Նախագահների ուսմունքները
Գլուխ 23. Անձնական պարտավորություն


Գլուխ 23

Անձնական պարտավորություն

«Մենք ակնկալում ենք մեր անդամներից ամենուրեք սովորել ճիշտ սկզբունքներ և կառավարել իրենք իրենց»:

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից

Մի օր Եղբայր Դ. Արթուր Հեյքոկը քայլում էր դեպի Եկեղեցու Վարչության շենքը, երբ տեսավ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացում էր շենքի կողքի դուռը: Ուզենալով շենք մտնել, որտեղ նա աշխատում էր որպես քարտուղար՝ Տասներկու Առաքյալների Քվորումում, եղբայր Հեյքոկը «շտապեց աստիճաններով վեր, երկու կամ երեքը միանգամից բարձրանալով՝ հասցնելու դռնից ներս մտնել նախքան այն կփակվեր: Նա հազիվ հասցրեց դա անել: Երբ նա շենք մտավ, նա կրկին շտապեց հասնելու Նախագահ Սմիթին՝ նրա հետ մեկտեղ վերելակ մտնելու համար: Նա բացատրեց նրան.«Հուսով եմ կարող եմ լինել այն բախտավորը, ով երկինք կսողոսկի այն դռնով, որ դուք կբացեք»: Սկզբում Նախագահ Սմիթը չպատասխանեց և Եղբայր Հեյքոկն անհանգստացավ, որ ձգտելով ծիծաղաշարժ լինել, նա ինչ-որ սխալ բան ասաց: Բայց «երբ նրանք հասան վերելակին Նախագահ Սմիթն ասաց՝ աչքով անելով. «Սրանից հետո, եղբա՛յր, երբևէ դրա վրա հույս չդնես»:1

Քարոզների և գործերի միջոցով Նախագահ Սմիթը հաճախ ուսուցանում էր այն սկզբունքը, որով նա կիսվել էր Եղբայր Հեյքոկի հետ. Նա շեշտում էր, որ չնայած վերջին Օրերի Սրբերը պետք է ջանասիրաբար օգնեն մյուսներին ստանալ ավետարանի օրհնությունները, փրկությունը անձնական պարտավորություն է: Նա նաև խրախուսում էր Սրբերին լինել ինքնապահով՝ տքնաջանորեն աշխատել նյութական կարիքները հոգալու համար: «Սա է ողջ կյանքի իմաստը, ասում էր նա, զարգացնել մեր ներուժը և հատկապես հասնել ինքնատիրապետման»:2

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը սովորեց աշխատել, երբ փոքր տղա էր: Նրա հայրը հաճախ էր բացակայում տնից, այսպիսով «նա իր մանկության մեծ մասն անցկացրեց կատարելով մեծի աշխատանք»: Փաստորեն, նա այնքան ջանասեր աշխատող էր, որ «պատահականորեն ժառանգեց մի աշխատանք ավելի վաղ, քան պետք էր, երբ տղայական հպարտությամբ գաղտնի կթում էր ընտանեկան կովերից մեկին՝ ապացուցելու, որ կարող էր դա անել և այսպիսով, նրան հանձնարարվեց մշտապես անել այդ գործը»3

Աշխատելու նրա պատրաստակամությունը շարունակվեց, երբ նա ծառայեց լիաժամկետ միսիա Անգլիայում: Նրա կինը՝ Լյուին գրեց նրան հետևյալը, երբ նա այնտեղ էր. «Ես գիտեմ, որ դու շատ ավելի շատ ես սիրում պարտականությունը քան հաճույքը և, այսպիսով, ես այնքան շատ սեր և վստահություն ունեմ, որ կարծես թե զգում եմ, որ դու գրեթե այնքան մոտ ես կատարյալ երիտասարդ լինելուն, որքան կարող ես»:4 Բացի իր պարտականությունը կատարելը՝ ուսուցանելով ավետարանը ուրիշներին, նա տքնաջան աշխատում էր ինքը սովորել ավետարանը: Տուն ուղարկած նամակներից մեկում, նա պատմել է սուրբ գրության հատվածն անգիր սովորելու իր ջանքերի մասին. «Ես փորձեցի ողջ օրը անգիր սովորել սուրբ գրության մի հատված և դեռ չեմ սերտել: Բայց ես վճռական եմ սովորել այն, նախքան վերջացնելս»:5

Նախագահ Սմիթը փոխանցեց իր աշխատելու էթիկան իր երեխաներին: Նա ասաց նրանց. «Մարդիկ մահանում են անկողնում: Եվ ձգտումը երբեք արդյունավետ չէ, երբ դուք անկողնում եք»: Մտքում ունենալով այս սկզբունքը նա և նրա կինը երեխաներին անպայման վաղ էին արթնացնում առավոտյան և անում էին իրենց մասը տունը մաքուր և կոկիկ պահելու համար: «Երբեմն Հայրիկի համար անբարոյական էր թվում մեզ անկողնում քնած տեսնել ժամը վեցից հետո», հիշում էր նրա որդիներից մեկը: «Ես, իհարկե, մի անգամ փորձեցի դա: Հայրիկը հոգաց այդ մասին»:6 Նախագահ Սմիթն օգնում էր նաև տնային գործերում: Երբ նա և Լյուին նոր էին ամուսնացել, նա անում էր այնքան շատ աշխատանք, որքան կարողանում էր, իրենց առաջին տան կառուցման համար: Տարիների ընթացքում նա ինքն էր անում տան հիմնական վերանորոգումը, օգնում էր խոհանոցում և օգնում հավաքել միրգը ժամանակին և պահածոյացնում բանկաներում:7

Եղբայր Հեյքոքը, նույն մարդը, որը մի անգամ առաջ նետվեց հետևելու Նախագահ Սմիթին դեպի Եկեղեցու Վարչության շենքում, հետագայում դարձավ Եկեղեցու հինգ Նախագահների անձնական քարտուղար, ներառյալ՝ Նախագահ Սմիթը: Այս սերտ համագործակցության ընթացքում նա տեսավ Նախագահ Սմիթի հոգեպես իրեն բարելավելու շարունաական ջանքերը: Նա ասաց, որ հաճախ էր քայլում Նախագահ Սմիթի գրասենյակ և գտնում մարգարեին սուրբ գրություններն ուսումանսիրելիս կամ որևէ այլ գիրք կարդալիս:8

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները

1

Տերն ակնկալում է մեզանից, որ մենք աշխատասեր լինենք՝ ձգտելով ֆիզիկական և հոգևոր օրհնությունների:

Տերն ասել է [Ադամին]. «Երեսիդ քրտինքովը հաց ուտես» [Ծննդոց Գ.19, տես նաև Մովսես 4.25]:

Եկեղեցու վաղ օրերին այս հովտում [Յուտայում], մեծ շեշտ էր դրվում աշխատասիրության վրա Նախագահ Բրիգամ Յանգի և մյուս եղբայրների կողմից և դա անհրաժեշտ էր, որովհետև մեր նախահայրերը եկան այստեղ առանց որևէ բանի: Նրանք ստիպված էին աշխատել: Նրանք ստիպված էին աշխատասեր լինել: Կարևոր էր, որ նրանք արտադրեին այն բաները, որոնց կարիքն ունեին, և այդ պատճառով դրա վերաբերյալ և այդ ուղղությամբ անընդհատ խորհուրդ էր տրվում, որ նրանք պետք է աշխատասեր լինեին: Նրանց ասվել էր, որ նրանք հպարտ չլինեին իրենց սրտերում: Նրանք եկան հասան այստեղ, որտեղ կարող էին երկրպագել Տիրոջը՝ իրենց Աստծուն և պահել Նրա պատվիրանները: Նրանց ասվել էր խոնարհ լինել ինչպես նաև ջանասեր… Օ՜հ, ես ցանկանում եմ, որ մենք հիշենք այդ: Ես ափսոսում եմ, որ մենք մոռացել ենք: …

… Տերն ասել է. «Ծույլ մի եղիր. Քանզի նա, ով ծույլ է, չպետք է ուտի աշխատավորի հացը, ոչ էլ հագնի նրա հանդերձները» [ՎևՈւ 42.42]: Դա հիանալի, առողջ միտք է, այնպես չէ՞: Ինչո՞ւ պետք է մարդը ծուլության մեջ ճաշակի աշխատասերի աշխատանքից՝ տալով այդ մարդուն, ով ծույլ է, ֆիզիկապես ի վիճակի է աշխատելու: Ես չեմ համակրում որևէ տեսակի շարժման, որը միտված է կործանել մարդկությանը՝ խրախուսելով մարդկանց ծույլ լինել և ինձ համար նշանակություն չունի, թե որ տարիքում է: Նշանակություն չունի, թե որքան ծեր է, եթե մարդը ֆիզիապես ուժեղ է և կարող է կատարել ծառայություններ, նա պետք է իրեն հոգ տանի, որը Տերն ակնկալում է, որ նա անի:

Տերն ասաց մեկ ուրիշ հայտնության մեջ.

«Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ամեն տղամարդ, ով պարտավոր է ապահովել իր սեփական ընտանիքը, թող ապահովի այն, և ոչ մի դեպքում նա չի կորցնի իր պսակը. և թող նա ծառայի եկեղեցում: Իսկ ծույլը տեղ չպիտի ունենա եկեղեցում, եթե չապաշխարի և չուղղի իր ճանապարհները [ՎևՈՒ 75.28–29]:

Այսպիսով, սա է այն խորհուրդը, որ Տերը տվել է Եկեղեցուն այսօր: Եվ սա չի վերաբերում միայն դաշտերը հերկելուն կամ հնձելուն ու բերքահավաքին և արդյունաբերությունում աշխատելուն, սակայն դա նշանակում է նմանապես, որ մարդ պետք է լինի աշխատասեր հոգևոր բաներում ևս, ինչպես ֆիզիկականում, որի միջոցով հայթայթում է իր ապրուստը:9

Մենք այստեղ ենք մեծ նպատակի համար: Այդ նպատակը 100 տարի ապրելը չէ կամ պակաս և մեր դաշտերը ցանելը, բերքը հնձելը, միրգը հավաքելը, տներում ապրելը և մեզ շրջապատելը մահկանացու կյանքի անհրաժեշտ իրերով: Դա չէ կյանքի նպատակը: Այդ բաներն անհրաժեշտ են այստեղ մեր գոյության համար և դա է պատճառը, որ մենք պետք է աշխատասեր լինենք: Բայց որքան շատ մարդիկ են իրենց ժամանակն անցկացնում մտածելով, որ այն ամենը ինչ այս կյանքում պետք է անենք դա այս աշխարհի բաները կուտակելն է, ապրելու հարմարավետ և շրջապատելու իրենց բոլոր ճոխություններով, և արտոնություններով և հաճույքներով, որոնք մահկանացու կյանքի համար հնարավոր է ապահովել և երբեք չմտածել որևէ այլ բանի մասին:

Ինչո՞ւ են այս բաները միայն ժամանակավոր օրհնություններ: Մենք ուտում ենք ապրելու համար: Մենք հագնվում ենք՝ տաք լինելու և ծածկվելու համար: Մենք տներ ունենք ապրելու մեր հանգստի և հարմարության համար, բայց մենք պարտավոր ենք նայել բոլոր այս օրհնությունների վրա որպես ժամանակավոր օրհնությունների, որոնց կարիքը կա այս կյանքում մեր ճանապարհորդության ընթացքում: Եվ դրանք բոլորը բարի են մեզ համար: Մենք չենք կարող դրանցից ոչ մեկը մեզ հետ վերցնել, երբ հեռանանք: Ոսկին, արծաթը և թանկարժեք քարերը, որոնք կոչվում են հարստություն, ոչ մի օգուտ չունեն մարդու համար, բացի միայն այն դեպքում, երբ դրանք հնարավորություն են ընձեռում իր մասին հոգ տանել և բավարարել իր կարիքներն այստեղ:10

Տերն… ակնկալում է մեզանից գիտելիք ունենալ նյութական բաների վերաբերյալ, որպեսզի մենք կարողանանք հոգ տանել մեզ նյութապես, որպեսզի մենք կարողանանք ծառայել մեր մերձավորին, և որպեսզի մենք կարողանանք տանել ավետարանի ուղերձը Նրա մյուս զավակներին ողջ աշխարհում:11

A father and teenaged son are working together on a small motor in a home workshop

«Տերն… ակնկալում է մեզանից գիտելիք ունենալ նյութական բաների վերաբերյալ»:

Մեր այստեղ լինելու նպատակը Հոր կամքը կատարելն է, ինչպես որ այն արվում է երկնքում, գործել արդարություն երկրում, հաղթել ամբարշտությունը և դնել այն մեր ոտքի տակ, հաղթել մեղքը և մեր հոգիների թշնամուն, բարձրանալ թշվառ, ընկած մարդկության թերություններից և ամբարշտությունից վեր, Տիրոջ ոգեշնչմամբ և նրա զորության դրսևորմամբ և այսպես դառնալ սրբեր և Տիրոջ ծառաներ երկրում:12

2

Մենք վերջում պատասխանատու ենք Տիրոջը պարտականությանը հետևելու համար:

Մենք գործ ունենք մեր հավատքի և մեր խղճի հետ, դուք գործ ունեք ոչ թե ինձ հետ, ոչ թե Եկեղեցու Նախագահության հետ, այլ Տիրոջ հետ: Ես գործ չունեմ մարդկանց հետ իմ տասանորդի առնչությամբ, իմ գործերը Տիրոջ հետ են, այսինքն՝ Եկեղեցում իմ սեփական վարքի վերաբերյալ և ինչ վերաբերում է Եկեղեցու մյուս օրենքներին և կանոններին հետևելուն: Եթե ես թերանամ հետևել Եկեղեցու օրենքներին, ես պատասխանատու եմ Տիրոջը և ի վերջո ստիպված կլինեմ պատասխան տալ Նրան, պարտականությունն անտեսելու համար և ես գուցե ստիպված լինեմ պատասխան տալ Եկեղեցուն իմ անդամակցության համար: Եթե ես կատարեմ իմ պարտքը, ինձանից սպասվող Տիրոջ պահանջները՝ համաձայն իմ հասկացողության, ապա ես պետք է ունենամ վիրավորանքից զերծ խիղճ: Ես պարտավոր եմ բավականություն ունենալ իմ հոգում, որ ես ուղղակի արել եմ իմ պարտքը, ինչպես որ հասկանում եմ այն և ես կընդունեմ հետևանքները: Ինձ համար դա իմ և Տիրոջ միջև հարց է, այդպես է մեզանից ամեն մեկի համար:

Նա, ով Իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց իրականացնելու առաքելությունը, որը Նա արեց, նույնպես ուղարկեց ամեն հոգու իմ ձայնի սահմաններում և իսկապես ամեն տղամարդ և կին աշխարհում՝ իրականացնելու առաքելություն, և այդ առաքելությունը չի կարող իրականացվել անփութությամբ, ոչ էլ անտարբերությամբ, ոչ էլ կարող է իրականացվել անգիտությամբ:

Մենք պետք է սովորենք պարտականությունը, որի ներքո ենք մենք Տիրոջ առջև և միմյանց հանդեպ, այս բաները էական են և մենք չենք կարող բարգավաճել հոգևոր բաներում, մենք չենք կարող աճել Տիրոջ գիտության կամ իմաստության մեջ, առանց նվիրելու մեր մտքերը և մեր ջանքերը դեպի մեր իսկ բարելավումը, դեպի Տիրոջ բաների վերաբերյալ մեր իսկ իմաստության և գիտելիքի մեծացումը:13

Այնքան հեշտ է մարդկանց համար մեղադրել ուրիշ ինչ-որ մեկին իրենց իսկ սխալների համար և այնքան հեշտ է մեզ համար մեր մարդկային էության պատճառով մեզ վերագրել ինչ-որ բան, երբ այն իրականացվել է, գոհացուցիչ է և օգտակար: Բայց մենք երբեք չենք ուզում պատասխանատվություն կրել մեր սխալների համար, որոնք գոհացուցիչ չեն և, այսպիսով, մենք ջանում ենք դնել այս պատասխանատվությունը որևէ ուրիշ տեղ և ուրիշների վրա… Եկեք ընդունենք մեր իսկ պարտականությունները և չջանանք մի կողմ դնել դրանք:14

3

Աստված մեզ տվել է ազատ կամք և ակնկալում է մեզանից անել այն ամենը, ինչ ինքներս կարող ենք:

Ազատ կամքը մեծ պարգև է, որը Տերը տվել է յուրաքանչյուր հոգու ինքնուրույն գործելու համար, կատարելու իր իսկ ընտրությունը, լինելու գործակալ՝ հավատալու զորությամբ և ընդունելու ճշմարտությունը և ստանալու հավերժական կյանք կամ մերժելու ճշմարտությունը և ստանալու խղճի խայթ: Սա Աստծո մեծագույն պարգևներից մեկն է: Ի՞նչ կարող ենք լինել առանց դրա, եթե մենք հարկադրված լինեինք ինչպես որոշ մարդիկ կամենում են իրենց կամքը պարտադրել իրենց ընկերներին: Այնտեղ չի կարող փրկություն լինել, չի կարող արդարակեցության պարգևներ լինել, ոչ ոք չի կարող պատժվել անհավատարմության համար, որովհետև մարդիկ պատասխանատու չէին լինի իրենց Արարչի առջև:15

Ջոզեֆ Սմիթին հարցրեցին, թե ինչպես է նա կառավարում այդպիսի մի մեծ և բազմազան ժողովրդի, ինչպիսին Վերջին Օրերի Սրբերն են: Նա պատասխանեց. «Ես ուսուցանում եմ նրանց ճիշտ սկզբունքներ և նրանք կառավարում են իրենք իրենց»:

Սա է այն սկզբունքը, որի վրա մենք գործում ենք Եկեղեցում: Մենք ակնկալում ենք մեր անդամներից ամենուրեք սովորել ճիշտ սկզբունքներ և կառավարել իրենք իրենց:16

Participants in a Mormon Helping Hands project in Brazil.

«Ոչ մի մարդ Հոր որևէ հրամանագրով երբևէ չի հարկադրվել բարիք անել… Յուրաքանչյուրը կարող է գործել ինքնուրույն»:

Ազատ կամքի այս մեծ պարգևը, որը մարդուն տրված արտոնությունն է՝ կատարելու իր սեփական ընտրությունը, երբեք չեղյալ չի հայտարարվել, և երբեք չի էլ հայտարարվի: Դա հավերժական սկզբունք է՝ յուրաքանչյուր հոգու տալով մտքի և գործողության ազատություն: Ոչ մի մարդ Հոր որևէ հրամանագրով երբևէ չի հարկադրվել բարիք անել, ոչ մի մարդ երբևէ չի պարտադրվել չարիք անել: Յուրաքանչյուրը կարող է գործել ինքնուրույն: Այս ազատ կամքը կործանելը և մարդկանց ստիպելը իր կամքը կատարել սատանայի ծրագիրն է: Չի կարող լինել բավարար գոյություն առանց այս մեծ պարգևի: Մարդիկ պետք է ընտրելու արտոնություն ունենան, նույնիսկ, այն աստիճանի, որ կարող է ապստամբեն աստվածային հրամանագրերի դեմ: Իհարկե փրկությունը և վեհացումը պետք է գա ազատ կամքով՝ առանց բռնադատման, և անձնական արժանավորության միջոցով, որպեսզի արդար վարձք տրվի և ճիշտ պատիժ սահմանվի օրինազանցին:17

Մենք հավատում ենք, որ շնորհով է, որ փրկվում ենք, այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել, և որ կառուցելով Քրիստոսի Քավության հիմքի վրա, բոլոր մարդիկ պետք է գործեն իրենց փրկությունը ահով և դողով Տիրոջ առջև [տես 2 Նեփի 25.23, Մորմոն 9.27]:18

Կարևոր փաստ է, որը ցույց է տրվում ուղիղ գործերով և բոլոր սուրբ գրությունների ենթատեքստերով, որ Աստված ամեն ինչ արել է մարդկանց համար, որոնք մարդիկ չէին կարող իրենք անել իրենց համար փրկություն ապահովելու համար, բայց նա ակնկալում է մարդկանցից անել բոլոր բաներն իրենց համար, որ իրենց ուժում է:

Այս սկզբունքից ելնելով՝ երկնքի կարգին հակառակ է, որը հաստատվել է նախքան երկրի հիմնադրումը, որ սուրբ սուրհանդակները, ովքեր անցել են հարության միջով կամ սուրհանդակները, ովքեր պատկանում են երկնային ոլորտին, գան երկիր և կատարեն աշխատանք մարդկանց համար, որը նրանք իրենք կարող են անել …

Ամենալուրջ սխալը կլիներ հավատալ, որ Հիսուսն ամեն ինչ արել է մարդկանց համար, եթե միայն նրանք խոստովանեն Նրան իրենց շուրթերով, և որ նրանց համար այլևս ոչինչ չկա անելու: Մարդիկ անելու բաներ ունեն, եթե նրանք կամենում են ձեռք բերել փրկություն: Դա այս հավերժական օրենքի հետ ներդաշնակության մեջ էր, երբ հրեշտակն ուղարկեց Կոռնելիուսին Պետրոսի մոտ [տես Գործք Ժ] և երբ Անանիան ուղարկվեց Պողոսի մոտ [տես Գործք Թ.1–22]: Դա, այս օրենքին հնազանդվելու պատճառով էր, երբ Մորոնին, ով հասկանում էր Նեփիի թիթեղների վրայի գրվածքները, չկատարեց թարգմանությունը, այլ Տիրոջ ղեկավարությամբ տվեց Ջոզեֆ Սմիթին Ուրիմն ու Թումիմը, որի միջոցով նա կարողացավ իրականացնել այդ կարևոր աշխատանքը Աստծո պարգևով և զորությամբ:19

4

Մեր երկու մեծ պարտականություններն են՝ ձգտել մեր սեփական փրկությանը և աշխատել ջանասիրաբար ուրիշների փրկության համար:

Մենք ունենք այս երկու մեծ պարտականությունները… Առաջինը՝ ձգտել մեր սեփական փրկությանը, իսկ երկրորդը՝ մեր պարտականությունն է մեր մերձավորի հանդեպ: Այժմ ես վերցնում եմ այն, ինչը իմ առաջին պարտականությունն է, քանի որ ես անհատապես մտահոգված եմ ձգտել իմ իսկ փրկությանը: Դա ձեր առաջին անհատական պարտավորությունն է և դա այդպես է այս Եկեղեցու ամեն մի անդամի հետ:20

Մեր առաջին մտահոգությունը պետք է լինի մեր իսկ փրկությունը: Մենք պետք է ձգտենք ավետարանական ամեն մի օրհնության մեզ համար: Մենք պետք է մկրտվենք և մտնենք սելեստիալ ամուսնության կարգի մեջ, որպեսզի կարողանանք դառնալ մեր Հոր արքայության լրիվության ժառանգներ: Ապա մենք պետք է մտահոգվենք մեր ընտանիքների, մեր երեխաների և մեր նախնիների փրկությամբ:21

Մեր… պարտքն է փրկել աշխարհը՝ ինչպես մահացածներին, այնպես էլ ողջերին: Մենք փրկում ենք ողջերին, ովքեր կամենում են ապաշխարել ավետարանը քարոզելով ազգերի մեջ և հավաքելով Իսրայելի զավակներին՝ սրտով մաքուրներին նրանց միջից: Մենք փրկում ենք մահացածներին՝ գնալով Տիրոջ տունը և կատարելով այս ծիսակատարությունները՝ մկրտություն, ձեռնադրում, հաստատում և այսպիսի այլ բաներ, ինչպես որ Տերն է պահանջել դա մեր ձեռքից, նրանց համար:22

Սա ինչպես իմ պարտքն է, այնպես էլ ձերը՝ իմ եղբայրներ և իմ քույրեր, քանի որ պատասխանատվությունը դրվել է նմանապես ձեր վրա՝ անելու այն լավագույնը, ինչ ձեր ուժում է, և չանտեսեք, այլ ջանաք ողջ ձեր հոգով մեծարել կոչումները, որ Տերն է տվել մեզ, աշխատել տքնաջանորեն մեր սեփական տների փրկության համար, մեզանից յուրաքանչյուրը և մեր հարևանների փրկության համար, նրանց փրկության համար, ովքեր ամենուրեք են:23

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Ի՞նչն է ձեզ տպավորում Նախագահ Սմիթի ջանքերից իր երեխաներին աշխատել սովորեցնելիս (տես «Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից» բաժինը): Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք երեխաներին ավելի պարտավորված լինել:

  • Ինչպե՞ս է բաժին 1-ի ուսմունքները մեծացնում մեր հասկացողությունը ինքնապահովման վերաբերյալ:

  • Վերանայեք խորհուրդը բաժին 2-ում: Ի՞նչ է նշանակում «պարտավոր լինել Տիրոջը»:

  • Նախագահ Սմիթն ուսուցանել է. «Մենք ակնկալում ենք մեր անդամներից ամենուրեք սովորել ճիշտ սկզբունքներ և կառավարել իրենք իրենց» (բաժին 3): Ինչպե՞ս կարող է այս ուսմունքն օգտակար լինել ընտանիքներին: Ինչպե՞ս կարող է այն առաջնորդել քահանայության քվորումները և Սփոփող Միությունները:

  • Ուրիշներին փրկելու մեր ջանքերում, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ «առաջինը պետք է մտահոգվենք մեր իսկ փրկությամբ» (տես բաժին 4):

Առնչվող սուրբ գրություններ

Փիլիպպեցիս Բ.12, 2 Նեփի 2.14–16, 25–30, ՎևՈՒ 58.26–28

Օգնություն ուսուցչին

Երբ ուսուցանեք այս գրքից, հրավիրեք մյուսներին կիսվել իրենց մտքերով, ուղղել հարցեր և միմյանց ուսուցանել: Երբ նրանք ակտիվորեն մասնակցեն, նրանք ավելի լավ պատրաստված կլինեն սովորել և ստանալ անձնական հայտնություն (էջ IX այս գրքում):

Հղումներ

  1. Joseph Fielding Smith Jr. and John J. Stewart, The Life of Joseph Fielding Smith (1972), 358–59.

  2. Joseph Fielding Smith, in The Life of Joseph Fielding Smith, 10.

  3. Joseph Fielding Smith Jr. and John J. Stewart, The Life of Joseph Fielding Smith, 51–52.

  4. Louie Shurtliff Smith, in The Life of Joseph Fielding Smith, 113.

  5. Joseph Fielding Smith, in The Life of Joseph Fielding Smith, 116.

  6. In Joseph Fielding McConkie, “Joseph Fielding Smith,” in Leonard J. Arrington, ed. The Presidents of the Church (1986), 336–37; տես նաև The Life of Joseph Fielding Smith, 217–21.

  7. Տես The Life of Joseph Fielding Smith, 12–13, 155–57; Francis M. Gibbons, Joseph Fielding Smith: Gospel Scholar, Prophet of God (1992), 202.

  8. Տես Jay M. Todd, “A Day in the Life of President Joseph Fielding Smith,” Ensign, July 1972, 5.

  9. In Conference Report, Apr. 1945, 48–49.

  10. “Salvation for the Dead,” Utah Genealogical and Historical Magazine, Apr. 1926, 154–55; տես նաև Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, 3 vols. (1954–56), 1: 68–69.

  11. Address at the Logan Utah Institute of Religion, Jan. 10, 1971, 2, Church History Library; unpublished manuscript.

  12. In Conference Report, Oct. 1969, 108.

  13. In Conference Report, Oct. 1969, 108.

  14. In Conference Report, Oct. 1932, 88.

  15. In Conference Report, Oct. 1949, 88.

  16. In Conference Report, British Area General Conference 1971, 6; տես նաև Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 284.

  17. Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. (1957–66), 2: 20.

  18. “Out of the Darkness,” Ensign, June 1971, 4.

  19. “Priesthood—Restoration of Divine Authority,” Deseret News, Sept. 2, 1933, Church section, 4; տես նաև Doctrines of Salvation, 3: 90–91.

  20. “The Duties of the Priesthood in Temple Work,” Utah Genealogical and Historical Magazine, Jan. 1939, 3; տես նաև Doctrines of Salvation, 2: 145.

  21. Sealing Power and Salvation, BYU Speeches of the Year (Jan. 12, 1971), 2.

  22. In Conference Report, Oct. 1911, 120; տես նաև Doctrines of Salvation, 2: 192–93.

  23. In Conference Report, Apr. 1921, 41.