Նախագահների ուսմունքները
Գլուխ 9. Մորմոնի Գրքի վկաները


Գլուխ 9

Մորմոնի Գրքի վկաները

«Ինձ թվում է, որ այս Եկեղեցու յուրաքանչյուր անդամ երբեք չի բավարարվի, եթե ժամանակ առ ժամանակ կրկին չկարդա Մորմոնի Գիրքը և խորապես չխորհի դրա մասին, որպեսզի կարողանա վկայել, որ այն իսկապես գրված է Ամենազորի ներշնչմամբ, և որ այդ պատմությունը ճշմարիտ է»:

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը ծառայեց որպես Եկեղեցու Պատմաբան և Մատենագիր 1921թ. մարտից մինչև 1970թ. փետրվար ամիսը: Այս պաշտոնում ծառայելիս նա օժանդակում էր Եկեղեցու համար պատմական նշանակություն ունեցող բնագիր փաստաթղթեր ձեռք բերելու գործին: Այդ փաստաթղթերից մեկը Դեյվիդ Ուիթմերի ստորագրությամբ ձեռագիր վկայությունն էր, որը Մորմոնի Գրքի երեք հատուկ վկաներից մեկն էր: Նախագահ Սմիթը արտոնություն ունեցավ նաև աշխատել Օլիվեր Քաուդերիի ձեռագիր վկայության հետ, որը Մորմոնի Գրքի Երեք Վկանից ևս մեկն էր: Այս երկու փաստաթղթերը ձեռքով արտագրելուց հետո Նախագահ Սմիթը կարդաց դրանք առնվազն երկու հասարակական բանախոսությունների ժամանակ՝ մեկը 1939թ մարտին և կրկին 1956թ. Եկեղեցու Գերագույն համաժողովում:

Չնայած Նախագահ Սմիթը զգում էր, որ այս գրված վկայությունները բավականաչափ կարևոր էին կիսվելու համար, նա ավելի հաճախ խոսում էր Մորմոնի Գրքի մասին մեկ այլ վկայության վերաբերյալ՝ իր սեփական վկայության մասին, որը նա ստացել էր շատ առաջ, նախքան Եկեղեցու Պատմաբանի գրասենյակում աշխատելը: Նա ասել է. «Ես սկսեցի կարդալ Մորմոնի Գիրքը, նախքան բավականաչափ մեծացա սարկավագ դառնալու համար և «Ես սկսել եմ կարդալ Մորմոնի Գիրքը այն տարիքում, երբ դեռ չէի կարող սարկավագ դառնալ, և այդ ժամանակից ի վեր շարունակում եմ կարդալ այն, և գիտեմ, որ այն ճշմարիտ է»:1 «Ես կարդացել եմ այն շատ, շատ անգամներ, ասել է նա Վերջին Օրերի Սրբերին, Ես չեմ կարդացել այն բավականաչափ: Այն դեռ պարունակում է ճշմարտություններ, որոնք ես կարող եմ դեռ որոնել և գտնել, քանզի ես դեռ չեմ տիրապետել դրան, բայց ես գիտեմ, որ այն ճշմարիտ է»:2

Կիսվելով Մորմոնի Գրքի վերաբերյալ այս վկայություններով՝ Նախագահ Սմիթի նպատակն էր քաջալերել ուրիշներին ստանալ իրենց անձնական վկայությունները: Նա հայտարարել է. «Ես վկայություն եմ բերում ձեզ, որ Տերը շատ հստակ է դարձրել ինձ համար հայտնությամբ, որը ես եմ ստացել, և ձեզանից շատերը, ովքեր այստեղ ներկա են, նույնպես կարող են վկայություն բերել, որ այս բաները ճշմարիտ են, և դա ամեն անկեղծ անձնավորության արտոնությունն է, որ ձգտի կարդալ աղոթքի ոգով և իմանալու ցանկությամբ, թե արդյոք գիրքը ճշմարիտ է թե ոչ, և նա կստանա այդ վկայությունը խոստման համաձայն, որն արվել է Մորոնիին, ով կնքեց հիշատակարանը՝ ի հայտ գալու Ժամանակների Լրության Տնտեսությունում:3

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները

1

Մորմոնի Գիրքը սրբազան հիշատակարան է, որը պարունակում է հավիտենական ավետարանը և բերում է վկայություն Հիսուս Քրիստոսի մասին:

Մորմոնի Գիրքը Ամերիկյան մայրցամաքի հնադարյան բնակիչների սրբազան պատմությունն է, և պարունակում է նրանց մարգարեների կանխագուշակումները, Տիրոջ պատվիրանները նրանց և այդ հնադարյան ժողովուրդների պատմությունն ու ճակատագիրը: Սա Ամերիկյան սուրբ գրության մի հատոր է և ճիշտ նույնքան սրբազան է և ոգեշնչված, որքան որ Աստվածաշունչն է, որը պարունակում է Եբրայեցի ցեղի սրբազան հիշատակարանները արևելյան կիսագնդում:4

Նեփիացի մարգարեները աղոթքով լրջորեն ձգտում էին, որ իրենց գրվածքները պահպանվեին ի հայտ գալու և խոսելու կարծես թե դրանք մեռածների կողմից լինեն, բերելու վկայություն Լեքիի մնացորդներին, ինչպեսև հրեաներին ու հեթանոսներին, որ Աստված հայտնի էր դարձրել իրենց՝ Ավետարանի լրիվությունը: Նրանց բուռն ցանկությունը նրանում էր, որ այս վերջին օրերին մարդիկ գուցե բերվեին ապաշխարության և հավատքի առ Աստված՝ շատ դարեր առաջ այս Նեփիացի մարգարեներին տրված վկայությունների միջոցով: Փաստորեն, մենք իմանում ենք Մորմոնի Գրքի միջոցով, որ այս է հիմնական նպատակը Մորմոնի Գրքի, ինչպես նշվում է դրա շատ հատվածներում: …

… Տերը շատ հստակ դարձրեց Նեփիացի մարգարեներին, որ նրանց պատմությունը և մարգարեությունները կպահպանվեն՝ ի հայտ գալու վերջին օրերին, որպես վկայություն Հիսուս Քրիստոսի համար և հաստատելու ժողովրդի մեջ Իր Ավետարանը: Նեփին մարգարեացավ Հեթանոսներին և Հրեաներին մեր օրերի մասին և թողեց նրանց իր վկայությունը շատ արտահայտիչ և ազդեցիկ ձևով (2 Նեփի 33): Մորոնին արեց նույնը (Մորոնի 10.24–34):5

Նեփին՝ Իսրայելացիների գաղութի ամենավաղ մարգարեներից մեկը, կանխագուշակել էր մոտավորապես վեց հարյուր տարի քրիստոնեական դարաշրջանից առաջ, որ երբ իր ժողովրդի պատմությունը պարունակող հիշատակարնները կհայտնաբերվեն փոշուց, դա կլինի այնպիսի օրերում, երբ մարդիկ «[կժխտեն] Աստծո զորությունը, Սուրբին Իսրայելի». և նրանք կասեն . «Լսեք մեզ և լսեք մեր ցուցումը. քանզի ահա, այսօր Աստված չկա, քանզի Տերը և Քավիչն արել է իր գործը, և նա տվել է իր զորությունը մարդկանց» [2 Նեփի 28.5]: Բացի այդ, շատերը նրանց մեջ կասեն, երբ նրանց ներկայացվի արևմտյան այս աշխարհի մարդկանց պատմությունը պարունակող մի նոր սուրբ գրության հատոր. «Աստվածաշունչ, Աստվածաշունչ: Մենք ունենք Աստվածաշունչ և չի կարող լինել որևէ այլ Աստվածաշունչ» [2 Նեփի 29.3]:

… Սուրբ գրության այս նոր հատորը պետք է լինի մի վկայություն, ոչ միայն Քրիստոսի համար և պարունակի հավիտենական Ավետարանը, այլ պետք է նաև լինի վկայություն հրեական սուրբ գրությունների՝ Աստվածաշնչի, և այս երկու հիշատակարանները, համաձայն Նեփիի, նրա հոր և նաև Հովսեփի՝ Իսրայելի որդու մարգարեության, պիտի միասին աճեին բերելով վկայություն հավիտենական ավետարանի մասին [տես 2 Նեփի 3.11–13, 29.10–14]: Որպես այդպիսի վկա՝ այս հիշատակարանները այսօր կանգնում են վկայելով ճշմարտությունը՝ ի դատապարտություն բոլորին, ովքեր ժխտում են նրանց ուսմունքները:6

Ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը թարգմանել է Մորմոնի Գիրքը Աստծո պարգևով ու զորությամբ, և որ այն ի հայտ է եկել «որպեսզի համոզի հրեային և հեթանոսին, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Հավերժական Աստվածը, որն իրեն հայտնում է բոլոր ազգերին» [տես Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը]:7

2

Համաձայն վկաների օրենքի, Տերը կանչեց հատուկ վկաներ՝ Մորմոնի Գրքի մասին վկայելու համար:

Կա հատուկ սահմանված օրենք սուրբ գրություններում, որը կառավարում է վկայությունը և վկաների նշանակումը: Տերը միշտ հետևել է այդ օրենքին, երբ նոր հայտնություն է պարգևել ժողովրդին:8

Բոլոր դարերի ընթացքում այս օրենքը [վկաների օրենքը] եղել է հաստատուն և հստակ: Եթե մենք ունենայինք կատարյալ հիշատակարաններ բոլոր դարերի համար, մենք կգտնեինք, որ երբ Տերը հիմնադրել է տնտեսություն, եղել են մեկից ավելի վկաներ, ովքեր վկայել են Իր մասին: Պողոսը, գրելով Կորնթացիներին, ասել է. «Երկու կամ երեք վկաների բերանից ամեն բան կհաստատվի» [Բ Կորնթացիս ԺԳ.1]:9

Մորմոնի Գրքի ի հայտ գալու վերաբերյալ Տերն ասել է, որ Նա կընտրի վկաներ: Պետք է լինեն երեք հատուկ վկաներ, որոնք պետք է վկայություն տան աշխարհին, և նա ասել է.

«Եվ չկա մեկ ուրիշը, որը կտեսնի այն, բացի մի քանիսից, Աստծո կամքի համաձայն վկայություն բերելու համար մարդկանց զավակներին, նրա խոսքի վերաբերյալ. Քանզի Տեր Աստված ասել է, որ հավատարիմների խոսքերը կխոսվեն, կարծես թե դրանք մեռածների կողմից լինեն:

Ուստի, Տեր Աստված կսկսի առաջ բերել գրքի խոսքերը. և նա կհաստատի իր խոսքն այնքան շատ վկաների բերանով, որքան նրան բարի կթվա. և վայ լինի նրան, որ մերժում է Աստծո խոսքը» (2 Նեփի 27.13–14):10

Joseph Smith and two of the Three Witnesses kneel in the forest while an angel stands before them holding the opened gold plates.

Հրեշտակը ցույց տվեց ոսկե թիթեղները Օլիվեր Քաուդերիին և Դեյվիդ Ուիթմերին, Երեք Վկաներից երկուսին, Ջոզեֆ Սմիթի ներկայությամբ: Հրեշտակը հետագայում ցույց տվեց թիթեղները Մարտին Հարրիսին՝ երրորդ վկային:

Երեք մարդիկ, ովքեր կանչվել էին ծառայելու որպես հատուկ վկաներ Աստծո զորությամբ Մորմոնի Գրքի ի հայտ գալու մասին, Օլիվեր Քաուդերին էր, Դեյվիդ Ուիթմերը և Մարտին Հարրիսը… Նրանք ընկերակցեցին Ջոզեֆ Սմիթի հետ այս տնտեսությունում այս սքանչելի գործը հաստատելիս: …

Նրանց վկայությունն այն է, որ նրանք ստացան այցելություն մի հրեշտակի կողմից Տիրոջ ներկայությունից, որը դրեց նրանց առջև ոսկե հիշատակարանը, որտեղից Մորմոնի Գիրքը թարգմանվեց և ուսուցանվեց նրանց: Նրանք տեսան թիթեղների վրայի փորագրությունները, երբ թիթեղները մեկ առ մեկ շրջվեցին նրանց առջև և Աստծո ձայնը լսվեց նրանց կողմից, հայտարարելով երկնքից, որ թարգմանությունը Աստծո պարգևով և զորությամբ է և պատվիրելով նրանց վկայություն բերել դրա մասին ողջ աշխարհին: Այս երեք վկաները ձախորդության, հալածանքի և կյանքի բոլոր փոփոխությունների ընթացքում միշտ մնացին հավատարիմ իրենց վկայությանը, որ նրանք տեսել էին թիթեղները հրեշտակի ներկայությամբ և լսել էին Աստծո ձայնը, որ նրանց հետ խոսում էր երկնքից:

Եղան ևս ութ վկաներ, ովքեր նույնպես տեսան թիթեղները, ձեռքով շոշափեցին, մանրամասն զննեցին դրանց վրայի փորագրությունները, երբ Ջոզեֆ Սմիթը նրանց ցույց տվեց դրանք: Նրանց վկայությունը տրվեց նաև աշխարհին և հայտնվում է Մորմոնի Գրքի յուրաքանչյուր հրատարակության մեջ: Բոլոր այդ ութ մարդիկ իրենց վկայությանը հավատարիմ մնացին մինչև մահ:

Այս տասներկու վկաները [ներառյալ Ջոզեֆ Սմիթը], որոնցից չորսը տեսան հրեշտակներ և ունեցան երկնային այցելուներ, իսկ ութը, ովքեր տեսան հիշատակարանը, երբ այն ցույց տրվեց նրանց Ջոզեֆ Սմիթի կողմից, ըստ երևույթի, այն բոլորն էին, ում միջոցով Տերը անհրաժեշտ համարեց հաստատել Մորմոնի Գրքի ճշմարտությունը, ինչպես խոստացել էր Նեփիի միջոցով, որ կաներ: «Եվ վայ լինի նրան, ով ժխտում է Աստծո խոսքը»: Այս մարդկանց վկայություններն ավելի քան բավարարում են օրենքը:11

The eight witnesses around Joseph Smith as he shows them the gold plates.

Ջոզեֆ Սմիթը ցույց տվեց ոսկե թիթեղները Ութ Վկաների:

Ջոզեֆ Սմիթը… միայնակ էր առաջին տեսիլքում, միանակ էր, երբ Մորոնին ուղերձ բերեց նրան, մենակ էր, երբ ստացավ թիթեղները, բայց դրանից հետո նա մենակ չէր: Տերը կանչեց այլ վկաներ: Սմիթ տատիկը (Ջոզեֆ Սմիթի մայրը, Լյուսի Մակ Սմիթը) իր պատմության մեջ ասում է, որ Մարգարեն տուն եկավ ուրախությունից արտասվելով, հետո երբ վկաները տեսան թիթեղները Աստծո հրեշտակի ցուցումով, որովհետև, ասաց նա. «Բեռը բարձրացվել է, և ես այլևս մենակ չեմ»:12

3

Երեք վկաները հավատարիմ մնացին Մորմոնի Գրքի իրենց վկայություններին:

Բոլոր երեք [հատուկ] վկաները օտարացան և թողեցին Եկեղեցին: Օլիվեր Քաուդերին և Մարտին Հարրիսը ետ վերադարձան, խոնարհաբար ձգտելով անդամակցություն Եկեղեցում, և երկուսն էլ մահացան լիիրավ անդամակցությամբ: Դեյվիդ Ուիթմերը դուրս մնաց Եկեղեցուց, սակայն այս մարդկանցից բոլոր երեքն էլ հավատարիմ մնացին այն վկայությանը, որ իրենք տվեցին աշխարհին, որը գտնվում է Մորոմնի Գրքի յուրաքանչյուր օրինակում:13

Սա Դեյվիդ Ուիթմերի վկայությունն է, որը տրվել է Ռիչմոնդում՝ Միսսուրի նահանգ, 1881թ. մարտի 19-ին, կրկնօրինակվել է բնօրինակից, որը հրատարկվել էր Ռիչմոնդի Conservator (Կոնսերվատոր) պարբերականում՝ այդ ամսաթվին:

«Բոլոր ազգերին, ցեղերին, լեզուներին և ժողովուրդներին, ում այս գրվածքները կհասնեն:

Ոմն Ջոն Մերֆի Պոլոյի կողմից [Քոլդուել գավառից], Միսսուրի, ներկայացվել է, որ ես, անցած ամառ նրա հետ զրուցելիս, հրաժարվել եմ իմ վկայությունից, որպես Մորոմնի Գրքի երեք վկաներից մեկը—

Այդ պատճառով, որպեսզի նա հասկանա ինձ այժմ, եթե նա չի հասկացել այն ժամանակ, և որպեսզի աշխարհը կարողանա իմանալ ճշմարտությունը, ես կամենում եմ այժմ՝ լինելով իմ կյանքի մայրամուտին, և Աստծո երկյուղով, մեկընդմիշտ անել այս հրապարակային հայտարարությունը.

Որ ես երբեք որևէ ժամանակ չեմ հրաժարվել այդ վկայությունից կամ դրա որևէ մասից, որն այսքան ժամանակ հրատարկվել է այդ գրքի հետ, որպես երեք վկաներից մեկը:

Նրանք, ովքեր ինձ լավ գիտեն, գիտեն, որ ես միշտ հավատարիմ եմ մնացել այդ վկայությանը: Եվ որպեսզի ոչ մի մարդ չմոլորեցվի կամ կասկածի իմ ներկա հայացքների վերաբերյալ այդ հարցի առնչությամբ, ես այժմ կրկին հաստատում եմ ճշմարտությունը բոլոր իմ հայտարարությունների, երբ այն ժամանակ արել եմ և հրատարակել»:14

Այժմ թույլ տվեք ասել ինչ-որ բան Մարտին Հարրիսի մասին… Չնայած նա շարունակում էր հավատարիմ մնալ Մորոմնի Գրքի իր վկայությանը, նա երկար տարիներ զայրացած էր Եկեղեցու վրա: Բայց որոշ ժամանակ անց, երբ Սրբերը եկան Յուտա մեր լավ եղբայրներից մի քանիսը գնացին նրա ետևից, գտան նրան և ջերմացրին ու ետ բերին նրան: Նա եկավ այստեղ [Յուտա], վերամկրտվեց և այստեղ ապրեց մի քանի տարի, բերելով ականատես լինելու վերաբերյալ իր վկայությունը բնակավայրերում: Նա մահացավ այստեղ և թաղվեց [Կլարկսթունում՝ Յուտա]:

Այժմ հասանք Օլիվեր Քաուդերիին: Իսկ ի՞նչ պատահեց Օլիվեր Քաուդերիի հետ, երեքից ամենակարևորը, որը Ջոզեֆ Սմիթի հետ էր այնքան շատ անգամներ հրեշտակներ հայտնվելիս և բանալիները վերականգնելիս: Իսկ ի՞նչ եղավ նրան: Նա թողեց Եկեղեցին և խիստ դառնացավ, բայց երբեք չհրաժարվեց վկայությունից: Որոշ մարդիկ ասում են, որ նա այդ արել էր, բայց նա այդ չի արել: Նա միշտ հավատարիմ էր այդ վկայությանը: …

… Նավույից Սրբերի դուրս քշվելուց հետո և երբ նրանք տափաստաններում էին և ամեն ինչ թվում էր խիստ մռայլ (Սիդնի Ռիգդոնն ասել էր, որ նրանք գնացել էին իրենց կործանմանը և հույս չկար նրանց համար և լրագրերն ասում էին նրանք չէին կարող գոյատևել), այդ պայմաններում Օլիվեր Քաուդերին խնդրեց ետ գալ Եկեղեցի… Նրան ետ ընդունեցին, և նա պատրաստվում էր միսիա գնալ Մեծ Բրիտանիա, երբ հանկարծակի հիվանդացավ և մահացավ: Նա մահացավ Դեյվիդ Ուիթմերի տանը, վկայություն բերելով ճշմարտության մասին:15

4

Եկեղեցու յուրաքանչյուր անդամ կարող է Մորմոնի Գրքի վկա լինել:

Սրանք բոլոր վկաները չեն, ովքեր կարող են խոսել Ջոզեֆ Սմիթի աստվածային առաքելության մասին կամ Մորմոնի Գրքի ճշմարտության մասին: Խոստումը տրված է Մորմոնի Գրքում, որ բոլորը, ովքեր ցանականում են իմանալ, թե արդյոք այն ճշմարիտ է և պարունակում է Տիրոջ խոսքը, կկարողանան իմանալ, որ այն ճիշտ է, եթե հարցնեն մաքուր սրտով և անկեղծ միտումով, ունենալով հավատք առ Քրիստոս, քանզի Նա հայտնի կդարձնի նրանց Սուրբ Հոգու զորությամբ այդ մասին [տես Մորոնի 10.3–5]: Կան հարյուր հազարավորներ, ովքեր ստուգել են այդ խոստումը և կարող են ողջ անկեղծությամբ ասել, որ նրանք ստացել են այդ գիտելիքը:16

Ես այնպես ամուր համոզված եմ, որ այս Մորմոնի Գիրքը, որից ես կարդացի, Աստծո խոսքն է և հայտնի է դարձվել այնպես, ինչպես Ջոզեֆ Սմիթն է հայտարարելդրա հայտնի դառնալու մասին, ինչպես որ կանգնած եմ այստեղ՝ նայելով ձեր դեմքերին: Յուրաքանչյուր հոգի երկրի երեսին, ով ունի բավականաչափ խելամտություն հասկանալու, կարող է իմանալ այդ ճշմարտությունը: Ինչպե՞ս կարող է նա իմանալ դա: Այն ամենը ինչ նա պետք է անի բանաձևին հետևելն է, որը տրվել է հենց Տիրոջ կողմից, երբ Նա հայտարարեց Հրեաներին, որ նրանք, ովքեր կանեն Իր Հոր կամքը, պիտի իմանան վարդապետության մասին, թե արդյոք այն Աստծուց էր, թե Ինքն իրենից էր խոսում [տես Հովհաննես Է.17]: Իմ վկայությունն է ողջ աշխարհին, որ այս գիրքը ճշմարիտ է …

Ես գիտեմ, որ այս երեք վկաների վկայությունը, որը գրված է Մորմոնի Գրքի յուրաքանչյուր օրինակի վրա, ճշմարիտ է, որ նրանք կանգնեցին Աստծո հրեշտակի ներկայության մեջ, ով հայտարարեց նրանց, որ հիշատակարանը ինչպես որ այն թարգմանված էր, ճիշտ է, որ նրանց վկայությունը, որ Աստված խոսեց նրանց հետ երկնքից, կոչ անելով նրանց վկայություն բերել, որ այդ փաստը ճիշտ է և չկա մի հոգի, ով չկարողանա ստանալ այդ վկայությունը, եթե նա ցանկանում է ստանալ այն, կարդալով այդ գիրքը աղոթքով և հավատարմորեն, ճշմարտությունն իմանալու ցանկությամբ, ինչպես որ Մորոնին է հայտարարել հայտնությամբ: Նա կիմանա ճշմարտության վերականգման մասին այս սուրբ գրությունից, որը տրվել է այս մայրցամաքի հնադարյան բնակիչներին:17

Ինձ թվում է, որ այս Եկեղեցու յուրաքանչյուր անդամ երբեք չի բավարարվի, եթե ժամանակ առ ժամանակ կրկին չկարդա Մորմոնի Գիրքը և խորապես չխորհի դրա մասին, որպեսզի կարողանա վկայել, որ այն իսկապես գրված է Ամենազորի ներշնչմամբ, և որ դրա պատմությունը ճշմարիտ է: …

… Այս Եկեղեցու ոչ մի անդամ չի կարող կանգնել հավանությամբ Աստծո ներկայության մեջ, ով լրջորեն և ուշադիր չի կարդացել Մորմոնի Գիրքը:18

Երբ կարդում եք Մորմոնի Գիրքը, դուք գիտեք, որ կարդում եք ճշմարտությունը: Ինչո՞ւ: Որովհետև Աստված կարգադրել է մարդկանց գրել իրադարձությունները ինչպես որ տեղի են ունեցել և Նա տվել է նրանց իմաստություն և ոգեշնչում անելու այդ: Այսպիսով, հիշատակարանները գրվել են այն մարդկանց կողմից, ովքեր հավատացել են Աստծուն: Այս հիշատակարանները երբեք չեն ընկել ուրացածների ձեռքը, բայց պատմաբանները գրել են և խոսել, երբ նրանք մղվել են Սուրբ Հոգուց, և մենք գիտենք, որ այն, ինչ նրանք գրել են, ճշմարիտ է, որովհետև Տերը դրել է Իր հավանության կնիքը դրա վրա [տեսՎևՈՒ 17.6]:19

5

Երբ մենք շարունակում ենք կարդալ Մորմոնի Գիրքը անկեղծորեն և աղոթքով, այն ավելի ու ավելի է մեզ սիրելի դառնում:

Բոլորը, ովքեր անկեղծորեն կարդում են Մորմոնի Գիրքը, խորը տպավորություն են ստանում դրա էջերի ոգեշնչված բովանդակությունից… Կա ոգեշնչում և խաղաղ ուրախություն և բավարարավածություն, որոնք ուղեկցում են այս գրքի անկեղծ և աղոթքով ընթերցանությունը:20

Hispanic mother and young daughter reading the Book of Mormon.

«Կա ոգեշնչում և խաղաղ ուրախություն և բավարարվածություն, որոնք ուղեկցում են այս գրքի անկեղծ և աղոթքով ընթերցանությանը»:

Երբ կարդում եմ [Մորմոնի Գիրքը], ես ավելի ու ավելի եմ տպավորվում դրա սրբությամբ, ուղերձով, որն այն պարունակում է ի պաշտպանություն Տեր Հիսուս Քրիստոսի առաքելության և ավետարանով, որը վերականգվել է ժամանակների լրության տնտեսությունում հոգիների փրկության համար: Այս հիշատակարանը օրեցօր ավելի ու ավելի սիրելի է դառնում ինձ համար, երբ ես տեսնում եմ, թե ինչպես է մարգարեությունների իրականացումը տեղի ունենում, որոնք արտասանվել են այդ մարգարեների կողմից, ովքեր այժմ խոսում են մեռած տեղից և փոշուց երկրի ազգերի համար, նրանց ապաշխարություն աղաղակելով և կոչ անելով նրանց հավատալ Քրիստոսին:21

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Նախագահ Սմիթն ասել է, որ նա բավականաչափ չի կարդացել Մորմոնի Գիրքը (տես «Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից» բաժինը): Ի՞նչ կարող ենք սովորել այս դիտարկումից:

  • Այս գլխի 1-ին բաժինն ընդգրկում է Նախագահ Սմիթի ուսմունքներից մի քանիսը Մորմոնի Գրքի նպատակների վերաբերյալ: Ինչպե՞ս են այս նպատակները իրագործվել ձեր կյանքում:

  • Չնայած Օլիվեր Քաուդերին, Մարտին Հարրիսը և Դեյվիդ Ուիթմերը թողեցին Եկեղեցին, նրանցից ոչ մեկը երբևէ չհրաժարվեց Մորմոնի Գրքի իր վկայությունից (տես բաժիններ 2 և 3): Ինչո՞ւ է այս փաստը կարևոր, երբ մենք մտածում ենք նրանց վկայությունների մասին:

  • Նախագահ Սմիթն ասել է, որ բոլոր մարդիկ կարող են լինել Մորմոնի Գրքի վկաներ (տես բաժին 4): Ինչպե՞ս եք ձեռք բերել վկայություն գրքի մասին: Ի՞նչ կարող եք անել այս վկայությամբ կիսվելու համար:

  • Մորմոնի Գրքի մասին Նախագահ Սմիթն ասել է. «Այս հիշատակարանը օրեցօր ավելի ու ավելի սիրելի է դառնում ինձ համար» (բաժին 5): Արդյոք սա ճշմարի՞տ է նաև ձեզ համար: Ի՞նչ կարող է մարդ անել զորացնելու իր վկայությունը Մորմոնի Գրքի մասին:

Առնչվող սուրբ գրություններ

1 Նեփի 6.3–5, 2 Նեփի 29.7–8, ՏՀակոբ 4.1–4, Ենովս 1.13, ՎևՈՒ 20.8–12

Օգնություն ուսուցչին

«Վկայեք, երբ որ Հոգին հուշի ձեզ այդ անել, ոչ թե ուղղակի յուրաքանչյուր դասի վերջում: Ապահովեք հնարավորություններ նրանց համար, ում դուք ուսուցանում եք, բերել իրենց վկայությունները» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 45):

Հղումներ

  1. In Conference Report, Oct. 1961, 18.

  2. In Conference Report, Oct. 1949, 89; տես նաև Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, 3 vols. (1954–56), 3: 231.

  3. In Conference Report, Oct. 1956, 20; տես նաև Moroni 10: 3–5.

  4. “Origin of the First Vision,” Improvement Era, Apr. 1920, 503; տես նաև Doctrines of Salvation, 3: 209.

  5. Church History and Modern Revelation (1953), 1: 31–32.

  6. “Predictions in the Bible Concerning the Book of Mormon,” Improvement Era, Sept. 1923, 958–59; տես նաև Doctrines of Salvation, 3: 228–29.

  7. In Conference Report, Oct. 1970, 8.

  8. “Testimonies of the Witnesses to the Book of Mormon,” Improvement Era, Sept. 1927, 950; տես նաև Doctrines of Salvation, rev. ed., 1: 203.

  9. Doctrines of Salvation, rev. ed., 1: 203; italics deleted from original.

  10. In Conference Report, Oct. 1956, 19–20.

  11. “Testimonies of the Witnesses to the Book of Mormon,” 952–53; տես նաև Doctrines of Salvation, 3: 229–30.

  12. Doctrines of Salvation, rev. ed., 1: 210–11.

  13. “Testimonies of the Witnesses to the Book of Mormon,” 952; տես նաև Doctrines of Salvation, 3: 229–30.

  14. In Conference Report, Oct. 1956, 20.

  15. Doctrines of Salvation, rev. ed., 1: 226–28.

  16. “Testimonies of the Witnesses to the Book of Mormon,” 953; տես նաև Doctrines of Salvation, 3: 231.

  17. In Conference Report, Oct. 1949, 89; տես նաև Doctrines of Salvation, 3: 231–32.

  18. In Conference Report, Oct. 1961, 18.

  19. “History and History Recorders,” Utah Genealogical and Historical Magazine, Apr. 1925, 55; տես նաև Doctrines of Salvation, 2: 202.

  20. “Origin of the First Vision,” 503.

  21. In Conference Report, Apr. 1925, 73.