Նախագահների ուսմունքները
Գլուխ 6. Հաղորդության կարևորությունը


Գլուխ 6

Հաղորդության կարևորությունը

«Այս խորհրդանիշներից ճաշակելը ամենասուրբ և սրբազան արարողություններից մեկն է Եկեղեցում»:

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից

1929թ. հոկտեմբերի 5-ին որպես Առաքյալ 19 տարվա ծառայությունից հետո, Երեց Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը կանգնեց Սոլթ Լեյքի Թաբերնաքլում հաղորդելու գերագույն համաժողովի իր 39–րդ ելույթը: Նա ասաց. «Կան մեկ կամ երկու մտքեր, որոնք ես կկամենայի ներկայացնել կապված հաղորդության հարցի հետ, ավելի մասնավորապես կապված ժողովների հետ, որոնք հիմնադրվել են Եկեղեցում հայտնությամբ, Տիրոջ պատվիրանով, ճաշակելու այս խորհրդանիշներից, որոնք ներկայացնում են Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը»: Որպես այս թեմայի նախաբան նա կիսվեց հաղորդության վերաբերյալ իր զգացումներով.

«Իմ կարծիքով հաղորդության ժողովը ամենասրբազանն է, ամենասուրբը Եկեղեցու բոլոր ժողովներից: Երբ ես մտածում եմ Փրկչի և Նրա առաքյալների հավաքույթի մասին այդ հիշարժան գիշերը, երբ Նա ներկայացրեց հաղորդությունը, երբ ես մտածում եմ այդ հանդիսավոր առիթի մասին, սիրտս լցվում է զարմանահրաշ և հուզումնալի զգացումներով:

Այնտեղ Փրկիչն ուսուցանեց նրանց Իր գալիք զոհաբերության մասին, որը նրանք իրենց շփոթության մեջ չկարողացան հասկանալ: Նա հստակորեն ասաց նրանց Իր մահվան մասին և որ պետք է հեղվեր Նրա արյունը և դա ասվեց աշխարհի մեղքերի համար Իր տվայտանքի այդ ժամին: Դա շատ հանդիսավոր առիթ էր, այնտեղ հաստատվեց հաղորդությունը, և աշակերտներին պատվիրվեց հաճախ ժողովվել միասին և հիշել Հիսուս Քրիստոսի մահն ու տառապանքները, քանի որ Նրա զոհաբերությունը աշխարհի փրկագնման համար էր:

Նա պատրաստվում էր Իր վրա վերցնել անկման հետևանքով աշխարհի վրա բերված պարտքը վճարելու պատասխանատվությունը, որպեսզի մարդիկ կարողանային փրկագնվել մահից և դժոխքից: Նա ուսուցանել էր մարդկանց, որ Ինքը պետք է բարձրացվեր, որպեսզի բոլոր մարդկանց կարողանար ձգել Իր մոտ և որ բոլորը, ովքեր կապաշխարեին և կհավատային Իրեն, պահելով Իր պատվիրանները, չպիտի տառապեն, քանի որ Նա վերցնելու էր Իր վրա նրանց մեղքերը»:1

Jesus Christ depicted with the Apostles at the Last Supper. The Apostles are gathered around a table. Christ is standing before them and breaking bread as He institutes the sacrament.

«Այս արեք ի հիշատակ ինձ» (Ղուկաս ԻԲ.19):

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները

1

Տերը պատվիրել է մեզ հաճախ հանդիպել հաղորդությունից ճաշակելու համար:

Այս խորհրդանիշները ճաշակելը [հացն ու ջուրը] ամենասուրբ և սրբազան արարողություններից մեկն է Եկեղեցում՝ մի արարողություն, որը փոխարինեց զատկի գառի մորթելն ու ուտելը, որը [խորհրդանշում էր] մեր Քավիչի զոհաբերությունը խաչի վրա… Եգիպտոսից ելիցի ժամանակից մինչև մեր Քավիչի խաչելությունը, Իսրայելացիներին պատվիրվում էր պահել զատիկը ամեն տարվա որոշակի ժամանակ: Նախքան խաչելությունը, այդ հանդիսավոր գիշերը Տերը փոխեց այս արարողությունը և դրա փոխարեն տվեց հաղորդությունը: Մեզ պատվիրվել է հաճախ հանդիպել, ոչ թե պարզապես տարին մեկ անգամ, և գնալ աղոթքի տուն և այնտեղ հիշել մեր Քավիչին և ուխտեր կապել Նրա հետ՝ հաճախ ճաշակելով այդ սուրբ արարողությունից:2

Մարդը, որը բացակայում է հաղորդության ժողովից շաբաթ շաբաթի ետևից և ամիս ամսի ետևից, երբ ոչինչ չի խանգարում նրան գալ, հավատարիմ չէ ճշմարտությանը: Նա չի սիրում այն: Եթե նա սիրեր, նա ներկա կլիներ ճաշակելու այդ խորհրդանիշներից՝ մի փոքրիկ կտոր հաց, մի փոքրիկ բաժակ ջուր: Նա կկամենար անել այդ՝ ցույց տալու իր սերը ճշմարտության հանդեպ և իր հավատարիմ ծառայությունը Աստծո Որդուն:3

Մեզ կոչ է արվել հիշել այս մեծ իրադարձությունը [Հիսուս Քրիստոսի Քավությունը] և պահել այն մտքում անընդհատ: Այս նպատակով մենք կանչվում ենք շաբաթը մեկ անգամ ճաշակել այս խորհրդանիշներից, վկայելով, որ մենք իսկապես հիշում ենք մեր Տիրոջը, որ մենք կամենում ենք վերցնել Նրա անունը մեզ վրա, և որ մենք կպահենք Նրա պատվիրանները: Եթե մենք սիրում ենք Տիրոջը, մենք ներկա կլինենք այս ժողովներին՝ երկրպագության ոգով և աղոթքով, հիշելով Տիրոջը և այն ուխտը, որը մենք պետք է նորգենք ամեն շաբաթ այս հաղորդության միջոցով, ինչպես Նա է պահանջել մեզանից:4

2

Մենք ճաշակում ենք հաղորդությունից ի հիշատակ Հիսուս Քրիստոսի Քավության:

Եկեղեցու անդամների պարտականությունն է խոնարհաբար և հավատարմորեն քայլել Հիսուս Քրիստոսի Քավության գիտության և հասկացողության մեջ… Ես ունեմ զգացողություն, կկամենայի սխալ լինել, բայց չեմ կարծում որ սխալ եմ, որ Եկեղեցու անդամների շատ շատ մեծ տոկոսը չի գիտակցում, թե ինչ է նշանակում ուտել մի փոքրիկ հացի փշուր, խմել մի փոքրիկ բաժակ ջուր ի հիշատակ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի արյան հեղման և խաչի վրա Նրա զոհաբերության:

Թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել [հացի] օրհնության վրա: Ես կկարդամ այն խոնարհաբար, որպեսզի մենք հասկանանք թե ինչ է նրանում.

«Ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, խնդրում ենք քեզ, քո Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, օրհնիր և սրբացրու այս հացը բոլոր նրանց հոգիների համար, ովքեր ճաշակում են այն, որ նրանք կարողանան ուտել, ի հիշատակ Որդուդ մարմնի, և վկայեն քեզ, ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, որ նրանք հոժար են իրենց վրա վերցնել անունը քո Որդու և միշտ հիշել նրան և պահել նրա պատվիրանները, որոնք նա տվել է իրենց. որպեսզի նրանք նրա Հոգին միշտ իրենց հետ ունենան: Ամեն» (ՎևՈւ 20.75–77):

Ուտել ի հիշատակ Նրա: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ես պետք է ուղղակի հիշեմ, որ մոտ 2,000 տարի առաջ ամբարիշտ մարդիկ բռնեցին Նրան, կախեցին խաչից, գամեր խփեցին նրա ձեռքերին և ոտքերին և թողեցին այնտեղ որ մահանար: Ինձ համար դա շատ ավելի խորն իմաստ ունի, քան դա: Հիշել նրան՝ թե ինչո՞ւ էր Նա խաչի վրա: Նրա խաչի վրա լինելը ի՞նչ բարիք է շնորհում ինձ: Ի՞նչ տառապանքով Նա անցավ խաչի վրա, որ ես փրկագնվեի կամ հանգստանայի իմ մեղքերից:

Դեհ, բնականաբար, մարդ կարող է մտածել. «Նրա ձեռքերի և ոտքերի մեջ գամեր խփեցին և Նա կախված մնաց այնտեղ մինչև որ մահացավ… Ուրիշ ինչի՞ համար նա տառապեց: Սա մի բան է, որն, իմ կարծիքով, մեզանից շատերն աչքաթող են անում: Ես համոզված եմ, որ Նրա մեծագույն տառապանքը գամերի մեխելուց չէր Նրա ձեռքերում և ոտքերում և խաչից կախվելուց, որքան էլ որ ցավատանջ և սոսկալի էր դա: Նա կրում էր մեկ այլ բեռ, որը շատ ավելի կարևոր էր և ցավագին: Ինչպե՞ս: Մենք չենք հասկանում հստակորեն, բայց ես մի աղոտ պատկերացում ունեմ դրա մասին:5

Մեզանից չկա մեկը, որ արած չլինի մի սխալ բան և ապա զղջացած լինի և ցանկացած, որ արած չլիներ: Հետո մեր խիղճը տանջել է մեզ և մենք շատ շատ թշվառ ենք զգացել: Դուք անցե՞լ եք այդպիսի փորձառությամբ: Ես անցել եմ… Բայց այստեղ մենք տեսնում ենք Աստծո Որդուն, իմ օրինազանցությունների և ձեր օրինազանցությունների բեռը կրելիս… Նրա մեծագույն տանջանքը գամերը չէին ձեռքերում կամ Նրա ոտքերում, որքան էլ որ ցավալի էին դրանք, այլ մտավոր տանջանքն էր՝ ինչ-որ մի ձևով, որն ինձ համար պարզ չէ: Բայց Նա կրեց բեռը՝ մեր բեռը: Ես ավելացրել եմ նրա բեռըինչ-որ, նույնպես և դուք եք ավելացրել դրան: Նույնպես և բոլոր մյուսները: Նա վերցրեց այն իր վրա՝ վճարելու գինը, որ ես խույս տամ, որ դուք խույս տաք պատժից՝ այն պայմանով, որ մենք կընդունենք Նրա ավետարանը և կլինենք ազնիվ և հավատարիմ դրանում:

Արդ, սա է այն, ինչի մասին ես փորձում եմ մտածել: Սա է այն, ինչի մասին ես հիշում եմ՝ ցավատանջ տվայտանքը, երբ Նա Իր աղոթքում աղաղակում էր առ Հայրը՝ խնդրելով, որ այդ բաժակն անցներ: Նա չէր աղերսում պարզապես հանգստության համար գամերը խրելիս Իր ձեռքերի և Իր ոտքերի մեջ, Նա ավելի խիստ տանջանքի մեջ էր, քան այդ բոլորը, ինչ-որ կերպ, որը ես չեմ հասկանում:6

Անհնարին է թույլ մահկանացուների համար, իսկ մենք բոլորս թույլ ենք, լիովին հասկանալ Աստծո Որդու տանջանքի չափը: Մենք չենք կարող գիտակցել այն գինը, որ Նա ստիպված էր վճարել: Մարգարե Ջոզեֆ Սմիթին Նա ասել է.

«Քանզի ահա, ես Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն. բայց, եթե չապաշխարեն, նրանք պետք է տառապեն, ճիշտ ինչպես ես. Տառապանք, որը ստիպեսց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե մարմնով, թե հոգով, և ես ցանկացա, որ գուցե չխմեմ դառը բաժակը և ընկրկեմ, այնուամենայնիվ, փառքը լինի Հորը, և ես ճաշակեցի ու ավարտեցի իմ նախապատրաստույունները մարդկանց զավակների համար» (ՎևՈւ 19.16-19):

Սակայն մեր ըմբռնման սահմաններում է իմանալ և գիտակցել, որ Նրա զոհաբերության այս ցավատանջ տվայտանքը բերեց մեզ մեծագույն օրհնություն, որը հնարավորինս կարող էր տրվել: Դեռ ավելին, մենք կարող ենք հասկանալ, որ այդ ծայարահեղ տառապանքը, որը վեր էր մահկանացու մարդու ուժից, ինչպես իրականացնելն, այնպես էլ դիմանալը, նախաձեռնվեց այն մեծ սիրո շնորհիվ, որ Հայրն ու Որդին ունեին մարդկության հանդեպ: …

… Եթե մենք լիովին գնահատենք այն բազում օրհնությունները, որոնք մերն են մեզ համար արված քավութան շնորհիվ, չկա ոչինչ, որ Տերը խնդրի մեզանից, որ մենք մեծ ցանկությամբ և պատրաստակամությամբ չանենք:7

Ես համոզված եմ, եթե կարողանայինք պատկերացնել մեր առջև, ինչպես ես եմ բազմաթիվ անգամներ փորձել անել, այն հանդիսավոր առիթը, երբ Փրկիչը հանդիպեց Իր առաքյալներին, եթե մենք կարողանայինք տեսնել նրանց այնտեղ հավաքված, Տերը Իր տխրության մեջ, վշտանալով աշխարհի մեղքերի համար, վշտանալով Իր առաքյալներից մեկի համար, որը պետք է դավաճաներ Իրեն, սակայն ուսուցանելով այդ տասնմեկ տղամարդկանց, ովքեր սիրում էին Նրան և ուխտ կապում նրանց հետ, ես համոզված եմ, մենք կզգայինք մեր սրտում, որ երբեք չէինք լքի Նրան: Եթե կարողանայինք տեսնել նրանց այնտեղ հավաքված և կարողանայինք հասկանալ բեռան ծանրությունը, որը մեր Տիրոջ վրա էր, և իրենց ընթրիքից հետո և օրհներգ երգելով նրանց առաջ գնալը, Տերը մատնվելու, ծաղրվելու և մտրակվելու, աշակերտները լքելով Նրան Իր փորձության ամենախորը ժամին, եթե մենք հասկանայինք բոլոր այս բաները, չնայած դա աղոտ լինի, և դա աղոտ պիտի լինի, համոզված եմ, իմ եղբայրներ և քույրեր, մենք հավերժ ավելի կցանկանայինք քայլել ճշմարտության լույսի մեջ: Եթե կարողանայինք տեսնել մարդկանց Փրկչին պարտեզում տառապելիս և խաչի վրա և կարողանայինք լիովին հասկանալ այն ամենը, ինչ դա նշանակում է մեզ համար, մենք կցանկանայինք պահել Նրա պատվիրանները և մենք կսիրեինք Տիրոջը՝ մեր Աստծուն, ողջ մեր սրտով, մեր ողջ զորությամբ, մտքով և ուժով և Հիսուս Քրիստոսի անունով կծառայեինք Նրան:8

3

Մեր պարտականությունն է լրջորեն մտածել այն ուխտի մասին, որ մենք կապում ենք, երբ ճաշակում ենք հաղորդութունից:

Ես կցանկանայի, որ մենք կարողանանք Եկեղեցու անդամներին ավելի հստակորեն հասկացնել այն ուխտերը, որ նրանք կապում են, երբ ճաշակում են հաղորդությունից մեր հաղորդության ժողովներում:9

A woman taking the sacrament.

«Ես կցանկանայի, որ մենք կարողանանք Եկեղեցու անդամներին ավելի հստակորեն հասկացնել այն ուխտերը, որ նրանք կապում են, երբ ճաշակում են հաղորդությունից մեր հաղորդության ժողովներում»:

Ես տեսել եմ երկու Եկեղեցու անդամների [հաղորդության ժողովում] միասին նստած, զրույցի բռնված, հացի և ջրի համար օրհնություն խնդրելու ընթացքում դադար տալիս, ապա կրկին իրենց զրույցը շարունակելիս… Դա ինձ համար ապշեցուցիչ էր, և ես համոզված եմ Տիրոջ համար նույնպես:10

Մեր պարտականությունն է ուշադիր և լրջորեն մտածել [հաղորդության] ժողովի աղոթքների բնույթի մասին, երբ դրանք լսում ենք մեր ժողովներում ասվելիս: Կան չորս խիստ կարևոր բաներ, որ մենք ուխտ ենք կապում անել ամեն անգամ, երբ ճաշակում ենք այդ խորհրդանիշներից և ճաշակելիս առկա է գործողություն, որը ցույց է տալիս, որ մենք լիովին պարտավորվում ենք կատարել պարտականությունները և այսպիսով, դրանք դառնում են պարտադիր մեզ համար: Դրանք հետևյալն են.

1. Մենք ուտում ենք՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մարմնի, խոստանալով, որ մենք միշտ կհիշենք խաչի վրա սպանված Նրա վիրավոր մարմինը:

2. Մենք խմում ենք՝ ի հիշատակ արյան, որը հեղվել է աշխարհի մեղքերի համար, որը քավեց Ադամի օրինազանցությունը, և որը ազատում է մեզ մեր սեփական մեղքերից մեր անկեղծ ապաշխարության պայմանով:

3. Մենք ուխտում ենք, որ մենք հոժար կլինենք վերցնել մեզ վրա անունը Որդու և միշտ կհիշենք Նրան: Պահելով այս ուխտը՝ մենք խոստանում ենք, որ մենք կկոչվենք Նրա անունով և երբեք չենք անի որևէ բան, որն ամոթ կբերի կամ նախատինք այդ անվան վրա:

4. Մենք ուխտում ենք, որ կպահենք Նրա պատվիրանները, որոնք Նա տվել է մեզ, ոչ թե մեկ պատվիրանը, բայց որ մենք հոժարակամ կլինենք «ապրել Աստծո բերանից դուրս եկող ամեն մի խոսքով» [ՎևՈՒ 84.44]:

Եթե մենք անենք այս բաները, ապա մեզ խոստացվում է Սուրբ Հոգու շարունակական առաջնորդությունը, և եթե մենք չկամենանք անել այս բաները, մենք չենք ունենա այդ առաջնորդությունը:11

Two dark-haired young men in white shirts and ties bow their heads at the sacrament table to bless the sacrament.

Մեր պարտականությունն է ուշադիր և լրջորեն մտածել [հաղորդության] ժողովի աղոթքների բնույթի մասին, երբ դրանք լսում ենք մեր ժողովներին:

Ես ուզում եմ տալ ձեզ մի քանի հարց և, իհարկե, խոսել Եկեղեցու բոլոր անդամների հետ: Ի՞նչ եք կարծում, երբ մի մարդ գալիս է հաղորդության ծառայության աղոթքի, համեստության և երկրպագության ոգով և ով ճաշակում է այդ խորհրդանիշները, որոնք ներկայացնում են Հիսուս Քրիստոսի մարմինը և արյունը, արդյոք նա գիտակցաբար կխախտի՞ Տիրոջ պատվիրանները: Եթե մարդ լիովին հասկանում է, թե ինչ է նշանակում, երբ նա ճաշակում է հաղորդությունից, որ նա ուխտում է իր վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը և միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները և այս երդումը նորոգվում է շաբաթից շաբաթ, ինչ եք կարծում նա կթերանա՞ վճարել իր տասանորդը: Ինչ եք կարծում այդպիսի մարդը կխախտի՞ հանգստության օրը կամ կանտեսի՞ Իմաստության Խոսքը: Միթե՞ կարծում եք նա կթերանա աղոթքով լի լինել, և որ նա չի կատարի իր քվորումի պարտականությունները և այլ պարտականություններ Եկեղեցում: Ինձ թվում է, որ այդպիսի բան ինչպիսին է այս սրբազան սկզբունքների և պարտականությունների խախտումը, անհնար է, երբ մարդը գիտի, թե ինչ է նշանակում շաբաթից շաբաթ Տիրոջ և սրբերի առջև նման երդումներ տալը:12

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • «Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից» բաժնում Նախագահ Սմիթը կիսվում է իր մտքերով այն ժամանակի մասին, երբ Փրկիչը հաստատեց հաղորդությունը: Ինչո՞ւ է այդ իրադարձությունը կարևոր ձեզ համար:

  • Երբ ուսումնասիրեք 1-ին բաժինը, մտածեք ամեն շաբաթ հաղորդությանը մասնակցելու կարևորության մասին: Ինչպե՞ս կարող եք նախապատրաստվել հաղորդության ժողովի համար: Ի՞նչ կարող են անել ծնողները իրենց երեխաներին օգնելու նախապատրաստվել:

  • Ի՞նչն է ձեր վրա տպավորություն թողնում Նախագահ Սմիթի մտքերից, երբ նա ճաշակեց հաղորդությունից (տես բաժին 2): Ի՞նչ կարող ենք անել հիշելու Փրկչին և Նրա Քավությունը, երբ ճաշակում ենք հաղորդությունից:

  • Ուշադրություն դարձրեք այն ուխտերին, որոնք գրված են բաժին 3-ում: Լուռ խորհեք թե ինչ եք մտածում այդ ուխտերի մասին: Ինչպե՞ս են այս ուխտերը ազդում ձեր կյանքի վրա:

Առնչվող սուրբ գրություններ

Մատթեոս ԻԶ.26–29, Ա Կորնթացիս ԺԱ.23–29, 3 Նեփի 18.1–13, Մորմոն 9.29, Մորոնի 4–5, ՎևՈՒ 20.75–79, 59.9–12

Օգնություն ուսուցչին

«Հանձնարարեք մասնակիցներին կարդալ ընտրված հարցերը գլխի վերջում (կամ անձնապես կամ փոքր խմբերով): Խնդրեք նրանց որոնել ուսմունքներ այն գլխում, որոնք կապված են հարցերի հետ: Ապա հրավիրեք նրանց կիսվել իրենց մտքերով և ներըմբռնումներով խմբի մնացած անդամների հետ» (այս գրքի X էջից):

Հղումներ

  1. In Conference Report, Oct. 1929, 60–61; տես նաև Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, 3 vols. (1954–56), 2: 340–41.

  2. “Importance of the Sacrament Meeting,” Relief Society Magazine, Oct. 1943, 590; տես նաև Doctrines of Salvation, 2: 339–40.

  3. Seek Ye Earnestly, comp. Joseph Fielding Smith Jr. (1972), 99.

  4. In Conference Report, Oct. 1929, 61; տես նաև Doctrines of Salvation, 2: 341.

  5. “Fall–Atonement–Resurrection–Sacrament,” address delivered at the Salt Lake City Utah University Institute of Religion, Jan. 14, 1961, 7–8.

  6. “Fall–Atonement–Resurrection–Sacrament,” 8.

  7. “Importance of the Sacrament Meeting,” 591–92.

  8. In Conference Report, Oct. 1929, 63; տես նաև Doctrines of Salvation, 2: 347.

  9. “Fall–Atonement–Resurrection–Sacrament,” 7.

  10. Seek Ye Earnestly, 122.

  11. “Importance of the Sacrament Meeting,” 591.

  12. In Conference Report, Oct. 1929, 62–63; տես նաև Doctrines of Salvation, 2: 346.