Նախագահների ուսմունքները
Գլուխ 18. Ապրել Աստծո բերանից դուրս եկած ամեն մի խոսքով


Գլուխ 18

Ապրել Աստծո բերանից դուրս եկած ամեն մի խոսքով

«Երկրպագության բարձրագույն գործողությունը պատվիրանները պահելն է, Աստծո Որդու հետքերով քայլելը՝ այն բաներն անելը, որոնք գոհացնում են Նրան»:

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից

«Ես որոնում եմ իմ փրկությունը, – հայտարարել է Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը, – և ես գիտեմ, որ ես կարող եմ գտնել այն՝ միայն հնազանդվելով Տիրոջ օրենքներին, պահելով պատվիրանները, կատարելով արդարակեցության գործեր, հետևելով մեր շարասյան առաջնորդին՝ Հիսուսին, բոլորի օրինակին և գլխավորին»:1

Բացի իր իսկ փրկությունը որոնելուց, Նախագահ Սմիթը ջանասիրաբար աշխատեց օգնելու մյուսներին անել նույնը: Երեց Ֆրենսիս Մ. Գիբբոնսը, որը ծառայում էր որպես քարտուղար Առաջին Նախագահությունում, նկատել է, որ Նախագահ Սմիթը «իր պարտականությունն էր համարում բարձրացնել նախազգուշացնող ձայն, երբ մարդիկ սկսում էին հեռանալ սուրբ գրությունների կողմից նշված ուղուց: Եվ նա մտադրություն չուներ լքել այդ պարտականությունը, անկախ նրանից, թե ինչ կասեր ինչ-որ մեկը: Այդ խոսելաձևը, որը նրան դարձրեց չընդունված որոշ շրջանակներում, թվում է ոչ մի անհանգստացնող ազդեցություն չունեցավ նրա վրա, նրա նպատակը չէր հանրաճանաչ կամ հանրահայտ դառնալ մարդկանց աչքում: Դրա փոխարեն, նա իր դերն էր համարում աշտարակի վրա դետ լինելը, որի պարտականությունը նախազգուշացման կոչ հնչեցնելն էր ներքևում գտնվողներին, ովքեր չէին կարողանում տեսնել մոտեցող վտանգը:2

Նախագահ Սմիթը կիսվեց մի անգամ մի փորձառությամբ, որը ցույց տվեց սրտի փոփոխությունը, որը կարող է գալ մարդուն, որն ուշադրություն է դարձնում այդ նախազգուշացնող ձայնին:

«Ես մասնակցում էի ցցի համաժողովին մի քանի տարի առաջ և խոսեցի Իմաստության խոսքի մասին… Երբ գնացի շենքի ետնամասը [համաժովի ավարտից հետո], գրեթե բոլորը հեռացել էին, բացի մի մարդուց, որն առաջ մեկնեց ձեռքը և ասաց.

«Եղբայր Սմիթ, սա առաջին ելույթն էր Իմաստության Խոսքի վերաբերյալ, որ ես երբևէ հավանել եմ»:

Ես ասացի. «Դուք չե՞ք լսել այլ ելույթներ Իմաստության Խոսքի վերաբերյալ»:

Նա ասաց. «Այո, բայց սա առաջինն էր, որից ես երբևէ բավականություն եմ ստացել»:

Ես ասացի. «Իսկ ինչո՞ւ»:

Նա ասաց. «Դեհ հասկանում եք, ես այժմ պահում եմ Իմաստության Խոսքը»:3

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները

1

Աստված կառավարում է տիեզերքը օրենքով, և մենք ենթակա ենք այդ օրենքին:

Պետք է բոլոր մարդկանց կողմից ընդունվի, քանի որ Ամենազորը կառավարում է ամբողջ տիեզերքը անփոփոխ օրենքով, մարդը, որը մեծագույնն է Նրա բոլոր արարչագործություններից, պետք է ինքը ենթակա լինի այդպիսի օրենքի: Տերը նշել է այս ճշմարտությունը հակիրճ և համոզիչ՝ Եկեղեցուն տրված մի հայտնության մեջ.

«Բոլոր թագավորություններին տրված է օրենք.

Եվ կան բազմաթիվ թագավորություններ. Քանզի չկա տարածություն, որտեղ չլինի թագավորություն. և չկա թագավորություն, որտեղ չլինի տարածություն՝ լինի մեծ, թե փոքր թագավորություն:

Եվ ամեն մի թագավորության տրված է օրենք. և ամեն մի օրենքում կան նաև որոշակի սահմաններ և պայմաններ:

«Բոլոր էակները, ովքեր չեն մնում այդ պայմաններում, չեն արդարացվում (ՎևՈՒ 88.36–39):

Այս ճշմարտությունն ինքնին ակնհայտ է: Այսպիսով, միանգամայն խելամիտ է, որ մենք պետք է ակնկալենք, որ Աստծո թագավորությունը պետք է կառավարվի օրենքով և բոլորը, ովքեր ցանականում են մտնել այնտեղ, ենթակա են այդ օրենքին: «Ահա, իմ տունը կարգ ու կանոնի տուն է, ասում է Տեր Աստվածը, ոչ թե խառնաշփոթության տուն» (ՎևՈւ 132.8):

Տերը տվել է մարդուն օրենքների մի ժողովածու, որը մենք կոչում ենք Հիսուս Քրիստոսի ավետարան: Ոգեշնչման և հոգևոր առաջնորդության բացակայության պատճառով այս օրենքների և դրանց կիրառման հետ կապված մարդիկ կարող են տարբերվել, բայց հազիվ թե վիճաբանություն հարուցի այն փաստը, որ այդպիսի օրենքներ իսկապես գոյություն ունեն, և որ բոլորը, ովքեր ձգտում են մտնել այդ արքայությունը, ենթակա են դրանց:4

Մենք ունենք յուրաքանչյուր ճշմարտությունը, յուրաքանչյուր վարդապետությունը, ամեն օրենք և պահանջ, ամեն ծիսակատարություն և արարողություն, որոնք անհրաժեշտ են՝ փրկելու և վեհացնելու մեզ սելեստիալ աշխարհի ամենաբարձր երկինքում:5

2

Պատվիրանները պահելը Տիրոջ հանդեպ մեր սիրո արտահայտությունն է:

Եկեղեցում մեր պարտականությունն է երկրպագել Տիորջը հոգով և ճշմարտությամբ և սա մենք ձգտում ենք անել ողջ մեր սրտով, զորությամբ և մտքով: Հիսուսն ասել է. «Տիրոջը՝ քո Աստծուն երկրպագիր եւ միայն նորան [ծառայիր]» (Մատթ. Դ.10):

Մենք հավատում ենք, որ երկրպագությունն ավելին է, քան աղոթքը և քարոզելն ու ավետարանի ծիսակատարությունները: Երկրպագության գերագույն ձևը պատվիրանները պահելն է, Աստծո Որդու հետքերով քայլելը՝ միշտ այն բաներն անելը, որոնք գոհացնում են Նրան: Մի բան է Տիրոջը շրթունքների ծառայություն ցույց տալը, լիովին այլ բան է Նրա կամքը հարգելն ու պատվելը, Նրա օրինակին հետևելը, որ Նա է սահմանլ մեզ համար… Ես ուրախանում եմ Նրա հետքերով քայլելու արտոնությամբ: Ես երախտապարտ եմ հավերժական կյանքի խոսքերի համար, որոնք ես ստացել եմ, ես շատ ուրախ եմ ասել այս աշխարհում և հավերժական կյանքի հույսի համար, որն իմն է գալիք աշխարհում, եթե ես հավատարիմ մնամ և ճշմարիտ մինչև վերջ:6

Jesus Christ standing on a mountainside.  A group of men are seated in a circle around Him.  Christ is offering the Lord's Prayer.  Jerusalem is visible in the background.

«Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանքները պահեցեք» (Հովհաննես ԺԴ.15):

Սա է Եկեղեցու անդամներին տրված օրենքը Փրկչի խոսքերով. «Ով որ իմ պատվիրանքներն ունի եւ նորանց պահում է, նա է ինձ սիրողը» (Հովհաննես ԺԴ.21): Կրկին Փրկիչն ասել է. «Եթե ինձ սիրում եք, պահեք իմ պատվիրանները» (Հովհաննես ԺԴ.15):

Փրկիչը երբեք չի գործել որևէ սխալ, ոչ էլ տարել է խղճի խայթ: Նա ապաշխարելու անհրաժեշտության տակ չէր, ինչպես ես կամ դուք, բայց ինչ-որ ձևով, որը ես չեմ կարող հասկանալ, նա տարավ իմ և ձեր օրինազանցությունների ծանրությունը… Նա եկավ և մատուցեց Իրեն որպես զոհաբերություն՝ վճարելու պարտքը մեզանից յուրաքանչյուրի համար, ով կամենում է ապաշխարել իր մեղքերից և վերադառնալ դեպի Նա և պահել Նրա պատվիրանները: Մտածեք, եթե կարող եք: Փրկիչն ինչ-որ ձևով տարավ այդ բեռը, որը վեր է մեր ըմբռնումից: Ես գիտեմ դա, որովհետև ընդունում եմ Նրա խոսքը: Նա պատմում է մեզ այն տանջանքը, որ Նա տարավ, տանջանքն այնքան մեծ էր, որ Նա աղերսեց Իր Հորը, որ եթե հնարավոր էր, որ չխմեր այդ դառը բաժակը և ընկերկեր, «… սակայն ոչ թե իմ կամքը՝ բայց քո կամքը լինի» (Ղուկաս ԻԲ.42): Պատասխանը, որ Նա ստացավ Իր Հորից, հետևյալն էր. «Դու պետք է խմես այն»:

Կարո՞ղ եմ ես չսիրել Նրան: Ոչ, ես չեմ կարող չսիրել: Դուք սիրո՞ւմ եք Նրան: Ուրեմն պահեք Նրա պատվիրանները:7

3

Եթե մենք շրջվենք Տիրոջ պատվիրաններից, մենք չենք կարող ակնկալել Նրա օրհնությունները:

Երբ մենք շրջվենք Տիրոջ պատվիրաններից, որոնք նա տվել է մեզ՝ մեր առաջնորդության համար, ապա մենք Նրա օրհնությունների իրավունքը չունենք:8

Ի՞նչ օգուտ է մեզ Տիրոջից խնդրել, եթե մենք մտադրություն չունենք Նրա պատվիրանները պահել: Այդպիսի աղոթքն անիմաստ ծաղր է և վիրավորանք ողորմածության գահի առաջին: Ինչպե՞ս ենք համարձակվում ենթադրել դրական պատասխանի սպասել, եթե այդպիսին է դեպքը: «Խնդրեցեք Տիրոջը, քանի որ նա գտնվում է. նորան կանչեցէք, քանի որ նա մոտ է: Ամբարիշտը թողէ իր ճանապարհը, եւ անօրէն մարդը՝ իր ճանապարհը, եւ անօրէն մարդը՝ իր խորհուրդները, եւ դառնայ Տիրոջը, եւ նա կողորմէ նորան, եւ՝ մեր Աստուծուն. որովհետեւ նա շատ ներող է»: Այսպես է ասել Եսայիան (Եսայիա ԾԵ.6–7): Բայց միթե՞ Տերը միշտ մոտիկ չէ, երբ մենք խնդրում ենք Նրան: Իսկապես, ոչ: Նա ասել է. «Նրանք հապաղում էին լսել իրենց Տեր Աստծո ձայնը. Հետևաբար, Տերը՝ իրենց Աստվածը, հապաղում է լսել նրանց աղոթքները, որ պատասխանի նրանց իրենց նեղության օրը: Իրենց խաղաղության օրը նրանք թեթևամտորեն վերաբերվեցին իմ խորհրդին. Սակայն, իրենց նեղության օրը նրանք կարիքից խարխափում են՝ փնտրելով ինձ» [ՎևՈՒ 101.7–8]: Եթե մենք մոտենանք Նրան, Նա էլ կմոտենա մեզ և մենք չենք լքվի, բայց եթե մենք չենք մոտենում Նրան, մենք խոստում չունենք, որ Նա մեզ կպատասխանի մեր ապստամբության մեջ:9

Մենք չենք կարող աղոթել Տիրոջը և ասել. «Լսիր մեր խնդիրը, հաղթանակ տուր մեզ, արա ինչ մենք ենք կամենում, որ դու անես, բայց մեզանից մի խնդրիր անել այն, ինչ դու ես ուզում, որ մենք անենք»:10

Մեզ համար անհրաժեշտ է քայլել ճշմարտության լիակատար լույսով, ոչ թե ճշմարտության մի մասով: Ես արտոնություն չունեմ ավետարանի մի քանի սկզբունքներ դեն նետել և հավատալ մյուսներին, իսկ հետո զգալ, որ ես արժանի եմ Աստծո արքայությունում փրկության և վեհացման լիարժեք օրհնություններին: Եթե մենք ուզում ենք վեհացում, եթե մենք ուզում ենք այն տեղը, որը Տերը պատրաստել է նրանց համար, ովքեր արդար են և ճշմարիտ, ուրեմն մենք պետք է հոժար լինենք քայլել Հիսուս Քրիստոսի ավետարանի լիակատար լույսով և պահել բոլոր պատվիրանները: Մենք չենք կարող ասել, որ դրանցից մի քանիսը փոքր են և անկարևոր, և ուստի Տերը ուշադրություն չի դարձնի, եթե մենք խախտենք դրանք [տես Երկրորդ Օրինաց Ը.3, ՎևՈՒ 98.1]: «Եվ ինչո՞ւ էք ինձ Տէր Տէր կոչում, եւ չէք անում այն որ ասում եմ» [տես Ղուկաս Զ.46]:11

A father sitting on a sofa as he reads from the scriptures to two young boys and an infant held on his lap.

Ծնողները կարող են օգնել իրենց երեխաներին «քայլել ճշմարտության լիակատար լույսով»:

4

Երբ մենք պահում ենք Տիրոջ պատվիրանները, մենք դեպի կատարելություն տանող ճանապարհի վրա ենք:

Տերն ակնկալում է, որ մենք հավատանք Իրեն, ընդունենք հավիտենական ավետարանը և ապրենք ներդաշնակության մեջ իր պահանջների հետ: Մեր պարտականությունը չէ ընտրել և հնազանդվել ավետարանի այն սկզբունքների հետ, որոնք մեզ դուր են գալիս և մոռանում մնացածի մասին: Դա մեր իրավասությունը չէ որոշել, որ որոշ սկզբունքներ այլևս չեն կիրառվում մեր հասարակության և մշակութային պայմաններում:

Տիրոջ օրենքները հավերժական են, և մենք ունենք հավիտենական ավետարանի լրիվությունը և պարտավոր ենք հավատալ բոլոր Նրա օրենքներին և ճշմարտություններին և ապա քայլենք դրանց համապատասխան: Որևէ անձնավորության համար չկա ավելի կարևոր բան, քան Տիրոջ պատվիրանները պահելը: Նա ակնկալում է, որ մենք կառչենք ամեն մի ճշմարիտ սկզբունքից, առաջինը դնենք Իր թագավորության բաները, առաջ շարժվենք անսասանությամբ Քրիստոսում, և ծառայենք Նրան մեր ողջ զորությամբ, մտքով և ուժով: Սուրբ գրությունների լեզվով, եկեք լսենք ողջ խնդրի եզրակացությունը. «Աստուածանից վախեցիր եւ նորա պատվիրանքները պահիր. որովհետեւ սա է մարդու [ողջ պարտականությունը] (Ժողովող ԺԲ.13):12

Ես հաճախ եմ մտածում և, կարծում եմ, դուք էլ, այն մեծ և սքանչելի քարոզի մասին՝ մեծագույնը, որ երբևէ քարոզվել է, որքանով որ մենք գիտենք, որը մենք կոչում ենք Լեռան Քարոզ… Եթե միայն մենք ականջ դնենք այդ ուսմունքներին, մենք կկարողանանք կրկին վերադառնալ Հայր Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի ներկայությունը:

Ես հաճախ եմ մտածում այն մասին, ինչն իսկապես ամփոփում է.

«Արդ, դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը, որ երկնքումն է, կատարեալ է» [Մատթեոս Ե.48]:

… Հավատում եմ Տերն ի նկատի ուներ հենց այն, ինչ Նա ասել է, որ մենք պետք է կատարյալ լինենք, ինչպես մեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է: Դա չի գա միանգամից, այլ տող տողի վրա, ցուցում ցուցումի վրա, օրինակ օրինակի վրա և այդպես անդադար, քանի դեռ ապրում ենք այս մահկանացու կյանքում, քանզի մենք գերեզմանից այն կողմ էլ պետք է գնանք մինչև հասնենք կատարելության և լինենք Աստծո նման:

Բայց այստեղ ենք մենք դնում հիմքը: Այստեղ է որ մենք ուսուցանվում ենք այս պարզ ճշմարտությունները Հիսուս Քրիստոսի Ավետարանի մասին, այս փորձնական վիճակում, նախապատարստվելու այդ կատարելության համար: Իմ պարտականությունն է և նաև ձերը՝ ավելի լավը լինել այսօր, քան երեկ էի, և դուք էլ ավելի լավը լինեք այսօր, քան երեկ էիք, ավելի լավը՝ վաղը, քան այսօր եք: Ինչո՞ւ: Որովհետև մենք այդ ճանապարհի վրա ենք, եթե մենք պահում ենք Տիրոջ պատվիրանները, մենք դեպի կատարելություն տանող այդ ճանապարհի վրա ենք և դա կարող է գալ միայն հնազանդության և աշխարհին հաղթելու մեր սրտերի ցանկության միջոցով: …

… Եթե ձախողում ունենք, եթե թուլություն ունենք, այդտեղ է, որ պետք է կենտրոնանանք, հաղթահարելու ցանկությամբ, մինչև մենք տիրապետենք և հաղթենք: Եթե մարդ զգում է, որ դժվար է իր համար վճարել տասանորդը, ուրեմն դա հենց այն է, ինչ պետք է անի, մինչև նա սովորի վճարել իր տասանորդը: Եթե դա Իմաստության Խոսքն է, հենց դա է, որ նա պիտի անի, մինչև նա սովորի սիրել այդ պատվիրանը:13

5

Երբ մենք պահում ենք Տիրոջ պատվիրանները, Տերը մխիթարում է և օրհնում մեզ ու զորացնում մեզ դառնալու տղամարդիկ և կանայք, ովքեր արժանի են վեհացման:

[Տիրոջը] գոհացնելու համար մենք պետք է ոչ միայն երկրպագենք Նրան գոհաբանությամբ և օրհնաբանությամբ, այլ ցույց տանք հոժարակամ հնազանդություն Նրա պատվիրաններին: Այդ անելով, նա պարտավորված է շնորհել Իր օրհնությունները, քանզի այս սկզբունքի վրա է (օրենքին հնազանդվելու), որի վրա հիմնված են բոլոր բաները [տես ՎևՈՒ 130.20–21]:14

Աստված մեզ [պատվիրաններ] է տվել, որպեսզի կարողանանք ավելի մոտենալ Նրան և հավատքով ամրանանք և զորանանք: Ոչ մի պատվիրան, որևէ ժամանակ, Նա չի տվել մեզ, որը մեր մխիթարության և օրհնության համար չլինի: Դրանք չեն տրվում ուղղակի գոհացնելու Տիրոջը, այլ մեզ ավելի լավ տղամարդիկ և կանայք դարձնելու համար և արժանի՝ փրկության և վեհացման Նրա արքայությունում:15

Եթե մենք գնում ենք տաճար, մենք բարձրացնում ենք մեր ձեռքերը և ուխտ կապում, որ կծառայենք Տիրոջը և կպահենք Նրա պատվիրանները և մեզ անբիծ կպահենք աշխարհից: Եթե մենք գիտակցում ենք, թե ինչ ենք անում, ապա օժտումը պաշտպանություն կլինի մեզ համար ողջ մեր կյանքում՝ պաշտպանություն, որը եթե մարդ չի գնում տաճար, չի ունենում:

Ես լսել եմ, թե ինչպես էր հայրս ասում, որ փորձության պահին, գայթակղության պահին, նա մտածում էր խոստումների մասին, ուխտերի մասին, որ նա արել էր Տիրոջ Տանը և դա պաշտպանություն էր նրա համար… Մասամբ այս ծիսակատարությունները հենց պաշտպանության համար են: Դրանք փրկում են մեզ այժմ և դրանք վեհացնում են մեզ այս կյանքից հետո, եթե մենք հարգենք դրանք: Ես գիտեմ, որ այս պաշտպանությունն իրական է, քանի որ ես ևս հասկացել եմ, ինչպես հազարավոր ուրիշներ էլ, ովքեր հիշել են իրենց պարտականությունները:16

Daytime exterior photo of the Tampico Mexico Temple.

Տաճարում մենք ուխտ ենք կապում, որ «կծառայենք Տիրոջը և կպահենք Նրա պատվիրանները և մեզ անբիծ կպահենք աշխարհից:

Տերը կտա մեզ պարգևներ: Նա կաշխուժացնի մեր մտքերը: Նա կտա մեզ գիտելիք, որը կմաքրի բոլոր դժվարությունները և մեզ կդնի ներդաշնակության մեջ պատվիրանների հետ, որ Նա տվել է մեզ, Նա կտա մեզ գիտելիք, որն այնքան խորապես կարմատավորվի մեր հոգիներում, որ այն երբեք արմատախիլ չի արվի, եթե մենք ուղղակի ձգտենք լույսի և ճշմարտության և հասկացողության, որոնք մեզ խոստացված են, և որը մենք կարող ենք ստանալ, եթե միայն ճշմարիտ և հավատարիմ լինենք յուրաքանչյուր ուխտին և պարտականությանը, որը կապված է Հիսուս Քրիստոսի ավետարանի հետ:17

Այն մեծ խոստումը, որ տրված է այս Եկեղեցու անդամներին, ովքեր կամենում են մնալ օրենքում և պահել Տիրոջ պատվիրանները, այն է, որ նրանք պիտի ոչ միայն մի տեղ ստանան Աստծո թագավորությունում, այլ որ նրանք նաև ունենան Հոր և Որդու ներկայությունը, և դա բոլորը չէ, քանզի Տերը խոստացել է, որ այն ամենը, ինչ Նա ունի պիտի տրվի նրանց [տես ՎևՈՒ 84.33–39]:18

Այդ պատվիրաններին հնազանդության միջոցով, որոնք սահմանված են Հիսուս Քրիստոսի Ավետարանում, և շարունակելով հնազանդվել, մենք կստանանք անմահություն, փառք, հավերժական կյանք և կբնակվենք Հայր Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի ներկայությամբ, որտեղ մենք իսկապես կճանաչենք նրանց:19

Եթե մենք քայլենք առաքինության և սրբության ուղիներով, Տերը դուրս կթափի Իր օրհնությունները մեզ վրա այնչափ, որ երբեք չենք էլ պատկերացրել, որ հնարավոր է: Մենք հենց իրականում ինչպես Պետրոսն է ասել.«ընտիր ազգ ենք, թագաւորական քահանայութիւն, սուրբ ազգ, սեփհական ժողովուրդ» (Ա Պետ. Բ.9): Եվ մենք կլինենք սեփական, որովհետև մենք նման չենք լինի մյուս մարդկանց, ովքեր չեն ապրում ըստ այս չափանիշների:

Որպես Տիրոջ ծառաներ՝ մեր նպատակն է քայլել այն ուղով, որ Նա է պատրաստել մեզ համար: Մենք ոչ միայն ցանկանում ենք անել և ասել այն, ինչ կգոհացնի Նրան, այլ մենք ձգտում ենք այնպես ապրել, որ մեր կյանքը նման լինի Նրա կյանքին:

Նա ինքն է կատարյալ օրինակ հանդիսանում մեզ համար բոլոր բաներում և ասել է մեզ. «Հետևեք ինձ»: Իր Նեփիացի աշակերտներից Նա հարցրել է. «Ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ճիշտ ինչպես ես եմ» (3 Նեփի 27.27):

Այժմ մենք զբաղված ենք աշխարհում ամենամեծ աշխատանքով: Այս քահանայությունը, որը մենք ունենք, Տիրոջ զորությունն է և իշխանությունը, և նա խոստացել է մեզ, որ եթե մեծարենք մեր կոչումները և քայլենք լույսի մեջ, ինչպես Նա է լույսի մեջ, մենք կարող ենք ունենալ հավերժական փառք և պատիվ Նրա հետ Իր Հոր թագավորությունում:

Այդպիսի փառահեղ հույսով մեր առջևում, կարո՞ղ ենք անել ավելի քիչ, քան աշխարհի չար ուղիները թողնելը: Միթե՞ մեր կյանքում առաջին տեղում չենք դնի Աստծո թագավորության բաները: Միթե՞ մենք չենք ապրի յուրաքանչյուր խոսքով, որ դուրս է գալիս Նրա բերանից:20

Ես վկայում եմ, որ Տերը խոսել է մեր օրերում. որ Նրա ուղերձը հույսի և ուրախության և փրկության ուղերձ է, և ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք քայլեք երկնքի լույսի մեջ, հավատարիմ լինեք ձեզ վստահված բաներին և պահեք պատվիրանները, դուք կունենաք խաղաղություն և ուրախություն այս կյանքում և հավերժական կյանք գալիք աշխարհում:21

Պահե՛ք պատվիրանները: Քայլե՛ք լույսի մեջ: Համբերե՛ք մինչև վերջ: Հավատարի՛մ եղեք ամեն ուխտին և պարտավորությանը, և Տերը կօրհնի ձեզ՝ ձեր ամենասիրված երազանքներից վեր:22

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Վերանայեք «Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից» բաժնի վերջում գտնվող պատմությունը: Ինչո՞ւ են մեր զգացումներն ավետարանի վերաբերյալ փոխվում, երբ ձգտում ենք պահել պատվիրանները:

  • Ի՞նչ եք սովորում սուրբ գրությունների հատվածներից, որոնք մեջբերվում են բաժին 1-ում:

  • Ինչպե՞ս է մեր հնազանդությունը պատվիրաններին Հիսուս Քրիստոսի հանդեպ սիրո արտահայտություն: Ինչպե՞ս է այն Նրա քավող զոհաբերության հանդեպ երախտագիտության արտահայտություն: Ինչպե՞ս է այն երկրպագության արտահայտություն (տես բաժին 2):

  • Խորհեք 3–րդ բաժնի ուսմունքների մասին: Ինչո՞ւ է սխալ՝ ակնկալել, որ Տերը կօրհնի մեզ, եթե մենք չենք ձգտում հնազանդ լինել:

  • Ինչպե՞ս է ձեզ համար օգտակար իմանալ, որ դուք չպետք է ակնկալեք կատարյալ դառնալ միանգամից կամ նույնիսկ այս կյանքում (տես բաժին 4): Մտածեք թե ինչ կարող եք դուք անել յուրաքանչյուր օր, Տիրոջ օգնությամբ, որպեսզի մնաք «կատարելության ճանապարհին»:

  • Բաժին 5-ում Նախագահ Սմիթը թվում է առնվազն 10 ուղիներ, որոնցով Տերը կօրհնի մեզ, երբ մենք պահենք պատվիրանները: Ի՞նչ փորձառություններով կարող եք կիսվել, որոնց ժամանակ դուք ստացել եք այս օրհնություններից մի քանիսը:

Առնչվող սուրբ գրություններ

Մատթեոս Դ.4, 2 Նեփի 31.19–20, Օմնի 1.26, ՎևՈՒ 11.20, 82.8–10, 93.1, 130.20–21, 138.1–4

Օգնություն ուսուցչին

«Խնդրեք մասնակիցներից կիսվել, թե ինչ են սովորել գլխի իրենց անձնական ուսումնասիրությունից: Օգտակար կարող է լինել կապվել մի քանի մասնակցի հետ շաբաթվա ընթացքում և խնդրել, որ նրանք պատրաստված գան կիսվելու նրանով, ինչ սովորել են» (էջ X այս գրքում):

Հղումներ

  1. In Conference Report, Oct. 1969, 110.

  2. Francis M. Gibbons, Joseph Fielding Smith: Gospel Scholar, Prophet of God (1992), 313.

  3. In Conference Report, Oct. 1935, 12.

  4. “Justice for the Dead,” Ensign, Mar. 1972, 2.

  5. In “President Smith’s Last Two Addresses,” Ensign, Aug. 1972, 46.

  6. “I Know That My Redeemer Liveth,” Ensign, Dec. 1971, 27.

  7. In Conference Report, Apr. 1967, 121–22.

  8. In Conference Report, Oct. 1935, 15.

  9. In Conference Report, Oct. 1935, 15.

  10. In Conference Report, Oct. 1944, 144–45.

  11. In Conference Report, Apr. 1927, 111–12.

  12. “President Joseph Fielding Smith Speaks on the New MIA Theme,” New Era, Sept. 1971, 40.

  13. In Conference Report, Oct. 1941, 95.

  14. “The Virtue of Obedience,” Relief Society Magazine, Jan. 1968, 5.

  15. In Conference Report, Apr. 1911, 86.

  16. “The Pearl of Great Price,” Utah Genealogical and Historical Magazine, July 1930, 103.

  17. “Seek Ye Earnestly the Best Gifts,” Ensign, June 1972, 3.

  18. “Keep the Commandments,” Improvement Era, Aug. 1970, 3.

  19. In Conference Report, Oct.1925, 116.

  20. “Our Responsibilities as Priesthood Holders,” Ensign, June 1971, 50.

  21. In Conference Report, British Area General Conference 1971, 7.

  22. “Counsel to the Saints and to the World,” Ensign, July 1972, 27.