Նախագահների ուսմունքները
Նախաբան


Նախաբան

Առաջին Նախագահությունն ու Տասներկու Առաքյալների Քվորումը հաստատել են Եկեղեցու Նախագահների Ուսմունքները շարքը օգնելու ձեզ ավելի մոտենալ ձեր Երկնային Հորը և խորացնելու ձեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի վերականգված ավետարանի վերաբերյալ: Քանի որ Եկեղեցին այս շարքին հատորներ է ավելացնում, դուք պետք է ստեղծեք ավետարանական հղումների հավաքածու ձեր տան համար: Այս շարքի հատորները նախատեսված են օգտագործվելու անձնական ուսումնասիրության և կիրակնօրյա հրահանգավորման համար: Դրանք կարող են նաև օգնել ձեզ պատրաստել այլ դասեր կամ զրույցներ և հարցերի պատասխաններ Եկեղեցու վարդապետության վերաբերյալ:

Այս գիրքը նկարագրում է Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները, որը ծառայել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահ 1970թ. հունվարի 23-ից մինչև 1972թ. հուլիսի 2-ը:

Անհատական ուսումնասիրություն

Երբ ուսումնասիրեք Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները, աղոթքով որոնեք Սուրբ Հոգու ոգեշնչումը: Յուրաքանչյուր գլխի վերջում զետեղված հարցերը կօգնեն ձեզ հասկանալ Նախագահ Սմիթի ուսմունքները և կիրառել դրանք ձեր կյանքում: Երբ դուք ուսումնասիրեք այս ուսմունքները, դուք գուցե կամենաք մտածել ուղիների մասին, թե ինչպես կիսվեք դրանցով ընտանիքի անդամների և ընկերների հետ: Սա կզորացնի ձեր հասկացողությունը ձեր կարդացածի վերաբերյալ:

Ուսուցանել այս գրքից

Այս գիրքը նախատեսված է տանը և եկեղեցում օգտագործելու համար: Քահանայապետերի խմբերում, երեցների քվորումներում և Սփոփող Միություններում, երկու Կիրակնօրյա դասերին ամեն ամիս պետք է կանոնավորապես ուսուցանվեն այս գրքի գլուխներից: Քանի որ գիրքը պարունակում է ավելի շատ գլուխներ, քան կարելի է տեղավորվել 12 ամիսների մեջ, ծխի և ցցի առաջնորդները կարող են որոշել, թե որ գլուխներն են լավագույնս բավարարում անդամների կարիքները, ում նրանք ծառայում են:

Հետևյալ ուղեգծերը կարող են օգնել ձեզ ուսուցանել այս գրքից:

Պատրաստվեք ուսուցանել

Որոնեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, երբ պատրաստվեք ուսուցանելու: Աղոթքով ուսումնասիրեք հանձնարարված գլուխը վստահություն ձեռք բերելու Նախագահ Սմիթի ուսմունքների ձեր հասկացողության վերաբերյալ: Դուք ավելի մեծ անկեղծությամբ և զորությամբ կուսուցանեք, երբ նրա խոսքերը ձեզ վրա անհատապես ազդեն (տես ՎևՈՒ 11.21):

Եթե դուք ուսուցանում եք Մելքիսեդեկյան Քահանայության կամ Սփոփող Միության դաս, դուք չպետք է այս գիրքը մի կողմ դնեք կամ պատրաստեք դաս ուրիշ նյութերից: Աղոթքով ընտրեք գլխից այն ուսմունքները, որոնք զգում եք, որ կլինեն ամենաօգտակարը՝ ուսուցանելու համար: Որոշ գլուխներ պարունակում են ավելի շատ նյութեր, քան դուք կկարողանաք քննարկել դասաժամի ընթացքում:

Խրախուսեք մասնակիցներին ուսումնասիրել գլուխը նախքան դասը և բերել իրենց գրքերը իրենց հետ: Երբ նրանք անեն դա, նրանք ավելի լավ պատրաստված կլինեն մասնակցելու քննարկումներին և կխրատեն միմյանց:

Ուսուցանելու նախապատրաստվելիս հատուկ ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր գլխի վերջում «Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ» բաժնին: Այս վերնագրի տակ դուք կգտնեք հարցեր, առնչվող սուրբ գրություններ և ուսուցման ուղեցույցներ: Հարցերը և առնչվող սուրբ գրությունները հատուկ ձևով կապված են գլխի հետ, որտեղ դրանք զետեղված են: Ուղեցույցները կարող են առաջնորդել ձեզ բոլոր ձեր ջանքերում օգնելու մյուսներին ուրախություն գտնել սովորելիս և ավետարանով ապրելիս:

Ներկայացրեք գլուխը

Երբ ներկայացնեք գլուխը և դասի ընթացքում աշխատեք հաստատել մի մթնոլորտ, որի ընթացքում Հոգին կարող է հուզել նրանց սրտերն ու մտքերը, ում դուք ուսուցանում եք: Դասը սկսելու համար, օգնեք նրանց, ում դուք ուսուցանում եք կենտրոնանալ գլխի ուսմունքների վրա: Մտածեք հետևյալ գաղափարների մասին.

  • Կարդալ և քննարկել գլխի սկզբում գտնվող «Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից» բաժինը:

  • Քննարկել գլխից մի նկար կամ սուրբ գրության որևէ հատված:

  • Միասին երգեք առնչվող որևէ օրհներգ:

  • Համառոտակի կիսվեք թեմայի վերաբերյալ անձնական փորձառությամբ:

Քննարկում ծավալեք «Նախագահ Սմիթի Ուսմունքների» մասին

Երբ ուսուցանեք այս գրքից հրավիրեք մյուսներին կիսվել իրենց մտքերով, հարցեր տվեք և միմյանց ուսուցանեք: Երբ նրանք ակտիվորեն մասնակցում են, նրանք ավելի պատրաստված կլինեն սովորելու և ստանալու անձնական հայտնություն: Թույլ տվեք լավ քննարկումները ծավալվեն, քան ավելի շուտ հասցնել բոլոր ուսմունքներն ընդգրկել դասի ընթացքում: Քննարկում խրախուսելու համար օգտագործեք յուրաքանչյուր գլխի վերջում զետեղված հարցերը: Դուք կարող եք նաև մշակել ձեր սեփական հարցերը, հատկապես նրանց համար, ում դուք ուսուցանում եք:

Հետևյալ տարբերակները կարող են ձեզ տալ լրացուցիչ գաղափարներ.

  • Խնդրեք մասնակիցներին կիսվել այն ամենով, ինչ նրանք սովորել են այդ գլխի իրենց անհատական ուսումնասիրությունից: Կարող է օգտակար լինել կապվել մի քանի մասնակիցների հետ շաբաթվա ընթացքում և խնդրել, որ նրանք պատրաստված գան կիսվելու այն ամենով, ինչ իրենք սովորել են:

  • Հանձնարարեք մասնակիցներին կարդալ գրքի վերջում ընտրված հարցերը (կամ անհատապես կամ փոքր խմբերով): Խնդրեք նրանց այդ գլխում որոնել այդ հարցերին առնչվող ուսմունքները: Ապա հրավիրեք նրանց կիսվել իրենց մտքերով և ներըմբռնումներով մնացած խմբի հետ:

  • Գլխից միասին կարդացեք Նախագահ Սմիթի դրույթների մի ընտրանի: Խնդրեք մասնակիցներին կիսվել օրինակներով սուրբ գրություններից և իրենց սեփական փորձառություններից, որոնք ցույց կտան այն, ինչ Նախագահ Սմիթն էր ուսուցանել:

  • Խնդրեք մասնակիցներին ընտրել մեկ բաժին և մտքում կարդալ այն: Հանձնարարեք նրանց երկու կամ երեք հոգուց բաղկացած խմբերով հավաքվել, ովքեր ընտրել են նույն բաժինը, և քննարկել այն, ինչ սովորել են:

Խրախուսեք, որ կիսվեն և կիրառեն

Նախագահ Սմիթի ուսմունքները առավելագույնս իմաստալից կլինեն այն մասնակիցների համար, ովքեր կիսվում են դրանցով և կիրառում իրենց կյանքում

  • Հարցրեք մասնակիցներին, թե ինչպես նրանք կարող են կիրառել Նախագահ Սմիթի ուսմունքները իրենց պարտականություններում տանը և եկեղեցում: Օրինակ, դուք կարող եք օգնել նրանց խորհել և քննարկել, թե ինչպես կարող են կիրառել նրա ուսմունքները որպես ամուսիններ, կանայք, ծնողներ, որդիներ, դուստրեր, տնային ուսուցիչներ կամ այցելող ուսուցիչներ:

  • Խրախուսեք մասնակիցներին կիսվել Նախագահ Սմիթի ուսմունքներով ընտանիքի անդամների և ընկերների հետ:

  • Կոչ արեք մասնակիցներին կիրառել այն, ինչ նրանք սովորել են, և կիսվել իրենց փորձառություններով հաջորդ դասի սկզբում:

Եզրափակեք քննարկումը

Համառոտ ամփոփեք դասը կամ խնդրեք մեկ կամ երկու մասնակիցների անել դա: Վկայեք այն ուսմունքների մասին, որոնք քննարկել եք: Դուք կարող եք հրավիրել ուրիշների ևս՝ կիսվել իրենց վկայություններով:

Տեղեկություն այս գրքում վկայակոչված աղբյուրների վերաբերյալ

Ուսմունքներն այս գրքում ուղղակի մեջբերումներ են Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի քարոզներից, հոդվածներից, գրքերից, նամակներից և ամսագրերից: Հրատարակված աղբյուրներից մեջբերումները պահպանել են կետադրությունը, ուղղագրությունը, մեծատառերը և սկզբնական աղբյուրների պարբերությունները, եթե խմբագրական կամ տպագրական փոփոխություններ չեն արվել, որոնք անհրաժեշտ են եղել ընթերցելիությունը բարելավելու համար: Այս պատճառով, դուք գուցե նկատեք փոքրիկ անհետևողականություն տեքստում: Օրինակ ավետարան բառը որոշ մեջբերումներում փոքրատառով, իսկ մյուսներում՝ մեծատառով:

Նախագահ Սմիթը հաճախ օգտագործել է նաև արտահայտություններ, ինչպես օրինակ՝ մարդիկ, մարդ, կամ մարդկություն վերաբերելով բոլոր մարդկանց, ինչպես արական, այնպես էլ իգական սեռի մարդկանց: Նա հաճախ օգտագործել է արական դերանուններ (անգլերեն տեքստում), ակնարկելով ինչպես արական, այնպես էլ իգական սեռին: Սա սովորական էր լեզվում այդ դարաշրջանում: Չնայած լեզվական այս սովորույթների և ներկայիս օգտագործման միջև առկա տարբերություններին, Նախագահ Սմիթի ուսմունքները վերաբերում են ինչպես կանանց այնպես էլ տղամարդկանց: