Նախագահների ուսմունքները
Գլուխ 2. Մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը


Գլուխ 2

Մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը

«Թող ձեր մտքերի ամենակարևոր բան սա լինի՝ այժմ և բոլոր ժամանակներում, որ Հիսուսը Քրիստոսն է՝ կենդանի Աստծո Որդին, ով եկավ աշխարհ՝ վայր դնելու Իր կյանքը, որ մենք կարողանանք ապրել: Սա է ճշմարտությունը և դա սկզբունքային է: Դրա վրա է կառուցված մեր հավատքը»:

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից

Որպես Առաքյալ՝ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը հավատարիմ էր իր կոչմանը լինելու «Քրիստոսի անվան հատուկ վկա ողջ աշխարհում» (ՎևՈՒ 107.23): Նա ասել է. «Ես փորձում եմ սիրել Նրան՝ մեր Քավչին, ամեն բանից վեր: Դա իմ պարտականությունն է: Ես ճանապարհորդում եմ վեր ու վար այս երկրում որպես Նրա հատուկ վկաներից մեկը: Ես չէի կարող լինել Հիսուս Քրիստոսի հատուկ վկա, եթե չունենայի բացարձակ և դրական գիտելիք, որ Նա է Աստծո Որդին և Քավիչն աշխարհի:1

Որպես հայր՝ Նախագահ Սմիթը ճիշտ նույնչափ նվիրված էր իր պարտականությանը վկայելու Փրկչի մասին: 1948թ. հուլիսի 18-ին, նա նամակ ուղարկեց իր որդիներին՝ Դուգլասին ու Միլթոնին, ովքեր ծառայում էին որպես լիաժամկետ միսիոներներ: Նա գրել է.

Ես, երբեմն, նստում եմ ու խորհում, և սուրբ գրությունների իմ ընթերցանության ժամանակ, ես մտածում եմ Տիրոջ առաքելության մասին, թե Նա ինչ է արել ինձ համար, և երբ այդ զգացումները գալիս են ինձ վրա, ես ասում եմ ինքս ինձ, ես չեմ կարող անհավատարիմ լինել Նրան: Նա սիրել է ինձ կատարյալ սիրով, ինչպես որ սիրել է բոլոր մարդկանց, հատկապես նրանց, ովքեր ծառայում են Իրեն, և ես պետք է սիրեմ Նրան ամբողջ սիրով, որին ունակ եմ, նույնիսկ եթե այն անկատար է, որն այդպես չպետք է լինի: Դա սքանչելի է: Ես չեմ ապրել Փրկչի օրերում, նա անձնապես չի եկել ինձ մոտ: Ես չեմ տեսել Նրան: Նրա Հայրը և Նա անհրաժեշտ չեն համարել շնորհել ինձ այնպիսի մեծ օրհնություն, ինչպիսին դա է: Բայց դա անհրաժեշտ չէ: Ես զգացել եմ Նրա ներկայությունը: Ես գիտեմ, որ Սուրբ Հոգին լուսավորել է միտքս և Նրան ինձ հայտնի է դարձրել, այնպես որ, որպեսզի ես իսկապես սիրեմ իմ Քավիչին, ես հուսով եմ և զգում եմ, որ դա ճշմարիտ է, ավելի, քան որևէ այլ բան այս աշխարհում: Ես չեմ կամենում ունենալ այդ որևէ այլ կերպ: Ես ուզում եմ հավատարիմ լինել Նրան: Ես գիտեմ, որ Նա մահացավ ինձ համար, ձեզ համար և ողջ մարդկության համար, որ մենք կրկին ապրենք հարության միջոցով: Ես գիտեմ, որ Նա մահացավ, որպեսզի ինձ ներվեին իմ թերությունները, իմ մեղքերը և մաքրվեի դրանցից: Որքան սքանչելի է այդ սերը: Ինչպես կարող եմ իմանալով այս, անել որևէ այլ բան, բացի Նրան՝ իմ Քավիչին սիրելուց: Ես ուզում եմ, որ իմ որդիները միսիոներական դաշտերում զգան այս նույն ձևով: Ես ուզում եմ, որ իմ երեխաներն ու իմ թոռները զգան այդ ձևով և երբեք չշեղվեն ճշմարտության և արդարակեցության ուղուց»2:

Նախագահ Սմիթի որդիներից մեը պատմում է.

«Երբ երեխա էինք, այնքան հաճախ էինք լսում նրան ասելիս. «Եթե միայն աշխարհի ժողովուրդները հասկանային փորձություններն ու չարչարանքները, մեղքերը, որոնք մեր Տերն Իր վրա վերցրեց հանուն մեզ»: Երբ որ նա ակնարկում էր այդ մասին, արցունքներ էին հայտնվում նրա աչքերում:

[Մի անգամ] երբ ես մենակ նստած էի հայրիկիս հետ իր առանձնասենյակում, ես նկատեցի, որ նա խորը մտածմունքների մեջ էր: Ես չէի համարձակվում խախտել լռությունը, բայց ի վերջո նա խոսեց. «Օ՜հ, որդիս, ես կկամենայի որ դու ինձ հետ եղած լինեիր անցյալ հինգշաբթի, երբ ես հանդիպեցի Եղբայրների հետ տաճարում: Օ՜, եթե դու լսեիր նրանց վկայելիս Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց սիրո մասին: Իսկ հետո նա կախեց իր գլուխը, և արցունքները հոսեցին երեսի վրայով և կաթեցին վերնաշապիկի վրա: Ապա շատ վայրկյանններ անց, առանց գլուխը շատ բարձրացնելու, բայց ետ ու առաջ շարժելով իր գլուխը, նա ասաց.«Օ՜հ, ինչպես եմ սիրում իմ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին»:3

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները

1

Հիսուս Քրիստոսը Աստծո Միածին Որդին է և աշխարհի Փրկիչը:

Թող որ ես կարողանամ ասել այնպես հստակորեն և այնպես ուժգնորեն, որքան կարող եմ, որ մենք հավատում ենք Քրիստոսին: Մենք ընդունում ենք Նրան առանց վերապահության որպես Աստծո Որդու և աշխարհի Փրկչի:4

Christ, dressed in white, is portrayed as a shepherd.  He is holding a dark colored lamb while many light colored sheep follow behind him.  Illustrating the parable of the lost lamb, this canvas giclée depicts a flock of white sheep grazing on a grassy hill beside a stream. Clothed in a white robe with a crown of light on his head, Christ stands as the good shepherd, compassionately caring for the black lamb cradled in his arms. (Matthew 18:11-14).

«Բոլոր բաները կենտրոնացած են Տեր Հիսուս Քրիստոսի՝ աշխարհի Քավչի մեջ և շուրջը»:

Մենք գիտենք, որ փրկությունը Քրիստոսում է. որ Նա Հավերժական Հոր Անդրանիկ Որդին էր. որ Նա ընտրված և նախակարգված էր երկնքի խորհուրդներում՝ իրականացնելու անսահման և հավերժական քավությունը. որ նա ծնվել էր աշխարհում որպես Աստծո Որդին. և որ նա կյանք և անմահություն է լույս աշխարհ բերել՝ ավետարանի միջոցով:

Ես հավատում եմ կատարյալ համոզվածությամբ, որ Քրիստոսը եկավ ազատելու մարդկանց ֆիզիկական և հոգևոր մահից, որն աշխարհ էր եկել Ադամի անկման միջոցով, և որ Նա Իր վրա էր վերցրել բոլոր մարդկանց մեղքերը ապաշխարության պայմանով: …

Մենք հավատում ենք, որ շնորհով է, որ մենք փրկվում ենք այն ամենից հետո, ինչ կարող ենք անել [տես 2 Նեփի 25.23], և որ կառուցելով Քրիստոսի քավության հիմքի վրա բոլոր մարդիկ պետք է գործեն իրենց փրկությունը ահով և դողով Տիրոջ առաջին [տես Փիլիպպեցիս Բ.12, Մորմոն 9.27]:5

Մեր Փրկչի և մեզանից մնացածի միջև տարբերությունը նրանում է, որ մենք ունենք հայրեր, ովքեր մահկանացու էին և այդ պատճառով ենթակա ենք մահվան: Մեր Փրկիչը չուներ մահկանացու Հայր և այդ պատճառով մահը ենթարկվում էր նրան: Նա ուներ իշխանություն վայր դնելու իր կյանքը և այն կրկին վերցնելու [տես Հովհաննես Ժ.17–18], բայց մենք իշխանություն չունենք վար դնելու մեր կյանքը և կրկին այն վերցնելու: Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով է, որ մենք ստանում ենք հավերժական կյանք՝ մեռելների հարության և ավետարանի սկզբունքներին հնազանդվելու միջոցով:6

Նա իսկապես Աստծո Միածին Որդին է և Նրա շնորհով է և Նրա Հոր շնորհի միջոցով է, որ փրկագնվում ենք մեղքից մեր ապաշխարության պայմանով: Մենք գիտենք, որ Նա բարձրացել է մեռելներից, որ Նա վեր է համբարձվել, գերի անելով գերությունը: Սաղմոս ԿԸ.18], և դարձել փրկության հեղինակ բոլորի համար, ովքեր կհավատան, ովքեր կապաշխարեն իրենց մեղքերից և կընդունեն Նրան որպես աշխարհի Քավիչ [տես Եբրայեցիս Ե.9]: Վերջին Օրերի Սրբերը չեն թողնվել այս բաների վերաբերյալ կասկածի մեջ:7

Չնայած մարդիկ կարող են պլաններ կազմել, տեսություններ որդեգրել, արտասովոր գործեր ներկայացնել և հավաքել ու ուսուցանել հատուկ վարդապետություններ, մեկ ուսմունք սկզբունքային է և դրանից մենք չենք կարող հեռանալ. բոլոր բաները կենտրոնացած են Տեր Հիսուս Քրիստոսի՝ աշխարհի Քավչի մեջ և շուրջը: Մենք ընդունում ենք նրան, որպես Հոր Միածինը մարմնում, միակը, ով բնակվել է մարմնում, ով ուներ անմահ Հայր: Իր անդրանիկության և երկիր գալու նրա պայմաններից ելնելով, նա դարձավ մարդկության Քավիչը. և իր արյուն թափելու շնորհիվ, մենք պատիվ ունենք վերադառնալ մեր Հոր ներկայությունը՝ մեր ապաշխարության և փրկագնման մեծ ծրագրի ընդունման պայմաններում, որի հեղինակը նա է:8

Մենք վկայում ենք, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը փրկության ծրագիրն է. և որ մեր Տիրոջ քավիչ զոհաբերության միջոցով բոլոր մարդիկ կբարձրացվեն անմահության մեջ, դատվելու Նրա կողմից՝ համաձայն մարմնում կատարած գործերի. և որ նրանք, ովքեր հավատում են և հնազանդվում ավետարանի լրիվության օրենքներին, նույնպես կբարձրացվեն դեպի հավերժական կյանք մեր Հոր արքայությունում:9

2

Մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսի որդիներն ու դուստրերը Նրա Քավության միջոցով և Նրան հնազանդվելու մեր ուխտերի միջոցով:

Մեր երկնային Հայրը Հիսուս Քրիստոսի Հայրն է, ինչպես հոգու, այնպես էլ մարմնի: Մեր Փրկիչը Անդրանիկն է որպես հոգի՝ Միածինը մարմնում:10

Նա [Հիսուս Քրիստոսը] մեր Ավագ Եղբայրն է և Հոր կողմից իշխանության և զորության լրիվությամբ պատվի է արժանացել որպես Հոր, Որդու և Սուրբ Հոգու մեծ Նախագահության անդամ:11

Մեր սուրբ գրություններն ուսուցանում են մեզ, որ Հիսուս Քրիստոսը և՛ Հայրն է և՛ Որդին: Պարզ ճշմարտությունն այն է, որ Նա Աստծո Որդին է ծննդով՝ ինչպես հոգով, այնպես էլ մարմնով: Նա կոչվում է Հայր այն աշխատանքի շնորհիվ, որը նա կատարել է:12

Փրկիչը դառնում է մեր Հայրը, այն իմաստով, որով այս տերմինը օգտագործվում է սուրբ գրություններում, որովհետև նա առաջարկում է մեզ կյանք՝ հավերժական կյանք քավության միջոցով, որը Նա արել է մեզ համար: Թագավոր Բենյամինի հրաշալի ուսուցման մեջ մենք գտնում ենք հետևյալը. «Եվ այժմ, ուխտի շնորհիվ, որ դուք արել եք, դուք կկոչվեք Քրիստոսի զավակներ՝ նրա որդիներն ու նրա դուստրերը, քանզի ահա, այս օրը նա հոգով ծնեց ձեզ. քանզի դուք ասում եք, որ ձեր սրտերը փոխվել են նրա անվան հանդեպ հավատքի միջոցով. հետևաբար, դուք ծնվել եք նրանից և դարձել եք նրա որդիներն ու նրա դուստրերը [Մոսիա 5.7, տես նաև հատվածներ 8–11]:

Այսպիսով, մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսի զավակները՝ որդիներն ու դուստրերը, Նրան հնազանդվելու մեր ուխտերի միջոցով: Նրա աստվածային իշխանության և խաչի վրա զոհաբերության շնորհիվ մենք դառնում ենք հոգեպես ծնված որդիներ և դուստրեր, և Նա մեր Հայրն է:13

Jesus Christ depicted preparing the sacrament for the Last Supper.

«Մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսի զավակները՝ որդիներն ու դուստրերը, Նրան հնազանդվելու մեր ուխտերի միջոցով»:

Թագավոր Բենյամինի օրերի Նեփիացիների նման, մենք՝ Վերջին Օրերի Սրբերս, նույնպես վերցրել ենք մեզ վրա Քրիստոսի անունը [տես Մոսիա 5.1–9, 6.1–2]: Յուրաքանչյուր շաբաթ հաղորդության ծառայության ժամանակ, ինչպես մեզ պատվիրվել է անել, մենք վերցնում ենք մեզ վրա Նրա անունը, միշտ հիշելու Նրան և դա այն էր, ինչ Նեփիացիները ուխտեցին անել:14

3

Փրկիչը Իրեն հայտնի է դարձրել այս տնտեսությունում և մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ մնայուն վկայություն Նրա մասին:

Մենք ընդունում ենք Հիսուսին որպես աշխարհի Քավիչ: Մենք գիտենք… որ Նա Իրեն հայտնի դարձրեց արդի տնտեսության ժամանակ: Մենք կախված չենք հնադարյան արժանավոր մարդկանց… վկայություններից, ովքեր ապրում էին Նրա օրերում և զրուցում էին Նրա հետ Իր ծառայության ընթացքում, և որոնց Նա հայտնվեց Իր հարությունից հետո: Մենք ունենք ականատեսներ, որոնք ապրել են մեր իսկ օրերում, ովքեր տեսել են Նրան, ովքեր գիտեին, որ Նա ապրում է և վկայել են մեզ և աշխարհին այս փաստի մասին: Մենք գիտենք, որ նրանց վկայությունները ճշմարիտ են: Ջոզեֆ Սմիթը մենակ չթողնվեց այս տնտեսությունում վկայություն բերելու Հիսուս Քրիստոսի առաքելության մասին, քանի որ Տերը բարձրացրեց այլ ականատեսների, ովքեր Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ տեսան Քավչին, հրահանգ ստացան Նրանից և տեսան Նրան երկինքներում, Հոր աջ կողմում նստած՝ շրջապատված սուրբ հրեշտակներով: Նրանք տվեցին մեզ իրենց վկայությունը, որը կկանգնի ընդդեմ աշխարհի՝ դատապարտելու նրանց, ովքեր ականջ չեն դնում:

Բայց ոչ էլ մենք կախված ենք որպես Եկեղեցու անդամներ Ջոզեֆ Սմիթի, Օլիվեր Քաուդերիի, Սիդնի Ռիգդոնի կամ ուրիշների վկայություններից, ովքեր այժմ մահացած են, ովքեր այս տնտեսությունում ստացան սքանչելի հայտնություններ և տեսիլքներ Տիրոջից, որոնցով նրանք իմացան, որ Հիսուսն ապրում է և աշխարհի Քավիչն է: Մենք ունենք անձնական վկայություն Տիրոջ Հոգու միջոցով տրված բոլորին, ովքեր ապրել են համաձայն Ավետարանի: Եթե մենք ներդաշնակության մեջ լինենք ճշմարտության հետ, մեր մեղքերի թողության համար մկրտվելուց հետո, և հաստատվենք ձեռնադրմամբ՝ Սուրբ Հոգու պարգևի համար, Տերը մեզ հայտնի է դարձրել անձնապես, որ այս բաները ճշմարիտ են: Մենք կախված չենք մեկ ուրիշի վկայությունից այս գիտելիքի համար, քանի որ ինքներս գիտենք՝ Հոգու միջոցով, որ Հիսուսը Քրիստոսն է՝ աշխարհի Քավիչը:15

Եթե կա մի բան, որը բերում է ուրախություն և խաղաղություն ու բավարարվածություն մարդու սրտին ամեն ինչից վեր, որ ես գիտեմ, դա մնայուն վկայությունն է, որը ես ունեմ, և որը դուք ունեք, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է: Դա է ճշմարտությունը, որը չի կարող փոխվել: Մարդիկ կարող են հարձակվել դրա վրա, նրանք կարող են ծաղրել, նրանք կարող են հայտարարել, որ Նա չէ աշխարհի Քավիչը, որ Նրա առաքելությունը ճիշտ չէր կամ դրա նպատակը՝ Իր արյունը հեղելու միջոցով չպիտի շնորհի բոլոր մարդկանց մեղքերի թողություն նրանց ապաշխարության պայմանով: Նրանք գուցե հրաժարվեն հավատալ մեռելների հարությանը, կամ նույնիսկ, որ Քրիստոսն Ինքն է հարություն առել, ինչպես սուրբ գրություներն են հայտարարում՝ Իր թշնամիների կողմից մահվան դատապարտվելուց հետո, այնուամենայնիվ, ճշմարտությունը մնում է: Նա իսկապես մահացավ աշխարհի մեղքերի համար, Նա իրականացրեց մահից փրկագնումը, Նա մարդկանց շնորհեց ապաշխարության հնարավորությունը և մեղքերի թողությունը նրանց հավատքի միջոցով և ավետարանի ու Նրա առաքելության սկզբունքների ընդունումը: Այս ճշմարտությունները սկզբունքային են, դրանք պետք է հարատևեն, դրանք չեն կարող կործանվել, անկախ նրանից, թե ինչ կասեն կամ կմտածեն մարդիկ:16

Թող ձեր մտքերի ամենակարևոր բան սա լինի՝ այժմ և բոլոր ժամանակներում, որ Հիսուսը Քրիստոսն է՝ կենդանի Աստծո Որդին, ով եկավ աշխարհ՝ վայր դնելու Իր կյանքը, որ մենք կարողանանք ապրել: Սա է ճշմարտությունը և դա սկզբունքային է: Դրա վրա է կառուցված մեր հավատքը:17

4

Մենք բոլորս պետք է ձևավորենք մեր կյանքը ըստ Հիսուս Քրիստոսի կյանքի:

Մեծագույն օրինակը, որ երբևէ տրվել է մարդու համար, դա Ինքը՝ Աստծո Որդին էր: Նրա կյանքը կատարյալ էր: Նա բոլոր բաները լավ արեց և կարողացավ ասել բոլոր մարդկանց. «Հետևեք ինձ», [2 Նեփի 31.10] և մենք պետք է ձևավորենք մեր կյանքը ըստ Նրա կյանքի:

Ես ձեզ կտամ նրա կյանքից մի օրինակ: Նա ուսուցանեց մարդկանց ինչպես աղոթել և ապա ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ դուք պետք է արթուն լինեք և միշտ աղոթեք, որ չլինի թե գայթակղվեք դևի կողմից ու գերության տարվեք նրա կողմից: Եվ ինչպես ես աղոթեցի ձեր մեջ, ճիշտ նույնպես դուք պետք է աղոթեք իմ եկեղեցում իմ ժողովրդի մեջ, ովքեր ապաշխարում և մկրտվում են իմ անունով: Ահա, ես եմ լույսը. Ես օրինակ եմ ծառայում ձեզ համար… Ուստի, բարձր պահեք ձեր լույսը, որպեսզի այն լույս տա աշխարհին: Ահա, ես եմ լույսը, որը դուք պետք է բարձր պահեք, այն ինչ դուք տեսաք ինձ անելիս …» [3 Նեփի 18.15–16, 24]:

Հավանաբար ամենակատարյալ խորհուրդը այս առնչությամբ տրվել է Նեփիացի աշակերտներին. «Ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել» [3 Նեփի 27.27]:18

Մենք պետք է հավատանք Քրիստոսին և ձևավորենք մեր կյանքը նրա նմանությամբ: Մենք պետք է մկրտվենք ինչպես Նա մկրտվեց: Մենք պետք է երկրպագենք Հորը, ինչպես Նա արեց: Մենք պետք է կատարենք Հոր կամքը, ինչպես Նա արեց: Մենք պետք է ձգտենք բարին անել և արդարություն գործել, ինչպես Նա արեց: Նա մեր Օրինակն է, փրկության մեծ Նախատիպը:19

Երբ դուք խնդիր ունեք և պետք է ընտրություն կատարեք, կատարեք դա ձեզ հարցնելով. «Ի՞նչ կաներ Հիսուսը»: Ապա արեք, ինչպես Նա կաներ:

Դուք կարող եք զգալ Նրա ներկայության ուրախությունը և ունենաք Նրա ոգեշնչումը՝ առաջնորդելու ձեզ ձեր կյանքի ամեն օրը, եթե դուք ձգտեք դրան և ապրեք դրան արժանի: Հիսուսի սերը և Նրա Սուրբ Հոգու մխիթարող ուժը կարող է հենց նույնքան իրական լինել ձեզ համար, ինչպես դրանք երեխաների համար էին, որոնց Նա Իր մոտ հավաքեց, երբ ապրում էր երկրի վրա:20

Թույլ տվեք ասել, որ նրանք, ովքեր հետևեն Նրա օրինակին, կդառնան Նրա նման և և կփառավորվեն Նրա հետ Նրա Հոր արքայությունում՝ ձեռք բերելու պատիվ, զորություն և իշխանություն: Որոշ Նեփիացի հետևորդների, ովքեր հետևել էին Նրան սրտի լիակատար միտումով, Նա ասել է. «… դուք կլինեք ճիշտ ինչպես ես եմ, և ես եմ, ճիշտ ինչպես Հայրը, և Հայրը և ես մեկ ենք» [3 Նեփի 28.10] :

Ես աղոթում եմ, որ մենք բոլորս քայլենք Նրա հետքերով և պահենք Նրա պատվիրանները, որպեսզի մենք նման լինենք Նրան: Սա իմ ցանկությունն է: Հուսով եմ այն ձերն էլ է:21

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Ի՞նչ եք կարծում, ինչպես Նախագահ Սմիթի երեխաները ազդվեցին նրա վկայությունից և Փրկչի հանդեպ նրա սիրո արտահայտություններից (տես «Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից» բաժինը): Մտածեք, թե ի՞նչ կարող եք դուք անել մեծացնելու ձեր սերը Փրկչի հանդեպ և կիսվեք ձեր վկայությամբ Նրա մասին:

  • Նախագահ Սմիթը հայտարարել է, որ «բոլոր բաները կենտրոնացած են Տեր Հիսուս Քրիստոսում և Նրա շուրջ» (բաժին 1): Ի՞նչ ուղիներով կարող է այս ճշմարտությունը ազդել մեր անձնական կյանքի վրա: Ի՞նչ ուղիներով կարող է այն ազդել մեր տների վրա:

  • Ի՞նչ ուղիներով են 2–րդ բաժնի ուսմունքներն օգնում ձեզ հասկանալ ձեր հարաբերությունը Փրկչի հետ: Ի՞նչ է նշանակում ձեզ համար ձեր վրա վերցնել Քրիստոսի անունը:

  • Նախագահ Սմիթը նախազգուշացրել է, որ որոշ մարդիկ կհարձակվեն և կծաղրեն Հիսուս Քրիստոսին և Նրա Քավության վերաբերյալ ճշմարտությունները (տես բաժին 3): Ինչպե՞ս կարող ենք ամրացնել մեր վկայությունները, որպեսզի մենք կարողանանք դիմակայել այդպիսի մարտահրավերներին: Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել երեխաներին ամրապնդել իրենց վկայությունները:

  • Խորհեք Նախագահ Սմիթի խորհրդի մասին «Ի՞նչ կաներ Հիսուսը» (բաժին 4): Որո՞նք են մի քանի հատուկ ուղիները, որոնցով կարող ենք ձևավորել մեր կյանքը ըստ Հիսուս Քրիստոսի կյանքի: Երբ մենք հետևում ենք Նրա օրինակին, ինչպե՞ս կարող ենք ազդել ուրիշների կյանքի վրա:

Առնչվող սուրբ գրություններ

Հովհաննես ԺԴ.6, 1 Նեփի 10.6, Մոսիա 3.5–7, Հելաման 5.12, 3 Նեփի 11.3–7, ՎևՈՒ 34.1–3, 76.22–24, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.17

Օգնություն ուսուցչին

Օգնություն ուսուցչին. «[Խուսափեք] խիստ մեծ քանակությամբ նյութ մատուցելու գայթակղությունից: Ըստ էության, մենք ուսուցանում ենք մարդկանց, ոչ թե առարկայի նյութը. և… յուրաքանչյուր դասի ուրվագիծ, որ ես երբևէ տեսել եմ, անխուսափելիորեն ունեցել է ավելի շատ բան իր մեջ, քան կարելի է հնարավորինս յուրացվել սահմանված ժամանակի շրջանակներում» (Jeffrey R. Holland, “Teaching and Learning in the Church,” Ensign, June 2007, 91):

Հղումներ

  1. “Message of President Joseph Fielding Smith” (address delivered May 22, 1955, Joseph Fielding Smith Collection, Church History Library), 2.

  2. In Joseph Fielding Smith Jr. and John J. Stewart, The Life of Joseph Fielding Smith (1972), 387–88; italics in original.

  3. In Leon R. Hartshorn, “President Joseph Fielding Smith: Student of the Gospel,” New Era, Jan. 1972, 63.

  4. “The First Prophet of the Last Dispensation,” Ensign, Aug. 1971, 6.

  5. “Out of the Darkness,” Ensign, June 1971, 2, 4.

  6. Personal correspondence, quoted in Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, 3 vols. (1954–56), 1: 28–29.

  7. In Conference Report, Apr. 1912, 67.

  8. “The One Fundamental Teaching,” Improvement Era, May 1970, 3; italics in original.

  9. “Out of the Darkness,” 2, 4.

  10. Personal correspondence, quoted in Doctrines of Salvation, 1: 18.

  11. “The Spirit of Reverence and Worship,” Improvement Era, Sept. 1941, 573; տես նաև Doctrines of Salvation, 1: 15.

  12. Personal correspondence, quoted in Doctrines of Salvation, 1: 28.

  13. Personal correspondence, quoted in Doctrines of Salvation, 1: 29.

  14. Man: His Origin and Destiny (1954), 117.

  15. In Conference Report, Oct. 1914, 98.

  16. In Conference Report, Oct. 1924, 100–101.

  17. In Conference Report, Oct. 1921, 186; տես նաև Doctrines of Salvation, 2: 302.

  18. “Follow His Example,” New Era, Aug. 1972, 4.

  19. “The Plan of Salvation,” Ensign, Nov. 1971, 5.

  20. “Christmas Message to Children of the Church in Every Land,” Friend, Dec. 1971, 3.

  21. «Հետևեք Նրա օրինակին», 4: