույնիսկ արքայության թաքցված ճշմարտությունները հայտնի կդարձվեն նրանց. «քանզի ամեն մեկը, որ խնդրում է, ստանում է. և նա, ով փնտրում է, գտնում է, և նրան, որ թակում է, կբացվի» [Մատթեոս Է.8, 3 Նեփի 14.8, տես նաև Եսայիա ԻԸ.10, ՎևՈՒ 76.1–10, 98.11–12]: Բոլոր սրանք փրկության ժառանգներ են և նրանք կպսակվեն փառքով, անմահությամբ և հավերժական կյանքով, որպես Աստծո որդիներ և դուստրեր՝ վեհացմամբ Նրա սելեստիալ արքայությունում:30
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Երբ կարդաք ավետարանը սովորելու Նախագահ Սմիթի ջանքերի մասին (տես «Նախագահ Ջոզեֆ Սմիթի կյանքից» բաժինը), մտածեք ձեր սեփական ջանքերի մասին: Ի՞նչ օրհնություններ են եկել ձեզ, երբ դուք ուսումնասիրել եք սուրբ գրությունները և այլ ավետարանական ուսմունքներ:
-
Ի՞նչ կարող ենք սովորել բաժին 1-ից հոգևոր և աշխարհիկ գիտելիքի միջև համակշռության մասին: Ինչպե՞ս կարող ենք օգնել ընտանիքի անդամներին և ուրիշներին առաջնահերթություն տալ հոգևոր գիտելիքին, երբ նրանք հետումուտ են լինում կրթական նպատակների:
-
Ինչպե՞ս են սուրբ գրություններն օգնել ձեզ «ավելի մոտիկից ծանոթանալ» Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ (տես բաժին 2): Մտածեք այն մասին, թե ինչ կարող եք անել բարելավելու սուրբ գրությունների ձեր ուսումնասիրությունը:
-
Բաժին 3-ը կարդալոց հետո, մտածեք այն օրհնությունների մասին, որոնք դուք ստացել եք, երբ հետևել եք Եկեղեցու առաջնորդների խորհուրդներին: Ինչպե՞ս կարող ենք կիսվել ապրող մարգարեների ուսմունքներով մեր ընտանիքների և ուրիշների հետ:
-
Ի՞նչ է նշանակում ձեզ համար գանձել Տիրոջ խոսքը: (Որոշ գաղափարների համար տես բաժին 4): Ի՞նչ ուղիներով կարող է «առնվազն տասնհինգ րոպե ամեն օր նվիրաբերելը սիստեմատիկ ընթերցանությանը և խորհրդածելուն» ազդել մեր կյանքի վրա:
-
Խորհեք, թե ինչպես է բաժին 5-ի խորհուրդը վերաբերում ձեր կյանքին: Երբ կեղծ տեղեկությունները դառնում են ավելի մատչելի և տարածվում համարձակորեն, ինչպե՞ս կարող ենք «զանազանել լույսը խավարից»: Ի՞նչ կարող ենք անել՝ օգնելու երեխաներին և երիտասարդներին:
Առնչվող սուրբ գրություններ
Սաղմոս ՃԺԹ.105; Հովհաննես Է.17, Բ Տիմոթեոս Գ.15–17, 2 Նեփի 4.15, 32.3, Հելաման 3.29–30, ՎևՈՒ 19.23, 84.85, 88.77–80
Օգնություն ուսուցչին
«Նույնիսկ, երբ ուսուցանում եք շատ մարդկանց միևնույն ժամանակ, դուք կարող եք անհատական ներգործում ունենալ: Օրինակ՝ դուք անհատական ներգործում եք ունենում, երբ ողջունում եք յուրաքանչյուր անձին ջերմորեն դասի սկզբում… Դուք նաև ներգործում եք, երբ դարձնում եք մասնակցությունը ողջունելի և ապահով» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 35):